Անտոնիո Կասսանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Անտոնիո Կասսանո
Antonio Cassano before Euro 2012 match vs England.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Անտոնիո Կասսանո
Ազգությունը Իտալիա Իտալիա
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Մականուն

Պիտեր Պեն, Fantantonio,

Փոքրիկը Բարիից (El Pibe de Bari)
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:12|2|0}})[1] (35 տարեկան)
Ծննդավայր Բարի, Իտալիա
Հասակ 175 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 99[2]
Պատանեկան կարիերա
1994-1996 Իտալիա Պռո Ինտեր
1997-1998 Իտալիա Բարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2001 Իտալիա Բարի 48 (6)
2001-2006 Իտալիա Ռոմա 118 (39)
2006-2007 Իսպանիա Ռեալ Մադրիդ 19 (2)
2007-2008  Իտալիա Սամպդորիա 22 (10)
2008-2011 Իտալիա Սամպդորիա 74 (25)
2011-2012 Իտալիա Միլան 33 (7)
2012-2013 Իտալիա Ինտեր 28 (8)
2013-2015 Իտալիա Պարմա 53 (17)
2015-մ.հ. Իտալիա Սամպդորիա 13 (0)
Ազգային հավաքական
1998 Իտալիա Իտալիա (մինչև 15) 9 (1)
1998 Իտալիա Իտալիա (մինչև 16) 2 (0)
1999 Իտալիա Իտալիա (մինչև 18) 2 (0)
2000 Իտալիա Իտալիա (մինչև 20) 8 (2)
2000-2003 Իտալիա Իտալիա (մինչև 21) 19 (7)
2003-2014 Իտալիա Իտալիա 39 (10)
Եվրոպայի առաջնություն
Արծաթ Լեհաստան/Ուկրաինա 2012
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հունվարի 6-ի:

Անտոնիո Կասսանո (իտալ.՝ Antonio Cassano, հուլիսի 12, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:12|2|0}})[1], Բարի, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ջենովայական «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող[3][4]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասսանոն «Բարի» ֆուտբոլային ակումբի սանն է[5]: Նա իտալական Սերիա A-ում կատարել է իր նորամուտը 1999 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 1999-2000 մրցաշրջանի 13-րդ տուրի «Լեչչեյի» դեմ խաղում (տան տերը՝ «Բարին», այդ խաղում հաղթում է 1-0 հաշվով)[6][7]: Արդեն մյուս տուրում՝ դեկտեմբերի 18-ին «Սան-Նիկոլա» տնային մարզադաշտում Կասսանոն Սերիա A-ում բացելով իր խփած գնդակների թիվը՝ խփում է «Ինտերի» դեմ (2-1) խաղի հաղթական գոլը (արագությամբ անցում կատարելով ձախ եզրով՝ Կասսանոն շարժվում է դեպի տուգանային հրապարակի կենտրոն, շրջանցում է Լորան Բլանին և Քրիստիան Պանուչչիին և հարվածելով իր կողմից ձախ անկյունը գրավում է Ֆաբրիցիո Ֆեռոնայի պաշտպանած դարպասը)[8]: Երկու մրցաշրջանի ընթացքում Fantantonio-ն իր ակումբի կազմում անց է կացնում 48 խաղ և դառնում է 6 գոլի հեղինակ[9]:

2001 թվականին Կասսանոն տեղափոխվում է «Ռոմա», որն այդ տարի մրցաշրջանի գործող չեմպիոնն էր։ Տրանսֆերի գինը կազմում է 28 մլն եվրո[9][10][11]: Իր առաջին գոլը նոր թիմի կազմում Կասսանոն հեղինակում է մրցաշրջանի 18-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում։ Կասսանոն ցուցադրում էր հիանալի խաղ և ուներ բարձր արդյունավետություն, սակայն նա այդպես էլ չէր կարողանում ներկայանալ խաղադաշտում՝ «օգտագործելով» իր տաղանդը ամբողջությամբ։ Այդ ամենի մեջ նրան խանգարում էր իր անսաստ բնավորությունը։ Ֆուտբոլիստը չէր կարողանում խուսափել ակումբի տնօրինության և մարզչի հետ մշտական տարաձայնություններից[10]: 2006 թվականին պայմանագրի երկարաձգման հետ կապված երկարատև վեճերից հետո Կասսանոն վաճառվում է «Ռեալ Մադրիդին»[12][13]: Այս տրանսֆերը մադրիդյան ակումբի տրասնֆերային պատմության ամենամեծ սխալներից էր։ Կասսանոն Ֆաբիո Կապելլոյի հետ մտնում էր բաց բախման մեջ։ Կասսանոյի և Ֆաբիոյի հարաբերությունները վատ էին հարթված դեռևս «Ռոմայում» համատեղ անցկացրած տարիներից[10]: Կապելլոն հաստատում էր, որ Կասսանոն ունի խնդիրներ սեփական քաշի հետ և գտնվում է վատ ֆիզիկական պատրաստվածության մեջ[14]:

2007 թվականին Կասսանոն վարձավճարով տեղափոխվում է «Սամպդորիա»: Հայրենիքում ֆուտբոլիստը ստանում է լրացուցիչ մոտիվացիա։ Նրա խաղը սկսում է որոշ ժամանակով նմանվել իր հինգ տարի առաջ ներկայացրած խաղին։ Կասսանոն չէր վիճաբանում ակումբի տնօրինության անդամների հետ, կանոնավոր կերպով գոլեր էր հեղինակում և նա ժամանակի ընթացքում դառնում է ջենովացի երկրպագուների սիրելին[15]: 2008 թվականին Կասսանոյի հետ համաձայնում են երկարաձգել պայմանագիրը և նա դառնում է «Սամպդորիայի» «լիակատար անդամը» (արդեն առանց վարձավճարային իրավունքների)։ 2010 թվականի ապրիլի 11-ին՝ ջենովական դերբիում, «Ջենովայի» դեմ հանդիպման 23-րդ րոպեին Կասսանոն գրավելով Ալեսսիո Սկարպիի պաշտպանած դարպասը դառնում է այդ խաղի միակ գնդակի հեղինակը։ Իտալիայի առաջնության 2010-11 մրցաշրջանի սկզբում՝ Կասսանոյի և «Սամպդորիայի» նախագահի՝ Ռիկարդո Գարոնեյի միջև վեճ է առաջանում այն պատճառով, որ Կասսանոն հրաժարվել էր այցելել ակումբի կազմակերպած բարեգործական ընթրիքին[10]: Այդ դեպքից հետո Կասսանոն հեռացվում էր մարզումներից և խաղերի ժամանակ այլևս չէր ընդգրկվում թիմի կազմի ցանկում[16]:

Դեկտեմբերի կեսերին «Սամպդորիան» որոշում է բաժանվել Կասսանոյի հետ։ Սկսեցին տարածվել լուրեր, ըստ որոնց Կասսանոն պետք է տեղափոխվեր «Միլան»[17]: Լուրերը կապ ունեին իրականության հետ և ռոսոներների փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարում է, որ Կասսանոն կգա մինչև մրցաշրջանի ավարտը վնասվածքի պատճառով դուրս եկած Ֆիլիպպո Ինձագիին փոխարինելու[18]: Սակայն առաջանում են որոշ խնդիրներ կապված տրանսֆերի հետ. «Սամպդորիան» «Ռեալին» «պարտք» էր 5 մլն եվրո՝ Անտոնիոյի տրանսֆերի համար և ըստ պայմանագրի՝ նույն գումարը իսպանական ակումբին պետք է վճարեր նաև այն ակումբը, որը որ կհանդիսանար Կասսանոյի հաջորդը։ «Միլանը» չէր պատրաստվում վճարել այդ գումարը, սակայն այնուամենայնիվ ակումբները համաձայնության են հասնում. և «Սամպդորիան» և «Միլանը» հավասար չափով պետք է տային «Ռեալի» պարտքը[19]: 2011 թվականի հունվարի 3-ին Կասսանոն կնքում է պայմանագիր իտալական «Միլանի» հետ՝ մինչև 2014 թվականը[20][21][22]: Տեղափոխությունից հետո Կասսանոն ասաց. «Ես հասա բարձրունքին: „Միլանից“ վերև միայն երկինքն է։ Եթե ես այստեղ հաջողության չհասնեմ, ապա ինձ պետք է շութափույթ հասցնել հոգեբուժարան»[23]: 2011 թվականի հունվարի 6-ին Կասսանոն կատարում է իր նորամուտը նոր թիմում։ Նրա առաջին խաղն է դառնում «Կալյարիի» դեմ խաղը, որում նա կատարում է փոխանցում Ռոդնի Սթրասերին և վերջինս էլ հեղինակում է այդ հանդիպման միակ գնդակը[24][25]:

2011 թվականի հոկտեմբերի 29-ին Անտոնիոն իրեն վատ զգաց՝ գտնվելով այն ինքնաթիռի մեջ, որը վերադառնում էր «Միլան» - «Ռոմա» խաղից։ Մասնավորապես նրա մոտ հանկարծակի առաջացել էին տեսողության, խոսքի և շարժվելու հետ կապված խնդիրներ[26]: Անմիջապես վայրէջքից հետո Կասսանոյին տեղափոխել էին հիվանդանոց[27], որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում են խնդիրներ սրտի հետ[28]. մասնակիորեն էին փակվում աջ և ձախ փորոքների միջնապատերը։ Նոյեմբերի 4-ին Անտոնիոն Միլանում վերավիրահատվում է պրոֆեսոր Մարիո Կարմինատիի կողմից[29]: Վիրահատությունն անցնում է բարեհաջող[30] և ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը նշանակվում է 6 ամիս[31]: Ապրիլին բժիշկները արգելում են Կասսանոյին վերադառնալ մեծ ֆուտբոլ[32]: Ի վերջո ապրիլի 7-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին Կասսանոն փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ[33]:

Ապրիլի 29-ին Անտոնիոն խփում է իր առաջին գոլը ֆուտբոլ վերադառնալուց հետո։ Նա հեղինակում է այդ գոլը «Սիենայի» դեմ հանդիպման 26-րդ րոպեին, և այդ խաղում «Միլանը» հաղթում է 4-1 հաշվով։ Խաղից հետո Կասսանոն ասաց, որ այդ գոլը նա նվիրում է իտալական ակումբի բժիշկ Ռոդոլֆո Տավանային, քանի որ հենց այդ բժիշկն էր օգնել նրան վերադառնալ մեծ ֆուտբոլ[34]:

2012 թվականի օգոստոսի 22-ին «Ինտերը» և «Միլանը» պաշտոնապես հայտարարում են հարձակվողներ Անտոնիո Կասսանոյի և Ջամպաոլո Պացցինիյի փոխարինման մասին։ Կասսանոյի «Ինտերի» հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու էր 2014 թվականի հունիսի 30-ին[35][36][37]:

«Ինտեր» տեղափոխվելուց հետո՝ Կասսանոն La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմում է «Միլանից» հեռանալու պատճառի մասին.

Այս գործարքը՝ ակնհայտ է, որ ավելի շահավետ է «Ինտերի» համար: Մասիմո Մորատտին ցանկանում էր ձեռք բերել ինձ դեռևս այն ժամանակ, երբ այստեղ աշխատում էր Ռոբերտո Մանչինին: Սակայն, քանի որ այդ ժամանակ ես լիակատար խելագար էի ինձ ձեռք չբերելը իր կողմից հանդիսացավ ավելի ճիշտ քայլ: Ես ունեի նաև այլ առաջարկություններ, օրինակի համար Կատարից: Ինձ տեղափոխության դիմաց առաջարկում էին մի կույտ փող, սակայն ես ավելի մտադիր էի ներկայացնել հավաքականը աշխարհի առաջնությունում և այդ իսկ պատճառով էլ ընտրեցի «իսկական» առաջնությունը: Ես ստիպված էի լքել «Միլանը»: Այնտեղ կար մի մարդ, որը տիրում էր ավելի մեծ իշխանության քան մարզիչը և նա ի տարբերություն այլոց իրեն սխալ էր պահում: Երբ որ ես հիվանդ էի, իմ ակմակիցները և երկրպագուները ոգևորում էին ինձ, իսկ այդ մարդը շատ բաներ էր խոստանում, սակայն դրանք ուղղակի փուչ խոսքեր էին: Նա ընդհանուր լեզու էր գտնում միայն նրանց հետ, ովքեր քծնում էին նրան, իսկ դա ամենևին իմ ոճը չէր: Հետագայում վաճառվում են իմ երկու լավ ընկերները՝ Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը, ինչից հետո իմ բոլոր կասկածները ցրվում են: Կուզենայի շնորհակալություն հայտնել ակումբի տիրոջը՝ Սիլվիո Բերլուսկոնիին, նրա աղջիկ Բառբառային, ով մտնում էր ակումբի տնօորինության անդամների կազմի մեջ, «Միլանի» երկրպագուներին և այդ ակումբի կազմում հանդես եկող նախկին ընկերներիս: Նրանց հետ ես ոչ մի խնդիր չունեի: Առաջ ասել էի, որ «Միլանից» վերև միայն երկինքն է: Ինչևէ պարզվեց, որ երկնքում «Ինտերն» է[38][39]:

2013 թվականի մարտի 2-ին Կասսանոն նոր ակումբի հետ մարզման ժամանակ վիճաբանության մեջ է մտնում թիմի գլխավոր մարզչի՝ Անդրեա Ստրամաչոնիի հետ[40]: Այս դեպքի հետ կապվածություն է ունենում այն, որ «Կատանիայի» դեմ խաղում Կասսանոն չի ներառվում «Ինտերի» հիմնական կազմում և պարտավորվում է վճարել մեծ գումարային տուգանք։ 2013 թվականի հուլիսի 3-ին կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր տեղափոխվում է «Պարմա»: Այնտեղ նա վերցնում է 99 համարի մարզաշապիկը։ Որպես «Պարմայի» նոր ֆուտբոլիստ ներկայացմանը նվիրված պաշտոնական պրես-կոնֆերանսի ժամանակ Անտոնիոն անկեղծանալով ասում է, որ լքել է Միլանի «Ինտերը» ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիյի պատճառով։ Այդ մարզչի հետ նա աշխատել էր դեռևս «Սամպդորիայում» անցկացրած տարիներին[41]:

Ես շնորհակալ եմ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտիին, սպորտային տնօորեն Մարկո Բրանկեին, ակումբի գլխավոր տնօրեն Պերո Աուզիլիոյին և երևի բոլորին ով իմ հետ է եղել, սակայն միայն թե ոչ ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին: Դեռևս մինչև նոր ակումբ տեղափոխվելը նա ասաց ինձ, որ ես հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ, իսկ արդեն պայմանագրի կնքումից հետո ասաց, որ ես ճիշտ կանեմ գնամ տուն[42]:

2013 թվականի նոյեմբերի 30-ին Կասսանոն հեղինակում է իր 100-րդ գնդակը իտալական Սերիա A-ում[43]:

2015 թվականի հունվարի 26-ին Կասսանոն երկկողմանի համաձայնությամբ, ժամկետից շուտ խզում է պայմանագիրը «Պարմայի» հետ[44]: Պայմանագրի խզումից հետո Անտոնիոն հետաքրքրություն է առաջացնում իր նախկին ակումբ «Ինտերի»[45] և ռուսական «Տերեկի» մոտ[46]:

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասսանոն հավաքականի կազմում իր նորամուտային խաղն անցկացրել է 2003 թվականի նոյեմբերին՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում[47]:

Իտալիայի հավաքականի կազմում Կասսանոն մասնակցել է Եվրո-2004 և Եվրո-2008 առաջնություններին, սակայն իտալացիների համար հանդիսավոր 2006 թվականի աշխարհի առաջնությանը ֆուտբոլիստը մասնակցություն չի ունեցել[48][49]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասսանոն ստեղածագործող հարձակվող կամ իտալերենով fantasista է[50][51], ում գործառույթը սովորաբար գոլային փոխանցումներ կատարելն է[51]: Կասսանոն ընդունակ է խաղալու խաղադաշտում ամենուրեք (հարձակվողական ուղղվածություն ունեցող կիսապաշտպանությունից մինչ հարձակում) սկսած առջևի գծի առաջնային և ետին մասից, աջ և ձախ եզրերից և տուգանային հրապարակի կենտրոնային մասերից։ Ի հավելումն իր գործածական դերի նա նաև ենթակա է հանդես գալ որպես առաջ քաշված փլեյմեյքեր, գոլահար և նույնիսկ պետք եղած ժամանակ՝ վինգեր[51][52][53]: Կասսանոն բնութագրվում է որպես ֆուտբոլիստ, ով «հմուտ և խելամիտ է գնդակի հետ վարվելիս» և ֆուտբոլիստ, ով «օժտված է դաշտը տեսնելու հիանալի կարողությամբ»[54][55]: Նրա լավագույն տեխնիկական որակներ են խաղին սուր ընթացք տալու կարողությունը, լավ զարգացած դրիբլինգը, հարձակվողական կարողությունները և փոխանցումային ճշգրտությունը[54]: Կասսանոն ի ծնե աջլիկ է, սակայն նա կարողանում է հզոր հարվածներ կատարել երկու ոտքերով էլ[55][56][57]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կրակոտ» ֆուտբոլիստը երկար ժամանակ հանդիպել է պարուհի Ռոզարիա Կաննավոյի հետ, սակայն ներկա պահին նրա սիրտը պատկանում է ջրագնդորդ Կառոլինա Մարչալիսին։ 2010 թվականի հունիսի 19-ին Պորտոֆինոյի սուրբ Մարտին եկեղեցում (Chiesa di San Martino) կայանում է Անտոնիոյի և Կառոլինայի ամուսնական արարողությունը[58][59]: 2011 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, Միլանի «La Madonnina» հիվանդանոցում լույս աշխարհ է գալիս Անտոնիոյի և Կառոլինայի առաջնեկ Քրիստոֆերը[60][61]: 2013 թվականի մարտի 18-ին լույս աշխարհ է գալիս զույգի երկրորդ տղան՝ Լիոնելը[62][63]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Ռոմա[64]

Իսպանիա Ռեալ Մադրիդ[64]

Իտալիա Միլան[64]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր: La Gazzetta dello Sport

2016 թվական, մարտի 20-ի դրությամբ[67][68]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղ Գոլ ԳՓ Խաղ Գոլ ԳՓ Խաղ Գոլ ԳՓ Խաղ Գոլ ԳՓ
Բարի 1999–2000 21 3 0 - - - - - - 21 3 0
2000–01 27 3 2 2 0 0 - - - 29 3 2
Ընդհանուր 48 6 2 2 0 0 - - - 50 6 2
Ռոմա 2001–02 22 5 0 3 1 0 5 0 0 30 6 0
2002–03 27 9 2 5 1 0 11 4 1 43 14 3
2003–04 33 14 4 - - - 6 4 0 39 18 4
2004–05 31 9 1 8 1 0 3 1 0 42 11 1
2005–06 5 2 1 - - - 2 1 1 7 3 2
Ընդհանուր 118 39 8 16 3 0 27 10 2 161 52 10
Ռեալ Մադրիդ 2005–06 12 1 1 4 1 0 1 0 0 17 2 1
2006–07 7 1 2 1 1 0 4 0 0 12 2 2
Ընդհանուր 19 2 3 5 2 0 5 0 0 29 4 3
Սամպդորիա 2007–08 22 10 6 2 0 0 1 0 0 25 10 6
2008–09 35 12 15 4 1 0 6 2 3 45 15 18
2009–10 32 9 10 1 2 0 - - - 33 11 10
2010–11 7 4 2 - - - 3 1 2 10 5 4
Միլան 2010–11 17 4 6 4 0 0 - - - 21 4 6
2011–12 16 3 10 0 0 0 3 1 0 19 4 10
Ընդհանուր 33 7 16 4 0 0 3 1 0 40 8 16
Ինտեր 2012–13 28 7 9 2 1 2 9 1 4 39 9 15
Ընդհանուր 28 7 9 2 1 2 9 1 4 39 9 15
Պարմա 2013–14 34 12 8 2 1 0 - - - 36 13 8
2014–15 19 5 2 1 0 0 - - - 20 5 2
Ընդհանուր 53 17 10 3 1 0 - - - 56 18 10
Սամպդորիա 2015–16 21 2 4 1 0 0 0 0 0 22 2 4
Ընդհանուր 117 37 37 8 3 0 12 3 5 137 43 42
Ընդհանուրը կարիերայում 416 115 85 40 10 2 56 15 11 512 140 108

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա
Տարի Խաղ Գոլ
2003 2 1
2004 4 2
2005 2 0
2006 2 0
2007 - -
2008 5 0
2009 - -
2010 5 2
2011 8 4
2012 7 1
2013 - -
2014 4 0
Ընդհանուր 39 10

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Antonio Cassano: Prima Squadra» (Italian)։ U.C. Sampdoria։ 10 August 2015։ Վերցված է 10 August 2015 
  3. «CASSANO È BLUCERCHIATO: «SONO FELICE, SEMPRE FORZA SAMP!»» (Italian)։ U.C. Sampdoria։ 9 August 2015։ Վերցված է 9 August 2015 
  4. «Antonio il terribile» [Antonio the terrible)] (Italian)։ Gazzetta dello Sport։ 1 January 2006։ Վերցված է 30 July 2007 
  5. «Marchegiani: "Cassano può fare la prima e la seconda punta. Pazzini al Milan..."» (Italian)։ F.C. Inter.it։ Վերցված է 2 February 2015 
  6. «Sampdoria complete Cassano swoop»։ UEFA.com։ 14 August 2007։ Վերցված է 2 November 2010 
  7. «Antonio Cassano»։ sportspundit.com։ Վերցված է 23 December 2013 
  8. «BARI IN THE BLOOD»։ A.C. Milan։ 9 August 2011։ Վերցված է 6 January 2016 
  9. 9,0 9,1 Duncan White (10 June 2012)։ «Euro 2012: whole-hearted Antonio Cassano no longer Italy’s rebel»։ The Telegraph։ Վերցված է 6 January 2016 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Չար Երեխայի վերադարձը
  11. «RELAZIIONE SEMESTRALE AL 31 DIICEMBRE 2000»։ AS Roma (Italian) (Borsa Italiana Archive)։ Վերցված է 24 March 2015 
  12. «Madrid unveil Cassano»։ UEFA.com։ 4 January 2006։ Վերցված է 2 November 2010 
  13. http://bo.asroma.it/UserFiles/755.pdf
  14. «Antonio Cassano»։ The Telegraph։ Վերցված է 6 January 2016 
  15. «Cassano cast out at Madrid»։ UEFA.com։ 30 October 2006։ Վերցված է 6 January 2016 
  16. «La lunga storia di un fuoriclasse di nome Cassano» [The long history of a champion named Cassano] (Italian)։ Sampdoria.it։ Վերցված է 6 February 2015 
  17. «"Después de este primer año en la presidencia, mantengo la ilusión del primer día" ("After this first year as president, i have the illusion of the first day")» (Spanish)։ Real Madrid CF։ 3 July 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 15 July 2007-ին։ Վերցված է 30 July 2007 
  18. Գալիանի. «Կասսանոն կփոխարինի Ինձագիին, այլ ոչ թե Ռոնալդինյոին»
  19. «Միալնը» համաձայնության է հասել Կասսանոյի հետ պայմանագրի կնքման հարցում
  20. ««Միլանը» պաշտոնապես հայտարարեց Կասսանոյի տեղափոխման մասին»։ Чемпионат.ру։ 2011-01-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-01-03 
  21. «Ufficiale: Antonio Cassano al Milan a titolo definitivo» (իտալերեն)։ Sampdoria.it։ 2011-01-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-01-03 
  22. «Ufficialmente… Cassano!» (իտալերեն)։ AC Milan.com։ 2011-01-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-01-03 
  23. Կասսանո. «„Միլանից“ վերև միայն երկինքն է»
  24. «Կասսանոյի գոլային փոխանցումը օգնում է «Միլանին» հաղթանակ տանել «Կալյարիի» դեմ խաղում»։ Чемпионат.ру։ 2011-01-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-01-06 
  25. «Cagliari — Milan — 0:1» (իտալերեն)։ Corriere dello Sport.it։ 2011-01-06։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-01-06 
  26. Գալիանի. «Վստահ եմ որ Կասսանոն ամբողջությամբ ապաքինվել է»
  27. Կասսանոն տեղափոխվել է հիվանդանոց անմիջապես Հռոմից վերադառնալուց հետո
  28. Բժիշկ. «Կասսանոն կկարողանա դուրս գալ խաղադաշտ մի քանի ամսից»
  29. Կասսանոն կվերավիրահատվի վաղը առավոտյան
  30. Կասսանոյի վիրահատությունն անցել է բարեհաջող
  31. Կասսանոն կիրակի օրը դուրս է գրվելու հիվանդանոցից
  32. Կասսանոյին արգելված է վերադառնալ հին գործին
  33. «Միլան» — «Ֆիորենտինա» խաղի տեքստային հեռարձակումը
  34. «Ինտերը» հաղթել է «Չեզենային» և կրկին անգամ մեծ շանսեր ունի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլ հայտնվելու մեջ — Ֆուտբոլ — Чемпионат.com
  35. «Giampaolo Pazzini: «Comunicato ufficiale AC „Milan“»» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AC Milan։ 2012-08-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-08-22 
  36. «Mercato: «Antonio Cassano è dell´ „Inter“»» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Internazionale FC «Milano»։ 2012-08-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-19-ին։ Վերցված է 2012-08-22 
  37. «Offiziell: «„Inter“ und „Milan“ tauschen Stürmer Cassano und Pazzini»» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 2012-08-22։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-23-ին։ Վերցված է 2012-08-22 
  38. Filippo Grimaldi (18 August 2007)։ «Cassano si prende la Samp» (Italian)։ La Gazzetta dello Sport։ Վերցված է 6 January 2016 
  39. «Ufficiale: Antonio Cassano è tutto della Sampdoria»։ UC Sampdoria (Italian)։ 30 May 2008։ Վերցված է 2 November 2010 
  40. Harrison Mead (12 August 2015)։ «Former Sampdoria XI: Can Cassano find a place in the lineup?»։ Վերցված է 6 January 2016 
  41. «Garrone: "Cassano e Pazzini come Mancini e Vialli"» [Garrone: "Cassano and Pazzini like Mancini and Vialli"] (Italian)։ SampdoriaNews։ 24 February 2009։ Վերցված է 29 March 2009 
  42. «Sampdoria legend Vialli big fan of Cassano, Pazzini»։ tribalfootball.com։ 9 March 2009։ Վերցված է 29 March 2009 
  43. Կասսանոն խփեց իր 100-րդ գնդակը իտալական Սերիա A-ում
  44. «Parma FC e Antonio Cassano: rescissione consensuale del contratto» (իտալերեն)։ Sito ufficiale del Parma FC։ 26.01.2015։ Վերցված է 28 January 2015 
  45. Կասսանոն կարող է համաձայնության հասնել «Ինտերի» հետ
  46. «Տերեկը» առաջարկություն է արել Կասսանոյին
  47. «Mancini: "Pazzini e Cassano come me e Vialli? Ci può stare" (Mancini: "Pazzini and Cassano like me and Vialli? It can be"» (Italian)։ TuttoMercatoWeb։ 28 March 2009։ Վերցված է 29 March 2009 
  48. «Coppa Italia, la Samp stende l'Inter. Paura per Balotelli»։ Վերցված է 6 February 2015 
  49. «La Lazio conquista la Coppa Italia Sampdoria piegata ai calci di rigore»։ Վերցված է 6 February 2015 
  50. «The end for Cassano?»։ Football Italia։ 4 September 2012։ Վերցված է 6 January 2016 
  51. 51,0 51,1 51,2 Marco Lignana (12 August 2015)։ «Tridente o fantasista Zenga adesso studia la Samp per Cassano» (Italian)։ La Repubblica։ Վերցված է 6 January 2016 
  52. Anthony Lopopolo (5 June 2014)։ «World Cup-Bound Antonio Cassano Never More Important to the Azzurri»։ Bleacher Report։ Վերցված է 6 January 2016 
  53. «AC Milan striker Antonio Cassano has heart surgery»։ BBC։ 4 November 2011։ Վերցված է 6 January 2016 
  54. 54,0 54,1 «Player Profile»։ ESPN Soccernet։ Վերցված է 6 June 2012 
  55. 55,0 55,1 James Eve (6 June 2004)։ «'The future of Italian football'»։ The Guardian։ Վերցված է 6 January 2016 
  56. «Antonio Cassano» (Italian)։ Արխիվացված օրիգինալից-ից 25 December 2013-ին։ Վերցված է 6 January 2016 
  57. Filippo Grassia (20 August 2009)։ ««Cassano? Qualcuno gli vuole male...»» (Italian)։ Il Giornale։ Վերցված է 6 January 2016 
  58. «Nozze: Cassano ha detto "sì" Portofino abbraccia la coppia» (իտալերեն)։ La Gazzetta dello Sport։ 2010-06-19։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-06-19 
  59. «Cassano e Carolina sposi. Matrimonio blindato a Portofino» (իտալերեն)։ Virgilio Sport։ 2010-06-19։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2010-06-19 
  60. «Cassano diventa papà. E' nato Christopher» (իտալերեն)։ la Repubblica։ 2011-04-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-04-14 
  61. «Felici per Antonio» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AC Milan։ 2011-04-14։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-22-ին։ Վերցված է 2011-04-14 
  62. «E' nato Lionel, figlio di Cassano. Carolina lo annuncia su Twitter» (իտալերեն)։ la Repubblica. Milano։ 2013-03-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  63. «Fiocco azzurro in casa Cassano, è nato Lionel» (իտալերեն)։ Sito ufficiale dell'Internazionale FC «Milano»։ 2013-03-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-04-05-ին։ Վերցված է 2013-03-29 
  64. 64,0 64,1 64,2 «A. Cassano»։ Soccerway։ Վերցված է 20 December 2015 
  65. «Antonio Cassano»։ Vivo Azzurro։ Վերցված է 6 January 2016 
  66. Մարիո Բալոտելլիի հետ մի շարքում:
  67. La Gazzetta dello Sport
  68. ESPN Soccernet

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]