Ալեքսանդար Միտրովիչ (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալեքսանդար Միտրովիչ
Александар Митровић
Aleksandar Mitrović 2018 (cropped).jpg
Միտրովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1994(1994-09-16)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Սմեդերեվո, Սերբիա
Հասակ 189 սմ
Քաշ 82 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Ֆուլհեմ
Համար 9
Պատանեկան կարիերա
2005-2011 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2012 Սերբիա Տելեօպտիկ 25 (7)
2012-2013 Սերբիա Պարտիզան 28 (13)
2013-2015 Բելգիա Անդերլեխտ 69 (36)
2015-2018 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 65 (14)
2018   Անգլիա Ֆուլհեմ 17 (12)
2018-ներկա Անգլիա Ֆուլհեմ 1 (0)
Ազգային հավաքական
2011-2013 Սերբիա Սերբիա Մ19 13 (5)
2013-2017 Սերբիա Սերբիա Մ21 5 (4)
2013-ներկա Սերբիա Սերբիա 40 (17)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 13-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 13-ի, 2018

Ալեքսանդար Միտրովիչ (սերբ.՝ Александар Митровић, սեպտեմբերի 16, 1994(1994-09-16)[1], Սմեդերեվո, Սերբիա), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆուլհեմի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզան[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2011-12 մրցաշրջանում նա հանդես եկավ Տելեօպտիկի կազմում։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի օգոստոսի 27-ին՝ Մլադենովացի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[4]։ 2012 թվականի հունիսի 27-ին Միտրովիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Պարտիզանի հետ[5]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 24-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի Վալետտայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6][7]։ Իր առաջին հանդիպումը Սերբիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 18-ին՝ Դոնյի Սրեմի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը առաջնությունում խփեց օգոստոսի 26-ին՝ Յագոդինայի դեմ խաղում[9]։ Սեպտեմբերի 15-ին՝ Հայդուկ Կուլայի դեմ խաղում Միտրովիչը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Պարտիզանին հաղթել 5-2 հաշվով[10]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց սեպտեմբերի 20-ին՝ ադրբեջանական Նեֆթչիի դեմ խաղում[11][12]։ Մայիսի 2-ին սերբը դուբլ ձևակերպեց Ռադնիչկի Նիշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[13]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Միտրովիչը անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[14]։ 2012-13 մրցաշրջանում նա դարձավ Պարտիզանի լավագույն ռմբարկուն, ընդգրկվեց Սերբիայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքականում[15] և Mozzart Sport ամսագրի կողմից ներառվեց Սերբիայի լավագույն 25 ֆուտբոլիստների ցանկում[16]։

Անդերլեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրովիչը Անդերլեխտի կազմում 2014 թվականին

2013 թվականի օգոստոսի 12-ին Միտրովիչը 5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Անդերլեխտ[17]՝ ակումբին միանալով օգոստոսի 30-ին[18]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 1-ին՝ Զյուլտե Վարեգեմի դեմ խաղում՝ այս խաղում տալով 2 գոլային փոխանցում[19]։ Իր առաջին գոլը Անդերլեխտի կազմում խփեց սեպտեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Մեխելենի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 17-ին՝ Բենֆիկայի դեմ խաղում[21]։ Նոյեմբերի 2-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Աուդ Հեվերլե Լյովենի դեմ խաղում՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 3-1 հաշվով[22]։ Դեկտեմբերի 10-ին՝ Օլիմպիակոսի դեմ խաղում սերբը փոխարինեց կարմիր քարտ ստացած Սիլվիո Պրոտոյին դարպասապահի դիրքում, սակայն չկարողացավ ետ մղել Ալեխանդրո Ռոդրիգեսի 11-մետրանոց հարվածը[23][24]։ 2014 թվականի մարտի 16-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Օստենդեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[25]։ Իր առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 39 հանդիպում[26]՝ դառնալով 16 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անդերլեխտին իր պատմության մեջ 33-րդ անգամ հաղթել Բելգիայի առաջնությունը[27]։

2014 թվականի հուլիսի 20-ին Միտրովիչը գոլի հեղինակ դարձավ Բելգիայի սուպերգավաթի Լոկերենի դեմ խաղում[28]՝ օգնելով Անդերլեխտին հաղթել 2-1 հաշվով և նվաճել գավաթը[29]։ Սեպտեմբերի 24-ին նա դուբլ ձևակերպեց Բելգիայի գավաթի Պատրո Էյսդեն Մասմեխելենի դեմ խաղում[30]։ Նոյեմբերի 4-ին Միտրովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի Արսենալի դեմ խաղում՝ փրկելով իր թիմին պարտությունից[31][32]։ 2015 թվականի մարտի 22-ին նա գոլ խփեց Բելգիայի գավաթի եզրափակչում՝ Բրյուգգեի դեմ խաղում, սակայն Անդերլեխտը պարտվեց 2-1 հաշվով[33][34]։ 2014-15 մրցաշրջանում Միտրովիչը դարձավ 20 գոլի հեղինակ Բելգիայի առաջնության 37 խաղերում[35]՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[36]։ Անդերլեխտի կազմում անցկացրած 2 մրցաշրջաններում նա անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 44 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նյուքասլ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրովիչը Նյուքասլի կազմում փոխարինման մտնելիս 2015 թվականին

2015 թվականի հուլիսի 21-ին Միտրովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Նյուքասլ Յունայթեդի հետ[37][38]։ Ակումբը նրա համար վճարեց 13 միլիոն ֆունտ ստերլինգ[39][40]։ Իր դեբյուտը Նյուքասլի կազմում նշեց օգոստոսի 9-ին՝ փոխարինելով Պապիս Սիսեին Սաութհեմպտոնի դեմ խաղում և ստանալով դեղին քարտ 22 վայրկյան անց[41][42]։ Օգոստոսի 29-ին Միտրովիչը հեռացվեց խաղադաշտից Արսենալի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 16-րդ րոպեին[43][44]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 3-ին՝ Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[45][46]։ Դեկտեմբերի 13-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում՝ օգնելով Նյուքասլին հաղթել 2-1 հաշվով[47]։ 2016 թվականի փետրվարի 6-ին Միտրովիչը խփեց Վեստ Բրոմվիչի դեմ խաղի միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Ապրիլի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նորվիչ Սիթիի դեմ խաղում, սակայն Նյուքասլը պարտվեց 3-2 հաշվով[49][50]։ Մայիսի 15-ին սերբը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տոտենհեմի դեմ խաղում[51], սակայն հեռացվեց խաղադաշտից հանդիպման 67-րդ րոպեին[52]՝ դառնալով 6-րդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, ապա հեռացվել խաղադաշտից Պրեմիեր Լիգայի խաղում[53]։ Իր առաջին մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 34 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[54], սակայն Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[55][56]։

Միտրովիչը բաց թողեց 2016-17 մրցաշրջանի առաջին 4 հանդիպումը՝ որակազրկման պատճառով[57]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում Նյուքասլի կազմում անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Քուինս Պարկ Ռեյնջերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[58][59]։ Հոկտեմբերի 25-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ Անգլիայի լիգայի գավաթի խաղում[60][61]։ 4 օր անց նա կրկին դուբլ ձևակերպեց Պրեստոնի դեմ՝ այս անգամ Չեմպիոնշիպի խաղում[62][63]։ 2017 թվականի փետրվարի 11-ին սերբը խփեց Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղի միակ գոլը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[64][65]։ 2016-17 մրցաշրջանում Միտրովիչը անցկացրեց 29 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[66], իսկ Նյուքասլը հաղթեց Չեմպիոնշիպը[67][68]՝ վերադառնալով Պրեմիեր Լիգա[69]։ 2017-18 մրցաշրջանի առաջին կեսում նա անցկացրեց ընդամենը 7 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[70]։

Ֆուլհեմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 1-ին Միտրովիչը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Ֆուլհեմին[71][72][73]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց փետրվարի 3-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[74]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 21-ին՝ Բրիստոլ Սիթիի դեմ խաղում[75][76]։ Մարտի 6-ին Միտրովիչը 2 գոլի հեղինակ դարձավ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[77]։ Մարտի 10-ին նա դուբլ ձևակերպեց Պրեստոն Նորթ Էնդի դեմ խաղում՝ օգնելով Ֆուլհեմին հաղթել 2-1 հաշվով[78]։ Մարտին և ապրիլին Միտրովիչը 2 ամիս անընդմեջ ճանաչվեց Չեմպիոնշիպի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[79][80]։ 2017-18 մրցաշրջանում նա Ֆուլհեմի կազմում խփեց 12 գնդակ[70]՝ դառնալով ակումբի երկրորդ լավագույն ռմբարկուն Ռայան Սեսենյոնից հետո[81]։ Ֆուլհեմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում[82][83]՝ հաղթելով Չեմպիոնշիպի փլեյ-օֆֆ խաղերը[84][85] և տեղափոխվելով Պրեմիեր Լիգա[86][87]։

2018 թվականի հուլիսի 30-ին Միտրովիչը 22 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ֆուլհեմ[88][89]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[90]՝ ստանալով 9 համարի մարզաշապիկը[91][92]։ Իր առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում Ֆուլհեմի կազմում Միտրովիչը անցկացրեց օգոստոսի 11-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[93][94]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտրովիչը (աջից) Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ

2012 թվականին Միտրովիչը Սերբիայի Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն առաջնության առաջին՝ Ֆրանսիայի դեմ խաղում ստացավ կարմիր քարտ[95] և բաց թողեց մնացած հանդիպումները որակազրկման պատճառով։ Մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Միտրովիչը մասնակցեց 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ օգնելով Սերբիային հաղթել մրցաշարը[96]։ Այստեղ նա դարձավ 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 4 խաղերում[97]՝ ճանաչվելով առաջնության լավագույն ֆուտբոլիստը[98] և ընդգրկվելով խորհրդանշական հավաքականում[99]։

Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականի կազմում Միտրովիչը նշեց 2013 թվականի հունիսի 7-ին՝ Բելգիայի դեմ խաղում[100]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 6-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[101]։ Իր երկրորդ գոլը խփեց 2015 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[102]։ 2016 թվականի հոկտեմբերի 9-ին Միտրովիչը դուբլ ձևակերպեց Ավստրիայի դեմ խաղում՝ օգնելով Սերբիային հաղթել 3-2 հաշվով[103][104]։ 2018 թվականի մարտի 27-ին՝ Նիգերիայի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[105]։ Հունիսի 9-ին Միտրովիչը հետ-տրիկ ձևակերպեց Բոլիվիայի դեմ ընկերական խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում և օգնելով իր թիմին հաղթել 5-1 հաշվով[106][107]։

2018 թվականի հունիսի 1-ին Միտրովիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[108][109]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց հունիսի 17-ին՝ Կոստա Ռիկայի դեմ խաղում[110][111]։ Հունիսի 22-ին նա գոլի հեղինակ դարձավ Շվեյցարիայի դեմ խաղում, բայց Սերբիան պարտվեց 2-1 հաշվով[112][113]։ Հունիսի 27-ին Միտրովիչը մասնակցեց Բրազիլիայի դեմ հանդիպմանը[114], սակայն այս խաղում Սերբիան պարտվեց 2-0 հաշվով[115] և դուրս մնաց աշխարհի առաջնությունից[116]՝ իր խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը[117]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[118]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տելեօպտիկ 2011–12 Առաջին Լիգա 25 7 1 0 26 7
Պարտիզան 2012–13 Սուպեր Լիգա 25 10 2 2 9 3 36 15
2013–14 3 3 0 0 3 0 6 3
Ընդհանուր 28 13 2 2 12 3 0 0 42 18
Անդերլեխտ 2013–14 Յուպիլեր Լիգա 32 16 1 0 6 0 0 0 39 16
2014–15 37 20 6 4 7 3 1 1 51 28
Ընդհանուր 69 36 7 4 13 3 1 1 90 44
Նյուքասլ Յունայթեդ 2015–16 Պրեմիեր Լիգա 34 9 1 0 1 0 36 9
2016–17 Չեմպիոնշիպ 25 4 2 0 2 2 29 6
2017–18 Պրեմիեր Լիգա 6 1 0 0 1 1 7 2
Ընդհանուր 65 14 3 0 0 0 4 3 72 17
Ֆուլհեմ 2017–18 Չեմպիոնշիպ 17 12 0 0 3 0 20 12
2018–19 Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 18 12 0 0 0 0 3 0 21 12
Կարիերայի ընդհանուր 205 82 13 6 25 6 8 4 251 98

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 15-ի դրությամբ[118]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 3 1
2014 7 0
2015 8 1
2016 8 5
2017 7 4
2018 7 6
Ընդհանուր 40 17

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Սեպտեմբերի 6, 2013 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Խորվաթիա Խորվաթիա 1–1 1–1 ԱԱ 2014 Որակավորում
2 Սեպտեմբերի 7, 2015 Մատմյուտ Ատլանտիկ, Բորդո, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1–2 1–2 Ընկերական խաղ
3 Մայիսի 25, 2016 Ուժիցե Սիթի մարզադաշտ, Ուժիցե, Սերբիա Կիպրոսի Հանրապետություն Կիպրոս 1–0 2–1
4 Հունիսի 5, 2016 Լուի II մարզադաշտ, Ֆոնվյեյ, Մոնակո Ռուսաստան Ռուսաստան 1–1 1–1
5 Հոկտեմբերի 9, 2016 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Ավստրիա Ավստրիա 1–0 3–2 ԱԱ 2018 Որակավորում
6 2–1
7 Նոյեմբերի 12, 2016 Կարդիֆ Սիթի մարզադաշտ, Կարդիֆ, Ուելս Ուելս Ուելս 1–1 1–1
8 Մարտի 24, 2017 Դինամո Արենա, Թբիլիսի, Վրաստան Վրաստան Վրաստան 2–1 3–1
9 Հունիսի 11, 2017 Ռայկո Միտիչ մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Ուելս Ուելս 1–1 1–1
10 Սեպտեմբերի 2, 2017 Պարտիզան մարզադաշտ, Բելգրադ, Սերբիա Մոլդովա Մոլդովա 3–0 3–0
11 Նոյեմբերի 10, 2017 Տյանհե մարզադաշտ, Գուանչժոու, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2–0 2–0 Ընկերական խաղ
12 Մարտի 27, 2018 Հայվ Ստեդիում, Լոնդոն, Անգլիա Նիգերիա Նիգերիա 1–0 2–0
13 2–0
14 Հունիսի 9, 2018 Լիբենաուեր Ստադիում, Գրաց, Ավստրիա Բոլիվիա Բոլիվիա 1–0 5–1
15 3–0
16 5–1
17 Հունիսի 22, 2018 Կալինինգրադ մարզադաշտ, Կալինինգրադ, Ռուսաստան Շվեյցարիա Շվեյցարիա 1–0 1–2 Աշխարհի առաջնություն 2018

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզան

Անդերլեխտ

Նյուքասլ Յունայթեդ

Ֆուլհեմ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2013[96]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Serbia - A. Mitrović - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  3. McCormick Sean (2018-06-17)։ «Who is Aleksandar Mitrovic? The Newcastle forward on whom Serbia's World Cup hopes rest»։ nechronicle։ Վերցված է 2018-08-13 
  4. «FK Teleoptik Zemun - FK Mladenovac, Aug 27, 2011 - Prva liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  5. «Mlade snage nadolaze | FK PARTIZAN»։ archive.is։ 2013-04-16։ Վերցված է 2018-08-13 
  6. «FK Partizan Belgrade - Valletta FC, Jul 24, 2012 - UEFA Champions League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  7. UEFA.com։ «UEFA Champions League - Partizan-Valletta»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  8. «FK Donji Srem Pecinci - FK Partizan Belgrade, Aug 18, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  9. «FK Partizan Belgrade - FK Jagodina, Aug 26, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  10. «FK Partizan Belgrade - FK Hajduk Kula, Sep 15, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  11. «FK Partizan Belgrade - Neftchi Baku, Sep 20, 2012 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  12. UEFA.com։ «UEFA Europa League - Neftçi-Partizan»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  13. «FK Partizan Belgrade - FK Radnicki Nis, May 2, 2013 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  14. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2012/2013 | 1989- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  15. 15,0 15,1 «Idealnih 11 Superlige: Partizan pet, Voša tri, Zvezda, Hajduk i Srem po jednog predstavnika! (VIDEO)» (en-US)։ Վերցված է 2018-08-13 
  16. «TOP 25 najboljih fudbalera Superlige u izboru MOZZART Sporta (VIDEO)»։ www.mozzartsport.com։ Վերցված է 2018-08-13 
  17. «FK PARTIZAN Beograd » Saopštenje FK Partizan»։ www.sr.partizan.rs (en-US)։ Վերցված է 2018-08-13 
  18. «FK PARTIZAN Beograd » Saopštenje FK Partizan»։ www.sr.partizan.rs (en-US)։ Վերցված է 2018-08-13 
  19. «SV Zulte Waregem - RSC Anderlecht, Sep 1, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  20. «RSC Anderlecht - KV Mechelen, Sep 14, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  21. «SL Benfica - RSC Anderlecht, Sep 17, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  22. «RSC Anderlecht - Oud-Heverlee Leuven, Nov 2, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  23. «Olympiacos Piraeus - RSC Anderlecht, Dec 10, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  24. «Olympiakos Piraeus v Anderlecht Live Commentary & Result, 10/12/2013, UEFA Champions League | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  25. «RSC Anderlecht - KV Oostende, Mar 16, 2014 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  26. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2013/2014 | 1989- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  27. 27,0 27,1 «Belgian First Division A Table»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  28. «RSC Anderlecht - KSC Lokeren, Jul 20, 2014 - Belgian Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  29. 29,0 29,1 «Anderlecht soulève sa douzième Supercoupe face à Lokeren»։ RTBF Sport (fr-FR)։ 2014-07-20։ Վերցված է 2018-08-13 
  30. «Patro Eisden Maasmechelen - RSC Anderlecht, Sep 24, 2014 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  31. «Arsenal FC - RSC Anderlecht, Nov 4, 2014 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  32. Hytner David (2014-11-04)։ «Arsenal 3-3 Anderlecht | Champions League match report»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  33. «Club Brugge KV - RSC Anderlecht, Mar 22, 2015 - Beker van Belgie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  34. UEFA.com։ «Bruges arrache la Coupe de Belgique»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  35. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2014/2015 | 1989- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  36. «Aleksandar Mitrovic: We profile the striker after he joins Newcastle»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  37. «Mitrovic Becomes A Magpie»։ Newcastle United Football Club (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  38. Association Press (2015-07-21)։ «Newcastle confirm signing of Aleksandar Mitrovic from Anderlecht»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  39. «Newcastle sign Aleksandar Mitrovic on five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  40. «Aleksandar Mitrovic: Newcastle United sign Anderlecht striker»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-21։ Վերցված է 2018-08-13 
  41. «Newcastle United - Southampton FC, Aug 9, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  42. «Newcastle United 2-2 Southampton»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-09։ Վերցված է 2018-08-13 
  43. «Newcastle United - Arsenal FC, Aug 29, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  44. «Newcastle United 0-1 Arsenal»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-29։ Վերցված է 2018-08-13 
  45. «Manchester City - Newcastle United, Oct 3, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  46. «Manchester City 6-1 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2015-10-03։ Վերցված է 2018-08-13 
  47. «Tottenham Hotspur - Newcastle United, Dec 13, 2015 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  48. «Newcastle United - West Bromwich Albion, Feb 6, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  49. «Norwich City - Newcastle United, Apr 2, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  50. «Match report: Norwich City 3 Newcastle United 2»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  51. «Newcastle United - Tottenham Hotspur, May 15, 2016 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  52. «Newcastle United 5-1 Tottenham Hotspur»։ BBC Sport (en-GB)։ 2016-05-15։ Վերցված է 2018-08-13 
  53. «6 - Aleksandar Mitrovic is the sixth player in PL history to score a goal, assist a goal and get sent off in the same game.»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  54. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2015/2016 | 1989- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  55. «Newcastle relegated from the Premier League: What went wrong?»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  56. Davis Callum (2016-05-11)։ «Newcastle United relegated: Rafa Benitez's team are most expensive Premier League flops ever»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-13 
  57. Waugh Chris (2016-06-01)։ «Aleksandar Mitrovic's ban means Newcastle boss Rafa Benitez will make signing striker a priority»։ nechronicle։ Վերցված է 2018-08-13 
  58. «Queens Park Rangers - Newcastle United, Sep 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  59. «Queens Park Rangers 0-6 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2016-09-13։ Վերցված է 2018-08-13 
  60. «Newcastle United - Preston North End, Oct 25, 2016 - EFL Cup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  61. «Newcastle United 6-0 Preston North End»։ BBC Sport (en-GB)։ 2016-10-25։ Վերցված է 2018-08-13 
  62. «Preston North End - Newcastle United, Oct 29, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  63. «Preston North End 1-2 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2016-10-29։ Վերցված է 2018-08-13 
  64. «Wolverhampton Wanderers - Newcastle United, Feb 11, 2017 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  65. «Wolverhampton Wanderers 0-1 Newcastle United»։ BBC Sport (en-GB)։ 2017-02-11։ Վերցված է 2018-08-13 
  66. «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2016/2017 | 1989- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  67. «Newcastle United 3-0 Barnsley»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-07։ Վերցված է 2018-08-13 
  68. 68,0 68,1 Editorial Reuters։ «Newcastle win Championship, Blackburn relegated on dramatic final day»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  69. Edwards Luke (2017-05-07)։ «Newcastle crowned Championship winners after late Jack Grealish Aston Villa equaliser halts Brighton»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-13 
  70. 70,0 70,1 «Aleksandar Mitrovic | Football Stats | No Club | Season 2017/2018 | 1989- | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  71. «Mitrović Joins On Loan | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  72. «Fulham: Middlesbrough's Cyrus Christie and Newcastle's Aleksandar Mitrovic join»։ BBC Sport (en-GB)։ 2018-02-01։ Վերցված է 2018-08-13 
  73. «Newcastle's Aleksandar Mitrovic joins Fulham after Anderlecht return collapsed»։ The Sun (en-GB)։ 2018-01-31։ Վերցված է 2018-08-13 
  74. «Fulham FC - Nottingham Forest, Feb 3, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  75. «Bristol City - Fulham FC, Feb 21, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  76. «Bristol City 1-1 Fulham»։ BBC Sport (en-GB)։ 2018-02-21։ Վերցված է 2018-08-13 
  77. «Fulham FC - Sheffield United, Mar 6, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  78. «Preston North End - Fulham FC, Mar 10, 2018 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  79. 79,0 79,1 «Cardiff boss Neil Warnock and Fulham striker Aleksandar Mitrovic win Sky Bet Championship March awards»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  80. 80,0 80,1 «Player of the Month: Aleksandar Mitrovic – Fulham» (en-gb)։ Վերցված է 2018-08-13 
  81. Bates Pearce (2018-05-25)։ «The 'killer up front' ready to unsettle Aston Villa»։ birminghammail։ Վերցված է 2018-08-13 
  82. «Final Championship table: Promotion, playoffs, relegation confirmed»։ Evening Standard (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  83. «League Table - 2017/18 | EFL Sky Bet Championship | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  84. «Championship play-offs: Fulham win Premier League promotion over Aston Villa in Wembley final | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  85. Dean Sam, Gibbs Thom (2018-05-26)։ «Fulham win promotion to Premier League after beating Aston Villa in Championship play-off final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-13 
  86. 86,0 86,1 «Aston Villa 0-1 Fulham»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-26։ Վերցված է 2018-08-13 
  87. MacInnes Paul (2018-05-26)։ «Fulham promoted to Premier League after play-off win over Aston Villa»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  88. «Aleksandar Mitrovic joins Fulham from Newcastle on five-year deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  89. «Aleksandar Mitrovic: Fulham sign Serbia striker from Newcastle»։ BBC Sport (en-GB)։ 2018-07-30։ Վերցված է 2018-08-13 
  90. «Fulham sign Aleksandar Mitrovic on permanent deal from Newcastle»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  91. «Mitro Returns | Fulham Football Club»։ www.fulhamfc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  92. sport Guardian (2018-07-30)։ «Fulham sign Aleksandar Mitrovic and close in on Swansea’s Alfie Mawson»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  93. «Fulham FC - Crystal Palace, Aug 11, 2018 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  94. Fifield Dominic (2018-08-11)։ «Wilfried Zaha seals Crystal Palace win and teaches Fulham harsh lesson»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  95. «Serbia U19 - France U19, Jul 3, 2012 - European U19 Championship 2012 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  96. 96,0 96,1 UEFA.com։ «Under-19 - Serbia savour maiden triumph»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  97. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  98. 98,0 98,1 uefa.com (2013-08-08)։ «Golden Player 2013 - Aleksandar Mitrovic»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  99. 99,0 99,1 uefa.com (2013-08-01)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  100. «Belgium - Serbia, Jun 7, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  101. «Serbia - Croatia, Sep 6, 2013 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  102. «France - Serbia, Sep 7, 2015 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  103. «Serbia - Austria, Oct 9, 2016 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  104. «Serbia v Austria»։ BBC Sport (en-GB)։ 2016-10-09։ Վերցված է 2018-08-13 
  105. «Nigeria - Serbia, Mar 27, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  106. «Serbia - Bolivia, Jun 9, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  107. Editorial Reuters։ «Mitrovic treble helps Serbia to 5-1 rout of Bolivia»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  108. Editorial Reuters։ «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  109. IANS (2018-06-05)։ «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-13 
  110. «Costa Rica - Serbia, Jun 17, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  111. «World Cup 2018: Serbia v Costa Rica»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-17։ Վերցված է 2018-08-13 
  112. «Serbia - Switzerland, Jun 22, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  113. «World Cup 2018: Switzerland's Xherdan Shaqiri scores 90th-minute winner against Serbia»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-23։ Վերցված է 2018-08-13 
  114. «Serbia - Brazil, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  115. «World Cup 2018: Brazil into knockouts with win over Serbia»։ BBC Sport (en-GB)։ 2018-06-27։ Վերցված է 2018-08-13 
  116. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Serbia - Brazil - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  117. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  118. 118,0 118,1 «Aleksandar Mitrović»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]