Անտոնիո Կանդրևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Անտոնիո Կանդրևա
իտալերեն՝ Antonio Candreva
20150616 - Portugal - Italie - Genève - Antonio Candreva.jpg
Կանդրևան հավաքականի կազմում (2015)
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոնիո Կանդրևա
Ազգությունը իտալացի
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1987(1987-02-28)[2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Իտալիա Հռոմ, Իտալիա
Հասակ 181[1]
Քաշ 72
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 87
Պատանեկան կարիերա
2003-2004 Իտալիա Տերնանա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2007 Իտալիա Տերնանա 47 (0)
2007-2012 Իտալիա Ուդինեզե 3 (0)
2008-2010  Իտալիա Լիվորնո 52 (2)
2010  Իտալիա Յուվենտուս 16 (2)
2010-2011  Իտալիա Պարմա 31 (3)
2011-2012  Իտալիա Չեզենա 18 (2)
2012-այժմ Իտալիա Լացիո 151 (41)
Ազգային հավաքական
2004-2005 Իտալիա Իտալիա (մինչև 18) 6 (0)
2005-2006 Իտալիա Իտալիա (մինչև 19) 9 (1)
2005-2008 Իտալիա Իտալիա (մինչև 20) 10 (0)
2008 Իտալիա Իտալիա (օլիմպ.) 6 (0)
2008-2009 Իտալիա Իտալիա (մինչև 21) 8 (0)
2009-այժմ Իտալիա Իտալիա 40 (4)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015-2016 մրցաշրջանի ավարտ:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 29, 2016

Անտոնիո Կանդրևա (իտալերեն՝ Antonio Candreva, փետրվարի 28, 1987(1987-02-28)[2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Լացիո» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան։

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիոն իր կարիերան սկսել է «Լոդիդժիանի» ֆուտբոլային ակումբում, որից հետո տեղափոխվել է Սերիա C1-ում հանդես եկող «Տերանա» ակումբ։ Ակումբի կազմում նա անցկացրեց ընդամենը 2 խաղ, բայց դեռ այդ ժամանակ խոստումնալից խաղացողով հետաքրքրվում էին Իտալիայի առաջատար ակումբները։

2007 թվականի ամռանը Կանդրևան տեղափոխվեց «Ուդինեզե»։ Նա խաղաց պատանեկան թիմում, իսկ հիմնականում խաղաց 3 խաղ։ 2008- 2009 մրցաշրջանից առաջ նա վարձավճարով հանձնվեց «Լիվորնո» ակումբին։ Տոսկանայի ակումբի համար առաջին մրցաշրջանը հաջող էր, Անտոնիոն պարբերաբար խաղում էր, իսկ ակումբը դուրս եկավ Սերիա A: Կանդրևայի լավ խաղի արդյունքում ակումբը որոշեց երկարացնել խաղացողի վարձավճարը և այն ավելացնել ևս մեկ տարով։

2010 թվականի հունվարի 20-ին հայտարարվեց, որ «Յուվենտուսը» խաղացողին վարձավճարով վերցրել է 6 ամիս ժամկետով՝ հնարավորություն ունենալով գնել ֆուտբոլիստի տրանսֆերը 6,5 միլիոն եվրոյով։ «Լիվորնոն» որպես փոխհատուցում 600 հազար եվրո ստացավ[4][5]։ 2010 թվականի հունվարի 24-ին «Ռոմայի» դեմ խաղում Կանդրևան իր նորամուտը նշեց «Յուվենտուսի» կազմում։ Կիսապաշտպանի համար նորամուտն անհաջող ստացվեց[6]. իր ակումբը պարտվեց 1:2 հաշվով[7]։

2010 թվականի օգոստոսի 30-ին Անտոնիոն 1 տարի վարձավճարով տեղափոխվեց «Պարմա»՝ տրանսֆերը գնելու իրավունքով[8]։

2011 թվականի հուլիսի 21-ին հայտարարվեց, որ Կանդրևան վարձավճարով տեղափոխվել է «Չեզենա»՝ գնման իրավունքով[9]։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերի 4-ին Կանդրևան Նիդերլանդների դեմ ընկերական խաղում իր նորամուտը նշեց Իտալիայի հավաքականի կազմում[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Antonio Candreva»։ Արխիվացված օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է 2013-01-21 
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. Candreva è bianconero
  5. E' fatta: Candreva è della Juve
  6. «Кандрева: неմինչևволен своим дебютом, ведь «Ювентус» проиграл»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-28-ին։ Վերցված է 2016-07-30 
  7. ««Ювентус» (Турин) - «Рома» (Рим)»։ Արխիվացված է օրիգինալից 2010-04-16-ին։ Վերցված է 2016-07-30 
  8. «È ufficiale: il Parma ha preso Candreva»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-20-ին։ Վերցված է 2016-07-30 
  9. Кандрева перебрался в "Чезену"
  10. Van Persie subito k.o.; Huntelaar anonimo

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]