Դավիդե Աստորի
Դավիդե Աստորի իտալ.՝ Davide Astori | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իտալացի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 7, 1987[2][3] | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան Ջովաննի Բիանկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա[4] | |||||||||||||||||||||||
Մահվան ամսաթիվ | մարտի 4, 2018[5] (31 տարեկան) | |||||||||||||||||||||||
Մահվան վայր | Ուդինե, Իտալիա[5][4] | |||||||||||||||||||||||
Հասակ | 190 սմ[1] | |||||||||||||||||||||||
Քաշ | 80 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | Կենտրոնական պաշտպան | |||||||||||||||||||||||
Համար | 13 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դավիդե Աստորի (իտալ.՝ Davide Astori, հունվարի 7, 1987[2][3], Սան Ջովաննի Բիանկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա[4] - մարտի 4, 2018[5], Ուդինե, Իտալիա[5][4]), իտալացի ֆուտբոլիստ, Ֆիորենտինա ֆուտբոլային ակումբի և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան, վարձավճարով հանդես է եկել Ռոմայում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդեն ծնվել և մեծացել է Բերգամո պրովինցիայում, որտեղ և սկսել է իր ֆուտբոլային կարիերան՝ հանդես գալով Պորտիզոլա ակադեմիայում։ 2001 թվականին Դավիդեն տեղափոխվեց Միլանի երիտասարդական կազմ[6][7][8]։ 2006/07 մրցաշրջանում Աստորին վարձավճարով անցկացրեց Սերիա C1-ն ներկայացնող Պիցցիգետտոնե ակումբում, որտեղ անցկացրած 25 խաղում դարձավ 1 գոլի հեղինակ[9]։ Հաջորդ մրցաշրջանը Աստորին նույնպես անցկացրեց վարձավճարում գտնվելով, սակայն այս անգամ նույն առաջնությունը ներկայացնող մեկ այլ ակումբում՝ Կրեմոնեզեում։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդեն մահացել է 2018 թվականի մարտի 4-ին 31 տարեկան հասակում Իտալիայի Ուդինե քաղաքում։ Մահացած է գտնվել հյուրանոցի համարում՝ «Ուդինեզեի» հետ խաղից առաջ[10]։
Ենթադրվում էր, որ Աստորին մահացել է քնած ժամանակ։
«Ֆիորենտինայի» ներկայացուցիչները, որպես մահվան պատճառ, նշել են «հանկարծակի հիվանդությունը»[11]։
Այնուհետև մի քանի ժամ հետո Ուդինեի դատախազ Դե Նիկոլոն անդրադարձել է խաղացողի մահվանը.
«Մենք կարծում ենք, որ ֆուտբոլիստը մահացել է սրտի բնական կանգի պատճառով։
Տարօրինակ է, որ այսպիսի դեպք է պատահել պրոֆեսիոնալի հետ, որին մանրամասն զննել են և ոչ մի անհանգստացնող նշան չէին հայտնաբերել»,- Ուդինեի դատախազ Անտոնիո դե Նիկոլոյի խոսքն է մեջբերել «Football Italia»-ն։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ իտալացի ֆուտբոլիստի մահվան պատճառով հետաձգվել էր Ա Սերիայի 27-րդ տուրի կիրակնօրյա բոլոր հանդիպումները։
Հաջորդ օրն առավոտյան Ուդինեի դատախազ Անտոնիո դի Նիկոլոն հայտարարեց. «Մենք քրեական գործ ենք հարուցել ոչ կանխամտածված սպանության կասկածանքով։ Դեռևս կասկածյալներ չկան։ Մենք դիահերձում կանենք, ինչից հետո հայտնի կլինեն արդյունքները»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Profile». Sky Sports. Վերցված է 2014 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.gazzetta.it/Calcio/Serie-A/Fiorentina/04-03-2018/fiorentina-morto-davide-astori-250685298188.shtml
- ↑ «Allievi Nazionali 2003/2004». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2004 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Astori:«Non ho rimpianti nella mia carriera. Chiellini il mio modello»
- ↑ ««Интер» хочет приобрести ван Перси». Արխիվացված է օրիգինալից 2010-06-27-ին. Վերցված է 2014-08-28-ին.
- ↑ Pizzighettone, dal Milan ecco Astori
- ↑ Защитник сборной Италии и «Фиорентины» Давиде Астори умер во сне
- ↑ «Фиорентина» назвала причиной смерти Астори «внезапную болезнь»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդե Աստորի» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 7 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Իտալիայում ծնվածներ
- Մարտի 4 մահեր
- 2018 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կալյարիի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ