Նիկ Պոուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Նիկ Պոուպ
Nick Pope
Nick Pope 23-04-2016 1.jpg
Պոուպը Չառլտոն Ատլետիկի կազմում 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nicholas David Pope
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 19, 1992(1992-04-19)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Soham, East Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 191 սմ
Քաշ 76 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բարնլի
Համար 1
Պատանեկան կարիերա
ԱնգլիաԻպսվիչ Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2011 ԱնգլիաԲերի Թաուն
2011-2016 Անգլիա Չառլտոն Ատլետիկ 33 (0)
2011   Անգլիա Հարոու Բորոու 15 (0)
2011-2012   Անգլիա Ուելինգ Յունայթեդ 2 (0)
2012   Անգլիա Ուելինգ Յունայթեդ 2 (0)
2013   Անգլիա Քեմբրիջ Յունայթեդ 9 (0)
2013   Անգլիա Օլդերշոտ Թաուն 5 (0)
2013   Անգլիա Յորք Սիթի 2 (0)
2014   Անգլիա Յորք Սիթի 20 (0)
2015   Անգլիա Բերի 22 (0)
2016-ներկա Անգլիա Բարնլի 51 (0)
Ազգային հավաքական
2018-ներկա Անգլիա Անգլիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 8-ի, 2019

Նիկ Պոուպ (անգլ.՝ Nick Pope, ապրիլի 19, 1992(1992-04-19)[1][2], Soham, East Cambridgeshire, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարնլիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլտոն Ատլետիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոուպը Իպսվիչ Թաունի ակադեմիայի սան է[4]։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Բերի Թաունի կազմում[5]։

2011 թվականի մայիսի 24-ին Պոուպը 2 տարվա պայմանագիր կնքեց Չառլտոն Ատլետիկի հետ[6][7][8]։

2011 թվականի օգոստոսի 11-ին Պոուպը 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Անգլիայի յոթերորդ դիվիզիոնում հանդես եկող Հարոու Բորոու[9]։ Այստեղ նա անցկացրեց 19 հանդիպում՝ 3 խաղում պահելով իր դարպասը անառիկ և ետ մղելով երկու 11-մետրոնոց հարված[10]։ 2011 թվականի դեկտեմբերի 21-ին Պոուպը 28 օրվա վարձավճարով տեղափոխվեց Ուելինգ Յունայթեդ[11]։ 2012 թվականի փետրվարի 7-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը Չառլտոն Ատլետիկի հետ 2 տարով[12]։ 2013 թվականի մարտի 7-ին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Քեմբրիջ Յունայթեդ[13]։ Այստեղ նա անցկացրեց 9 հանդիպում՝ 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Իր դեբյուտը Չառլտոնի կազմում նշեց 2013 թվականի մայիսի 4-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[14][15]։ 2013 թվականի սեպտեմբերին Պոուպը երկարաձգեց իր պայմանագիրը Չառլտոնի հետ 3 տարով[16], ինչից հետո՝ սեպտեմբերի 26-ին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Օլդերշոտ Թաուն[17]։ 2013 թվականի նոյեմբերի 21-ին 1 ամսվա վարձավճարով տեղափոխվեց Յորք Սիթի[18], սակայն 2 խաղ անցկացնելուց հետո վարձավճարը ետ կանչվեց Չառլտոնի կողմից[19]։ 2014 թվականի հունվարի 16-ին Պոուպը վարձավճարով վերադարձավ Յորք Սիթի՝ մրցաշրջանի շարունակության համար[20]։ Այստեղ նա անցկացրեց 24 հանդիպում՝ 16 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

2014 թվականի հունիսի 5-ին Պոուպը երկարաձգեց իր պայմանագիրը Չառլտոնի հետ մինչև 2018 թվականը[21]։ 2015 թվականի հունվարի 6-ին վարձավճարով միացավ Բերիին մինչև մրցաշրջանի ավարտ[22]։ Իր դեբյուտը Բերիի կազմում նշեց 2015 թվականի հունվարի 17-ին՝ Ուիկոմ Ուոնդերերսի դեմ խաղում։ Նա անցկացրեց 22 հանդիպում, իսկ Բերին զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում՝ տեղափոխվելով Անգլիայի երրորդ դիվիզիոն[23]։

Բարնլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 19-ին Պոուպը 3 տարվա պայմանագիր կնքեց նոր Պրեմիեր Լիգա տեղափոխված Բարնլիի հետ[24][25][26]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2016 թվականի օգոստոսի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ակրինգտոն Սթենլիի դեմ խաղում[27]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[28][29]։ Բարնլիի առաջին դարպասապահ Թոմ Հիթոնի վնասվածքի պատճառով, Պոուպը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող։ 2017 թվականի հոկտեմբերի 9-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[30][31]։ 2017-18 մրցաշրջանում Պոուպը անցկացրեց 38 հանդիպում[32]՝ բաց թողելով 13 գնդակ և ճանաչվելով Բարնլիի տարվա լավագույն ֆուտբոլիստ[33][34]։

2018 թվականի հուլիսի 26-ին Պոուպը ուսի ծանր վնասվածք ստացավ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Աբերդինի դեմ խաղում[35][36]՝ բաց թողելով 3 ամիս[37][38][39]։ 2018-19 մրցաշրջանում անգլիացին դարձավ Բարնլիի միայն երրորդ դարպասապահը՝ Թոմ Հիթոնից և Ջո Հարտից հետո, սակայն հաջորդ մրցաշրջանում վերադարձրեց իր տեղը թիմի հիմնական կազմում[40]։ 2019 թվականի մայիսի 24-ին Պոուպը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[41][42][43]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 15-ին Պոուպը առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական՝ Նիդերլանդների և Իտալիայի դեմ ընկերական խաղերի համար[44][45]։ Մայիսի 16-ին նա ընդգրկվեց աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[46][47][48][49]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Ջեք Բատլենդին Կոստա Ռիկայի դեմ ընկերական խաղում[50][51]։ Աշխարհի առաջնությունում Պոուպը չանցկացրեց ոչ մի հանդիպում[52], իսկ Անգլիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[53][54]՝ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Բելգիային[55][56]։

Իր առաջին հանդիպումը Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում Պոուպը անցկացրեց 2019 թվականի նոյեմբերի 17-ին՝ Կոսովոյի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[57][58]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[59]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Չառլտոն Ատլետիկ 2011–12 Լիգա Մեկ 0 0 0 0 0 0
2012–13 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2013–14 0 0 0 0 0 0 0 0
2014–15 8 0 0 0 1 0 9 0
2015–16 24 0 1 0 3 0 28 0
Ընդհանուր 33 0 1 0 0 0 4 0 38 0
Հարոու Բորոու (վարձավճար) 2011–12 Յոթերորդ դիվիզիոն 15 0 0 0 4 0 19 0
Ուելինգ Յունայթեդ (վարձավճար) 2011–12 Վեցերորդ դիվիզիոն 4 0 4 0
Քեմբրիջ Յունայթեդ (վարձավճար) 2012–13 Հինգերորդ դիվիզիոն 9 0 9 0
Օլդերշոտ Թաուն (վարձավճար) 2013–14 5 0 5 0
Յորք Սիթի (վարձավճար) 2013–14 Լիգա Երկու 22 0 2 0 24 0
Բերի (վարձավճար) 2014–15 22 0 22 0
Բարնլի 2016–17 Պրեմիեր Լիգա 0 0 3 0 1 0 4 0
2017–18 35 0 1 0 2 0 38 0
2018–19 0 0 2 0 1 0 0 0 3 0
2019–20 16 0 0 0 0 0 16 0
Ընդհանուր 51 0 6 0 1 0 3 0 61 0
Կարիերայի ընդհանուր 161 0 7 0 1 0 13 0 182 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 8-ի դրությամբ[59]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 1 0
2019 1 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերի

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.national-football-teams.com/player/71345.html
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «England - N. Pope - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  4. Watson By Stuart։ «‘Never give up on your dream’ – ex Ipswich Town youngster Nick Pope ready for the Championship with Charlton Athletic»։ Green Un (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  5. Kitchen The Web (2013-05-21)։ «Professional footballer and Old Elean returns to inspire Junior pupils - King's Ely»։ King's Ely (en-GB)։ Վերցված է 2018-03-29 
  6. «Ely teen signs for Charlton Athletic»։ Ely Standard (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-12-ին։ Վերցված է 2018-03-29 
  7. «Bury Town Football Club - Official Website of The Blues - Nick Pope signs for Charlton Athletic»։ www.burytownfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2018-03-29 
  8. «Keeper Nick Pope's Valley move is better by degrees | Cambridge Local Football | Cambridgeshire Local Football Team News, Fixtures & Results»։ 2013-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-02-ին։ Վերցված է 2018-03-29 
  9. «Charlton Athletic | News | Latest | Latest News | Pope heads to Harrow»։ 2012-06-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-12-ին։ Վերցված է 2018-03-29 
  10. «First Team - Players & Coaches - Nick Pope - Harrow Borough Football …»։ archive.is։ 2013-06-30։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-30-ին։ Վերցված է 2018-03-29 
  11. «Pope pays visit to Welling»։ Kent Sports News (en-US)։ 2011-12-22։ Վերցված է 2018-03-29 
  12. «Charlton Athletic goalkeeper Nick Pope signs new deal»։ BBC Sport (en-GB)։ 2012-02-07։ Վերցված է 2018-03-29 
  13. «Charlton keeper Nick Pope joins Cambridge United»։ BBC Sport (en-GB)։ 2013-03-07։ Վերցված է 2018-03-29 
  14. «Charlton Athletic - Bristol City, May 4, 2013 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  15. «Charlton 4-1 Bristol City»։ BBC Sport (en-GB)։ 2013-05-04։ Վերցված է 2018-03-29 
  16. «Nick Pope: Charlton Athletic goalkeeper signs new deal»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-25։ Վերցված է 2018-03-29 
  17. «Aldershot Town sign Charlton goalkeeper Nick Pope on loan»։ BBC Sport (en-GB)։ 2013-09-26։ Վերցված է 2018-03-29 
  18. «Nick Pope: York City sign Charlton Athletic goalkeeper on loan»։ BBC Sport (en-GB)։ 2013-11-22։ Վերցված է 2018-03-29 
  19. «Pope recalled by Addicks»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  20. «Transfer window: York re-sign Charlton keeper Nick Pope on loan»։ BBC Sport (en-GB)։ 2014։ Վերցված է 2018-03-29 
  21. «Goalkeeper Nick Pope commits to Charlton Athletic until 2018 following impressive loan spell at York City»։ 2016-08-09։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-09-ին։ Վերցված է 2018-03-29 
  22. «Charlton Athletic: Marko Dmitrovic signs from Ujpest, Nick Pope signs for Bury on loan»։ 2015-01-06։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-06-ին։ Վերցված է 2018-03-29 
  23. 23,0 23,1 «Charlton Athletic goalkeeper Nick Pope has hope of possible Bury return»։ Bury Times (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  24. «Johann Berg Gudmundsson & Nick Pope: Burnley sign duo from Charlton»։ BBC Sport (en-GB)։ 2016-07-19։ Վերցված է 2018-03-29 
  25. 161385360554578 (2016-07-19)։ «Burnley complete double swoop on Charlton with signing of goalkeeper Nick Pope»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-08 
  26. «Burnley sign Johann Berg Gudmundsson and Nick Pope from Charlton Athletic»։ The Irish News (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  27. «Accrington Stanley - Burnley FC, Aug 24, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  28. «Burnley FC - Crystal Palace, Sep 10, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-29 
  29. «Burnley 1-0 Crystal Palace»։ BBC Sport (en-GB)։ 2017-09-10։ Վերցված է 2018-03-29 
  30. «Nick Pope: Burnley goalkeeper signs new three-year deal»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-09։ Վերցված է 2018-03-29 
  31. «Burnley keeper Pope signs new 3-year deal»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-29 
  32. «Nick Pope | Football Stats | Burnley | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-08 
  33. 33,0 33,1 «Double Delight For Award Winner Pope»։ www.burnleyfootballclub.com (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-17-ին։ Վերցված է 2019-12-08 
  34. «Award-winner Pope: I could never have imagined this»։ Lancashire Telegraph (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  35. «Aberdeen FC - Burnley FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  36. «Nick Pope: Burnley goalkeeper sustains 'serious' shoulder injury»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-27։ Վերցված է 2018-09-20 
  37. «Pope out for three months with injury - sources»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  38. «Burnley keeper Nick Pope out for up to six months handing Tom Heaton No1 spot»։ Dream Team FC (en-GB)։ 2018-07-27։ Վերցված է 2018-09-20 
  39. «Burnley keeper Nick Pope out for up to six months handing Tom Heaton No1 spot»։ The Sun (en-GB)։ 2018-07-27։ Վերցված է 2018-09-20 
  40. James Alex (2019-11-27)։ «Nick Pope's Burnley form has proved Sean Dyche was right to sell Tom Heaton»։ accrington։ Վերցված է 2019-12-08 
  41. «Pope Commits Long Term To Clarets»։ www.burnleyfootballclub.com (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-02-ին։ Վերցված է 2019-12-08 
  42. «Nick Pope: Burnley goalkeeper commits future to Premier League club»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-08 
  43. «Pope extends Burnley contract until end of 2023»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-08 
  44. «Gareth Southgate names four uncapped players in England squad»։ The Independent (en-GB)։ 2018-03-15։ Վերցված է 2018-03-29 
  45. Whaling James (2018-03-15)։ «England squad confirmed for friendlies against the Netherlands and Italy»։ mirror։ Վերցված է 2018-03-29 
  46. «Gareth Southgate names his 23-man England squad for World Cup 2018»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-09-20 
  47. «Pope In World Cup Squad» (en-gb)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին։ Վերցված է 2018-09-20 
  48. «England World Cup squad: Trent Alexander-Arnold in 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-16։ Վերցված է 2018-09-20 
  49. «England's World Cup squad confirmed: Southgate names Trent Alexander-Arnold in 23-man team | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  50. «England - Costa Rica, Jun 7, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  51. «World Cup warm-up match: England 2-0 Costa Rica»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-07։ Վերցված է 2018-09-20 
  52. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nick POPE - Nick Pope - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-09-20 
  53. «Belgium downs England to claim third and finish World Cup on a high»։ ABC News (en-AU)։ 2018-07-14։ Վերցված է 2018-09-20 
  54. FIFA.com։ «Hazard, Meunier bag bronze for Belgium»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-12-ին։ Վերցված է 2018-09-20 
  55. «Belgium - England, Jul 14, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-09-20 
  56. Doyle Paul (2018-07-14)։ «World Cup 2018 third place play-off: Belgium 2-0 England – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-09-20 
  57. «Kosovo - England, Nov 17, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  58. UEFA.com (2019-11-17)։ «Kosovo 0-4 England: Kane scores amid late goal glut»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-08 
  59. 59,0 59,1 «Nick Pope»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]