Գերիտ Ֆիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գերիտ Ֆիշեր
Gerrit Fischer (1947).png
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գերիտ Ֆիշեր
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ 1916, օգոստոսի 28
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 22, 1984(1984-11-22) (68 տարեկանում)
Մահվան վայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1934-1950 Նիդերլանդներ Այաքս 240 (97)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գերիտ Ֆիշեր (հոլանդ.՝ Gerrit Fischer, օգոստոսի 28, 1916 թ., Ամստերդամ - նոյեմբերի 22, 1984 թ., Ամստերդամ), հոլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիտ Ֆիշերը 16 տարեկան հասակում տեղափոխվեց «Այաքս» ակումբի գլխավոր մարզիչ Ջեք Ռեյնոլդսի հրավերով։ 2 տարի անց Ֆիշերն արդեն իր մեկնարկային հանդիպումն անցկացրեց «Այաքս» ակումբի հիմնական կազմում։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ 1934 թ. սեպտեմբերի 16-ին, երբ թիմը մրցում էր «Քսերքսես» ակումբի հետ։

Իր վերջին հանդիպումն «Այաքս» ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 1950 թ. նոյեմբերի 27-ին, երբ թիմը մրցում էր «Լիմբուրգիա» ակումբի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց Այաքսի կրած պարտությամբ՝ 6։0 հաշվով։ Ընդհանուր հաշվով Ֆիշերն անցկացրել է 240 հանդիպում ու դարձել 97 գոլի հեղինակ։

Բացի այն, որ Ֆիշերն աչքի էր ընկնում իր խփած գոլերով, նա նաև կատարում էր բազմաթիվ գոլային փոխանցումներ, որոնցից շատերը հասցեագրված էին իր խաղընկեր Պիտ վան Ռենենին։

Կարիերայի ավարտից հետո ֆուտբոլիստը մնաց իր հարազատ թիմում ու աշխատեց որպես մարզիչ։

Գերիտ Ֆիշերը մահացել է 1984 թ. նոյեմբերի 22-ին 68 տարեկան հասակում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

• Նիդերլանդների առաջնության չեմպիոն - 1937, 1939, 1947

• Նիդերլանդների գավաթակիր - 1943

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիշերը www.ajax.nl կայքում