Ադամ Մարուշիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ադամ Մարուշիչ
Адам Марушић
Adam Marušić.jpg
Մարուշիչը Չեռնոգորիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեռնոգորիա Չեռնոգորիա
Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 17, 1992(1992-10-17)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[2]
Հասակ 185 սմ
Քաշ 85 կգ
Դիրք աջ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 77
Պատանեկան կարիերա
ՍերբիաՏելեօպտիկ
Սերբիա Վոժդովաց
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2010-2014 Սերբիա Վոժդովաց 89 (15)
2014-2016 Բելգիա Կարտրեյկ 71 (10)
2016-2017 Բելգիա Օստենդե 35 (5)
2017-ներկա Իտալիա Լացիո 64 (5)
Ազգային հավաքական
2015-ներկա Չեռնոգորիա Չեռնոգորիա 33 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 12-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 12-ի, 2020

Ադամ Մարուշիչ (սերբ.՝ Адам Марушић, հոկտեմբերի 17, 1992(1992-10-17)[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն[2]), չեռնոգորացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Չեռնոգորիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ կիսապաշտպանի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոժդովաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան Մարուշիչը սկսել է Վոժդովացում[4]։ Մի քանի մրցաշրջան ցածր դիվիզիոններում անցկացնելուց հետո իր դեբյուտը Սերբիայի առաջնությունում նշեց 2013 թվականի օգոստոսի 10-ին՝ ՕՖԿ Բեոգրադի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 17-ին՝ Վոյվոդինայի դեմ խաղում[6]։ Օգոստոսի 24-ին Մարուշիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Յավոր Իվանիցայի դեմ խաղում՝ օգնելով Վոժվոդացին հաղթել 2-0 հաշվով[7]։ Սեպտեմբերի 22-ին նա խփեց Ցրվենա Զվեզդայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[8]։ 2014 թվականի ապրիլի 5-ին չեռնոգորացին դուբլ ձևակերպեց Դոնյի Սրեմի դեմ խաղում[9]։ 2013-14 մրցաշրջանում Մարուշիչը անցկացրեց 27 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[10]։

Կորտրեյկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 18-ին Մարուշիչը 3 տարվա պայմանագիր կնքեց Կորտրեյկի հետ[11][12]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց հուլիսի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 9-ին՝ Մեխելենի դեմ խաղում[14]։ Նոյեմբերի 1-ին Մարուշիչը դուբլ ձևակերպեց Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[15]։ Նոյեմբերի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում[16]։ 2015 թվականի մարտի 1-ին Մարուշիչը հեռացվեց խաղադաշտից Անդերլեխտի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 81-րդ րոպեին[17]։ 2016 թվականի փետրվարի 20-ին չեռնոգորացին գոլ խփեց Սենտ-Տրյույդենի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[18]։ Կորտրեյկի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում Մարուշիչը մասնակցեց 74 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Օստենդե[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 27-ին Մարուշիչը 900․000 եվրոյի դիմաց տեղափոխվեց Օստենդե[19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 31-ին՝ փոխարինման մտնելով Գենկի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 14-ին՝ Մուսկրոնի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23]։ 2017 թվականի մարտի 18-ին Մարուշիչը գոլային փոխանցում տվեց, ապա նաև իրացրեց հետխաղյա 11-մետրանոցը Բելգիայի գավաթի եզրափակչի Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում, սակայն Օստենդեն պարտվեց 11-մետրանոցների հարվածաշարում[24]։ Մայիսի 7-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենտի դեմ խաղում[25]։ Օստենդեի կազմում Մարուշիչը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[26]։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 1-ին Մարուշիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Լացիոյի հետ[27][28][29][30]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ փոխարինելով Դուշան Բաստային Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[31][32][33]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[34]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 14-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի Վիտեսի դեմ խաղում[35]։ Իր առաջին գոլը Սերիա A-ում Մարուշիչը խփեց սեպտեմբերի 24-ին՝ Վերոնայի դեմ խաղում[36]։ Այս խաղում նա նաև 2 գոլային փոխանցում տվեց Չիրո Իմոբիլեին՝ օգնելով Լացիոյին հաղթել 3-0 հաշվով[37]։ 2018 թվականի փետրվարի 25-ին Մարուշիչը հեռացվեց խաղադաշտից Սասուոլոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 62-րդ րոպեին[38][39]։ Ապրիլի 18-ին չեռնոգորացին 2 գոլային փոխանցում տվեց Ֆիորենտինայի դեմ խաղում[40]։ Իր առաջին մրցաշրջանում Մարուշիչը անցկացրեց 39 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ[41]։

Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում Մարուշիչը խփեց 2018 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[42]։ Դեկտեմբերի 29-ին չեռնոգորացին կարմիր քարտ ստացավ Տորինոյի դեմ խաղում[43]։ 2019 թվականի փետրվարի 20-ին նա հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Սևիլյայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 71-րդ րոպեին[44]։ Մարտի 17-ին Մարուշիչը գոլ խփեց Պարմայի դեմ խաղում[45]։ Մայիսի 15-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[46]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[47][48]։ 2018-19 մրցաշրջանում Մարուշիչը անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[49]։

Դեկտեմբերի 22-ին Մարուշիչը մնաց պահեստայինների նստարանին Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[50], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[51][52]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև Մարուշիչը ծնվել է Բելգրադում և իրավասու էր ներկայացնել Սերբիան միջազգային ասպարեզում[4], նա որոշեց հանդես գալ Չեռնոգորիայի կազմում։ Իր դեբյուտը Չեռնոգորիայի ազգային հավաքականում նշեց 2015 թվականի մարտի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ռուսաստանի դեմ խաղում[53]։ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին նա տվեց Ռումինիայի դեմ հանդիպման միակ գոլի գոլային փոխանցումը՝ օգնելով Չեռնոգորիային հաղթել 1-0 հաշվով[54]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[55]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վոժդովաց 2012-13 Առաջին Լիգա 25 1 0 0 25 1
2013-14 Սուպերլիգա 27 6 1 0 28 6
Ընդհանուր 52 7 1 0 0 0 0 0 53 7
Կորտրեյկ 2014–15 Ժյուպիլեր Լիգա 34 6 1 0 35 6
2015–16 37 4 2 1 39 5
Ընդհանուր 71 10 3 1 0 0 0 0 74 11
Օստենդե 2016–17 Ժյուպիլեր Լիգա 35 5 4 0 1 0 40 5
Լացիո 2017–18 Սերիա A 32 3 1 0 5 0 1 0 39 3
2018–19 26 1 4 0 4 1 34 2
2019–20 6 1 0 0 0 0 0 0 6 1
Ընդհանուր 64 5 5 0 9 1 1 0 79 6
Կարիերայի ընդհանուր 222 27 13 1 9 1 2 0 246 29

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 12-ի դրությամբ[55]

Չեռնոգորիա
Տարի Խաղեր Գոլեր
2015 7 0
2016 6 0
2017 5 0
2018 7 0
2019 8 0
Ընդհանուր 33 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Montenegro - A. Marušić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  4. 4,0 4,1 «Adam Marusic - Total Football Analysis»։ Total Football Analysis (en-GB)։ 2018-05-12։ Վերցված է 2018-10-21 
  5. «OFK Beograd - FK Vozdovac, Aug 10, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  6. «FK Vozdovac - FK Vojvodina Novi Sad, Aug 17, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  7. «FK Javor-Matis Ivanjica - FK Vozdovac, Aug 24, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  8. «FK Vozdovac - Red Star Belgrade, Sep 22, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  9. «FK Vozdovac - FK Donji Srem Pecinci, Apr 5, 2014 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  10. «Adam Marusic | Football Stats | Lazio | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  11. «Marušić srušio Zvezdu pa dobio ugovor u Belgiji»։ Sportske.net։ Վերցված է 2018-10-21 
  12. «Marušić iz Voždovca u Kortrajk»։ B92.net (sr-Latn-RS)։ Վերցված է 2018-10-21 
  13. «SV Zulte Waregem - KV Kortrijk, Jul 27, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  14. «KV Mechelen - KV Kortrijk, Aug 9, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  15. «Cercle Brugge - KV Kortrijk, Nov 1, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  16. «KV Kortrijk - SV Zulte Waregem, Nov 23, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  17. «RSC Anderlecht - KV Kortrijk, Mar 1, 2015 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  18. «KV Kortrijk - Sint-Truidense VV, Feb 20, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  19. «Adam Marušić četiri godine u Ostendeu» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-05-ին։ Վերցված է 2018-10-21 
  20. «Bivši fudbaler Voždovca na ceni! Andeleht zvao, ali jaka je konkurencija» (en-US)։ Վերցված է 2018-10-21 
  21. «Oostende rondt komst van Kortrijk-sterkhouder Marusic af»։ De Standaard (nl-BE)։ Վերցված է 2018-10-21 
  22. «KRC Genk - KV Oostende, Jul 31, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  23. «KV Oostende - Royal Excel Mouscron , Aug 14, 2016 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  24. «KV Oostende - SV Zulte Waregem, Mar 18, 2017 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  25. «KV Oostende - KAA Gent, May 7, 2017 - Jupiler Pro League PlayOff I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  26. «Adam Marusic | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  27. «Official: Lazio sign Marusic | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-21 
  28. «DONE DEAL: Adam Marusic leaves KV Oostende for Lazio - Tribal Football»։ Վերցված է 2018-10-21 
  29. «OFFICIAL - Lazio sign MARUSIC from Oostende - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-10-21 
  30. «Lazio sign Marusic from Oostende for an undisclosed fee» (en-GB)։ 2017-07-01։ Վերցված է 2018-10-21 (չաշխատող հղում)
  31. «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  32. 32,0 32,1 Verschueren Gianni։ «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-10-12 
  33. Editorial Reuters։ «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-10-21 
  34. «SS Lazio - SPAL 2013, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  35. «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  36. «Hellas Verona - SS Lazio, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  37. «Lazio conquer the Bentegodi | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-21 
  38. «US Sassuolo - SS Lazio, Feb 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  39. Editorial Reuters։ «Lazio defender Marusic banned for two games»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-10-21 
  40. «ACF Fiorentina - SS Lazio, Apr 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  41. «Adam Marusic | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  42. «Olympique Marseille - SS Lazio, Oct 25, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  43. «SS Lazio - Torino FC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  44. «Sevilla FC - SS Lazio, Feb 20, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  45. «SS Lazio - Parma Calcio 1913, Mar 17, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-12 
  46. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08 
  47. 47,0 47,1 «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ USA TODAY (en-US)։ Վերցված է 2020-01-08 
  48. «Atalanta 0-2 Lazio: FT, Lazio the winners of Coppa Italia»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08 
  49. «Adam Marusic | Football Stats | Lazio | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-12 
  50. «Juventus FC - SS Lazio, Dec 22, 2019 - Supercoppa Italiana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08 
  51. 51,0 51,1 «Lazio beat Juventus 3-1 to win Italian Super Cup in Saudi Arabia»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-08 
  52. Jones Matt։ «Lazio Shock Juventus, Cristiano Ronaldo to Win Italian Super Cup»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08 
  53. «Montenegro - Russia, Mar 27, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  54. «Montenegro - Romania, Sep 4, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-21 
  55. 55,0 55,1 «Adam Marušić»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]