Ջիմի Դուրմազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ջիմի Դուրմազ
Durmaz.png
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Շվեդիա, Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1989(1989-03-22)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Էրեբրու
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Թուլուզ
Համար 21
Պատանեկան կարիերա
2001-2005 Շվեդիա Ֆորվարդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2008 Շվեդիա Ֆորվարդ 35 (4)
2008-2012 Շվեդիա Մալմյո 91 (14)
2012-2014 Թուրքիա Գենչլերբիրլիգի 61 (11)
2014-2016 Հունաստան Օլիմպիակոս 43 (9)
2016—մ. հ. Ֆրանսիա Թուլուզ 50 (5)
Ազգային հավաքական
2009-2010 Շվեդիա Շվեդիա (մինչև 21) 8 (0)
2011—մ. հ. Շվեդիա Շվեդիա 46 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յակուպ Ջիմի Դուրմազ (շվեդ.՝ Jakup Jimmy Durmaz, մարտի 22, 1989(1989-03-22)[1], Էրեբրու), շվեդ ֆուտբոլիստ, «Թուլուզ» ակումբի և Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան։ Մասնակցել է 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը և 2018 թվականի աշխարհի առաջնությանը։

Ջիմիի ազգականներ Շարբել Տոուման և Դավիթ Դուրմազը նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուրմազը «Գենչլերբիրլիգի» ակումբում

Ջիմի Դուրմազը ծագումով ասորի է[3]։ Դուրմազը «Ֆորվարդ» ակումբի սան է։ 2008 թվականին տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հուլիսի 14-ին «Համարբյու» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ալսվենսկան լիգայում։ Նոյեմբերի 3-ին Համարբյու ակումբի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը «Մալմյո» ակումբի կազմում[4]։ 2010 թվականին նա դարձել է Շվեդիայի չեմպիոն։

2012 թվականին Դուրմազն ընդունել է Թուրքիայի «Գենչլերբիրլիգի» ակումբի հրավերը իր էթնիկ հայրենիքից։ Օգոստոսի 20-ին «Անթալյասպոր» ակումբի դեմ խաղում Ջիմին կատարել է իր նորամուտը թուրքական Սուպերլիգայում։[5]։ Սեպտեմբերի 30-ին «Կայսերիսպոր» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբում[6]։

2014 թվականի ամռանը Ջիմին տեղափոխվել է հունական «Օլիմպիակոս» ակումբ։[7]։ Օգոստոսի 30-ին «Պանետոլիկոս» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Հունաստանի սուպերլիգայում[8]։ Սեպտեմբերի 13-ին ՕՖԻ ակումբի դեմ խաղում Դուրմազը խփել է իր առաջին գոլը Պիրեյոսի ակումբում [9]։ 2015 թվականին Ջիմին օգնել է ակումբին դառնալ Հունաստանի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։

2016 թվականի օգոստոսի 20-ին Դուրմազը դարձել է ֆրանսիական «Թուլուզ» ակումբի խաղացող։ «Լիլ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում։ Երեք օր անց «Պարի Սեն-Ժերմեն» ակումբի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը «Թուլուզի» կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի փետրվարի 8-ին կայացած Կիպրոսի հավաքականի դեմ խաղում Դուրմազը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Օլա Տոյվոնեն[10]։ 2012 թվականի հունվարի 23-ին Կատարի հավաքականի դեմ խաղում Ջիմին խփել է իր առաջին գոլը հօգուտ ազգային հավաքականի։

2016 թվականի ամռանը Դուրմազն ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Ֆրանսիայում անցկավելիք 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Իտալիայի[11] և Բելգիայի[12] հավաքականների դեմ։

2018 թվականին Դուրմազը մասնակցել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա խաղացել է Գերմանիայի հավաքականի դեմ[13]։

Գոլերը Շվեդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցություն
01. Հունվարի 23, 2012 Ջասիմ բին Համադ, Դոհա, Կատար Կատար Կատար 0:1 0:5 Ընկերական խաղ
02. Հոկտեմբերի 12, 2014 Friends Arena, Սոլնա, Շվեդիա Լիխտենշտայն Լիխտենշտայն 2:0 2:0 ԵԱ-2016 որակավորման փուլ
03. Հունիսի 9, 2017 Friends Arena, Սոլնա, Շվեդիա Ֆրանսիա Ֆրանսիա 1:1 2:1 ԱԱ-2018 որակավորման փուլ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա «Մալմյո»

  • 1st Շվեդիայի չեմպիոն (1) - 2010

Հունաստան «Օլիմպիակոս»

  • 1st Հունաստանի չեմպիոն (2) - 2014/15, 2015/16
  • Հունաստանի գավաթակիր (1) - 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. Նա ազգությամբ ասորի է Թուրքիայից «David Durmaz om mötet med sin nya klubb»։ svenskafans.com (Swedish) (Svenska Fans)։ 14 October 2008։ Վերցված է 28 June 2012 ։
  3. «Ur ilskan växte årets stora succé» 
  4. «Համարբյու VS. Մալմյո 3:6» (անգլերեն)։ soccerway.com։ 2008—11—03 
  5. «Գենչլերբիրլիգի VS. Անթալյասպոր 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—08—20 
  6. «Գենչլերբիրլիգի VS. Կայսերիսպոր 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2012—09—30 
  7. (greek) Παίκτης του Ολυμπιακού ο Ντουρμάζ, 22 August 2014, http://www.olympiacos.org/article/39647/paiktis-toy-olympiakoy-o-ntoyrmaz, վերցված է 22 August 2014 
  8. «Պանետոլիկոս VS. Օլիմպիակոս 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—08—30 
  9. «Օլիմպիակոս VS. ՕՖԻ 3:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—09—13 
  10. «Կիպրոս VS. Շվեդիա 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2011—02—08 
  11. «Իտալիա VS. Շվեդիա 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-17 
  12. «Շվեդիա VS. Բելգիա 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-06-22 
  13. «Գերմանիա VS. Շվեդիա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]