Քրիստիանո Պիչինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Քրիստիանո Պիչինի
Cristiano Piccini
Cristiano Piccini 0012015.jpg
Պիչինին Բետիսի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1992(1992-09-26)[1] (27 տարեկան)
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա
Հասակ 189 սմ
Քաշ 86 կգ
Դիրք աջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Վալենսիա
Համար 21
Պատանեկան կարիերա
1997-2002 Իտալիա Սպորտինգ Առնո
2002-2011 Իտալիա Ֆիորենտինա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2015 Իտալիա Ֆիորենտինա 1 (0)
2011-2012   Իտալիա Կարարեզե 32 (1)
2012-2013   Իտալիա Սպեցիա 30 (0)
2013-2014   Իտալիա Լիվորնո 20 (0)
2014-2015   Իսպանիա Ռեալ Բետիս 12 (0)
2015-2017 Իսպանիա Ռեալ Բետիս 39 (2)
2017-2018 Պորտուգալիա Սպորտինգ Լիսաբոն 24 (0)
2018-ներկա Իսպանիա Վալենսիա 17 (1)
Ազգային հավաքական
2011 Իտալիա Իտալիա Մ19 5 (1)
2011-2012 Իտալիա Իտալիա Մ20 7 (0)
2013 Իտալիա Իտալիա Մ21 1 (0)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 12-ի, 2019

Քրիստիանո Պիչինի (իտալ.՝ Cristiano Piccini, սեպտեմբերի 26, 1992(1992-09-26)[1], Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Վալենսիայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիչինին Ֆիորենտինայի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի դեկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Մանուել Պասկուալին Կալյարիի դեմ խաղում[3][4]։ 2011 թվականի օգոստոսի 30-ին Պիչինին 1 տարվա վարձավճարով միացավ Սերիա C-ում հանդես եկող Կարարեզեին[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 18-ին՝ Պորտոգրուարոյի դեմ խաղում[6]։ 2012 թվականի հունվարի 15-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Լատինայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 35-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 4-ին՝ Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում[8][9]։ Կարարեզեի կազմում Պիչինին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2012 թվականի հուլիսի 4-ին Պիչինին վարձավճարով տեղափոխվեց Սպեցիա[10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սասուոլոյի դեմ խաղում[12]։ Դեկտեմբերի 15-ին նա գոլային փոխանցում տվեց Վիրտուս Լանչանոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[13]։ Սպեցիայի կազմում Պիչինին անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։

2013 թվականի հուլիսի 9-ին Պիչինին վարձավճարով միացավ Լիվորնոյին։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Սիենայի դեմ խաղում[14]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում Լիվորնոյի կազմում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ փոխարինելով Ալֆրեդ Դունկանին Ռոմայի դեմ խաղում[15]։ Հոկտեմբերի 20-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Սամպդորիայի դեմ խաղում[16]։ Լիվորնոյի կազմում Պիչինին անցկացրեց 20 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[17]։

Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 27-ին Պիչինին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ռեալ Բետիս[18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 7-ին՝ Պոնֆեռադինայի դեմ խաղում[19][20]։ 2015 թվականի հունվարի 4-ին նա հեռացվեց խաղադաշտից Ալկորկոնի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 82-րդ րոպեին[21]։ Վարձավճարի ընթացքում Պիչինին անցկացրեց 15 հանդիպում[22]՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Բետիսին հաղթել Սեգունդա Դիվիզիոնը ու տեղափոխվել Լա Լիգա[23][24]։

2015 թվականի հուլիսի 9-ին Բետիսը գնեց Պիչինիի լրիվ տրանսֆերը՝ նրա հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[25][26]։ Իր դեբյուտը Լա Լիգայում իտալացին նշեց օգոստոսի 23-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[27][28]։ 2016 թվականի սեպտեմբերի 11-ին իտալացին 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում[29]։ Նոյեմբերի 25-ին նա հեռացվեց խաղադաշտից Էյբարի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 17-րդ րոպեին[30][31]։ Իր առաջին գոլը Բետիսի կազմում Պիչինին խփեց դեկտեմբերի 21-ին՝ Իսպանիայի գավաթի Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[32]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Լեգանեսի դեմ խաղում[33][34]։ Մարտի 12-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ռեալ Մադրիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 78-րդ րոպեին[35]։ Ռեալ Բետիսի կազմում Պիչինին անցկացրեց 58 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Սպորտինգ Լիսաբոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 18-ին Պիչինին 5 տարվա պայմանագիր կնքեց Սպորտինգ Լիսաբոնի հետ[36][37][38][39]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց օգոստոսի 6-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[40][41]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց օգոստոսի 15-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ստյաուա Բուխարեստի դեմ խաղում[42]։ 2018 թվականի հունվարի 27-ին Պիչինին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[43][44]։ Մարտի 31-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Բրագայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 84-րդ րոպեին[45]։ Սպորտինգի կազմում Պիչինին անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 23-ին Պիչինին 4 տարվա պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ[46][47][48][49]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[50][51][52][53]։ Իր դեբյուտը Վալենսիայի կազմում նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[54]։ Իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 23-ին՝ Հուեսկայի դեմ խաղում[55]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիչինին ներկայացրել է Իտալիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի հոկտեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Ուկրաինայի և Լեհաստանի դեմ խաղերի համար[56][57][58][59]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հոկտեմբերի 10-ին՝ փոխարինելով Ալեսանդրո Ֆլորենցիին Ուկրաինայի դեմ ընկերական խաղում[60][61]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ[62]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆիորենտինա 2010–11 Սերիա A 1 0 0 0 1 0
Կարարեզե (վարձավճար) 2011–12 Սերիա C 32 1 0 0 32 1
Սպեցիա (վարձավճար) 2012–13 Սերիա B 30 0 0 0 30 0
Լիվորնո (վարձավճար) 2013–14 Սերիա A 20 0 1 0 21 0
Ռեալ Բետիս 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 12 0 3 0 15 0
2015–16 Լա Լիգա 16 0 2 0 18 0
2016–17 23 2 2 1 25 3
Ընդհանուր 51 2 7 1 0 0 0 0 58 3
Սպորտինգ Լիսաբոն 2017–18 Պրիմեյրա Լիգա 24 0 2 0 10 0 4 0 40 0
Վալենսիա 2018–19 Լա Լիգա 17 1 5 0 3 0 25 1
Կարիերայի ընդհանուր 175 4 15 1 13 0 4 0 207 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 12-ի դրությամբ

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Բետիս

Սպորտինգ Լիսաբոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Italy - C. Piccini - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-02-10 
  3. «ACF Fiorentina - Cagliari Calcio, Dec 5, 2010 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  4. «Fiorentina 1 - 0 Cagliari - Serie A»։ www.legaseriea.it։ 2011-01-09։ Վերցված է 2019-02-10 
  5. «UFFICIALE, Piccini e Rosaia in prestito alla Carrarese»։ www.firenzeviola.it (իտալերեն)։ Վերցված է 2019-02-10 
  6. «Portogruaro Calcio ASD - Carrarese Calcio 1908, Sep 18, 2011 - Serie C - Girone B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  7. «Latina Calcio 1932 - Carrarese Calcio 1908, Jan 15, 2012 - Serie C - Girone B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  8. «Carrarese Calcio 1908 - SS Virtus Lanciano, Apr 4, 2012 - Serie C - Girone B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  9. «Carrarese-Lanciano 1-3: Pavoletti stende i toscani - Cronaca nazionale Chieti»։ Abruzzo24ore (իտալերեն)։ 2012-04-04։ Վերցված է 2019-02-10 
  10. «Ufficiale, Spezia: dalla Fiorentina arriva in prestito Piccini»։ Calcio News 24 (իտալերեն)։ Վերցված է 2019-02-10 
  11. «Cristiano Piccini passa allo Spezia: E' ufficiale»։ ilsitodiFirenze.it (իտալերեն)։ Վերցված է 2019-02-12 
  12. «Spezia Calcio - US Sassuolo, Sep 22, 2012 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  13. «SS Virtus Lanciano - Spezia Calcio, Dec 15, 2012 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  14. «AS Livorno - Robur Siena, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  15. «AS Livorno - AS Roma, Aug 25, 2013 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  16. «AS Livorno - UC Sampdoria, Oct 20, 2013 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  17. «Cristiano Piccini | Football Stats | Valencia | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-02-10 
  18. «Piccini, a reinforcement for the team from Italy»։ realbetisbalompie (es-ES)։ Վերցված է 2019-02-10 
  19. «SD Ponferradina - Real Betis Balompié, Sep 7, 2014 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  20. deportivo Estadio։ «Ponferradina 4-1 Real Betis: Chaparrón en El Toralín»։ www.estadiodeportivo.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-02-10 
  21. «AD Alcorcón - Real Betis Balompié, Jan 4, 2015 - LaLiga2 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  22. «Cristiano Piccini | Football Stats | Valencia | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-02-10 
  23. 23,0 23,1 «Real Betis win promotion to Primera Division after Alcorcon victory»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-02-12 
  24. «Summary - Segunda División - Spain - Results, fixtures, tables and news - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2019-02-12 
  25. Tito The (2015-07-09)։ «Right back Piccini sold to Betis»։ Viola Nation։ Վերցված է 2019-02-10 
  26. MARCA.com (2015-07-09)։ «El Betis hace oficial el fichaje del lateral italiano Cristiano Piccini»։ MARCA.com (իսպաներեն)։ Վերցված է 2019-02-10 
  27. «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  28. «Betis vs Villarreal: resumen, goles y resultado»։ MARCA.com։ 2015-08-23։ Վերցված է 2019-02-10 
  29. «Valencia CF - Real Betis Balompié, Sep 11, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  30. «SD Eibar - Real Betis Balompié, Nov 25, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  31. «La expulsión de Piccini hunde al Betis»։ abc (իսպաներեն)։ 2016-11-25։ Վերցված է 2019-02-10 
  32. «Deportivo de La Coruña - Real Betis Balompié, Dec 21, 2016 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  33. «Real Betis Balompié - CD Leganés, Jan 8, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  34. «Betis vs Leganés: El Betis descorcha a un Leganés sin gas»։ MARCA.com։ 2017-07-01։ Վերցված է 2019-02-10 
  35. «Real Madrid - Real Betis Balompié, Mar 12, 2017 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  36. «Cristiano Piccini assina pelo Sporting CP»։ www.sporting.pt (pt-pt)։ 2017-05-15։ Վերցված է 2019-02-10 
  37. «Sporting CP sign Piccini from Betis | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-02-12 
  38. «DONE DEAL: Real Betis sell Cristiano Piccini to Sporting CP - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-02-12 
  39. «OFFICIAL - Sporting Lisbon sign PICCINI from Real Betis»։ Footballghana (անգլերեն)։ Վերցված է 2019-02-12 
  40. «Desportivo Aves - Sporting CP, Aug 6, 2017 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  41. SAPO։ «Gelson bisa na estreia vitoriosa do Sporting no campeonato português»։ SAPO Desporto (պորտուգալերեն)։ Վերցված է 2019-02-10 
  42. «Sporting CP - FCSB, Aug 15, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  43. «Vitória Setúbal FC - Sporting CP, Jan 27, 2018 - Allianz Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  44. 44,0 44,1 AFP։ «Sporting CP win their first League Cup»։ chicagotribune.com (en-US)։ Վերցված է 2019-02-12 
  45. «SC Braga - Sporting CP, Mar 31, 2018 - Liga NOS - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  46. «Official Statement | Cristiano Piccini - Valencia CF Official webpage»։ Valencia CF (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  47. «Transfer Market: Cristiano Piccini joins Valencia for ten million euros from Sporting CP»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-07-23։ Վերցված է 2019-02-10 
  48. «Piccini signs for Valencia»։ BeSoccer (en-EN)։ 2018-07-23։ Վերցված է 2019-02-10 
  49. «Valencia Sign Right Back Cristiano Piccini»։ Football Transfers (en-US)։ 2018-07-24։ Վերցված է 2019-02-10 
  50. «Official: Valencia sign Piccini | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-02-10 
  51. AS Diario (2018-07-23)։ «Valencia complete €8m swoop for Piccini»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  52. «DONE DEAL: Valencia sign Sporting CP fullback Cristiano Piccini - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-02-10 
  53. «Valencia sign Piccini from Sporting CP | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-02-10 
  54. «Valencia CF - Atlético Madrid, Aug 20, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  55. «Valencia CF - SD Huesca, Dec 23, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  56. «Uncapped Tonelli and Piccini called up by Italy after trio drop out»։ FourFourTwo (անգլերեն)։ 2018-10-08։ Վերցված է 2019-02-10 
  57. «Uncapped Tonelli and Piccini called up by Italy after trio drop out»։ www.sportskeeda.com (անգլերեն)։ 2018-10-09։ Վերցված է 2019-02-10 
  58. «Tonelli, Piccini get Italy call for Ukraine, Poland games»։ sports.yahoo.com (en-US)։ Վերցված է 2019-02-10 
  59. «Tonelli, Piccini get Italy call for Ukraine, Poland games | Malay Mail»։ www.malaymail.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  60. «Italy - Ukraine, Oct 10, 2018 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 
  61. «Piccini: 'Italy dream come true' | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-02-10 
  62. «Cristiano Piccini»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-02-10 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]