Լյուկ Շոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լյուկ Շոու
անգլ.՝ Luke Shaw
Shaw - July 2015 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Լյուկ Պոլ Հոար Շոու
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1995 (27 տարեկան)
Ծննդավայր Կինգստոն-ապոն-Տեմս, Անգլիա Անգլիա
Հասակ 185
Քաշ 75
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2003-2012 Անգլիա Անգլիա Սաութհեմփթոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2014 Անգլիա Անգլիա Սաութհեմփթոն 60 (0)
2014- Անգլիա Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 32 (0)
Ազգային հավաքական
2011 Անգլիա Անգլիա մինչև 16 6 (1)
2011-2012 Անգլիա Անգլիա մինչև 17 8 (0)
2013 Անգլիա Անգլիա մինչև 21 5 (0)
2011 Անգլիա Անգլիա 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լյուկ Շոու(անգլ.՝ Luke Paul Hoare Shaw, ծնվել է 1995 թվականի հուլիսի 12-ին, Կինգստոն-ապոն-Տեմս), անգլիացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդ և Անգլիայի հավաքականի ձախ պաշտպան։ Սաութհեմփթոնի ակադեմիայի սան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութհեմփթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ խաղալ սկսել է Սաութհեմփթոնի պատանեկան թիմում, 8 տարեկան հասակից։ Այդ ժամանակ թիմում խաղում էին տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնցից էր Գարեթ Բեյլը[1]։ Նրանով սկսեցին հետաքրքրվել Արսենալը, Չելսին և Մանչեսթեր Սիթին[2]։ 2012 թվականի հունվարին գլխավոր մարզիչ Նաջել Էյդկինսը հայտարարեց, որ Շոուն մնում է թիմում։ «Լյուկ Շոուն համապատասխանում է մեր խաղային պլանին, և մենք չենք ցանկանում կորցնել մեր երիտասարդ խաղացողին, և նա պետք է դառնա թիմի հիմնական խաղացող[3]»

Սաութհեմթոնի կազմում նա դեբյուտը նշեց 2012 թվականի հունվարի 28-ին Անգլիայի գավաթի Միլոուլի դեմ խաղում[4]։ 2012/13 մրցաշրջանում նա դարձավ թիմի հինական կազմի 4 երիտասարդ խաղացողներից մեկը(Ջեք Սթիվենսի, Կալում Չեմբերսի, Ջեյմս Ուորդ-Պրոուզի հետ)[5]։

2012 թվականի Նոյեմբերի 5-ին նա դեբյուտը նշեց Վեսթ Բրոմվիչի դեմ խաղում, փոխարինելով Դեննի Ֆոկսին[6]։ Նոյեմբերի 10-ին նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ դուրս եկավ հիմնակն կազմում Սուոնսիի դեմ խաղում[7]։

Մանչեսթեր Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 27-ին նա տեղափոխվեց Մանչեսթեր Յունայթեդ կնքելով 4 տարվա պայմանագիր։ Տրանսֆերային արժեքը կազմեց 31 միլիոն ֆունտ։ Հուլիսի 23-ին նա առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ Լոս Անջելես Գալաքսի-ի դեմ խաղում[8]։ Մրցաշրջանի սկզբում նա վնասվածք ստացավ և բաց թողեց առաջնության սկիզբը[9]։ Պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրեց սեպտեմբերի 27-ին Վեսթ Հեմի դեմ խաղում Օլդ Թրաֆորդում։ 2015 թվականի փետրվարի 8-ին Վեսթ Հեմի դեմ խաղում նա 2 դեղին քարտ ստանալով հեռացվեց խաղադաշտից[10]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում կարիերան սկսել է մինչև 16 և 17 տարեկանների թիմում։

2013 թվականին նա դեբյուտը նշեց Անգլիայի մինչև 21 տարեկանների թիմում։

2014 թվականի մարտի մարտի 5-ին դեբյուտը նշեց ազգային հավաքականում Դանիայի դեմ խաղում[11]։

2014 թվականի ԱԱ-ը Ռոյ Հոջսոնը նրան ընդգրկեց հավաքականի կազմում[12]։ Հունիսի 24-ին նա խաղադաշտ դուրս եկց Կոստա Ռիկայի դեմ խաղում։

Խաղացողի ոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոուն խաղում է ձախ պաշտպանի դիրքում։ Ունի հիանալի արագություն, տիրապետում է դրիբլինգի, վարպետորեն իրացնում է տուգանային հարվածները։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մասնակից «տարվա թիմ»-ին պրեմիեր լիգայի ՊՖԱ-ի վարկածով։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Անգլիայի գավաթ Անգլիայի լիգայի գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Սաութհեմփթոն' 2011/12 0 0 1 0 0 0 1 0
2012/13 25 0 1 0 2 0 28 0
2013/14 35 0 3 0 0 0 38 0
Ընդհանուր 60 0 5 0 2 0 0 0 0 0 67 0
'Մանչեսթեր Յունայթեդ ՖԱ Մանչեսթեր Յունայթեդ 2014-15 16 0 4 0 0 0 20 0
Ընդհանուր 16 0 4 0 0 0 0 0 0 0 20 0
Ամբողջ կարիերայի ընթացքում 76 0 9 0 2 0 0 0 0 0 87 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chelsea to Launch Bid For Southampton’s "New Gareth Bale"» (անգլերեն)։ CaughtOffside։ հուլիսի 3, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  2. «Arsenal face a battle for Saints' £4m teen» (անգլերեն)։ The Independent։ հունվարի 11, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  3. «Luke Shaw will not be sold says Nigel Adkins» (անգլերեն)։ BBC Sport։ հունվարի 13, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  4. «Millwall 1-1 Southampton» (անգլերեն)։ BBC Sport։ հունվարի 28, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  5. «Southampton promote academy quartet to first team squad» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-05-23։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  6. «West Brom 2-0 Southampton» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-11-05։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  7. «Southampton 1-1 Swansea» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-11-10։ Արխիվացված օրիգինալից 2013-01-26-ին։ Վերցված է 2015-06-05 
  8. «Manchester United 7 LA Galaxy 0» (անգլերեն)։ ManUtd.com։ 2014-07-24 
  9. «Luke Shaw: Hamstring injury to £30m left-back could accelerate Manchester United moves for Marcos Rojo or Daley Blind» (անգլերեն)։ The Independent։ 2014-08-13 (չաշխատող հղում)
  10. «West Ham 1-1 Man Utd» (անգլերեն)։ BBC Sport։ 2015-02-08 
  11. «England 1-0 Denmark» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-03-05 
  12. «World Cup 2014: England squad pen pics» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-05-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]