Վոլենդամ (ֆուտբոլային ակումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիդերլանդներ Վոլենդամ
Ամբողջական անուն Football Club Volendam
Հիմնադրում 1920 թվական
Երկիր Flag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Մարզադաշտ Կրաս, Վոլենդամ
Տարողունակություն 7384
Տեր Նիդերլանդներ Հենկ Կրաս
Մարզիչ Նիդերլանդներ Ռոբերտ Մոլենար
Լիգա Էրստեդիվիզի
2015/16 6-րդ տեղ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Վոլենդամ» (հոլ.՝ Football Club Volendam), Ֆուտբոլային ակումբ Նիդեռլանդների Վոլենդամ գյուղից: Հիմնադրվել է 1920 թվականի հունիսի 1-ին՝ «Վիկտորիա» անունով, այժմյան անունը ակումբը ստացել է 1923 թվականին:

2015/2016 մրցաշրջանում ակումբը հանդես եկավ Էրստեդիվիզիում՝ Նիդեռլանդների Առաջին դիվիզիոնում՝ զբաղեցնելով 6-րդ տեղը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրաս մարզադաշտը

Ակումբը հիմնադրվել է 1920 թվականի հունիսի 1-ին` «Վիկտորիա» անունով: Այս ժամանակ թիմը հանդես էր գալիս կարմիր-սև գծավոր շապիկներով և սև շորտերով[1]: 1923 թվականին թիմը վերանվանվել է «Վոլենդամ», մարզահագուստի գույնը փոխարինվել է նարնջագույնով[1]: Կապված այն հանգամանքի հետ, որ ակումբը գտնվում էր Վոլենդամ կաթոլիկական գյուղում, թիմը բավականին արագ միացավ Նիդեռլանդների Կաթոլիկական ֆուտբոլային ասոցիացիային[1]:

1935 և 1938 թվականներին «Վոլենդամ»-ը հաղթել է Նիդեռլանդների Կաթոլիկական ֆուտբոլային ասոցիացիայի առաջնություններում[1]: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ակումբը հարկադրված միացել է Նիդեռլանդների Արքայական ֆուտբոլային ֆեդերացիային[1]: 1955 թվականին «Վոլենդամ»-ը մտել է Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոն, որը պրոֆեսիոնալ լիգայի կարգավիճակ էր ստացել[1]:

Թիմը անմիջապես ակումբի համբավ վաստակեց, որը մեկ լքում էր բարձրագույն դիվիզիոնը, մեկ՝ կրկին վերադառնում էր. այսպես՝ ակումբի ողջ պատմության ընթացքում: «Վոլենդամ»-ը «աճեցրեց» այնպիսի մարզիկների, ինչպիսիք են Վիմ Յոնկը, Էդվին Զուտեբիրը, ինչպես նաև՝ եղբայրներ Առնոլդ և Գերրի Մյուրենները: «Վոլենդամ»-ը հիանալի ծրագիր ունի երիտասարդ մարզիկների վերապատրաստման համար:

Մարզչական շտաբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր մարզիչ՝ Ռոբերտ Մոլենար
  • Մարզչի օգնական՝ Յոհան Սթյոր
  • Մարզչի օգնական՝ Բերրի Սմիթ
  • Դարպասապահների մարզիչ՝ Բելա Սենաշի

Նախկին խաղացողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Historie FC Volendam.» (հոլանդերեն)։ fcvolendam.nl։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-14-ին։ Վերցված է 8.10.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]