Ֆրանսիս Կոկլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրանսիս Կոկլեն
Francis Coquelin
Coquelin-2015 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ռեյունյոն Ռեյունյոն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1991(1991-05-13)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Լավալ, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Արսենալ
Համար 34
Պատանեկան կարիերա
2000-2005 Ֆրանսիա «ԱՍ Բուրն»
2005-2007 Ֆրանսիա «Լավալ»
2007-2008 Անգլիա «Արսենալ»

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-այժմ Անգլիա «Արսենալ» 86 (0)
2010-2011   Ֆրանսիա «Լորյան» 24 (1)
2013-2014   Գերմանիա «Ֆրայբուրգ» 16 (0)
2014   Անգլիա «Չարլտոն Ատլետիկ» 5 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 17) 3 (0)
2008-2009 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 18) 5 (0)
2009-2010 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19) 16 (0)
2010-2011 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 20) 12 (0)
2011-2012 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանսիս Կոկլեն (ֆր.՝ Francis Coquelin, մայիսի 13, 1991(1991-05-13)[1][2], Լավալ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Արսենալ» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիս Կոկլենը ծնվել է Ֆրանսիայի Լավալ քաղաքում։ Նա իր առաջին քայլերը արել է «ԱՍ Բուրն» ակումբի կազմում, իսկ 2005 թվականին տեղափոխվեց «Լավալ» տեղական ակումբ։ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի կազմում նրան նկատել է «Արսենալի» Սկաուտ Գրիմանդին։ 2008 թվականին հուլիսին Ֆրանսիս տեղափոխվեց անգլիական «Արսենալ»։

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախամրցաշրջանային պատրաստությունը անցկացրել է առաջին թիմի հետ, սակայն հանդես է եկել հիմնականում երիտասարդական և պահեստային կազմերում։ Ֆրանսիսը դարձավ «Արսենալի» երիտասարդական կազմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը, որն այդ մրցաշրջանում դարձավ Անգլիայի երիտասարդական գավաթի դափնեկիր և երիտասարդական թիմերի առաջնության հաղթող։

Կոկլենի դեբյուտը «Արսենալի» առաջին կազմում կայացավ 2008 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Շեֆիլդ Յունայթեդը» դեմ խաղում, որն ավարտվեց 6:0 հաշվով հօգուտ Արսենալի։ Այդ խաղում Կոկլենը դաշտ դուրս եկավ Ֆրան Մերիդայի փոխարեն, ով խաղում էր աջ պաշտպանի դիրքում։ Կոկլենն իր առաջին գոլը խփել է 2008 թվականի հոկտեմբերի 5-ին՝ «Սթոք Սիթիի» հետ հանդիպման ժամանակ։

«Լորյան» (վարձավճարով)[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ամռանը Կոկլենը վարձավճարով դարձել է Լորյան ակումբի անդամ խաղային բարձր աստիճան սատանալու համար։ Կոկլենը ֆրանսիական ակումբում հիմնականում խաղացել է աջ կիսապաշտպանի դիրքում։ Լորյան ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում և խփել 1 գոլ։

Վերադարձ «Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 Կոկլենը վերադարձել է Արսենալ։ Աշխարհի երիտասարդական առաջնության պատճառով Ֆրանսիսը չի մասնակցել իր թիմի նախամրցաշրջանային պատրաստությանը և երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել ընդգրկվել առաջին թիմի կազմում։ Սակայն Կոկլենը հնարավորություն է ստացել մասանակցել Լիգայի գավաթի և Անգլիայի գավաթի խաղարկություններին, որոնցից յուրաքանչյուրում անցկացրել է երեքական խաղ։ Նա նաև մասնակցել է առաջնության 2 խաղերի հանդես գալով կիսսապաշտպանության կենտրոնում։ Դրանցից մեկում՝ «Տոտտենհեմի» դեմ խաղում, երկրպագուները նրան ճանաչել են խաղի լավագույն ֆուտբոլիստ[3]։ Լիգայի գավաթի շրջանակներում անցկացվող «Բոլթոն» ակումբի դեմ խաղից հետո Վենգերն ասել է, որ փոխել է իր վերաբերմունքը Կոկլեինի նկատմամբ։ Նախկինում Ֆրանսիսին համարում էր առաջին հերթին պաշտպան, սակայն երիտասարդ խաղացողի ելույթները «Լորյան» կազմում, ինչպես նաև ընթացիկ մրցաշրջանում Կոկլենի ցուցադրած խաղը Վենգերին համոզեցին որ նրա տեղը կիսպաշտպանությունում է[4]:Ընդ որում, Ֆրանսիսը հայտարարել է, որ պատրաստ է խաղալ ցանկացաց դիրքում միայն թե խաղա[5]։

Թիմի եզրային պաշտպանների ստացած վնասվածքների պատճառով Կոկլենը ձմռանը հնարավորություն ստացավ խաղալ առաջնությունում՝ հանդես գալով աջ և ձախ պաշտպաննների դիրքերում, սակայն այդ հնարավորությունը նա մասամբ բաց թողեց իր ստացած վնասվածքների պատճառով։

2012 թվականի հունվարի 10-ին Կոկլենը կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր «Արսենալի» հետ[6]։

Ֆրայբուրգ (վարձավճարով)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 5-ին Կոկլենը վարձավճարով տեղափոխվել է գերմանական «Ֆրայբուրգ»[7][8]:Նա իր առաջին գոլը խփեց չեխական «Սլովան Լիբերեց» ակումբ հետ խաղում[9]։

Չարլտոն Ատլետիկ (վարձավճարով)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի նոյեմբերի 3-ին Կոկլենը մեկ ամսով Չարլտոն Ատլետիկ, սակայն հետագայում վարձավճարային պայմանագիրը երկարաձգվում է մինչև դեկտեմբերի վերջ։

Երկրորդ վերադարձ «Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի դեկտեմբերի 12-ին «Արսենալը» խզել է Կոկլենի վարձավճարային պայմանագիրը իր կենտրոնական կիսապաշտպանների վնասվածքների պատճառով։ Օգոտվելով իրեն ընձեռնված հնարավորությունից՝ Կոկլենը տեղ է գրավել «Արսենալի» հիմանական կազմում։ Նրա խաղն արժանացել է մի շարք դրական արձագանքների։ Մասնավորապես Արսեն Վենգերը նշել է, որ վերադարձից հետո Կոկլենը խաղում է այն ֆուտբոլիստի նման ով գնահատվում է £40 միլիոն[10]։ Թիերի Անրին վերլուծելով Բարնլիի դեմ խաղը որում Կոկլենը ճանաչվել է լավագույն խաղացող, բարձր է գնահատել Ֆրանսիսի խաղը և նրան անվանել է «դեկտեկտիվ կոլոմբո» խաղը հասկանալու և հակառակորդի հարձակաման զարգացում կանխագուշակելու համար[11]։

2015 թվականի փետրվարին «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը և հարձակվող Չուբա Ակպոմը լոնդոնյան ակումբի հետ կնքել են նոր երկարաժամկետ պայմանագրեր։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիսը հանդես է եկել Ֆրանսիայի պատանեկան և երիտասարդական՝ մինչև 17, մինչև 18, մինչև 19, մինչև 20 և մինչև 21 տարեկանների հավաքականներում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա «Արսենալի» երիտասարդական թիմ

  • Անգլիայի երիտասարդական գավաթակիր - 2009
  • Անգլիայի երիտասարդական առաջնություն - 2009

ԱնգլիաԱրսենալ

Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 19)

  • Եվրոպայի ֆուտբոլի (մինչև 19) առաջնության հաղթող - 2010

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկլենը 2013 թվականին
4 դեկտեմբերի 2016-ի դրությամբ[12]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Արսենալ 2008-09 0 0 0 0 1 0 0 0 0 0 1 0
2009-10 0 0 1 0 2 0 0 0 0 0 3 0
2011-12 10 0 3 0 3 0 1 0 0 0 17 0
2012-13 11 0 2 0 3 0 6 0 0 0 22 0
2014-15 22 0 5 0 1 0 2 0 0 0 30 0
2015–16 26 0 2 0 0 0 6 0 1 0 35 0
2016–17 16 0 0 0 1 0 4 0 0 0 16 0
Ընդհանուր 85 0 13 0 11 0 19 0 1 0 129 0
Ֆրանսիա Լորյան   2010-11 24 1 1 0 0 0 0 0 0 0 25 1
Գերմանիա Ֆրայբուրգ   2010-11 16 0 3 0 0 0 5 1 0 0 24 1
Անգլիա Չարլտոն
Ատլետիկ  
2014-15 5 0 0 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 130 1 17 0 11 0 24 1 1 0 183 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. «Man of the Match against Spurs — Coquelin»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2016-12-20 
  4. «Wenger — I changed my mind about Coquelin»։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-06-ին։ Վերցված է 2016-12-20 
  5. «Coquelin — I’ll play anywhere for this team»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2016-12-20 
  6. «Coquelin signs new long-term contract»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-27-ին։ Վերցված է 2016-12-20 
  7. Coquelin joins SC Freiburg on loan
  8. «SC leiht Francis Coquelin aus»։ Արխիվացված է օրիգինալից 2017-01-22-ին։ Վերցված է 2016-12-20 
  9. Սլովան Լիբերեց 1:2 Ֆրայբուրգ
  10. «Coquelin 'like a £40m player'»։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-23-ին։ Վերցված է 2016-12-20 
  11. Thierry Henry hails 'the detective' Francis Coquelin for man-of-the-match display at Burnley, and calls the midfielder 'Columbo'
  12. «Francis Coquelin: Appearances»։ ESPNFC։ նոյեմբերի 12, 2013։ Վերցված է նոյեմբերի 12, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]