Ֆրանչեսկո Աչերբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Աչերբի
իտալ.՝ Francesco Acerbi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 10, 1988(1988-02-10)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Վիցոլո Պրեդաբիսի, Միլան, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 88 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 15
Պատանեկան կարիերա
2001-2007 Իտալիա Պավիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2010 Իտալիա Պավիա 48 (3)
2007  Իտալիա Ռենատե 1 (0)
2007  Իտալիա Տրիեստինա 0 (0)
2007-2008  Իտալիա Սպեցիա 0 (0)
2010-2011 Իտալիա Ռեջինա 40 (2)
2011-2012 Իտալիա Կիևո 17 (1)
2012-2013 Իտալիա Միլան 6 (0)
2013  Իտալիա Կիևո 7 (0)
2013—2018 Իտալիա Սասուոլո 157 (11)
2018—մ․ հ․ Իտալիա Լացիո 135 (9)
2022—մ․ հ  Իտալիա Ինտեր 24 (0)
Ազգային հավաքական
2014—մ. հ. Իտալիա Իտալիա 29 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանչեսկո Աչերբի (իտալ.՝ Francesco Acerbi, փետրվարի 10, 1988(1988-02-10)[1][2], Վիցոլո Պրեդաբիսի, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, «Սասուոլո» ակումբի և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոմբարդիայի Վիցոլո Պրեդապիսի կոմունայում։ 13 տարեկանից պարապել է «Պավիայի» պատանեկան դպրոցում։ Սկսել է խաղալ հարձակվողի դիրքում[3]։

«Պավիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը կատարել է 18 տարեկանում՝ 2006 թվականի ապրիլի 23-ին մասնակցելով Սերիա C1-ի՝ «Սան Մարինոյի» դեմ խաղին։

2007 թվականի հունվարի 11-ին Աչերբին վարձավճարով տեղափոխվել Սերիա D-ի «Ռենատե» ակումբ և նույն օրը մասնակցել ընկերական հանդիպման։ «Ռենատեի» կազմում իր միակ պաշտոնական խաղն Աչերբին անցկացրել է ընդդեմ «Պալացոլո» ակումբի հունվարի 28-ին։ Երկու օր անց նա վերադարձել է «Պավիա»[4][5]։

Միջմրցաշրջանում վարձավճարով ուղարկվել է «Տրիեստինա» օգոստոսի երկուսին, որտեղից շուտով վերադարձել է, իսկ օգոստոսի 16-ին ուղարկվել է «Սպեցիա», որի կազմում անցկացրել է 2007/08 մրցաշրջանը՝ հանդես գալով երիտասարդական կազմում[6][7]։

2008 թվականի հունիսի 1-ին վերադարձել է «Պավիա», որտեղ երկու մրցաշրջան խաղացել է հիմնական կազմում։ Մասնակցել է 2009/10 մրցաշրջանի Սերիա C2-ի փլեյ-օֆֆի խաղերին, որտեղ «Պավիան» զիջել է «Սպեցիային», սակայն չնայած դրան հայտնվել է բարձրագույն դիվիզիոնում մի քանի ակումբների սնանկացման պատճառով[8][9]։

«Ռեջինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին Աչերբիի պայմանագրի կեսը վաճառվել է կալաբրիական «Ռեջինա» ակումբին, որը հանդես էր գալիս Սերիա B-ում։ Հունվարին «Ռեջինան» ամբողջովին գնել է ֆուտբոլիստին (ընդհանուր գումարը կազմել է € 400.000), ինչից հետո պայմանագրի կեսը վաճառել է «Ջենոային»։ 2010/11 մրցաշրջանում Աչերբին դարձել է «Ռեջինայի» հիմնական կազմի խաղացող՝ մասնակցելով առաջնության 42 խաղերից 40-ին և փլեյ-օֆֆի 2 հանդիպումներին, որոնցում նրա թիմը զիջել է «Նովարա» ակումբին։ Այդ մրցաշրջանում նա առաջին անգամ հանդես է եկել Իտալիայի գավաթի խաղարկությունում՝ դաշտից հեռացվելով «Ալեսանդրիայի» դեմ խաղում[10][11][12]։

«Կիևո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսին «Ջենոան» ամբողջովին գնել է Աչերբիի պայմանագիրը՝ «Ռեջինա» ուղարկելով Անտոնինո Ռագուզուին։ Հուլիսի մեկին Աչերբին 4 միլիոն եվրոյով տեղափոխվել է Վերոնայի «Կիևո» ակումբ. նրա պայմանագրի կեսը դարձել է Կևին Կոնստանի՝ «Ջենոա» տեղափոխվելու գործարքի մաս։ Բարձրագույն լիգայում Աչերբին իր նորամուտը կատարել է 2011 թվականի նոյեմբերի 20-ին՝ մասնակցելով 12-րդ տուրի «Կատանիայի» դեմ արտագնա խաղին, որն ավարտվել է 2:1 հաշվով հօգուտ «Կիևոյի»։ 2012 թվականի մարտի 25-ին Աչերբին խփել է իր առաջին գոլը Սերիա А-ում՝ բացելով «Սիենա» ակումբի դեմ խաղի հաշիվը (1:1)։ 2011/12 մրցաշրջանում Աչեբին 17 անգամ դաշտ է դուրս եկել առաջնությունում, 3 անգամ՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում[13][14][15][16]։

«Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունիսի 20-ին «Ջենոան» կրկին գնել է Աչերբիի պայմանագրի մի մասը, որը պատկանում էր «Կիևոյին», որից անմիջապես հետո խաղացողի պայմանագրի կեսը վաճառվել է «Միլանին» (այդ ժամանակ «Ջենոայից» վարձավճարով «Միլան» է տեղափոխվել Կևին Կոնստանը։ Նոր ակումբում Աչերբին վերցրել է 13-րդ համարը, որի ներքո հանդես էր եկել այդ միջմրցաշրջանում «Միլանից» հեռացած Ալեսսանդրո Նեստան։ Պաշտոնական խաղում առաջին անգամ հանդես է եկել 2012 թվականի սեպտեմբերի 1-ին՝ մասնակցելով Բոլոնյայի դեմ հանդիպմանը (3:1)[17][18]։

«Սասուոլո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ամռանը տեղափոխվել է «Սասուոլո», որն առաջին անգամ դուրս էր եկել Սերիա А: Միջմրցաշրջանում խաղացողի մոտ հայտնաբերվել է բարորակ քաղցկեղային ուռուցք զարգացման վաղ փուլում և վիրահատությունից հետո նա վերադարձել է խաղադաշտ։ Սակայն ձմռանը նա ստիպված է եղել անցնել քիմիոթերապիա և մարզումներին վերադառնալ կարողացել է միայն 2014 թվականի ամռանը, իսկ խաղերին մասնակցել՝ 10 ամիս անց։ «Սասուոլոյի» «Ինտերնի» դեմ խաղում պարտվելոց հետո (0:7) մարզիչ Դի Ֆրանչեսկոն Աչերբիին դարձրել է պաշտպանության հիմնական խաղացող, ինչից հետո ակումբն անցկացրել է 7 խաղ առանց պարտության։

Իտալիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչերբին հրավիրվել է Իտալիայի հավաքական՝ մասնակցելու 2014 թվականի աշխարհի առաջնության նախընտրական խաղերին, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

2015 թվականի նոյեմբերին Աչերբին հրավիրվել է Իտալիայի հավաքական և առաջին անգամ հանդես եկել նրա կազմում՝ փոխարինման դուրս գալով Ալբանիայի դեմ ընկերական խաղում (1:0)։ Հավաքականի մեկնարկային կազմում առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2016 թվականի մարտին՝ մասնակցելով Գերմանիայի դեմ խաղին (1:4)։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հոկտեմբերի 25-ի դրությամբ[19][20][21]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պավիա 2005/06 (C1) 1 0 0+ 2 0 3 0
Ռենատե 2006/07 (D) 1 0 1 0
Պավիա 2006/07 (C1) 1 0 1 0
2008/09 (C2) 22 2 0+ 3 0 25 2
2009/10 (C2) 24+2 1+0 0+ 1 0 27 1
Ընդհանուր 48+2 3 6 0 56 3
Ռեջինա 2010/11 (B) 40+2 2+0 1 0 43 2
Կիևո 2011/12 17 1 3 0 20 1
Միլան 2012/13 4 0 1 0 5 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967.
  3. «Acerbi takes Nesta's number» (անգլերեն). Football Italia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  4. «Chianese e Pavia super» (требуется подписка). La Gazzetta dello Sport (իտալերեն). 24 апреля 2006. Վերցված է 21 июня 2012-ին.
  5. «La doppietta di Araboni non basta alla Pro Sesto» (требуется подписка). La Gazzetta dello Sport (իտալերեն). 14 мая 2007. Վերցված է 21 июня 2012-ին.
  6. «Deposito Trasferimenti Calciatori - Stagione Sportiva 2007/2008». Lega Calcio (իտալերեն). 26 сентября 2007. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 21 июня 2012-ին.
  7. «Primavera: Torino - Spezia = 3 - 2». Torino FC (իտալերեն). 13 января 2008. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 21 июня 2012-ին.
  8. Marco Amedeo Mazzoleni (23 мая 2010). «2^ Divisione, Play-off: lo Spezia espugna Pavia» (իտալերեն). Tutto Lega Pro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  9. «Crisis hits hard: 20 Italian clubs dissolved» (անգլերեն). FIFPro. 10 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  10. «Ufficializati Acerbi e Rodriguez». Genoa CFC (իտալերեն). 31 января 2011. Վերցված է 21 июня 2012-ին.
  11. «Trattative concluse». Reggina Calcio (իտալերեն). 17 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 21 июня 2012-ին.
  12. «Comunicato ufficiale N. 23 del 20 agosto 2010» (իտալերեն). Lega nazionale professionisti Serie A. 20 августа 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  13. «Antonio Ragusa è della Reggina» (իտալերեն). Reggina Calcio. 27 июня 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  14. «Ufficiale: Kevin Constant al Genoa». AC ChievoVerona (իտալերեն). 1 июля 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 21 июня 2012-ին.
  15. «Катания 1:2 Кьево». Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  16. «Кьево 1:1 Сиена». Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  17. «Definite trattative Chievo e Milan» (իտալերեն). Genoa CFC. 20-06-2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  18. «Статистика сезона 2012/13». Sports.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 9-ին.
  19. «Calciatore» (իտալերեն). Lega Serie A. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  20. «Scheda anagrafica di Francesco Acerbi» (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
  21. «Francesco Acerbi» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]