Սիմոնե Ձաձա
Սիմոնե Ձաձա Simone Zaza իտալ.՝ SimoneZaza | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1991 (32 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր |
Պոլիկորո, ![]() | |||||||||||||||||||||||
Հասակ | 187 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սիմոնե Ձաձա (իտալ.՝ Simone Zaza, հունիսի 25, 1991[1], Պոլիկորո, Մատերա, Բազիլիկատա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձաձան ֆուտբոլային կարիերան սկսել է պատանեկան հասակում՝ հանդես գալով «Ատալանտա» և «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբների կազմում։ 2009 թվականի մարտի 1-ին՝ A սերիայի առաջնությունում «Կիևոյի» դեմ խաղում նա դեբյուտել էր «Ատլանտային»[2]։ Բարձր մրցակցության պատճառով հեռացել է ակումբից և փոխադրվել «Սամպդորիա»։ Տրանսֆերի գումարը կազմել էր € 4 միլիոն։
Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սամպդորիա» ակումբում Ձաձան հանդես էր գալիս հիմնականում պատանեկան և պահեստային թիմերում։ 2011 թվականի փետրվարի 6-ին «Ջենոա» ակումբի դեմ Ձաձան դեբյուտել է «Սամպդորիա» ակումբի համար[3]։ Նույն թվականի ամռանը վարձակալման հիմունքներով Սիմոնեն տեղափոխվում է «Յուվե Ստաբիա» ակումբ։ Օգոստոսի 27-ին նա դեբյուտում է «Էմպոլի» ակումբի դեմ խաղում՝ B սերիայի առաջնությունում[4]։
Վիարեջո[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սամպդորիան» Ձաձային վերադարձնում է 2011 թվականի ձմռանը, սակայն նույն պահին հանձնում «Վիարեջոյին»։
2012 թվականի հունվարի 8-ին «Տեռնանայի» դեմ խաղում Սիմոնեն դեբյուտում է Իտալիայի Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոնում[5]։ Հունվարի 22-ին ՍՊԱԼ ակումբի դեմ խաղում Ձաձան խփում է իր առաջին գոլը «Վիարեջո» ակումբում[6]։ «Վիարեջո» ակումբում նա ստանում է ավելի շատ փորձ, քան նախորդ բոլոր ակումբներում՝ 18 խաղում խփելով 11 գոլ և դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն։
Ասկոլի[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը «Սամպդորիան» կրկին վերադարձնում է իր մարզիկին և վարձակալության հանձնում «Ասկոլի» ֆուտբոլային ակումբին։ Սեպտեմբերի 1-ին «Բարի» ակումբի դեմ խաղում Սիմոնեն դեբյուտում է նոր ակումբի համար[7]։ Սեպտեմբերի 9-ին «Վիրտուս Լանչանոյի» դեմ խաղում Ձաձան խփում է «Ասկոլի» ակումբում իր առաջին գոլը[8]։ Սիմոնեն արագորեն դառնում է ակումբի լիդերներից մեկը և գոլ խփում ամեն երկրորդ խաղում՝ դառնալով մրցաշարի կտրվածքով վեցերորդ ռմբարկուն։
Սասսոուլո[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի ամռանը Թուրինի «Յուվենտուս» ակումբը «Սամպդորիայից» գնում է Սիմոնեի ֆուտբոլային իրավունքների կեսը՝ € 1 միլիոնով։ Երկրորդ կեսը ձեռք է բերում A սերիայի նոր ակումբներից «Սասսուոլոն»[9]։ Օգոստոսի 25-ին «Տորինոյի» դեմ խաղում Ձաձան դեբյուտում է նոր ակումբի՝ Սասսուոլոյի կազմում[10]։ Սեպտեմբերի 1-ին «Լիվոռնոյի» դեմ խաղում Սիմոնեն խփում է А սերիայի իր առաջին գոլը[11]։
2014 թվականին «Սասսուոլոն» ամբողջությամբ գնում է Ձաձայի ֆուտբոլային իրավունքները՝ € 7,5 միլիոնով[12]։
Յուվենտուս[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 7-ին Ձաձան տեղափոխվում է «Յուվենտուս»։ Տրանսֆերի արժեքը կազմել էր € 18 միլիոն[13]։ Դրանից մեկ ամիս առաջ՝ հունիսի 4-ին ակումբը € 32 միլիոնով ձեռք է բերում Իտալիացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալային[14]։
Սեպտեմբերի 20-ին «Ջենոայի» դեմ խաղում նա դեբյուտում է նոր ակումբում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Մարիո Մանջուկիչին[15]։ Սեպտեմբերի 30-ին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում իսպանական «Սևիլյայի» դեմ դեբյուտային խաղի ընթացքում Սիմոնեն դառնում է գոլի հեղինակ[16]։
2016 թվականի հունվարի 4-ին՝ «Յուվենտուս»-«Վերոնա» խաղից երկու օր առաջ, Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն էր ներկայացրել՝ Ձաձային ձեռք բերելու նպատակով[17]։ Սակայն դեռ դրանից առաջ «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել էր, որ մտադրություն չունի վաճառելու իր մարզիկին[18]։
Փետրվարի 13-ին «Յուվենտուս»-«Նապոլի» հանդիպման ժամանակ Ձաձան խփում է խաղի միակ գոլը[19]։ Արդյունքում Յուվենտուսը կարողանում է առաջ անցնել Նապոլիին և 2015-16 թվականների Իտալիայի A սերիայի առաջնությունում գրավել առաջին հորիզոնականը։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի սեպտեմբերի 4-ին Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի հետ տեղի ունեցած ընկերական հանդիպման ժամանակ Ձաձան դեբյուտում է Իտալիայի հավաքականին[20]։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին Եվրոպայի 2016 թվականի ընտրական փուլում Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղալիս Սիմոնեն խփում է Իտալիայի հավաքականի իր առաջին գոլը[21]։
Ընդհանուր առմամբ՝ Ձաձան մասնակցել է 7 միջազգային մրցաշարի՝ Իտալիայի ազգային հավաքականը ներկայացնելով Նիդերլանդների (4 սեպտեմբերի 2014), Նորվեգիայի (9 սեպտեմբերի 2014), Ադրբեջանի (10 հոկտեմբերի 2014), Խորվաթիայի (16 նոյեմբերի 2014), Բուլղարիայի (28 մարտի 2015 և 06 սեպտեմբերի 2015) և Բելգիայի (13 նոյեմբերի 2014) ազգային հավաքանների դեմ խաղում։
Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձաձան արագաշարժ և ուժեղ ձախհարվածող ֆուտբոլիստ է, ով ունի լավ տեխնիկա և ուշադրությամբ հետևում է դարպասի հարվածներին։ Որպես աշխատասեր մարզիկ՝ նա հնարավորություն ունի խաղալ որպես կենտրոնական և երկրորդական հարձակվող։ Իր ֆիզիկական հնարավորությունների շնորհիվ նա կարողանում է գնդակը ղեկավարել օդում։ Սիմոնեին համեմատել են Քրիստիան Վիերիի, Դավիդ Տրեզեգեի, Ադրիանոյի և Զլատան Իբրահիմովիչի հետ[22][23]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի ապրիլի 20-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Երկրի գավաթ | Եվրոգավաթ | Այլ | Ընդհանուր | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
![]() |
Ատլանտայի մրցաշրջան | 2008/09 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
ընդամենը | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
![]() |
Սամպդորիայի մրցաշրջան | 2010/11 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
ընդամենը | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | ||
![]() |
Սերիա B (Իտալիա) | 2011/12 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 |
ընդամենը | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
![]() |
Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոն | 2011/12 | 18 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 11 |
ընդամենը | 18 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 11 | ||
![]() |
Պրոֆեսիոնալ լիգայի բարձրագույն դիվիզիոն | 2011/12 | 35 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 18 |
ընդամենը | 35 | 18 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 18 | ||
![]() |
Սասսուոլոյի մրցաշրջան | 2013/14 | 33 | 9 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 9 |
2014/15 | 31 | 11 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 12 | ||
ընդամենը | 64 | 20 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 69 | 21 | ||
![]() |
А սերիա | 2015/16 | 16 | 4 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 21 | 7 |
ընդամենը | 16 | 4 | 3 | 2 | 2 | 1 | 0 | 0 | 21 | 7 | ||
Ամբողջ կարիերա | 142 | 53 | 9 | 3 | 2 | 1 | 0 | 0 | 153 | 57 |
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտի 29-ի դրությամբ[24]
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքական | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2014 | 4 | 1 |
2015 | 3 | 0 |
2016 | 2 | 0 |
Ընդհանուր | 9 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | ամսաթիվ | մարզադաշտ | հյուրընկալող երկիր | արդյունք | հաշիվ | մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | 9 սեպտեմբերի 2014 | Ուլլևոլ մարզադաշտ, Օսլո, Նորվեգիա | ![]() |
2-0 | 2-0 | ՈՒԵՖԱ Եվրո 2016 (Ընտրական փուլ) |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատալանտա։ 2007
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Аталанта VS. Кьево 0:2» ((ռուսերեն))։ soccerway.com։ 09 մարտի 2009
- ↑ «Сампдория VS. Дженоа 0:1» ((ռուսերեն))։ soccerway.com։ 16 փետրվարի 2011
- ↑ «Эмполи VS. Юве Стабия 2:1» ((ռուսերեն))։ soccerway.com։ 27 օգոստոսի 2011
- ↑ «Виареджо VS. Тернана 0:3» ((ռուսերեն))։ soccerway.com։ 8 հունվարի 2012
- ↑ «Виареджо VS. СПАЛ 2:0» ((ռուսերեն))։ soccerway.com։ 22 հունվարի 2012
- ↑ «Асколи VS. Бари 1:3» ((ռուսերեն))։ soccerway.com։ 01 սեպտեմբերի 2012
- ↑ «Виртус Ланчано VS. Асколи 1:1» ((ռուսերեն))։ soccerway.com։ 2012-09—09
- ↑ «Agreements about the player Simone Zaza» ((իտալերեն))։ Juventus FC։ 9 հուլիսի 2013։ Վերցված է 16 օգոստոսի 2013(չաշխատող հղում)
- ↑ «Торино VS. Сассуоло 2:0» ((ռուսերեն))։ soccerway.com։ 25 օգոստոսի 2013
- ↑ «Сассуоло VS. Ливорно 1:4» ((ռուսերեն))։ soccerway.com։ 01 սեպտեմբերի 2013
- ↑ «Agreements with Sassuolo Calcio» ((իտալերեն))։ Juventus FC։ 20 հունիսի 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-30-ին։ Վերցված է 20 հունիսի 2014
- ↑ «Zaza è bianconero» ((իտալերեն))։ Juventus FC։ 08 հունվարի 2016։ Վերցված է 08 հունվարի 2016
- ↑ ««Յուվենտուսը» հայտարարոմ է Դիբալայի` 32 միլիոնով տրանսֆերի մասին»։ sports.ru։ Վերցված է 06 հունվարի 2016
- ↑ «Дженоа VS. Ювентус 0:2» ((ռուսերեն))։ soccerway.com։ 20 սեպտեմբերի 2015
- ↑ «Ювентус VS. Севилья 2:0» ((ռուսերեն))։ soccerway.com։ 30 սեպտեմբերի 2015
- ↑ «Arsenal interested in transfer of Juventus striker Simone Zaza – report» ((անգլերեն))։ metro.co.uk։ 09 հունվարի 2016
- ↑ «Why Juventus Shouldn't Be Looking to Sell Simone Zaza in January» ((անգլերեն))։ metro.co.uk։ 09 հունվարի 2016
- ↑ «Zaza strike downs Napoli as Juve go top» ((անգլերեն))։ themalaymailonline.com։ 14 փետրվարի 2016
- ↑ «Италия VS. Нидерланды 2:0» ((ռուսերեն))։ soccerway.com։ 4 սեպտեմբերի 2014
- ↑ «Норвегия VS. Италия 0:2» ((ռուսերեն))։ soccerway.com։ 09 սեպտեմբերի 2014
- ↑ «Scheda tecnica di Simone Zaza» ((անգլերեն))։ Վերցված է 7 փետրվարի 2015
- ↑ «La scheda tecnica di Simone Zaza.» ((անգլերեն))։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 7 փետրվարի 2015
- ↑ «Zaza, Simone» ((անգլերեն))։ national-football-teams.com։ 09 հունվարի 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
- Ապրող անձինք
- 1991 ծնունդներ
- Հունիսի 25 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալիայում ծնվածներ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ