Լուկա Միլիվոևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լուկա Միլիվոևիչ
Лука Миливојевић
Milivojevic 2018.jpg
Միլիվոևիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 7, 1991(1991-04-07)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Կարգուևաց, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2008 Սերբիա Ռադնիչկի 17 (2)
2008-2012 Սերբիա Ռադ 49 (3)
2012-2013 Սերբիա Ցրվենա Զվեզդա 36 (7)
2013-2014 Բելգիա Անդերլեխտ 19 (0)
2014-2017 Հունաստան Օլիմպիակոս 62 (11)
2017-ներկա Անգլիա Քրիսթալ Փելաս 104 (26)
Ազգային հավաքական
2011-2012 Սերբիա Սերբիա Մ21 11 (1)
2012-ներկա Սերբիա Սերբիա 37 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 20-ի, 2019

Լուկա Միլիվոևիչ (սերբ.՝ Лука Миливојевић, ապրիլի 7, 1991(1991-04-07)[1], Կարգուևաց, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Քրիսթալ Փելասի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։ Միլիվոևիչը Քրիսթալ Փելասի ավագն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Միլիվոևիչը սկսել է Ռադնիչկի Կրագուևացում 2007-08 մրցաշրջանում։ 2008 թվականին նա միացավ Ռադ Բելգրադին՝ խաղալով աջ կիսապաշտպանի դիրքում։ Իր դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 23-ին՝ Չուկարիչկիի դեմ խաղում[3]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2011 թվականի հունիսի 30-ին՝ Տրե Պենեի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը խփեց 2011 թվականի օգոստոսի 14-ին՝ Մետալացի դեմ խաղում՝ այդ հանդիպման ժամանակ ձևակերպելով դուբլ[5]։

2011 թվականի դեկտեմբերի 19-ին Միլիվոևիչը տեղափոխվեց Ցրվենա Զվեզդա[6]։ Իր դեբյուտը նշեց 2012 թվականի մարտի 3-ին՝ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը Ցրվենա Զվեզդայի կազմում խփեց 2012 թվականի ապրիլի 7-ին՝ Մետալացի դեմ խաղում[8]։

Անդերլեխտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հուլիսի 26-ին Միլիվոևիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Անդերլեխտի հետ[9]։ Իր դեբյուտը բելգիական ակումբի կազմում նշեց 2013 թվականի օգոստոսի 2-ին՝ Սերկլ Բրյուգեի դեմ խաղում[10]։ Անդերլեխտի կազմում Միլիվոևիչը անցկացրեց 25 հանդիպում։

Օլիմպիակոս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի սեպտեմբերի 1-ին Միլիվոևիչը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Օլիմպիակոս[11]։ Իր դեբյուտը նշեց 2014 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ՕՖԻ-ի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունվարի 21-ին՝ Տիրնավոսի դեմ Հունաստանի գավաթի խաղում[13]։ 2015 թվականի հունիսի 4-ին Միլիվոևիչը 4 տարվա պայմանագիր կնքեց Օլիմպիակոսի հետ[14][15]։ Ակումբը նրա համար վճարեց 2․3 միլիոն եվրո[16]։ Օլիմպիակոսի կազմում Միլիվոևիչը անցկացրեց 2․5 մրցաշրջան՝ մասնակցելով 94 խաղի և դառնալով 15 գոլի հեղինակ։

Քրիսթալ Փելաս[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 31-ին Միլիվոևիչը 3․5 տարվա պայմանագիր կնքեց Քրիսթալ Փելասի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 16 միլիոն եվրո[19][20]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց փետրվարի 11-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[21]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 10-ին՝ Արսենալի դեմ խաղում[22][23]։ Մայիսի 14-ին սերբը իրացրեց 11-մետրանոցը Հալլ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով և պահպանել տեղը Պրեմիեր Լիգայում[24][25]։ Իր առաջին մրցաշրջանում Միլիվոևիչը անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ[26]։

2017 թվականի դեկտեմբերի 23-ին Միլիվոևիչը գոլի հեղինակ դարձավ Սուոնսի Սիթիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[27]։ 2018 թվականի հունվարի 2-ին սերբը գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ հանդիպման 80-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Քրիսթալ Փելասին[28]։ Թիմի ավագի թևկապով նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հունվարի 13-ին՝ Բարնլիի դեմ խաղում[29]։ Հունվարի 20-ին Միլիվոևիչը գոլ խփեց Արսենալի դեմ խաղում[30][31]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 37 հանդիպում[32]՝ խփելով 10 գնդակ և դառնալով Քրիսթալ Փելասի տարվա լավագույն ռմբարկուն[33][34]։ Միլիվոևիչը ձեռք բերեց 11-մետրանոցները լավ խփելու համբավ՝ իր առաջին 1.5 մրցաշրջանում իրացնելով խփած տաս 11-մետրանոցներից 9-ը[35][36][37]։

2018-19 մրցաշրջանում Միլիվոևիչը դարձավ Քրիսթալ Փելասի հիմնական ավագը։ 2018 թվականի հոկտեմբերի 28-ին սերբը դուբլ ձևակերպեց Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[38][39]։ Դեկտեմբերի 15-ին նա խփեց Լեսթեր Սիթիի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Քրիսթալ Փելասին[40][41]։ Դեկտեմբերի 22-ին Միլիվոևիչը իրացրեց 11-մետրանոցը Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[42][43]։ 2019 թվականի հունվարի 2-ին նա գոլի հեղինակ դարձավ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[44]։ Ապրիլի 6-ին սերբը խփեց Նյուքասլ Յունայթեդի դեմ խաղի միակ գոլը[45]։ 2018-19 մրցաշրջանում Միլիվոևիչը անցկացրեց 42 հանդիպում՝ դառնալով 12 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ[46], և երկրորդ տարին անընդմեջ դարձավ Քրիսթալ Փելասի լավագույն ռմբարկուն[47]։

2019 թվականի օգոստոսի 9-ին Միլիվոևիչը երկարաձգեց իր պայմանագիրը Քրիսթալ Փելասի հետ մինչև 2023 թվականը[48][49][50][51]։ Հոկտեմբերի 27-ին նա գոլի հեղինակ դարձավ Արսենալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[52][53]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլիվոևիչը ներկայացրել է Սերբիան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ Սերբիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2011 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Իտալիայի և Սլովենիայի դեմ խաղերի համար[54], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[55][56]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 14-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[57]։ Իր առաջին գոլը Սերբիայի հավաքականի կազմում խփեց 2017 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Ավստրիայի դեմ խաղում[58][59]։

2018 թվականի հունիսի 1-ին Միլիվոևիչը ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[60][61]։ Առաջնությունում նա անցկացրեց 2 հանդիպում[62], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[63][64]։   

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[65]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռադ 2008–09 Սերբիայի Սուպերլիգա 1 0 0 0 1 0
2009–10 9 0 0 0 9 0
2010–11 26 0 0 0 26 0
2011–12 13 3 1 0 4 0 18 3
Ընդհանուր 49 3 1 0 4 0 0 0 54 3
Ցրվենա Զվեզդա 2011–12 Սերբիայի Սուպերլիգա 11 1 3 0 14 1
2012–13 25 6 2 0 5 0 32 6
2013–14 0 0 0 0 1 0 1 0
Ընդհանուր 36 7 5 0 6 0 0 0 47 7
Անդերլեխտ 2013–14 Բելգիայի Պրո Լիգա 16 0 1 0 4 0 0 0 21 0
2014–15 3 0 0 0 0 0 1 0 4 0
Ընդհանուր 19 0 1 0 4 0 1 0 25 0
Օլիմպիակոս 2014–15 Հունաստանի Սուպերլիգա 23 2 7 4 7 0 0 0 37 6
2015–16 22 3 3 0 6 0 0 0 31 3
2016–17 17 6 1 0 8 0 0 0 26 6
Ընդհանուր 62 11 11 4 21 0 0 0 94 15
Քրիսթալ Փելաս 2016–17 Պրեմիեր Լիգա 14 2 0 0 0 0 14 2
2017–18 36 10 0 0 1 0 37 10
2018–19 38 12 3 0 1 0 42 12
2019–20 16 2 0 0 0 0 16 2
Ընդհանուր 104 26 3 0 0 0 2 0 109 26
Կարիերայի ընդհանուր 270 47 21 4 35 0 3 0 329 51

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ[65]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2013 6 0
2015 4 0
2016 9 0
2017 5 1
2018 6 0
2019 6 0
Ընդհանուր 37 1

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հոկտեմբերի 6, 2017 Էրնստ Հապել մարզադաշտ, Վիեննա, Ավստրիա Ավստրիա Ավստրիա 1–0 2–3 ԱԱ 2018 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրվենա Զվեզդա

Անդերլեխտ

Օլիմպիակոս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Serbia - L. Milivojević - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  3. «FK Cukaricki - FK Rad, Aug 23, 2008 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  4. «FK Rad - SP Tre Penne, Jun 30, 2011 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  5. «FK Rad - FK Metalac Gornji Milanovac, Aug 14, 2011 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  6. «Luka Milivojević potpisao za Zvezdu»։ Novimagazin.rs։ Վերցված է 2018-03-27 
  7. «Red Star Belgrade - FK Spartak Subotica, Mar 3, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  8. «Red Star Belgrade - FK Metalac Gornji Milanovac, Apr 7, 2012 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  9. «Luka Milivojevic joins Anderlecht»։ Sports Mole (en-GB)։ Վերցված է 2018-03-27 
  10. «Cercle Brugge - RSC Anderlecht, Aug 2, 2013 - Jupiler Pro League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  11. «Στα «ερυθρόλευκα» ο Μιλιβόγεβιτς»։ Olympiacos.org | Official Website of Olympiacos Piraeus (հունարեն)։ Վերցված է 2018-03-27 
  12. «Olympiacos Piraeus - OFI Crete, Sep 13, 2014 - Super League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  13. «Tyrnavos 2005 - Olympiacos Piraeus, Jan 21, 2015 - Kypello Elladas - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  14. «Olympiakos poised to activate Milivojevic buy-out clause» (հունարեն)։ Վերցված է 2018-03-27 
  15. «Anderlecht cède définitivement Luka Milivojevic à Olympiacos»։ sudinfo.be (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-03-27 
  16. «Θρύλος και Μιλιβόγεβιτς συνεχίζουν μαζί!»։ Olympiacos.org | Official Website of Olympiacos Piraeus (հունարեն)։ Վերցված է 2018-03-27 
  17. «Crystal Palace FC Milivojevic Joins The Eagles» (en-gb)։ Վերցված է 2018-03-27 
  18. «Crystal Palace sign Luka Milivojevic | Goal.com» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 (չաշխատող հղում)
  19. «Crystal Palace sign Milivojevic» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  20. «Palace sign Milivojevic from Olympiakos»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-27 
  21. «Stoke City - Crystal Palace, Feb 11, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  22. «Crystal Palace - Arsenal FC, Apr 10, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  23. Butler Michael (2017-04-10)։ «Crystal Palace 3-0 Arsenal: Premier League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-03-27 
  24. «Crystal Palace - Hull City, May 14, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  25. «Crystal Palace 4–0 Hull City»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-20 
  26. «Luka Milivojevic | Football Stats | Crystal Palace | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-20 
  27. «Swansea City - Crystal Palace, Dec 23, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  28. «Southampton FC - Crystal Palace, Jan 2, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  29. «Crystal Palace - Burnley FC, Jan 13, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  30. «Arsenal FC - Crystal Palace, Jan 20, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  31. «Arsenal 4-1 Crystal Palace: Mesut Ozil stars as Gunners cruise to win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  32. «Luka Milivojevic | Football Stats | Crystal Palace | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-20 
  33. «Crystal Palace 2017/18 Premier League season review»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  34. «Crystal Palace 2017-18 Top Scorers - Football»։ www.sportsmole.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-12-20 
  35. FIFA.com։ «2018 FIFA World Cup™ - News - Milivojevic: Last 16 would be huge for Serbia - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-12-20 
  36. «Milivojevic leads the way with penalty prowess»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  37. «Penalty King Milivojevic reveals his spot kick secrets»։ www.cpfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-20 
  38. «Crystal Palace - Arsenal FC, Oct 28, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  39. «Crystal Palace’s Luka Milivojevic holds his nerve to end Arsenal’s winning run»։ The Guardian։ Վերցված է 2019-12-20 
  40. «Crystal Palace - Leicester City, Dec 15, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  41. «Crystal Palace 1-0 Leicester: Luka Milivojevic stunner seals Eagles win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  42. «Crystal Palace - Leicester City, Dec 15, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  43. «City rocked by Palace to hand Liverpool edge in title race»։ The Independent (անգլերեն)։ 2018-12-22։ Վերցված է 2019-12-20 
  44. «Wolverhampton Wanderers - Crystal Palace, Jan 2, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  45. «Newcastle United - Crystal Palace, Apr 6, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  46. «Luka Milivojevic | Football Stats | Crystal Palace | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-20 
  47. «Crystal Palace 2018-19 Top Scorers - Football»։ www.sportsmole.co.uk (en-GB)։ Վերցված է 2019-12-20 
  48. «Luka Milivojevic signs Palace contract extension»։ www.cpfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-20 
  49. «Luka Milivojevic signs four-year Crystal Palace contract extension»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  50. Min 90։ «Luka Milivojevic Signs New 4-Year Crystal Palace Contract»։ Sports Illustrated (en-us)։ Վերցված է 2019-12-20 
  51. 161385360554578 (2019-08-09)։ «Crystal Palace captain Luka Milivojevic signs new four-year contract»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-20 
  52. «Arsenal FC - Crystal Palace, Oct 27, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  53. «Arsenal 2-2 Crystal Palace: Gunners held as VAR takes centre stage at Emirates Stadium»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  54. «Milivojević: Hvala Jankoviću, biću još bolji»։ Sportske.net։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին։ Վերցված է 2019-12-20 
  55. «Serbia - Italy, Oct 7, 2011 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  56. «Slovenia - Serbia, Oct 11, 2011 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  57. «Chile - Serbia, Nov 14, 2012 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  58. «Austria - Serbia, Oct 6, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  59. UEFA.com։ «European Qualifiers - Austria-Serbia»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-27 
  60. Editorial Reuters։ «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  61. IANS (2018-06-05)։ «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-13 
  62. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luka MILIVOJEVIC - Luka Milivojevic - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-20-ին։ Վերցված է 2019-12-20 
  63. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-20-ին։ Վերցված է 2018-08-13 
  64. «Milivojevic's Serbia Exit World Cup»։ www.cpfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-20 
  65. 65,0 65,1 «Luka Milivojević»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-27 
  66. UEFA.com (2012-05-16)։ «Crvena zvezda recapture Serbian Cup | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  67. News Flanders (2014-05-18)։ «Anderlecht are Belgian champions»։ vrtnws.be (անգլերեն)։ Վերցված է 2019-11-24 
  68. «Own goal Odoi bezorgt Anderlecht derde opeenvolgende Supercup»։ Voetbalkrant.com (հոլանդերեն)։ 2014-07-20։ Վերցված է 2019-11-24 
  69. UEFA.com (2015-04-19)։ «Olympiacos celebrate 42nd Greek title | Inside UEFA»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-20 
  70. «Olympiakos win record-extending 43rd Greek title»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-20 
  71. «Olympiakos defeat Xanthi in Greek Cup final»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-05-24։ Վերցված է 2019-12-20 
  72. «AEK defeat Olympiakos in Greek Cup final»։ ESPN.com (անգլերեն)։ 2016-05-17։ Վերցված է 2019-12-20 
  73. «JSL tim: Partizan 4, Zvezda 5»։ B92.net (sr-Latn-RS)։ Վերցված է 2019-12-20 
  74. «Proglašen Jelen Super tim»։ www.jelenfootball.com։ 2014-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-15-ին։ Վերցված է 2019-12-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]