Գրացեր կամ ԳԱԿ ավստրիական ֆուտբոլային ակումբ Գրաց քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1902 թվականի օգոստոսի 18-ին։ Թիմի հիմնական «ախոյանը» «Ստուրմ Գրաց» ֆուտբոլային ակումբը։ Թիմը Ավստրիայի Բունդեսլիգայի 2003/04 առաջնության չեմպիոնն է։ Թիմի տնային մարզադաշտը «UPC Արենան» է։
ԳԱԿ սպորտային կազմակերպությունը ունի նաև բասկետբոլի, լողի և թենիսի թիմեր։