Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ
![]() Միլինկովիչ-Սավիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 1995[1][2] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Լյեյդա, Սեգրիա | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 21 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
2002-2006 |
![]() | ||
2006-2013 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 |
![]() | 13 | (3) |
2014-2015 |
![]() | 24 | (5) |
2015-ներկա |
![]() | 142 | (25) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-2014 |
![]() | 14 | (4) |
2014-2015 |
![]() | 11 | (1) |
2014-2017 |
![]() | 12 | (4) |
2017-ներկա |
![]() | 15 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ (սերբ.՝ Сергеј Милинковић-Савић, փետրվարի 27, 1995[1][2], Լյեյդա, Սեգրիա), սերբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոյվոդինա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլինկովիչ-Սավիչը ծնվել է Լլեյդայում, Իսպանիա, սպորտային ընտանիքում[4][5]։ Նրա հայրը՝ Նիկոլա Միլինկովիչը ֆուտբոլիստ էր, իսկ մայրը՝ Միլանա Սավիչը պրոֆեսիոնալ բասկետբոլիստ[6][7][8]։ Նրա փոքր եղբայրը՝ Վանյա Միլինկովիչ-Սավիչը նույնպես ֆուտբոլիստ է[9][10]։ Միլինկովիչ-Սավիչը հանդես է եկել Սպորտինգ Լիսաբոնի և Գրացերի ակադեմիաներում։ 2006 թվականին նա միացավ Վոյվոդինայի երիտասարդական թիմին[11][12]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2012 թվականի դեկտեմբերի 26-ին[13]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլինկովիչ-Սավիչը նշեց 2013 թվականի նոյեմբերի 23-ին՝ փոխարինման մտնելով Յագոդինայի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի մարտի 9-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[16]։ Ապրիլի 5-ին սերբը գոլ խփեց Պարտիզանի դեմ խաղի 90-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտեց 1-1 հաշվով[17]։ Ապրիլի 22-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ ՕՖԿ Բելգրադի դեմ խաղում՝ օգնելով Վոյվոդինային հաղթել 2-0 հաշվով[18]։ Ապրիլի 9-ին նա խփեց Սերբիայի գավաթի կիսաեզրափակչի Սպարտակ Սուբոտիցայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[19]։ Մայիսի 7-ին Միլինկովիչ-Սավիչը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Սերբիայի գավաթի եզրափակչի Յագոդինայի դեմ խաղում[20], որտեղ Վոյվոդինան հաղթեց 2-0 հաշվով և նվաճեց գավաթը[21][22]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 16 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ[23]։
Գենկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսին Միլինկովիչ-Սավիչը 5 տարվա պայմանագիր կնքեց բելգիական Գենկի հետ՝ ստանալով 20 համարի մարզաշապիկը[24]։ Իր դեբյուտը Բելգիայի առաջնությունում նշեց օգոստոսի 2-ին՝ փոխարինման մտնելով Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[25][26]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 18-ին՝ Լոկերենի դեմ խաղում[27][28]։ Փետրվարի 8-ին Միլինկովիչ-Սավիչը խփեց Վասլանդ-Բևերենի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[29]։ Ապրիլի 24-ին սերբը գոլ խփեց Մեխելենի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով[30]։ Գենկի կազմում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 24 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 31-ին Միլինկովիչ-Սավիչը 9 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Լացիո[31][32][33]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[34][35]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 22-ին՝ փոխարինելով Սենադ Լուլիչին Բոլոնյայի դեմ խաղում[36]։ Իր առաջին գոլը Միլինկովիչ-Սավիչը խփեց սեպտեմբերի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Դնեպրի դեմ խաղում[37][38]։ Դեկտեմբերի 20-ին սերբը գոլային փոխանցում տվեց Անտոնիո Կանդրևային Ինտեր Միլանի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[39]։ Սերիա A-ում իր առաջին գոլը խփեց 2016 թվականի հունվարի 9-ին՝ Ֆիորենտինայի դեմ խաղում[40]։ Փետրվարի 18-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Գալաթասարայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[41]։ Իր առաջին մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[42]։
2016 թվականի նոյեմբերի 27-ին Միլինկովիչ-Սավիչը խփեց Պալերմոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լացիոյին[43]։ 2017 թվականի հունվարի 15-ին սերբը գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[44]։ Ապրիլի 4-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի Ռոմայի դեմ խաղում[45]։ Ապրիլի 13-ին սերբը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2022 թվականը[46][47][48][49]։ 2017 թվականի մայիսի 17-ին նա խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչում՝ Յուվենտուսի դեմ խաղում[50], սակայն այս Լացիոն պարտվեց 2-0 հաշվով[51][52]։ 2016-17 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[53]։

2017 թվականի օգոստոսի 13-ին Միլինկովիչ-Սավիչը խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[54]՝ օգնելով Լացիոյին հաղթել 3-2 հաշվով և նվաճել գավաթը[55][56]։ Օգոստոսի 27-ին սերբը գոլ խփեց Կիևոյի դեմ հանդիպման 89-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[57]։ Հոկտեմբերի 19-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Նիսի դեմ խաղում[58]։ Դեկտեմբերի 17-ին Միլինկովիչ-Սավիչը դուբլ ձևակերպեց Ատալանտայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[59]։ 2018 թվականի հունվարի 21-ին նա դուբլի հեղինակ դարձավ Կիևոյի դեմ խաղում[60]։ Փետրվարի 25-ին սերբը 2 գոլ խփեց Սասուոլոյի դեմ խաղում[61]։ Ապրիլի 22-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[62]։ Ապրիլի 29-ին նա խփեց Տորինոյի դեմ հանդիպման միակ գնդակը[63]։ 2017-18 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 14 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[64], և ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[65][66][67][68]։
2018 թվականի սեպտեմբերի 23-ին Միլինկովիչ-Սավիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[69]։ Հոկտեմբերի 1-ին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ[70][71][72][73]։ Դեկտեմբերի 29-ին սերբը գոլ խփեց Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[74]։ 2019 թվականի ապրիլի 20-ին Միլինկովիչ-Սավիչը հեռացվեց խաղադաշտից Կիևոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 34-րդ րոպեին[75]։ Մայիսի 15-ին նա գոլի հեղինակ դարձավ Իտալիայի գավաթի եզրափակչի Ատալանտայի դեմ խաղում[76]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[77][78]։ Մայիսի 20-ին սերբը գոլ խփեց Բոլոնյայի դեմ խաղում՝ փրկելով Լացիոյին պարտությունից[79]։ 2018-19 մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[80], և ճանաչվելով Սերիա A-ի լավագույն կիսապաշտպան[81][82][83]։
Լացիոյի ավագի թևկապով Միլինկովիչ-Սավիչը առաջին ագամ խաղադաշտ դուրս եկավ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Կլուժի դեմ խաղում[84]։ Սեպտեմբերի 29-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[85]։ Հոկտեմբերի 3-ին՝ Եվրոպայի Լիգայի Ռենի դեմ խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[86][87]։ Հոկտեմբերի 5-ին Միլինկովիչ-Սավիչը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[88][89]։ Դեկտեմբերի 22-ին նա գոլային փոխանցում տվեց Իտալիայի սուպերգավաթի Յուվենտուսի դեմ խաղում[90], որտեղ Լացիոն հաղթեց 3-1 հաշվով[91][92]։ Դեկտեմբերին Միլինկովիչ-Սավիչը ճանաչվեց Սերիա A-ի լավագույն ֆուտբոլիստ[93][94]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլինկովիչ-Սավիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[95][96]։ 2013 թվականի նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում և օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[97][98]։ 2014 թվականին Միլինկովիչ-Սավիչը կրկին մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը[99]։ Առաջնությունում նա անցակցրեց միայն 1 հանդիպում[100], իսկ Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[101][102]։ 2015 թվականին Միլինկովիչ-Սավիչը Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[103]։ Այստեղ նա անցկացրեց 6՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Սերբիան հաղթեց մրցաշարը[104]՝ եզրափակչում ավելացված ժամանակում պարտության մատնելով Բրազիլիային[105][106]։ Միլինկովիչ-Սավիչը ճանաչվեց մրցաշարի երրորդ լավագույն ֆուտբոլիստ՝ ստանալով բրոնզե գնդակ[107]։
Սերբիայի ազգային հավաքական Միլինկովիչ-Սավիչը առաջին անգամ հրավիրվեց 2015 թվականի հոկտեմբերին`Ալբանիայի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[108], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[109][110]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չինաստանի դեմ ընկերական խաղում[111][112]։ 2018 թվականի հունիսի 1-ին Միլինկովիչ-Սավիչը ընդգրկվեց Սերբիայի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[113][114]։ Այստեղ նա խաղադաշտ դուրս եկավ թիմի բոլոր 3 հանդիպումներում[115], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում[116]։
2019 թվականի սեպտեմբերի 10-ին Միլինկովիչ-Սավիչը 2 գոլային փոխանցում տվեց Լյուքսեմբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[117][118]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[119]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Վոյվոդինա | 2013–14 | Սերբիայի ՍուպերԼիգա | 13 | 3 | 3 | 1 | 0 | 0 | — | 16 | 4 | |
Գենկ | 2014–15 | Բելգիայի Պրո Լիգա | 24 | 5 | 0 | 0 | — | 24 | 5 | |||
Լացիո | 2015–16 | Սերիա A | 25 | 1 | 2 | 0 | 8 | 2 | 35 | 3 | ||
2016–17 | 34 | 4 | 5 | 3 | — | 39 | 7 | |||||
2017–18 | 35 | 12 | 4 | 0 | 8 | 2 | 1 | 0 | 48 | 14 | ||
2018–19 | 31 | 5 | 5 | 2 | 5 | — | 41 | 7 | ||||
2019–20 | 17 | 3 | 0 | 0 | 4 | 1 | 1 | 0 | 22 | 4 | ||
Ընդհանուր | 142 | 25 | 16 | 5 | 25 | 5 | 2 | 0 | 185 | 35 | ||
Կարիերայի ընդհանուր | 179 | 33 | 19 | 6 | 25 | 5 | 2 | 0 | 225 | 44 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ[119]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 2 | 0 |
2018 | 8 | 0 |
2019 | 5 | 0 |
Ընդհանուր | 15 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոյվոդինա
- Սերբիայի գավաթ. 2013–14[21]
Լացիո
- Իտալիայի գավաթ. 2018–19[77], երկրորդ տեղ. 2016–17[51]
- Իտալիայի սուպերգավաթ. 2017[55], 2019[91]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերբիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. 2013[97]
Սերբիա Մ20
- ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնություն. 2015[104]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՖԻՖԱ աշխարհի Մ20 առաջնության երրորդ լավագույն ֆուտբոլիստ. 2015[107]
- Սերիա A-ի խորհրդանշական հավաքական. 2017–18[65]
- Սերիա A-ի լավագույն կիսապաշտպան. 2018–19[81]
- Սերիա A-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ. դեկտեմբեր 2019[93]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Serbia - S. Milinković-Savić - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ FIFA.com (2015-02-17)։ «Milinkovic-Savic, sport in the genes»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է 2018-01-13
- ↑ «Sergej Milinkovic-Savic: Liverpool transfer target who's had a Pogba-like impact on Serie A»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-06-16։ Վերցված է 2020-01-08
- ↑ Williams Tom։ «Sergej Milinkovic-Savic: The Making of Serbia's World Cup Poster Boy»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Sergej Milinkovic-Savic: the Spanish-born Serbian who could replace Paul Pogba»։ JOE.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Who is Sergej Milinkovic-Savic? Man Utd's new 6ft4 Serbian midfielder from Lazio»։ The Sun (en-gb)։ 2018-06-17։ Վերցված է 2020-01-08
- ↑ «World Cup Talent Scout: Sergej Milinkovic-Savic»։ Eurosport Asia։ 2018-06-22։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Scout Report: Sergej Milinkovic-Savic | Lazio’s imposing midfielder»։ Outside of the Boot (en-US)։ 2017-09-02։ Արխիվացված է օրիգինալից 2020-01-06-ին։ Վերցված է 2020-01-08
- ↑ Mar 25 Steven Moore says:, 2018 (2019-01-02)։ «Sergej Milinkovic-Savic: the Serbian powerhouse»։ The Laziali (en-GB)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Who is Liverpool Transfer Target Milinković-Savić?»։ Football Whispers (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SERGEJ MILINKOVIĆ PROFESIONALAC - FK Vojvodina – Zvanična web prezentacija»։ FK Vojvodina - Zvanična web prezentacija (sr-RS)։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին։ Վերցված է 2018-01-13
- ↑ «FK Jagodina - FK Vojvodina Novi Sad, Nov 23, 2013 - Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «JAGODINA-VOJVODINA 3 : 0 - FK Vojvodina – Zvanična web prezentacija»։ FK Vojvodina - Zvanična web prezentacija (sr-RS)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-21-ին։ Վերցված է 2018-01-13
- ↑ «FK Spartak Subotica - FK Vojvodina Novi Sad, Mar 9, 2014 - Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «FK Partizan Belgrade - FK Vojvodina Novi Sad, Apr 5, 2014 - Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «FK Vojvodina Novi Sad - OFK Beograd, Apr 22, 2014 - Super liga Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «FK Spartak Subotica - FK Vojvodina Novi Sad, Apr 9, 2014 - Kup Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «FK Vojvodina Novi Sad - FK Jagodina, May 7, 2014 - Kup Srbije - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ 21,0 21,1 UEFA.com (2014-05-07)։ «Vojvodina mark centenary with Serbian Cup | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Vojvodina win Serbian Cup final at seventh attempt»։ Eurosport։ 2014-05-07։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Sergej Milinkovic-Savic | Football Stats | Lazio | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ Projects Sanmax։ «KRC Genk stelt Sergej Milinkovic Savic voor | Nieuws»։ krcgenk.be (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին։ Վերցված է 2018-01-13
- ↑ «KRC Genk - Cercle Brugge , Aug 2, 2014 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Genk 1-1 Cercle Brugge»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ «KSC Lokeren - KRC Genk, Jan 18, 2015 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Lokeren 1-1 Genk»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ «KRC Genk - Waasland-Beveren, Feb 8, 2015 - Jupiler Pro League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «KRC Genk - KV Mechelen, Apr 24, 2015 - Jupiler Pro League PlayOff II - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ Vavel (2015-08-07)։ «Lazio sign Sergej Milinkovic-Savic»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ «Lazio reach agreement with Genk for Milinkovic-Savic | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Colpo Lazio: è ufficiale l'arrivo di Milinkovic-Savic | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Bayer 04 Leverkusen, Aug 18, 2015 - UEFA Champions League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Milinkovic-Savic emotional on Lazio Champions League debut | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ «SS Lazio - Bologna FC 1909, Aug 22, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Dnipro Dnipropetrovsk - SS Lazio, Sep 17, 2015 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ UEFA.com։ «Dnipro 1-1 Lazio»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ «Inter Milan - SS Lazio, Dec 20, 2015 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «ACF Fiorentina - SS Lazio, Jan 9, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Galatasaray SK - SS Lazio, Feb 18, 2016 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Sergej Milinkovic-Savic | Football Stats | Lazio | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SSD Palermo - SS Lazio, Nov 27, 2016 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Atalanta BC, Jan 15, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «AS Roma - SS Lazio, Apr 4, 2017 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ Editorial։ «Milinkovic-Savic extends contract until 2022»։ www.sslazio.it (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SMS extends Lazio contract | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Sergej Milinkovic-Savic signs new Lazio contract | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2020-01-08(չաշխատող հղում)
- ↑ Short Joe (2017-04-13)։ «Arsenal and Chelsea taken by surprise as midfielder signs contract extension»։ Express.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Juventus FC - SS Lazio, May 17, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12
- ↑ 51,0 51,1 «Juventus 2 Lazio 0: Alves, Bonucci secure historic third consecutive Coppa Italia»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-05-17։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Juventus 2-0 Lazio: Dani Alves and Leonardo Bonucci strike»։ Mail Online։ Վերցված է 2018-10-12
- ↑ «Sergej Milinkovic-Savic | Football Stats | Lazio | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Juventus FC - SS Lazio, Aug 13, 2017 - Supercoppa Italiana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12
- ↑ 55,0 55,1 Verschueren Gianni։ «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-10-12
- ↑ Editorial Reuters։ «Lazio beat Juventus 3-2 in dramatic Italian Super Cup»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-10-12
- ↑ «Chievo Verona - SS Lazio, Aug 27, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «OGC Nice - SS Lazio, Oct 19, 2017 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Atalanta BC - SS Lazio, Dec 17, 2017 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Chievo Verona, Jan 21, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «US Sassuolo - SS Lazio, Feb 25, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - UC Sampdoria, Apr 22, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Torino FC - SS Lazio, Apr 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Sergej Milinkovic-Savic | Football Stats | Lazio | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-08
- ↑ 65,0 65,1 «Serie A Team of 2017-18 | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Gran Gala del Calcio: Here is the Serie A team of the season»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Inter Milan's Mauro Icardi wins Serie A Player of the Year 2018»։ FOX Sports Asia (en-US)։ 2018-12-04։ Վերցված է 2020-01-08
- ↑ Nemer Roy։ «Mauro ICARDI wins Serie A player of the year, Paulo DYBALA makes team of the year – Mundo Albiceleste» (en-US)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Genoa CFC, Sep 23, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ Sunderland Tom։ «Sergej Milinkovic-Savic Extends Lazio Contract amid Transfer Rumours»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Lazio Superstars Ciro Immobile & Sergej Milinkovic-Savic Sign New 5-Year Deals at the Serie A Giants»։ 90min.com (անգլերեն)։ 2018-10-01։ Վերցված է 2020-01-08
- ↑ Richards Alex (2018-10-01)։ «Sergej Milinkovic-Savic signs new contract with Lazio»։ mirror։ Վերցված է 2020-01-08
- ↑ «OFFICIAL: Immobile and Milinkovic-Savic renew contracts until 2023»։ The Laziali (en-GB)։ 2018-10-01։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Torino FC, Dec 29, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Chievo Verona, Apr 20, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ 77,0 77,1 «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup»։ USA TODAY (en-US)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Atalanta 0-2 Lazio: FT, Lazio the winners of Coppa Italia»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «SS Lazio - Bologna FC 1909, May 20, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Sergej Milinkovic-Savic | Football Stats | Lazio | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2020-01-09
- ↑ 81,0 81,1 «Ronaldo MVP in Serie A Awards | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-09
- ↑ Verschueren Gianni։ «Cristiano Ronaldo Wins Serie A MVP in 1st Season with Juventus»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Cristiano named Serie A 2018/19 Player of the Season»։ AS.com (անգլերեն)։ 2019-05-18։ Վերցված է 2020-01-09
- ↑ «CFR Cluj - SS Lazio, Sep 19, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «SS Lazio - Genoa CFC, Sep 29, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «SS Lazio - Stade Rennais FC, Oct 3, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Milinkovic-Savic leads Lazio to Rennes comeback | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Manchester United and Inter Milan target signs contract extension»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Sergej Milinkovic-Savic: Lazio extend Serbian's contract»։ The Laziali (en-GB)։ 2019-10-05։ Վերցված է 2020-01-08
- ↑ «Juventus FC - SS Lazio, Dec 22, 2019 - Supercoppa Italiana - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ 91,0 91,1 «Lazio beat Juventus 3-1 to win Italian Super Cup in Saudi Arabia»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-08
- ↑ Jones Matt։ «Lazio Shock Juventus, Cristiano Ronaldo to Win Italian Super Cup»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
- ↑ 93,0 93,1 «SERGEJ MILINKOVIC-SAVIC MVP FOR DECEMBER | News | Lega Serie A»։ www.legaseriea.it (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-22-ին։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Milinkovic December's best player | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Generation Next: Sergej Milinkovic-Savic - The Serbian wonderkid making waves at Lazio»։ Just Football (en-US)։ 2015-12-28։ Վերցված է 2020-01-08
- ↑ «4 Things to Know About Sergej Milinkovic-Savic as Man Utd & Liverpool Ramp Up Interest in Lazio Star»։ 90min.com (անգլերեն)։ 2017-12-09։ Վերցված է 2020-01-08
- ↑ 97,0 97,1 uefa.com (2013-08-01)։ «Lukovic strike seals first Serbia triumph»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ «Serbian U19 football squad wins first European crown»։ B92.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Na Paunovićevom spisku po četiri igrača Zvezde, Vojvodine i OFK Beograda, tri Partizana...»։ www.novosti.rs (sr-Latn)։ Վերցված է 2018-08-13
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Portugal U19 - Serbia U19, Jul 28, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ uefa.com (2014-07-28)։ «Portugal prevail in shoot-out to end Serbia reign»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-13
- ↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Teams - Serbia»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26(չաշխատող հղում)
- ↑ 104,0 104,1 FIFA.com։ «Maksimovic leaves it late to seal historic win»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-26-ին։ Վերցված է 2019-07-26
- ↑ «Brazil U20 - Serbia U20, Jun 20, 2015 - U-20 World Cup 2015 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-26
- ↑ Reuters (2015-06-20)։ «Serbia crowned world Under-20 champions after beating Brazil in final»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-26
- ↑ 107,0 107,1 FIFA.com։ «FIFA U-20 World Cup New Zealand 2015 - Awards»։ FIFA.com (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-06-ին։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Ćurčić objavio spisak za Albaniju: Sergej Milinković-Savić debituje!»։ Blic.rs (sr-RS)։ 2015-11-20։ Վերցված է 2018-01-13
- ↑ «Albania - Serbia, Oct 8, 2015 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «Serbia - Portugal, Oct 11, 2015 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «China - Serbia, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ «China vs. Serbia - Football Match Line-Ups - November 10, 2017 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-01-13
- ↑ Editorial Reuters։ «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13
- ↑ IANS (2018-06-05)։ «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Sergej MILINKOVIC-SAVIC - Sergej Milinkovic - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2020-01-09
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Luxembourg - Serbia, Sep 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ UEFA.com։ «Luxembourg-Serbia | European Qualifiers»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-09
- ↑ 119,0 119,1 «Sergej Milinković-Savić»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ Վիքիպահեստում |
---|
- Միլինկովիչ-Սավիչի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Միլինկովիչ-Սավիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Միլինկովիչ-Սավիչը transfermarkt-ում
- Միլինկովիչ-Սավիչը soccerbase.com-ում
- Միլինկովիչ-Սավիչը WhoScored.com կայքում
- Միլինկովիչ-Սավիչը Լացիոյի պաշտոնական կայքում
- Միլինկովիչ-Սավիչը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2020-01-30 at the Wayback Machine.
- Միլինկովիչ-Սավիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Միլինկովիչ-Սավիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Archived 2020-06-05 at the Wayback Machine.
|
|
- Փետրվարի 27 ծնունդներ
- 1995 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վոյվոդինայի ֆուտբոլիստներ
- Գենկի ֆուտբոլիստներ
- Լացիոյի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ