Վալյոն Բերիշա
![]() Վալյոն Բերիշա (2018) | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 7, 1993[1][2][3] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Մալմյո | ||
Հասակ | 175 սմ | ||
Քաշ | 81 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
1998-2008 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2008-2009 |
![]() | 31 | (11) |
2009-2012 |
![]() | 56 | (4) |
2012-2018 |
![]() | 167 | (31) |
2018-ներկա |
![]() | 11 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 |
![]() | 4 | (0) |
2009 |
![]() | 10 | (2) |
2010 |
![]() | 8 | (0) |
2010 |
![]() | 7 | (0) |
2011 |
![]() | 8 | (0) |
2011-2014 |
![]() | 18 | (3) |
2013 |
![]() | 1 | (1) |
2012-2016 |
![]() | 20 | (0) |
2016-ներկա |
![]() | 20 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Վալյոն Բերիշա (ալբ․՝ Valon Berisha, փետրվարի 7, 1993[1][2][3], Մալմյո), կոսովացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Կոսովոյի ազգային հավաքականի կազմում։ Նախկինում հանդես է եկել Նորվեգիայի հավաքականում։ Խաղում է կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկինգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերիշան Էգերսունի ակադեմիայի սան է։ 2009 թվականի մարտին նա միացավ Վիկինգին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի մարտի 21-ին՝ փոխարինման մտնելով Բրանի դեմ խաղում[5][6]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին հանդիպումը անցկացրեց ապրիլի 11-ին՝ Օլեսունի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց հոկտեմբերի 31-ին՝ Լիլեստրյոմի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Բերիշան անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
2011 թվականին Բերիշան դարձավ Վիկինգի հիմնական կազմի խաղացող, և ակումբի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն գովաց նրան՝ ասելով, որ նորվեգացին լավագույն ֆուտբոլիստներից է, ում նա մարզել է։ Մայիսի 16-ին նա գոլ խփեց Օդ Շիենի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[9]։ Մայիսին Բերիշան ճանաչվեց լավագույն երիտասարդ նորվեգացի ֆուտբոլիստ[10]։ Հուլիսի 3-ին նա գրավեց մրցակցի դարպասը Լիլեստրյոմի դեմ խաղում, սակայն Վիկինգը պարտվեց 2-1 հաշվով[11]։ Ակումբի կազմում Բերիշան անցկացրեց 60 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Ռեդ Բուլ Զալցբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի հուլիսի 26-ին Բերիշան տեղափոխվեց Ռեդ Բուլ Զալցբուրգ[12][13]։ Իր դեբյուտը Ռեդ Բուլի կազմում նշեց Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ այս խաղում 2 գոլային փոխանցում տալով Նիլսենին[14][15]։ Ավստրիայի առաջնությունում առաջին գոլը խփեց օգոստոսի 25-ին՝ Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[16][17]։ Սեպտեմբերի 1-ին Բերիշան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վակեր Ինսբրուկի դեմ խաղում[18][19]։ Սեպտեմբերի 22-ին նա խփեց Աուստրիա Վիեննայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զալցբուրգին[20]։ 2013 թվականի մայիսի 12-ին կոսովացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[21]։ Իր առաջին մրցաշրջանում Ռեդ Բուլ Զալցբուրգի կազմում Բերիշան անցկացրեց 30 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[22]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բերիշան անցկացրեց 2013 թվականի հուլիսի 31-ին՝ փոխարինելով Սադիո Մանեին Չեմպիոնների Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ֆեներբահչեի դեմ խաղում[23]։ Հոկտեմբերի 30-ին կոսովացին դուբլ ձևակերպեց Ավստրիայի գավաթի Կապֆենբերգի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև 2 գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 7-1 հաշվով[24]։ Դեկտեմբերի 15-ին Բերիշան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[25]։ 2014 թվականի մայիսի 18-ին նա գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Սանկտ Պյոլտենի դեմ խաղում՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 4-2 հաշվով և նվաճել գավաթը[26][27]։ 2013-14 մրցաշրջանում Բերիշան անցկացրեց 47 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2015 թվականի ապրիլի 28-ին Բերիշան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[29]։ Հուլիսի 18-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի Դոյչլանդսբերգերի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 17-ին կոսովացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադմիրա Վակերի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 8-0 հաշվով[31]։ 2016 թվականի փետրվարի 7-ին Բերիշան կրկին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[32]։ Մայիսի 19-ին նա գոլային փոխանցում տվեց Ավստրիայի գավաթի եզրափակչի Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ օգնելով Ռեդ Բուլին հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[33][34]։ 2015-16 մրցաշրջանում Բերիշան անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[35]։
2017 թվականի մարտի 5-ին Բերիշան տուգանային հարվածից խփեց Ռապիդ Վիեննայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Զալցբուրգին[36]։ Մարտի 19-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուստրիայի դեմ խաղում[37]։ 2016-17 մրցաշրջանում նա ընդգրկվեց Ավստրիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[38]։ Հուլիսի 11-ին կոսովացին գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Հիբերնիանսի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 87-րդ րոպեին[39]։ Հուլիսի 15-ին Բերիշան առաջին անգամ թիմի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ Ավստրիայի գավաթի Դոյչլանդսբերգերի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով 2 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ և օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[40]։ Նոյեմբերի 19-ին կոսովացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շտուրմ Գրացի դեմ խաղում[41]։ 2018 թվականի փետրվարի 3-ին Բերիշան 2 գոլային փոխանցում տվեց Ադմիրա Վակերի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ռեդ Բուլին[42]։
2018 թվականի մարտի 4-ին Բերիշան խփեց Ռապիդ Վիեննայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Ռեդ Բուլ Զալցբուրգին[43]։ Մարտի 8-ին նա դուբլ ձևակերպեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով և անցնել մրցաշարի հաջորդ փուլ[44]։ Մայիսի 9-ին Բերիշան թիմի ավագի թևկապով խաղադաշտ դուրս եկավ Ավստրիայի գավաթի եզրափակչի Շտուրմ Գրացի դեմ խաղում, սակայն Զալցբուրգը պարտվեց 1-0 հաշվով[45]։ 2017-18 մրցաշրջանում նա Ռեդ Բուլի հետ 4-րդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[46]` ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[47][48]։ Բացի այդ, ավստրիական ակումբը հասավ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչ[49], որտեղ սակայն 2 խաղերի արդյունքում պարտվեց Օլիմպիկ Մարսելին[50][51]։ Ռեդ Բուլի կազմում Բերիշան անցկացրեց 233 հանդիպում՝ դառնալով 45 գոլի և 65 գոլային փոխանցման հեղինակ[52]։
Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հուլիսի 3-ին Բերիշան 5 տարվա պայմանագիր կնքեց Լացիոյի հետ[53][54][55]։ Ակումբը նրա համար վճարեց 7․5 միլիոն եվրո[56][57]։ Իր դեբյուտը Լացիոյի կազմում նշեց հոկտեմբերի 4-ին՝ փոխարինելով Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Այնտրախտ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[58][59]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց հոկտեմբերի 7-ին՝ փոխարինելով Չիրո Իմոբիլեին Ֆիորենտինայի դեմ խաղում[60]։ Թիմի մեկնարկային կազմում Իտալիայի առաջնությունում Բերիշան առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ միայն 2019 թվականի փետրվարի 7-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[61]։ Դեկտեմբերի 22-ին նա մնաց պահեստայինների նստարանին Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[62], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[63][64]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերիշան ներկայացրել է Նորվեգիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[65], իսկ Նորվեգիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 3-0 հաշվով պարտվեց Իսպանիային[66][67]։ Նորվեգիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Բերիշան նշեց 2012 թվականի հունվարի 15-ին՝ Դանիայի առաջնության հավաքականի դեմ խաղում[68][69]։ 3 օր անց նա հավաքականի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Թաիլանդի դեմ ընկերական խաղում[70]։ 2012 թվականի նոյեմբերի 14-ին Բերիշան գոլային փոխանցում տվեց Հունգարիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[71]։
2012 թվականի դեկտեմբերին ՖԻՖԱ-ն թույլ տվեց Կոսովոյի հավաքականին իր անդամների դեմ ընկերական խաղեր անցկացնել[72]։ 2014 թվականի մարտին՝ հավաքականի առաջին խաղից առաջ Կոսովոն Բերիշային հրավիրեց ազգային հավաքական, սակայն նա վերջնական որոշում չկայացրեց թե որ երկրի կազմում խաղա[73]։ 2016 թվականին, երբ Կոսովոն դարձավ ՖԻՖԱ-ի անդամ, Բերիշան ընդունեց հավաքականի հրավերը[74][75]։ Իր դեբյուտը Կոսովոյի ազգային հավաքականում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում[76]։ Այս խաղում նա գոլի հեղինակ դարձավ 11-մետրանոց նշանակետից, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[77][78]։
2019 թվականի սեպտեմբերի 10-ին Բերիշան դուբլ ձևակերպեց Անգլիայի դեմ խաղում, սակայն Կոսովոն պարտվեց 5-3 հաշվով[79][80]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[81]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վիկինգ | 2010 | Էլիտսերիեն | 12 | 1 | 3 | 0 | — | 15 | 1 | |||
2011 | 28 | 3 | 4 | 2 | 32 | 5 | ||||||
2012 | 16 | 0 | 1 | 0 | 17 | 0 | ||||||
Ընդհանուր | 56 | 4 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 64 | 6 | ||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2012–13 | Ավստրիայի Բունդեսլիգա | 30 | 6 | 3 | 0 | — | — | 33 | 6 | ||
2013–14 | 32 | 5 | 3 | 3 | 12 | 0 | 47 | 8 | ||||
2014–15 | 14 | 4 | 3 | 0 | 2 | 0 | 19 | 4 | ||||
2015–16 | 33 | 5 | 6 | 1 | 4 | 0 | 43 | 6 | ||||
2016–17 | 34 | 7 | 3 | 0 | 9 | 1 | 46 | 8 | ||||
2017–18 | 24 | 4 | 3 | 2 | 18 | 7 | 45 | 13 | ||||
Ընդհանուր | 167 | 31 | 21 | 6 | 45 | 8 | 0 | 0 | 233 | 45 | ||
Լացիո | 2018–19 | Սերիա A | 8 | 0 | 1 | 0 | 5 | 0 | — | 14 | 0 | |
2019–20 | 3 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||
11 | 0 | 1 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 21 | 0 | |||
Կարիերայի ընդհանուր | 234 | 35 | 30 | 8 | 54 | 8 | 0 | 0 | 318 | 51 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[81]
Նորվեգիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2012 | 8 | 0 |
2013 | 3 | 0 |
2014 | 2 | 0 |
2015 | 3 | 0 |
2016 | 4 | 0 |
Ընդհանուր | 20 | 0 |
Կոսովո | ||
2016 | 4 | 1 |
2017 | 6 | 0 |
2018 | 4 | 0 |
2019 | 6 | 2 |
Ընդհանուր | 20 | 3 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Սեպտեմբերի 5, 2016 | Վերիտաս մարզադաշտ, Տուրկու, Ֆինլանդիա | ![]() |
ԱԱ 2018 Որակավորում | ||
2. | Սեպտեմբերի 10, 2019 | Սենտ-Մերիս մարզադաշտ, Սաութհեմպտոն, Անգլիա | ![]() |
Եվրո 2020 Որակավորում | ||
3. |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեդ Բուլ Զալցբուրգ
- Ավստրիայի առաջնություն. 2013–14[82], 2014–15[83], 2015–16[84], 2016–17[85], 2017–18[46]
- Ավստրիայի գավաթ. 2013–14[27], 2014–15[86], 2015–16[34], 2016–17[87]
Լացիո
- Իտալիայի գավաթ. 2018–19[88]
- Իտալիայի սուպերգավաթ. 2019[63]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոսովոյի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016[89], 2017[90]
- Ավստրիայի առաջնության խորհրդանշական հավաքական. 2016–17[38], 2017–18[47]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Kosovo - V. Berisha - Profile with news, career statistics and history - Soccerway»։ uk.soccerway.com։ Վերցված է 2020-01-12
- ↑ «Viking Stavanger - SK Brann, Mar 21, 2010 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «altomfotball.no: Viking - Brann - Eliteserien - 2. runde, 21.03.2010»։ TV 2։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Aalesunds FK - Viking Stavanger, Apr 11, 2010 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Lilleström SK - Viking Stavanger, Oct 31, 2010 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Viking Stavanger - Odds BK, May 16, 2011 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ AS TV 2։ «Månedens fotballtalent - Mai 2011»։ TV 2 (no-nb)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Lilleström SK - Viking Stavanger, Jul 3, 2011 - Eliteserien - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg verpflichtet Berisha und Nielsen | salzburg12.at»։ SALZBURG12.at (de-DE)։ 2012-07-26։ Վերցված է 2018-10-17(չաշխատող հղում)
- ↑ «Berisha solgt til Salzburg»։ Dagbladet.no (նորվեգերեն)։ 2012-07-26։ Վերցված է 2018-10-17
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Aug 18, 2012 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Tremåls-Nielsen hyller Berisha» (նորվեգերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - SC Wiener Neustadt, Aug 25, 2012 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ AS TV 2։ «Berisha reddet ett poeng for Red Bull Salzburg»։ TV 2 (no-nb)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «FC Wacker Innsbruck - Red Bull Salzburg, Sep 1, 2012 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ NRK։ «Berisha-mål i storseier»։ NRK (nb-NO)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Austria Vienna - Red Bull Salzburg, Sep 22, 2012 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «SC Wiener Neustadt - Red Bull Salzburg, May 12, 2013 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Valon Berisha | Football Stats | Lazio | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - Fenerbahce SK, Jul 31, 2013 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «SV Kapfenberg - Red Bull Salzburg, Oct 30, 2013 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - Austria Vienna, Dec 15, 2013 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - SKN St. Pölten, May 18, 2014 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ 27,0 27,1 «FC Red Bull Salzburg - Red Bulls complete the double»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2020-01-12
- ↑ «Valon Berisha | Football Stats | Lazio | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - SC Wiener Neustadt, Apr 18, 2015 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Deutschlandsberger SC - Red Bull Salzburg, Jul 18, 2015 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Oct 17, 2015 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, Feb 7, 2016 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, May 19, 2016 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ 34,0 34,1 «FC Red Bull Salzburg - Red Bulls complete Triple Double»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2019-10-21
- ↑ «Valon Berisha | Football Stats | Lazio | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Rapid Vienna - Red Bull Salzburg, Mar 5, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - Austria Vienna, Mar 19, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ 38,0 38,1 «Bundesliga.at - Tipico Bundesliga - Team der Saison 2016/17»։ www.bundesliga.at։ Վերցված է 2020-01-12
- ↑ «Hibernians FC - Red Bull Salzburg, Jul 11, 2017 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Deutschlandsberger SC - Red Bull Salzburg, Jul 15, 2017 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Nov 19, 2017 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Feb 3, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Red Bull Salzburg - Rapid Vienna, Mar 4, 2018 - Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Borussia Dortmund - Red Bull Salzburg, Mar 8, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «SK Sturm Graz - Red Bull Salzburg, May 9, 2018 - ÖFB-Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ 46,0 46,1 «FC Red Bull Salzburg - We are the 2018 Austrian champions!»։ redbulls (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-09-ին։ Վերցված է 2018-07-14
- ↑ 47,0 47,1 «Bundesliga.at - Das Team der Saison 2017/18»։ www.bundesliga.at։ Վերցված է 2018-10-17
- ↑ «FC Red Bull Salzburg - Who was our player of the season?»։ redbulls (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-12-ին։ Վերցված է 2018-07-14
- ↑ UEFA.com։ «UEFA Europa League - Salzburg-Marseille»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Olympique Marseille - Red Bull Salzburg, Apr 26, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «Red Bull Salzburg - Olympique Marseille, May 3, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-07-14
- ↑ «FC Red Bull Salzburg - Valon Berisha leaves for Lazio»։ redbulls (գերմաներեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Lazio sign Berisha from Red Bull Salzburg»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Lazio sign Berisha from Salzburg | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-08-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Football: Lazio sign Berisha from Salzburg | The Star Online»։ www.thestar.com.my։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Official: Lazio sign Berisha | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Official: Lazio complete signing of Valon Berisha from RB Salzburg»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Eintracht Frankfurt - SS Lazio, Oct 4, 2018 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Eintracht Frankfurt breeze past Lazio in the UEFA Europa League | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «SS Lazio - ACF Fiorentina, Oct 7, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «SS Lazio - FC Empoli, Feb 7, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12
- ↑ «Juventus FC - SS Lazio, Dec 22, 2019 - Supercoppa Italiana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ 63,0 63,1 «Lazio beat Juventus 3-1 to win Italian Super Cup in Saudi Arabia»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-08
- ↑ Jones Matt։ «Lazio Shock Juventus, Cristiano Ronaldo to Win Italian Super Cup»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ uefa.com։ «Under-21 2013 - History - Norway – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Spain U21 - Norway U21, Jun 15, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ uefa.com (2013-06-15)։ «Under-21 2013 - History - Spain-Norway – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Spain U21 - Norway U21, Jun 15, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Elyounoussi reddet Norge: - Dette lover godt» (նորվեգերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Thailand - Norway, Jan 18, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Hungary - Norway, Nov 14, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Circular no 1342: Friendly games with teams of the Football Federation of Kosovo»։ FIFA։ Zurich։ փետրվարի 6, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-20-ին։ Վերցված է հունիսի 27, 2018
- ↑ «Kosovo ønsker Berisha»։ Aftenbladet։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ «World Cup 2018: Kosovo get Fifa clearance for six players on matchday»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-05։ Վերցված է 2018-10-17
- ↑ «FIFA clears two Albania players for Kosovo»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ «World Cup 2018: Kosovo earn historic point in their first ever competitive match»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-05։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Finland - Kosovo, Sep 5, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-17
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Finland-Kosovo - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ «England - Kosovo, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12
- ↑ «England 5-3 Kosovo: Kane and Sterling score for hosts»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-12
- ↑ 81,0 81,1 «Valon Berisha»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-17
- ↑ s.r.o LiveSport։ «tipp3-Bundesliga 2013/2014 Standings, Soccer Austria League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2020-01-12
- ↑ s.r.o LiveSport։ «Tipico Bundesliga 2014/2015 Standings, Soccer Austria League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2019-10-21
- ↑ FootballDatabase.com։ «Austria Bundesliga 2015/16, Results and Standings - FootballDatabase»։ footballdatabase.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-21
- ↑ «Salzburg win title again but await Champions League fate»։ Eurosport։ 2017-05-13։ Վերցված է 2019-08-27
- ↑ UEFA.com (2015-06-04)։ «Ten-man Salzburg complete Austrian double | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-21
- ↑ «FC Red Bull Salzburg - Red Bulls win historic fourth double!»։ redbulls (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-19-ին։ Վերցված է 2018-10-17
- ↑ «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ USA TODAY (en-US)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Valon Berisha the best footballer for 2016»։ Federata e Futbollit e Kosovës (en-US)։ 2017-01-15։ Վերցված է 2018-10-17(չաշխատող հղում)
- ↑ «Valon Berisha wins the “Player of the Year” Award for the second time in a row»։ Federata e Futbollit e Kosovës (en-US)։ 2018-01-12։ Վերցված է 2018-10-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վալյոն Բերիշա Վիքիպահեստում |
---|
- Բերիշայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բերիշան transfermarkt-ում
- Բերիշան soccerbase.com-ում
- Բերիշան WhoScored.com կայքում
- Բերիշան Լացիոյի պաշտոնական կայքում Archived 2020-01-12 at the Wayback Machine.
- Բերիշան Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2018-11-11 at the Wayback Machine.
- Բերիշան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Բերիշան Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
|
|
- Փետրվարի 7 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Կոսովացի ֆուտբոլիստներ
- Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Կոսովոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վիկինգի ֆուտբոլիստներ
- Ռեդ Բուլ Զալցբուրգի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ