Կալում Չեմբերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կալում Չեմբերս
անգլ.՝ Calum Chambers
Calum Chambers cropped.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1995 (24 տարեկան)
Ծննդավայր Փիտերսֆիլդ, Անգլիա Անգլիա
Հասակ 182
Քաշ 66
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Անգլիա Արսենալ
Համար 28
Պատանեկան կարիերա
2002-2013 Անգլիա Անգլիա Սաութհեմփթոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2014 Անգլիա Անգլիա Սաութհեմփթոն 22 (0)
2014- Անգլիա Անգլիա Արսենալ 23 (1)
Ազգային հավաքական
2012 Անգլիա Անգլիա մինչև 17 6 (3)
2012 Անգլիա Անգլիա մինչև 19 18 (2)
2012 Անգլիա Անգլիա մինչև 21 2 (0)
2012 Անգլիա Անգլիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կալում Չեմբերս(անգլ.՝ Calum Chambers, ծնվել է 1995 թվականի հունվարի 20-ին), անգլիացի ֆուտբոլիստ, «Արսենալ»-ի պաշտպան։ «Սաութհեմփթոն»-ի ակադեմիայի սան։ Խաղում է աջ և կենտրոնական պաշտպանի դիրքում[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաութհեմփթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղալ սկսել է «Սաութհեմփթոն»-ի պատանեկան թիմից։ 2012/13 թվականի մրցաշրջանում ընթացքում դարձավ «Սաութհեմփթոն»-ի հիմնական կազմի 4 երիտասարդ խաղացողներից մեկը (Լյուկ Շոուի, Ջեյմս Ուորդ-Պռոուզի, Ջեք Սթիվենսի հետ) և ստացավ 28 համարը[2]։

2012 թվականի օգոստոսի 28-ին նա նշեց իր դեբյուտը «Սաութհեմփթոն»-ի հիմնական կազմում, Անգլիայի գավաթի խաղարկությունում մրցելով «Սթիվենիջի» դեմ խաղում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Խաղն ավարտվեց «Սաութհեմփթոն»-ի հաղթանակով 4-1 հաշվով[3]։

2013 թվականի հուլիսի 31-ին Չեմբերսը 4 տարվա պայմանագիր ստորագրեց թիմի հետ[4]։ 2013 թվականի օգոստոսի 17-ին նա դեբյուտը նշեց Պրեմիեր Լիգայի առաջին տուրում «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց «Սաութհեմփթոն»-ի 1-0 հաշվով հաղթանակով։

Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիսի 28-ին նա տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»[5]«Calum Chambers: Arsenal sign Southampton defender for £16m» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-07-28 </ref>։ Առաջին գնդակը թիմի կազմում հեղինակեց 2014 թվականի նոյեմբերի 1-ին «Բըռնլի»-ի դեմ խաղում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմբերսը սկսել է խաղալ Անգլիայի մինչև 17 տարեկանների թիմում 2012 թվականի փետրվարի 2-ին Պորտուգալիայի դեմ խաղում[6]։

2012 թվականի սեպտեմբերի 26-ին դեբյուտը նշեց մինչև 21 տարեկանների թիմում Էստոնիայի դեմ խաղում։ Սեպտեմբերի 28-ին Ֆարերյան կղզիների դեմ խաղում փոխարինման դուրս գալով՝ հեղինակեց թիմի 6-րդ գնդակը։ 2-րդ գնդակը հեղինակեց Թուրքիայի դեմ խաղում։

2014 թվականին Ռոյ Հոջսոնը նրան հրավիրեց հավաքական։ Դեբյուտը նշեց Նորվեգիայի դեմ խաղում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Արսենալ

  • Անգլիայի սուպերգավաթակիր 2014,
  • Անգլիայի գավաթակիր 2014/15:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Սեզոն Դիվիզիոն Լիգա Անգլայի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթ Անգլիայի Սուպերգավաթ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Անգլիա Անգլիա Սաութհեմփթոն Անգլիայի Պրեմիեր Լիգա 2012-13 Անգլիայի Պրեմիեր Լիգա 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
Անգլիայի Պրեմիեր Լիգա 2013/2014 21 0 0 0 2 0 0 0 0 0 23 0
Ընդհանուր 21 0 0 0 3 0 0 0 0 0 24 0
Անգլիա Անգլիա Արսենալ Անգլիայի Առաջնություն 2014-15 Պրեմիեր Լիգա 18 1 1 0 1 0 7 0 1 0 26 1
Ընդհանուր 18 1 1 0 1 0 7 0 1 0 26 1
Ամբողջ Կարիերա 39 1 1 0 4 0 7 0 1 0 52 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chambers» (անգլերեն)։ Dictionary.com 
  2. «Numbers Up For Saints» (անգլերեն)։ SaintsFC.co.uk։ 2012-08-17 
  3. «Stevenage 1-4 Southampton» (անգլերեն)։ BBC Sport։ 2012-08-28 
  4. «Chambers commits to Saints» (անգլերեն)։ SaintsFC.co.uk։ 2013-07-31 
  5. «Calum Chambers: Arsenal sign Southampton defender for £16m» (անգլերեն)։ BBC Sport։ 2014-07-28 
  6. «Calum Chambers» (անգլերեն)։ theFA.com 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]