Միլոշ Վելկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոշ Վելկովիչ
սերբ.՝ Милош Вељковић
Քաղաքացիությունը  Շվեյցարիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1995(1995-09-26)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 184 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Շվեյցարիա Բազել
2011—2013 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013—2016 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 2 (0)
2014—2015  Անգլիա Միդլսբրո 3 (0)
2015  Անգլիա Չառլթոն Աթլեթիկ 3 (0)
2016—մինչ օրս Գերմանիա Վերդեր Բրեմեն 106 (2)
2016  Գերմանիա Վերդեր II 8 (0)
Ազգային հավաքական
2011 Շվեյցարիա Շվեյցարիա (մինչև 16) 1 (0)
2012 Սերբիա Սերբիայի պատանեկան հավաքական (մինչև 17) 3 (1)
2013—2014 Սերբիա Սերբիայի պատանեկան հավաքական (մինչև 19) 10 (1)
2014—2015 Սերբիա Սերբիայի երիտասարդական հավաքական (մինչև 20) 9 (1)
2014—2017 Սերբիա Սերբիայի երիտասարդական հավաքական (մինչև 21) 16 (1)
2017—մինչ օրս Սերբիա Սերբիայի ազգային հավաքական 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միլոշ Վելկովիչ (սերբ.՝ Милош Вељковић / Miloš Veljković, սեպտեմբերի 26, 1995(1995-09-26)[1][2], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ և շվեյցարացի ֆուտբոլիստ, Բրեմենի «Վերդերի» պաշտպան։ Սերբիայի ազգային հավաքականի խաղացող։ Աշխարհի 2018 թվականի առաջնության մասնակից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոշ Վելյկովիչն իր կարիերան սկսել է շվեյցարական «Բազելի» ֆուտբոլային ակադեմիայում։ 2011 թվականից խաղացել է «Տոտտենհեմ Հոտսպուրի» երիտասարդական կազմում[3]։ 2014 թվականի ապրիլի 7-ին Միլոշն իր նորամուտն է նշել «Տոտտենհեմի» առաջին թիմում՝ «Սանդերլենդի» դեմ խաղում (5-1)՝ փոխարինելով Պաուլինիոյին[4]։

2014 թվականի հոկտեմբերի 16-ին Վելկովիչը եռամսյա վարձակալությամբ տեղափոխվել է Չեմպիոնշիփի «Միդլսբրո» ակումբ[5]։ Այստեղ իր նորամուտը նշել է դեկտեմբերի 6-ին «Միլուոլի» դեմ խաղում (5-1)[6]։

2016 թվականի հունվարի 31-ին Վելկովիչը տեղափոխվել է գերմանական «Վերդեր», որի հետ կնքել է երեքուկես տարվա պայմանագիր։ Գործարքի գումարը կազմել է 300 հազար եվրո[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Վելկովիչը Սերբիայի մինչև 17 հավաքականի կազմում երեք հանդիպում է անցկացրել ՈՒԵՖԱ-ի 2012 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլում[8]։ Երկու տարի անց Միլոշն իր նորամուտն է նշել հաջորդ տարիքային հավաքականում՝ մինչև 19 տարեկան։ Նրա կազմում մասնակցել է Եվրոպայի 2013 թվականի առաջնությունում։ Նորամուտը նշել է ընտրական մրցաշարում և անցկացրել բոլոր երեք հանդիպումները։ Այնուհետև Սերբիան անցել է մրցման եզրափակիչ փուլ, և Վելկովիչը մասնակցել է իր թիմի բոլոր հինգ խաղերին[8]։ Արդյունքում սերբերը դարձել են Եվրոպայի չեմպիոն, իսկ Միլոշը պարգևատրվել է մրցաշարի ոսկե մեդալով։

2015 թվականին Միլոշ Վելկովիչը հաղթել է Նոր Զելանդիայում կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում հանդիպումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոշ Վելկովիչի խաղերը ազգային հավաքականում[9]
Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Մրցաշար
1 2017 նոյեմբերի 10 {{{2}}} Չինաստան 2-0 - Ընկերական խաղ
2 2017 նոյեմբերի 14  Հարավային Կորեա 1-1 - Ընկերական խաղ
3 2018 հունիսի 27 {{{2}}} Բրազիլիա 0-2 - 2018 թվականի ԱԱ խաղեր

Ընդհանուր՝ անցկացրած հանդիպումներ՝ 3 / խփած գոլեր՝ 0, հաղթանակներ՝ 1, ոչ-ոքիներ՝ 1, պարտություններ՝ 1։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող (1)՝ 2013
  • Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության հաղթող (1)՝ 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Переходы(չաշխատող հղում)
  4. ^ Tottenham Hotspur 5—1 Sunderland, BBC Sport (7 апреля 2014)
  5. ^ Милош Велькович на пути в «Мидлсбро» Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, UptheBoro.ru (14 октября 2014)
  6. ^ Millwall 1—5 Middlesbrough, BBC Sport (6 декабря 2014)
  7. «Noch ein Neuer: Veljkovic kommt» (գերմաներեն). Kreiszeitung. 2016 թ․ հունվարի 31. Վերցված է 2016 թ․ փետրվարի 12-ին.
  8. 8,0 8,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  9. 2018 թվականի սեպտեմբերի 4-ի դրությամբ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միլոշ Վելկովիչ» հոդվածին։