Ջեյմս Թոմքինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ջեյմս Թոմքինս
James Tomkins
James Tomkins West Ham Vs Birkrikara (19753689450) (cropped).jpg
Թոմքինսը Վեստ Հեմի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն James Oliver Charles Tomkins
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1989(1989-03-29)[1] (33 տարեկան)
Ծննդավայր Basildon, Էսեքս
Հասակ 192 սմ
Քաշ 74 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Քրիսթալ Փելաս
Համար 5
Պատանեկան կարիերա
1997-2008 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2016 Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 206 (8)
2008   Անգլիա Դերբի Կաունտի 7 (0)
2016-ներկա Անգլիա Քրիսթալ Փելաս 90 (7)
Ազգային հավաքական
2004-2005 Անգլիա Անգլիա Մ16 4 (0)
2004-2006 Անգլիա Անգլիա Մ17 13 (0)
2006 Անգլիա Անգլիա Մ18 1 (0)
2007-2008 Անգլիա Անգլիա Մ19 8 (0)
2009 Անգլիա Անգլիա Մ20 1 (0)
2009-2011 Անգլիա Անգլիա Մ21 10 (0)
2012 Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 18-ի, 2019:

Ջեյմս Թոմքինս (անգլ.՝ James Tomkins, մարտի 29, 1989(1989-03-29)[1], Basildon, Էսեքս), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Քրիսթալ Փելասի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։ Թոմքինսը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում և Մեծ Բրիտանիայի հավաքականի կազմում մասնակցել է 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերին։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Հեմ Յունայթեդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմքինսը Վեստ Հեմ Յունայթեդի ակադեմիայի սան է։ Ակումբի առաջին թիմ տեղափոխվեց 2008 թվականին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Թոմքինսը նշեց 2008 թվականի մարտի 22-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[3]։ Նա անցկացրեց մի քանի հանդիպում՝ ճանաչվելով 2007-08 մրցաշրջանի Վեստ Հեմի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։

2008 թվականի նոյեմբերի 27-ին Թոմքինսը 5 շաբաթվա վարձավճարով տեղափոխվեց Դերբի Կաունտի[4]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 29-ին՝ Բարնլիի դեմ խաղում[5]։ Նա Դերբիի կազմում անցակցրեց 8 հանդիպում և 2008 թվականի դեկտեմբերի 31-ին վերադարձավ Վեստ Հեմ[6]։ Թոմքինսը դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող և 2009 թվականի ապրիլի 4-ին խփեց իր առաջին պրոֆեսիոնալ գոլը Սանդերլենդի դեմ խաղում[7][8]։ 2009 թվականի ապրիլին նա երկարաձգեց իր պայմանագիրը Վեստ Հեմի հետ։

2012 թվականի հունվարին Թոմքինսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2016 թվականը[9]։ 2011-12 մրցաշրջանում նա ընդրկվեց Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքականում[10][11]։ Բացի այդ, նա ճանաչվեց Վեստ Հեմի տարվա երկրորդ լավագույն ֆուտբոլիստ[12][13]։ 2015 թվականին Թոմքինսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2020 թվականը[14]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց 2015 թվականի հուլիսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Լուզիտանսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[15][16]։ Անգլիացին գոլի հեղինակ դարձավ նաև որակավորման երկրորդ փուլի Բիրկիրկարայի դեմ առաջին խաղում[17][18]։ Վեստ Հեմի կազմում Թոմքինսը անցկացրեց 245 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ[19]։

Քրիսթալ Փելաս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 5-ին Թոմքինսը 5 տարվա պայմանագիր կնքեց Քրիսթալ Փելասի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն ֆունտ ստերլինգ[23][24][25]։ Իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 20-ին՝ Տոտենհեմի դեմ խաղում[26][27]։ Իր առաջին գոլը Քրիսթալ Փելասի կազմում Թոմքինսը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Ստոկ Սիթիի դեմ խաղում[28][29]։ Դեկտեմբերի 3-ին անգլիացին գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[30]։ 2016-17 մրցաշրջանում Թոմքինսը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[31]։

2017 թվականի դեկտեմբերի 28-ին Թոմքինսը գոլի հեղինակ դարձավ Արսենալի դեմ հանդիպման վերջին րոպեին[32][33]։ 2018 թվականի ապրիլի 14-ին անգլիացին գոլ խփեց Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով[34]։ 2019 թվականի հունվարի 19-ին Թոմքինսը գրավեց Լիվերպուլի դարպասը, սակայն Քրիսթալ Փելասը պարտվեց 4-3 հաշվով[35][36]։ Ապրիլի 12-ին նա ստացավ ծանր վնասվածք՝ բաց թողելով մրցաշրջանի շարունակությունը[37][38][39]։ 2018-19 մրցաշրջանում Թոմքինսը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[40]։

2019 թվականի հոկտեմբերի 17-ին Թոմքինսը երկարաձգեց իր պայմանագիրը Քրիսթալ Փելասի հետ մինչև 2022 թվականը[41][42][43][44]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմքինսը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունիսի 8-ին՝ Ադրբեջանի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[45]։

Թոմքինսը հրավիրվեց Մեծ Բրիտանիայի ազգային հավաքական 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի համար[46]։ Նա մասնակցեց 2 խաղի[47][48], իսկ Մեծ Բրիտանիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[49]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[50]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Դերբի Կաունտի 2008–09 Չեմպիոնշիպ 7 0 0 0 0 0 7 0
Վեստ Հեմ 2007–08 Պրեմիեր Լիգա 6 0 0 0 0 0 6 0
2008–09 12 1 3 0 0 0 15 1
2009–10 23 0 1 0 2 0 26 0
2010–11 19 1 3 0 6 0 28 1
2011–12 Չեմպիոնշիպ 44 4 0 0 3 0 47 4
2012–13 Պրեմիեր Լիգա 26 1 2 0 1 0 29 1
2013–14 31 0 0 0 4 0 35 0
2014–15 22 1 3 0 0 0 25 1
2015–16 25 0 2 1 4 2 1 0 32 3
Ընդհանուր 208 8 14 1 4 2 17 0 243 11
Քրիսթալ Փելաս 2016–17 Պրեմիեր Լիգա 24 3 2 0 1 0 27 3
2017–18 28 3 0 0 2 0 30 3
2018–19 29 1 1 0 0 0 30 1
2019–20 9 0 0 0 0 0 9 0
Ընդհանուր 90 7 3 0 0 0 3 0 96 7
Կարիերայի ընդհանուր 305 15 17 1 4 2 20 0 346 18

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեստ Հեմ Յունայթեդ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «England - J. Tomkins - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  3. «BBC SPORT | Football | Premier League | Everton 1-1 West Ham»։ newsimg.bbc.co.uk (en-GB)։ Վերցված է 2018-03-26 
  4. «Derby County Football Club | News | Latest News | Latest News | YOUNG DEFENDER TOMKINS IS IN»։ www.dcfc.co.uk.p.preprod.performgroup.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-13-ին։ Վերցված է 2018-03-26 
  5. «Burnley 3-0 Derby» (en-GB)։ 2008-11-29։ Վերցված է 2018-03-26 
  6. «Derby County Football Club | News | Latest News | Latest News | TOMKINS LOAN AT AN END»։ www.dcfc.co.uk.p.preprod.performgroup.com։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-13-ին։ Վերցված է 2018-03-26 
  7. «West Ham 2-0 Sunderland» (en-GB)։ 2009-04-04։ Վերցված է 2018-03-26 
  8. Lacey David (2009-04-05)։ «Premier League: West Ham United 2-0 Sunderland»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  9. «Tomkins commits to Hammers»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  10. «Duo collect awards | News | Latest News | News | West Ham United»։ 2012-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-01-ին։ Վերցված է 2018-03-26 
  11. 11,0 11,1 «Spurs defender Kyle Walker wins PFA Young Player award»։ BBC Sport (en-GB)։ 2012-04-22։ Վերցված է 2018-03-26 
  12. «Noble voted Hammer of the Year | News | Latest News | News | West Ham United»։ 2012-05-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-02-ին։ Վերցված է 2018-03-26 
  13. «Awards Dinner proves a huge hit | News | Latest News | News | West Ham United»։ 2014-12-10։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-10-ին։ Վերցված է 2018-03-26 
  14. «James Tomkins: West Ham defender signs new deal until 2020»։ BBC Sport (en-GB)։ 2015-02-10։ Վերցված է 2018-03-26 
  15. «West Ham United - FC Lusitanos, Jul 2, 2015 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  16. «West Ham vs Lusitans match report: Diafra Sakho gives Hammers a»։ The Independent (en-GB)։ 2015-07-02։ Վերցված է 2018-03-26 
  17. «West Ham United - Birkirkara FC, Jul 16, 2015 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  18. «West Ham United 1-0 Birkirkara FC»։ BBC Sport (en-GB)։ 2015-07-16։ Վերցված է 2018-03-26 
  19. «Five Talking Points - Crystal Palace | West Ham United»։ www.whufc.com (անգլերեն)։ Վերցված է 2018-03-26 
  20. «Crystal Palace FC Tomkins Joins Palace» (en-gb)։ Վերցված է 2018-03-26 
  21. «Crystal Palace sign West Ham's Tomkins»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  22. 161385360554578 (2016-07-05)։ «DONE DEAL! Crystal Palace sign West Ham defender James Tomkins for £10m fee»։ talkSPORT (en-US)։ Վերցված է 2019-12-18 
  23. «James Tomkins: Crystal Palace sign West Ham defender for £10m»։ BBC Sport (en-GB)։ 2016-07-05։ Վերցված է 2018-03-26 
  24. «Crystal Palace confirm signing of James Tomkins from West Ham for £10m»։ The Guardian։ Վերցված է 2019-12-18 
  25. Warren Andy (2016-07-05)։ «Crystal Palace complete £10m signing of West Ham's James Tomkins»։ Mail Online։ Վերցված է 2019-12-18 
  26. «Tottenham Hotspur 1-0 Crystal Palace»։ BBC Sport (en-GB)։ 2016-08-20։ Վերցված է 2018-03-26 
  27. «Tottenham Hotspur vs Crystal Palace on 20 Aug 16 - Match Centre - Crystal Palace FC»։ www.cpfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2018-03-26 
  28. McVeigh Niall (2016-09-18)։ «Crystal Palace 4-1 Stoke City: Premier League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-03-26 
  29. «Crystal Palace vs. Stoke City - Football Match Report - September 18, 2016 - ESPN»։ ESPN.com։ Վերցված է 2018-03-26 
  30. «Crystal Palace - Southampton FC, Dec 3, 2016 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  31. «James Tomkins | Football Stats | Crystal Palace | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-18 
  32. «Crystal Palace - Arsenal FC, Dec 28, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  33. «Crystal Palace 2 Arsenal 3: Debate over Alexis Sanchez celebration takes shine off Arsene Wenger's milestone»։ The Telegraph։ Վերցված է 2019-12-18 
  34. «Crystal Palace - Brighton & Hove Albion, Apr 14, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  35. «Liverpool FC - Crystal Palace, Jan 19, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  36. «Liverpool 4-3 Crystal Palace: Mohamed Salah scores twice for Reds»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  37. «Injury update: James Tomkins»։ www.cpfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-18 
  38. Vyas Hardik (2019-04-12)։ «Palace defender Tomkins to miss rest of season with groin injury»։ Mail Online։ Վերցված է 2019-12-18 
  39. «James Tomkins Ruled Out for Rest of Season After Picking Up Groin Injury at Newcastle»։ 90min.com (անգլերեն)։ 2019-04-12։ Վերցված է 2019-12-18 
  40. «James Tomkins | Football Stats | Crystal Palace | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-12-18 
  41. «Contract extensions confirmed for Tomkins and Benteke»։ www.cpfc.co.uk (en-gb)։ Վերցված է 2019-12-18 
  42. «Christian Benteke and James Tomkins extend Crystal Palace contracts»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-18 
  43. «Christian Benteke & James Tomkins Pen New Deals at Crystal Palace»։ 90min.com (անգլերեն)։ 2019-10-17։ Վերցված է 2019-12-18 
  44. «Crystal Palace hand new contracts to Benteke and Tomkins»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-10-17։ Վերցված է 2019-12-18 
  45. «England U21 7-0 Azerbaijan U21» (en-GB)։ 2009-06-08։ Վերցված է 2018-03-26 
  46. «Tomkins in Team GB frame | News | Latest News | News | West Ham United»։ 2012-06-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-15-ին։ Վերցված է 2018-03-26 
  47. «Team GB suffer defeat by Brazil»։ BBC Sport (en-GB)։ 2012-07-20։ Վերցված է 2018-03-26 
  48. «Olympic 2012 football highlights: Great Britain 3-1 UAE»։ BBC Sport (en-GB)։ 2012-07-29։ Վերցված է 2018-03-26 
  49. «London 2012 football men - Olympic Football»։ International Olympic Committee (անգլերեն)։ 2017-06-03։ Վերցված է 2018-03-26 
  50. «James Tomkins»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-03-26 
  51. «West Ham are promoted to the Premier League | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-12-18 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]