Իսաակ Կիսե Տելին
Իսաակ Կիսե Տելին շվեդերեն՝ Isaac Kiese Thelin | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 24, 1992[1][2][3] (31 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Էրեբրու | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 189 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 83 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | ||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||||||||
Համար | 11 | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Իսաակ Կիսե Տելին (շվեդերեն՝ Isaac Kiese Thelin, հունիսի 24, 1992[1][2][3], Էրեբրու), շվեդ ֆուտբոլիստ (ծագումով Կոնգոյից է), «Բայեր» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տելինն Էրեբրուի «Կարլսլունդ» ակումբի ակադեմիայի սան է։ 2009 թվականին նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում։ Երկու մրցաշրջանի ընթացքում Իսաակը ակումբի կազմում հանդես է եկել Շվեդիայի ստորին դիվիզիոններում։ 2011 թվականին տեղափոխվել է «Նոռչյոպինգ» ակումբ։ Առաջին մրցաշրջանում Կիսեն չի կարողացել հաղթահարել մրցակցությունը և ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ 2012 թվականի ապրիլի 9-ին «Գյոտեբորգի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտ Ալսվենսկան լիգայում[4]։ Հոկտեմբերի 1-ին ԳԱԻՍ-ի դեմ խաղում Իսահակը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։
2014 թվականի ամռանը Կիսե Տելինը տեղափոխվել է «Մալմյո» ակումբ։ Հուլիսի 19-ին «Կալմար» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[6]։ Նույն խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը «Մալմյոյում»։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերում Տելինը գոլեր է հեղինակել Պրահայի «Սպարտայի»[7] ու լատվիական «Վենտսպիլս»[8] ակումբների հետ հանդիպումներում և թիմին օգնել է անցնել խմբային փուլ։
2015 թվականի սկզբին Իսաակը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 3,5 մլն եվրո։ «Բաստիայի» դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Լիգա 1-ում։ Փետրվարի 28-ին «Ռեյմս» ակումբի դեմ խաղում Կիսե Տելինը խփել է իր առաջին գոլը «Բորդոյի» կազմում[9]։ 2017 թվականի սկզբին Իսաակը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է բելգիական «Անդերլեխտ»[10]։ Հունվարի 22-ին «Սենտ Տրյույդեն» ակումբի դեմ խաղում Տելինը կատարել է իր նորամուտը Ժյուպիլե լիգայում՝ փոխարինելով Լուկաշ Տեոդորչիկին[11]։ Փետրվարի 23-ին՝ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող «Զենիթ» ակումբի դեմ խաղի վերջին րոպեին Տելինը դարձել է գոլի հեղինակ[12]։ Իր նորամուտային մրցաշրջանում նա դարձել է Բելգիայի չեմպիոն։
2017 թվականի ամռանը Տելինը վարձավճարով տեղափոխվել է «Վասլանդ Բևերեն»։ Սեպտեմբերի 9-ին «Էյպեն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը թիմի կազմում[13]։ Նույն խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը հօգուտ «Վասլանդ Բևերենի»։ Հոկտեմբերի 22-ին «Զյուլտե Վարեգեմ» ակումբի դեմ խաղում Իսաակը ձևակերպել է «պոկեր»[14]։ 2018 թվականի ամռանը Տելինը վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Բայեր»[15]։ Օգոստոսի 25-ին Մյոնխենգլադբախի «Բորուսիա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Գերմանիայի Բունդեսլիգայում[16]։ Եվրոպայի լիգայի՝ բուլղարական «Լուդոգորեց» ակումբի դեմ խաղում Իսաակը խփել է իր առաջին գոլը «Բայեր 04» ակումբի կազմում։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին Իսաակը Շվեդիայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Չեխիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ Մրցաշարում նա մասնակցել է Դանիայի[17], Իտալիայի[18], Անգլիայի[19] և երկու անգամ Պորտուգալիայի[20][21] հավաքականների դեմ խաղերին։ Իտալացիների դամ խաղում Կիսե Տելինը գոլ է խփել։
2014 թվականի նոյեմբերի 15-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում Կիսե Տելինը կատարել է իր նորամուտը Շվեդիայի հավաքականում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Էրկան Զենգինին[22]։ 2016 թվականի նոյեմբերի 15-ին Հունգարիայի հավաքականի դեմ ընկերական խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում[23]։
2018 թվականին Կիսե Տելինը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Հարավային Կորեայի[24], Գերմանիայի[25], Մեքսիկայի[26] և Շվեյցարիայի[27] հավաքականների դեմ խաղերին։
Գոլերը Շվեդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Հաշիվ | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
01. | 15 նոյեմբերի, 2016 | Գրոուպամա Արենա, Բուդապեշտ, Հունգարիա | ![]() |
0:2 | 0:2 | Ընկերական խաղ |
02. | 25 մարտի, 2017 | Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա | ![]() |
4:0 | 4:0 | ԱԱ-2018 որակավորում |
03. | 10 սեպտեմբերի, 2018 | Ֆրենդս արենա, Սոլնա, Շվեդիա | ![]() |
1:0 | 2:3 | ՈՒԵՖԱ Ազգերի լիգա 2018/2019]] |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
Բելգիայի չեմպիոն – 2016/2017
Միջազգային
Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող – 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ aterna-goteborg/ildrottsforening-kamraterna-norrkoping/1235100/ «Գյոտեբորգ VS. Նոռչյոպինգ 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-04-09
- ↑ «Նոռչյոպինգ VS. ԳԱԻՍ 7:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2012-10-01
- ↑ «Կալմար VS. Մալմյո 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-19
- ↑ «Սպարտա VS. Մալմյո 4:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-29
- ↑ «Վենտսպիլս VS. Մալմյո 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-07-23
- ↑ «Բորդո VS. Ռեյմս 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-02-28
- ↑ ««Андерлехт» арендовал форварда «Бордо» Телина» (ռուսերեն)։ sports.ru։ 2017-01-05
- ↑ «Անդերլեխտ VS. Սենտ Տրյույդեն 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-01-22
- ↑ «Զենիթ Սանկտ Պետերբուրգ VS. Անդերլեխտ 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-23
- ↑ «Վասլանդ Բևերեն VS. Էյպեն 5:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-09
- ↑ «Զյուլտե Վագերեմ VS. Վասլան Բևերեն 2:5» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-10-22
- ↑ ««Байер» арендовал форварда сборной Швеции Телина. Им интересовался «Локомотив»» (ռուսերեն)։ sports.ru։ 2018-08-07
- ↑ «Բորուսիա Մյոնխենգլադբախ VS. Բայեր 04 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-08-25
- ↑ «Դանիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:4» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-27
- ↑ «Իտալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-18
- ↑ «Շվեդիա (մինչև 21) VS. Անգլիա (մինչև 21) 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-21
- ↑ «Պորտուգալիա (մինչև 21) VS. Շվեդիա (մինչև 21) 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-24
- ↑ «Շվեդիա (մինչև 21) VS. Պորտուգալիա (մինչև 21) 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-06-30
- ↑ «Չեռնոգորիա VS. Շվեդիա 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-11-15
- ↑ «Հունգարիա VS. Շվեդիա 0:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-11-15
- ↑ «Շվեդիա VS. Հարավային Կորեա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-18
- ↑ «Գերմանիա VS. Շվեդիա 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-23
- ↑ «Մեքսիկա VS. Շվեդիա 0:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-06-27
- ↑ «Շվեդիա VS. Շվեյցարիա 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2018-07-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Իսաակ Կիսե Տելին Վիքիպահեստում |
---|
- Կիսե Տելինի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կիսե Տելինի պաշտոնական Տվիտերի էջը
- Կիսե Տելինի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կիսե Տելինը transfermarkt-ում
- Կիսե Տելինը soccerbase.com-ում
- Կիսե Տելինը WhoScored.com կայքում
- Կիսե Տելինը Բորդոյի պաշտոնական կայքում
- Կիսե Տելինը Բայեր Լևերկուզենի պաշտոնական կայքում
- Կիսե Տելինը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը
- Կիսե Տելինը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|
- Հունիսի 24 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Շվեդ ֆուտբոլիստներ
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ֆուտբոլիստներ
- Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Նորչյոպինգի ֆուտբոլիստներ
- Մալմյոյի ֆուտբոլիստներ
- Բորդոյի ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Վասլանդ Բևերենի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ