Ֆիլիպ Հելանդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆիլիպ Հելանդեր
Անձնական տվյալներ
Ազգությունը շվեդ
Քաղաքացիությունը  Շվեդիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 22, 1993(1993-04-22)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Մալմյո
Հասակ 192 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բոլոնյա
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2011—2015 Շվեդիա Մալմյո 72 (1)
2015—2016 Իտալիա Էլլաս Վերոնա 24 (2)
2016—մ․հ․ Իտալիա Բոլոնյա 40 (1)
Ազգային հավաքական
2010 Շվեդիա Շվեդիա (մինչև 17) 2 (0)
2011—2012 Շվեդիա Շվեդիա (մինչև 19) 2 (0)
2012—2015 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 19 (0)
2017—մ․հ․ Շվեդիա Շվեդիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆիլիպ Հելանդեր (շվեդ.՝ Filip Helander, ապրիլի 22, 1993(1993-04-22)[1][2], Մալմյո), շվեդ ֆուտբոլիստ, «Բոլոնյա» ակումբի և Շվեդիայի հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպ Հելանդերը «Մալմյո» ակումբի կազմում

Հելանդերը «Մալմյո» ակումբի սան է։ 2011 թվականի սեպտեմբերի 8-ին՝ «Էֆլե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկան լիգայում[3]։ 2013 թվականին Ֆիլիպը դարձել է երկրի չեմպիոն և Շվեդիայի Սուպերգավաթի դափնեկիր։ 2014 թվականի օգոստոսի 23-ին՝ «Նոռչյոպինգ» ակումբի դեմ խաղում Հելանդերը խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[4]։ 2014 թվականին Հելանդերը երկրորդ անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն։

2015 թվականի ամռանը նա տեղափոխվել է իտալական «Էլլաս Վերոնա» ակումբ[5]։ Սեպտեմբերին՝ «Ինտեր» ակումբի դեմ խաղում նա կատարել էիր նորամուտը իտալական Սերիա Ա-ում։ Սեպտեմբերի 27-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Էլլաս Վերոնա» ակումբի կազմում[6]։

Մրցաշրջանի վերջում Հելանդերը տեղափոխվել է «Բոլոնյա» ակումբ։ 2016 թվականի հոկտեմբերի 16-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։ Նույն հանդիպման ժամանակ Հելանդերը խփել է իր առաջին գոլը «Բոլոնյա» ակումբում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Հելանդերը Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[8], Իտալիայի[9], Անգլիայի[10] և երկու անգամ էլ Պորտուգալիայի[11][12] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականի մարտի 28-ին՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականի կազմում[13]։

2018 թվականին Հելանդերը հավաքականի կազմում մասնակցել Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Սակայն մրցաշարի ընթացքում նա եղել է պահեստային խաղացող և խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Շվեդիա «Մալմյո»

  • 1st Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն — 2013
  • 1st Շվեդիայի ֆուտբոլի առաջնություն — 2014
  • Շվեդիայի Սուպերգավաթակիր — 2013

Միջազգային

Շվեդիա Շվեդիա (մինչև 21)

  • 1st Եվրոպայի երիտասարդական առաջնություն — 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ефле VS. Мальмё 2:0» (անգլերեն). soccerway.com. 2011—09—08.
  4. «Ефле VS. Мальмё 3:0» (անգլերեն). soccerway.com. 2014—08—23.
  5. «Хеландер перешел из «Мальме» в «Верону»» (անգլերեն). sports.ru. 2015—07—22.
  6. «Эллас Верона VS. Лацио 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015—09—27.
  7. «Лацио VS. Болонья 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016—10—16.
  8. «Дания (до 21) VS. Швеция (до 21) 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 27.
  9. «Италия (до 21) VS. Швеция (до 21) 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 18.
  10. «Швеция (до 21) VS. Англия (до 21) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 21.
  11. «Португалия (до 21) VS. Швеция (до 21) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 24.
  12. «Швеция (до 21) VS. Португалия (до 21) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 30.
  13. «Португалия VS. Швеция 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017—03—28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Հելանդեր» հոդվածին։