Էզեկիել Գարայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էզեկիել Գարայ
իսպ.՝ Ezequiel Garay
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էզեկիել Մարսելո Գարայ
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Իսպանիա Իսպանիա
Մականուն Երաշխիք
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 10, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Ռոսարիո, Արգենտինա
Հասակ 189 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Զենիթ
Համար 24
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004 - 2005 Արգենտինա Նյուելս Օլդ Բոյզ 13 (1)
2005 - 2008 Իսպանիա Ռասինգ 60 (12)
2008 - 2011 Իսպանիա Ռեալ Մադրիդ 25 (1)
2008 - 2009  Իսպանիա Ռասինգ 24 (2)
2011 - 2014 Պորտուգալիա Բենֆիկա 78 (9)
2014 - ներկա Ռուսաստան Զենիթ 26 (1)
Ազգային հավաքական
2003 Արգենտինա Արգենտինա (Մ17) 6 (2)
2005 Արգենտինա Արգենտինա (Մ20) 2 (0)
2008 Արգենտինա Արգենտինա (օլիմպ.) 9 (0)
2007 - ներկա Արգենտինա Արգենտինա 31 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23 մայիսի 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 27 հունիս 2015

Էզեկիել Մարսելո Գարայ[1] (իսպ.՝ Ezequiel Marcelo Garay, հոկտեմբերի 10, 1986(1986-10-10)[2][3][4], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[5]), արգենտինացի ֆուտբոլիստ, Զենիթի և Արգենտինայի հավաքականի կենտրոնական պաշտպան։ Նա Ռասինգում իրացնում էր 11 մետրանոց[6] և տուգանային հարվածները (Գարայը երբ սկսեց զբաղվել ֆուտբոլով, խաղում էր հարձակվողի դիրքում)[7]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուելլս Օլդ Բոյզ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, 18 տարեկանում, Գարայը առաջին անգամ խաղաց պրոֆեսիոնալ մակարդակում, արգենտինական Պրիմերայում՝ Նյուելլս Օլդ Բոյզի ակումբի կազմում։ Սկզբում նա չէր հայտավորվում հիմնական կազմում։ Գարայը առաջին անգամ մեկնարկային կազմում հայտավորվեց նախավերջի տուրում, որտեղ կարողացավ օգնել Նյուելլս Օլդ Բոյզին և դարձան Արգենտինայի չեմպիոն։

2005 թվականին նա դարձավ երիտասարդ թիմերի աշխարհի չեմպիոն։ Արգենտինայի երիտասարդական հավաքականում, այդ ժամանակ հանդես էին գալիս Լիոնել Մեսսին, Սերխիո Ագուերոն և Ֆեռնանդո Գագոն։ Գարայը հանդես գալով Նյուելլս Օլդ Բոյզի կազմում, խաղաց 13 խաղ և դարձավ 1 գոլի հեղինակ։ Նա այդ տարվա ամռանը կնքեց պայմանագիր իսպանական Ռասինգի հետ։

Իսպանիայի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարայը Ռեալի կազմում

Ռասինգում 3 տարվա ընթացքում, Գարայը խաղաց 60 խաղ և դարձավ 12 գոլի հեղինակ։ 2006/07 մրցաշրջանում Ռասինգը Լա Լիգայում գրավեց 10-րդ հորիզոնականը, որը ակումբի Պրեմիերա (2002)[8][9][10][11][12] վերադառնալուց հետո լավագույն արդյունքն էր։ Արդեն հիմնական կազմում հաստատված Գարայը խաղացել էր 30 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ (որից 7 11 մետրանոցից)[13]։ Արգենտինացի ֆուտբոլիստի համար շատ կարևոր խաղ դարձավ Մադրիդի Ռեալի հետ 30-րդ տուրի հանդիպումը, որտեղ Ռասինգը պարտվում էր 0։1 հաշվով, բայց Գարայի 2 հստակ իրացրած 11 մետրանոցները հաղթանակ բերեցին Ռասինգին և առաջնությունում Բարսելոնայի և Ռեալ Մադրիդի մեջ միավորների տարբերությունը հասավ հինգի[14], որը հետևանքով Ռեալը չկարողացավ հաղթել առաջնությունում[12]։

2007/08 մրցաշրջանում Ռասինգը գրավեց 6-րդ հորիզոնականը և հնարավորություն ստացավ մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթին[15]։ 15 խաղ խաղալուց հետո գարայը ստացավ լուրջ վնասվածք։ Հայտարարվեց, որ նա հանդես չի գա մինչև մրցաշրջանի ավարտը[16]։ Սակայն Գարայը շուտ վերականգնվեց և կարողացավ անցկանցել ևս 7 հանդիպում[17]։

Նրանով հետաքրքվում էին այնպիսի ակումբներ, ինչպիսիք էին՝ Մանչեսթեր Յունայթեդը, Լիվերպուլը, Յուվենտուսը[18], Ռեալը և Բարսելոնան։ Գարայը 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի Ռեալը հետ։ 2008/09 մրցաշրջանում Ռասինգը առաջարկում է հանդես գալ վարձավճարով (24 խաղ և 2 գոլ)։

Գարայը իր առաջին մրցաշրջանը անցկացնելով Ռեալում, 19 անգամ հայտավորվեց մեկնարկային կազմում, և մեկ անգամ փոխարինմամբ դուրս եկավ խաղադաշտ։ Այդ մրցաշրջանում Գարայը դարձավ 1 գոլի հեղինակ[19]։

Հաջորդ մրցաշրջանում, երբ Ռեալը գլխավորեց Ժոզե Մոուրինյոն[20], արգենտինացուն այդքան շատ խաղաժամանակ չէր տրամադրվում։ Նա խաղաց 5 խաղ և 13 անցկացրեց պահեստայինների նստարանին[21]։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալում խաղաժամանակ չստանալու պատճառով, Գարայը ուզում էի փոխել ակումբը։ 2011 թվականի ամռանը Ռեալ Մադրիդը և Բենֆիկան համաձայնվեցին տրանսֆերի համար, որը կազմեց 5.5 մլն եվրո։ Գարայը Բենֆիկյաի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր։ Նա միանգամից դարձավ հիմնական կազմի խաղացող, 3 տարվա ընթացքում պորտուգալական առաջնությունում հանդես գալով խաղաց 78 խաղ և դարձավ 9 գոլի հեղինակ։

Զենիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգի Զենիթը սկսեց բանակցել Բենֆիկայի հետ, և արդյունքով Գարայը ամռանը դարձավ ռուսական ակումբի ֆուտբոլիստ։ Գարայը կնքեց 5 տարվա պայմանագիր Սանկտ Պետերբուրգյան ակումբի հետ[22]։ Տրանսֆերի արժեք կազմեց 6 մլն եվրո, որից 40% ստացավ Բենֆիկան, 50% Ռեալ Մադրիդը, իսկ «երրորդ մարդը» մնացած 10-ը[23][24]։ 2014 թվականի հուլիսի 29-ին՝ Զենիթի կազմում առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ՝ կիպրոսի ԱԵԼ-ի դեմ (Չեմպիոնների Լիգայի նախընտրական 3-րդ փուլ), Գարայի պաշտպանությունում թույլ տվեց սխալ և մրացակիցը խփեց այդ հանդպիման միակ և հաղթական գոլը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջազգային Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ԱրգենտինաՆյուելլս Օլդ Բոյզ 2004–05 2 0 2 0
2005–06 12 1 12 1
Ընդհանուր 14 1 14 1
Իսպանիա Ռասինգ 2005–06 7 0 0 0 7 0
2006–07 31 9 1 0 32 9
2007–08 22 3 7 2 29 5
2008–09 24 2 2 0 4 0 30 2
Ընդհանուր 84 14 10 2 4 0 98 16
Իսպանիա Ռեալ Մադրիդ 2009–10 20 1 0 0 3 0 23 1
2010–11 5 0 2 0 1 0 8 0
Ընդհանուր 25 1 2 0 4 0 31 1
ՊորտուգալիաԲենֆիկա 2011–12 24 2 3 0 10 0 37 2
2012–13 27 1 1 0 14 1 42 2
2013–14 27 6 8 0 14 2 49 8
Ընդհանուր 78 9 12 0 38 3 128 12
Ռուսաստան Զենիթ 2014–15 15 1 1 0 10 0 26 1
Ընդհանուր 15 1 1 0 10 0 26 1
Ընդհանուր կարիերայում 216 26 25 2 56 3 297 31

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Гарай Эсекьель
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. FBref.com(բազմ․)
  4. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  5. Эсекьель Гарай. Биография
  6. Превышение полномочий, статья на портале Sports.ru от 8 августа 2007
  7. «Зенит» намерен усилиться защитником Эсекьелом Гараем
  8. Чемпионат Испании — 2001/02
  9. Чемпионат Испании — 2002/03
  10. Чемпионат Испании — 2003/04
  11. Чемпионат Испании — 2005/06
  12. 12,0 12,1 Чемпионат Испании — 2006/07
  13. «Футбол. Испания 2006/07 — Расинг (Сантандер, Испания)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  14. Чемпионат Испании 2006/07. 30-й тур
  15. Чемпионат Испании — 2007/08
  16. Защитник «Расинга» выбыл до конца сезона(չաշխատող հղում), заметка на сайте championat.ru от 11 апреля 2008
  17. «Футбол. Испания 2007/08 — Расинг (Сантандер, Испания)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  18. «Ливерпуль» и «МЮ» включились в борьбу за Гарая, заметка на сайте Sports.ru от 15 ноября 2007
  19. «Футбол. Испания 2009/10 — Реал Мадрид (Испания, Мадрид)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  20. Чемпионат Испании 2010/11
  21. «Футбол. Испания 2010/11 — Реал Мадрид (Мадрид, Испания)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 29-ին.
  22. «Зенит» объявил о трансфере Гарая
  23. «Ezequiel Garay latest: Manchester United target completes £12m move to Zenit St Petersburg» (անգլերեն). independent.co.uk. 25 июня 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  24. «Ezequiel Garay signs for Zenit». ESPN. 25 июня 2014. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]