Ջորդան Այու
Ջորդան Այու ֆր.՝ Jordan Pierre Ayew | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Ջորդան Այուն 2015 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Ջորդան Պիեր Այու | |||||||||||||||||
Ազգությունը | գանացի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 11, 1991[1][2] (31 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Մարսել | |||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||
Քաշ | 81 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 18 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջորդան Պիեր Այու (ֆր.՝ Jordan Pierre Ayew, սեպտեմբերի 11, 1991[1][2], Մարսել), գանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս անգլիական «Սուոնսի Սիթի»-ի և Գանայի ազգային հավաքականի կազմում։
Ջորդանը Անդրե Այուի եղբայրն է, ով նույնպես հանդես է գալիս «Սուոնսի Սիթի»-ի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Օլիմպիկ Մարսել»[խմբագրել | խմբագրել կոդը]
2006 թվականին Ջորդան Այուն միացել է «Օլիմպիկ Մարսել»-ին։ 2009 թվականին նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։
Թիմի կազմում իր նորամուտը ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի դեկտեմբերի 16-ին՝ «Լորյան»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով՝ «Մարսել»-ի հաղթանակով։ «Օլիմպիկ»-ի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2011 թվականի ապրիլի 27-ին՝ «Նիցա»-ի դեմ խաղում։ Այդ խաղում իր ավագ եղբայր Անդրե Այուն դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
2014 թվականի հունվարի 6-ին Ջորդան Այուն վարձավճարով տեղափոխվել է «Սոշո»։ Թիմի կազմում հանդես է եկել մինչև մրցաշրջանի ավարտը[3]։
«Լորյան»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 28-ին Ջորդան Այուն տեղափոխվել է «Լորյան»[4]։ Տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո։ Նա թիմի կազմում մասնակցել է 31 խաղի և դարձել է 12 գոլի հեղինակ։
«Աստոն Վիլա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսի 27-ին Այուն տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Աստոն Վիլա».[5][6]: Տրանսֆերն արժեցել է 8 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիթստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր։
Անգլիական թիմի կազմում Այուն իր առաջին գոլը խփել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ «Սուոնսի Սիթի»-ի դեմ խաղում, 62-րդ րոպեին[7]։
«Սուոնսի Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունվարի 31-ին ջորդան Այուն միացել է «Սուոնսի Սիթի»-ին։ Նրա տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո և Նիլ Թեյլորի տրանսֆերը[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Գանայի ազգային հավաքականի կազմում Ջորդան Այուն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 5-ին՝ մասնակցելով Էսվատինիի հավաքականի դեմ խաղին[9][10]։ Նա իր առաջին միջազգային գոլերը խփել է 2012 թվականի հունիսի 1-ին՝ Լեսոթոյի հավաքականի դեմ խաղում[11]։ ւ
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ֆրանսիայի չեմպիոն - 2010
- Ֆրանսիայի լիգայի գավաթակիր - 2010, 2011, 2012
- Ֆրանսիայի սուպերգավաթակիր - 2010, 2011
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Jordan Ayew Officiellement Sochalien»։ FC Sochaux-Montbéliard։ հունվարի 6, 2014։ Վերցված է հունվարի 6, 2014
- ↑ «Jordan Ayew FC Lorient decision»։ BBC Sport։ հուլիսի 29, 2014։ Վերցված է հուլիսի 29, 2014
- ↑ «Breaking news: Villa sign Ayew»։ Aston Villa։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 18, 2015-ին։ Վերցված է հուլիսի 27, 2015
- ↑ «Aston Villa bid for Lorient's Jordan Ayew accepted, according to Sky sources»։ SkySports։ հուլիսի 24, 2015։ Վերցված է հուլիսի 27, 2015
- ↑ «Aston Villa 1–2 Swansea City»։ BBC Sport։ Վերցված է նոյեմբերի 10, 2015
- ↑ «Jordan Ayew: Swansea sign Aston Villa forward in Neil Taylor swap deal»։ BBC Sport։ հունվարի 31, 2017։ Վերցված է փետրվարի 4, 2017
- ↑ «Ghana beats Swaziland 3–0 in 2012 qualifier»։ Ghana Football Association։ սեպտեմբերի 5, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին։ Վերցված է հունիսի 7, 2012
- ↑ K.N.S Mensah (սեպտեմբերի 7, 2010)։ «Olympique de Marseille's Jordan Ayew Yearns For More With Ghana»։ Goal.com։ Վերցված է հունիսի 7, 2012
- ↑ «Ghana 7–0 Lesotho (2014 FIFA World Cup Qualifiers)»։ Fédération Internationale de Football Association (FIFA)։ հունիսի 1, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-01-ին։ Վերցված է հունիսի 7, 2012
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարսել քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Սուոնսի Սիթիի ֆուտբոլիստներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ