Դիոգու Դալոտ
|
| |||
| Անձնական տվյալներ | |||
| Ամբողջական անուն | José Diogo Dalot Teixeira | ||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 18, 1999[1] (27 տարեկան) | ||
| Ծննդավայր | Բրագա | ||
| Հասակ | 183 սմ | ||
| Քաշ | 76 կգ | ||
| Դիրք | եզրային պաշտպան | ||
| Ակումբային տեղեկություններ | |||
| Ներկա ակումբ |
| ||
| Համար | 20 | ||
| Պատանեկան կարիերա | |||
| 2008-2017 |
| ||
| Մասնագիտական կարիերա* | |||
| Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
| 2017-2018 |
| 23 | (2) |
| 2017-2018 |
| 6 | (0) |
| 2018-ներկա |
| 17 | (0) |
| Ազգային հավաքական‡ | |||
| 2014 |
| 2 | (0) |
| 2014-2015 |
| 8 | (0) |
| 2015-2016 |
| 19 | (2) |
| 2016-2017 |
| 15 | (0) |
| 2017-ներկա |
| 11 | (0) |
| 2017-ներկա |
| 6 | (0) |
|
| |||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը | |||
Դիոգու Դալոտ (պորտ.՝ Diogo Dalot, մարտի 18, 1999[1], Բրագա), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Յունայթեդի կազմում։ Խաղում է եզրային պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտու
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալոտը Պորտուի ակադեմիայի սան է[3][4][5]։ Առաջին հանդիպումը Պորտու B-ի կազմում անցկացրեց 2017 թվականի հունվարի 28-ին՝ Սեգունդա Լիգայի Լեյշոյնշի դեմ խաղում[6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Դալոտը իր դեբյուտը նշեց հոկտեմբերի 13-ին՝ Պորտուգալիայի գավաթի Լուզիտանուի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[7][8]։ Պորտուգալիայի առաջնությունում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի փետրվարի 18-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում[9]։ Փետրվարի 25-ին՝ Պորտուգալիայի գավաթի Պորտիմոնենսիի դեմ խաղում նա դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-5 հաշվով[10]։ Չեմպիոնների Լիգայում իր դեբյուտը նշեց մարտի 6-ին՝ 1/8 եզրափակչի Լիվերպուլի դեմ խաղում[11][12]։ 2017-18 մրցաշրջանում Դալոտը անցկացրեց 8 հանդիպում Պորտուի առաջին թիմի կազմում[13]՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ակումբին հաղթել Պորտուգալիայի առաջնությունը[14][15][16]։
Մանչեսթեր Յունայթեդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 6-ին Դալոտը 5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Յունայթեդի հետ[17][18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 19 միլիոն ֆունտ ստերլինգ[20][21]։ Իր դեբյուտը Դալոտը նշեց սեպտեմբերի 19-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Յանգ Բոյզի դեմ խաղում[22][23]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Լյուկ Շոուին Սաութհեմպտոնի դեմ խաղում[24][25]։ 2019 թվականի հունվարի 19-ին պորտուգալացին գոլային փոխանցում տվեց Մարկուս Ռաշֆորդին Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով Մանչեսթեր Յունայթեդին հաղթել 2-1 հաշվով[26][27]։ Իր առաջին մրցաշրջանում Դալոտը անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[28]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դալոտը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[29][30]։ 2016 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի հետ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացրած 5 խաղերում դառնալով 2 գոլի հեղինակ[31] և ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում[32]։ Գոլերից մեկը նա խփեց մայիսի 21-ին՝ եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում[33]՝ օգնելով Պորտուգալիային հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[34]։ 2017 թվականի մայիսին Դալոտը Պորտուգալիայի մինչև 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[35]՝ թիմի մեկնարկային կազմում սկսելով առաջնության բոլոր խաղերը[36], սակայն Պորտուգալիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[37]։ 2017 թվականի հուլիսին նա մասնակցեց մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը[38], սակայն Պորտուգալիան եզրափակչում պարտվեց Անգլիային[39], իսկ Դալոտը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[40]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ[41]
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Պորտու B | 2016–17 | Սեգունդա Լիգա | 3 | 0 | — | 3 | 0 | |||||
| 2017–18 | 20 | 2 | 20 | 2 | ||||||||
| Ընդհանուր | 23 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 23 | 2 | ||
| Պորտու | 2017–18 | Պրիմեյրա Լիգա | 6 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 8 | 0 |
| Մանչեսթեր Յունայթեդ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 16 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 23 | 0 |
| 2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
| Ընդհանուր | 17 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 26 | 0 | ||
| Կարիերայի ընդհանուր | 46 | 2 | 3 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 57 | 2 | ||
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտու
- Պորտուգալիայի առաջնություն. 2017–18[16]
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Պորտուգալիա Մ17
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2016[34]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Portugal - Diogo Dalot - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Who is Diogo Dalot? We profile Manchester United's new signing». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Scout Report: Diogo Dalot | Manchester United's New Full-Back». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Who is Diogo Dalot? Everything you need to know about United's latest signing». The Independent (անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «FC Porto B - Leixões SC, Jan 28, 2017 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Lusitano Évora GC - FC Porto, Oct 13, 2017 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «FC Porto - Lusitano Évora-FC Porto». FC-PORTO (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «FC Porto - Rio Ave FC, Feb 18, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Portimonense SC - FC Porto, Feb 25, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Liverpool FC - FC Porto, Mar 6, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Champions League - Liverpool-Porto - Line-ups». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Diogo Dalot | Football Stats | FC Porto | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ talkSPORT (2018 թ․ մայիսի 7). «Porto break Benfica dominance in Portugal to win first league title since 2013 and have a massive party». talkSPORT (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-05-11-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «International Football - Porto: Casillas wins sixth league title with Porto - MARCA in English». MARCA in English (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- 1 2 «Porto win Portuguese title». NST Online (անգլերեն). 2018 թ․ մայիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Manchester United announces the signing of Diogo Dalot». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Association, Press (2018 թ․ հունիսի 6). «Manchester United sign Porto defender Diogo Dalot on five-year contract». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Manchester United sign Diogo Dalot from Porto on five-year deal». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Diogo Dalot: Manchester United sign Porto right-back for £19m». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 6. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Manchester United announce signing of Diogo Dalot on five-year contract». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «BSC Young Boys - Manchester United, Sep 19, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Dalot handles the big occasion». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Southampton FC - Manchester United, Dec 1, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Southampton 2-2 Manchester United: Jose Mourinho's side fight back for draw». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Manchester United - Brighton & Hove Albion, Jan 19, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Diogo Dalot deserves the plaudits». www.manutd.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Diogo Dalot | Football Stats | Manchester United | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ 161385360554578 (2018 թ․ մայիսի 30). «Who is Diogo Dalot? Profile on Manchester United's wonderkid target». talkSPORT (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}:|last=has numeric name (օգնություն) - ↑ «Scout report: Who is Diogo Dalot?». www.sportskeeda.com (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- 1 2 uefa.com (2016 թ․ հուլիսի 1). «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Portugal U17 - Spain U17, May 21, 2016 - 2016 European Under-17 Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- 1 2 UEFA.com. «Portugal win second U17 EURO title on penalties». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ FIFA.com (2017 թ․ մայիսի 23). «Dalot targeting back-to-back golden summers». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Matches - Portugal-Uruguay - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Ames, Nick (2017 թ․ հուլիսի 15). «England win European Under-19 Championship as youth shines again». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- 1 2 uefa.com (2017 թ․ օգոստոսի 1). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Diogo Dalot». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դալոտի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Դալոտի պաշտոնական Տվիտերի էջը
- Դալոտի պաշտոնական Ինստագրամի էջը
- Դալոտը transfermarkt-ում
- Դալոտը soccerbase.com-ում
- Դալոտը WhoScored.com կայքում
- Դալոտը Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական կայքում
- Դալոտը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Դալոտը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Դալոտը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-11-29 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոգու Դալոտ» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||
- Մարտի 18 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Պորտուգալացի ֆուտբոլիստներ
- Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ