Ջեֆ Շլուպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեֆ Շլուպ
Jeff Schlupp
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ջեֆ Շլուպ
Ազգությունը գանացի
Քաղաքացիությունը Գանա Գանա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 23, 1992(1992-12-23)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Համբուրգ, Գերմանիա
Հասակ 181 սմ
Դիրք ձախ պաշտպան, ձախ կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 15
Պատանեկան կարիերա
2005-2010 Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-մ.հ. Անգլիա Լեսթեր Սիթի 114 (10)
2011  Անգլիա Բրենտֆորդ 9 (6)
Ազգային հավաքական
2011-մ.հ. Գանա Գանա 12 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ջեֆիր (Ջեֆ) Շլուպ (գերմ.՝ Jeff Schlupp, դեկտեմբերի 23, 1992(1992-12-23)[1][2], Համբուրգ, Գերմանիա), գանայական ծագմամբ ֆուտբոլիստ, Անգլիական «Լեսթեր Սիթի» ակումբի և Գանայի հավաքականի ձախ եզրային պաշտպան։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Շլուպը ծնվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում, Գանայից եկած ընտանիքում։ Մանկության տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Անգլիա[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆրին «Լեսթեր Սիթիի» երիտասարդական ակադեմիայի սան է։ 2010/11 մրցաշրջանում «Լեսթերի» գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան Ջեֆին ընդգրկել է թիմի հիմնական կազմում՝ նրան տալով 31 համարը[4]։ 2011 թվականի մարտի 14-ին Շլուպ ակումբի հետ կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր մինչև 2013 թվականը[5]։

Բրենտֆորդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին Շլուպը վարձավճարով տեղափոխվում է «Բրենտֆորդ» ակումբ[5]։ Մարտի 15-ին կայացած «Հադերսֆիլդ Թաուն» ակումբի դեմ խաղում տեղի է ունեցել նրա դեբյուտը «մեղուների» կազմում[6]։ Մարտի 25-ին իր մասնագիտական կարիերայում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել թիմի մեկնարկային կազմում՝ մասնակցելով «Կարլայլ Յունայթեդի» դեմ խաղին, որի ընթացքում նա խփել է երկու գոլ, ինչի շնորհիվ «Բրենտֆորդը» հաղթել է 2:1 հաշվով[7]։ Հաջորդ հանդիպման ժամանակ Շլուպը կրկին աչքի է ընկել՝ այս անգամ գրավելով «Շեֆիլդ Ուենսդեյ» ակումբի դարպասը (խաղը ավարտվել 3:1 հաշվով հօգուտ Բրենտֆորդի)[8]

Ապրիլի 3-ին Շլուպը, ընդգրկվելով Բրենտֆորդի մեկնարկային կազմում, մասնակցել է Ֆուտբոլային լիգայի հաղթանշանի խաղարկության եզրափակիչ խաղին։ Այդ խաղում Բրենտֆորդը 1:0 հաշվով պարտվել է «Կարլայլին»[9]

Ապրիլի 14-ին ակումբը վարձավճարային պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2010/11 մրցաշրջանի ավարտը[10]

Լեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլուպը 2011 թվականին

2011/12 մրցաշրջանից առաջ Ջեֆ Շլուպը վերադարձել է «Լեսթեր Սիթի»։ Նա մասնակցել է ակումբի մինչմրցաշրջանային շրջագայությանը Շվեդիայում՝ հաճախ խաղալով ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում։ Ակումբում նա ստացել է 27 համարի մարզաշապիկ[3]։ Մրցաշրջանի առաջին խաղում նա հետ-տրիկ է ձևակերպել Ֆուտբոլային լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում օգոստոսի 9-ին անցկացված «Ռոտեռեմ Յունայթեդի» հետ խաղում[11]։ Նա դարձել է «Լեսթեր Սիթիի» առաջին խաղացողը 1945 թվականից ի վեր, ով հետ-տրիկ է ձևակերպել մրցաշրջանի առաջին խաղում[12]։ օգոստոսի 13-ին կայացել է Ջեֆրիի դեբյուտը Չեմպիոնշիպում «Ռեդինգ» ակումբի դեմ խաղում[13]։ Հոկտեմբերի 1-ին նա խփել է իր առաջին գոլը Չեմպիոնշիպում՝ Դերբի Կաունտի ակումբի դեմ խաղում (4:0)[14] 2012 թվականի մարտի 13-ին Շլուպը խփել է իր երկրորրդ գոլը լիգայում և «Լեսթեր Սիթիի» 4000-րդ գոլը «Բիրմինգհեմ Սիթիի» դեմ տնային խաղում։

2013 թվականի հունվարին Ջեֆը փորձաշրջան է անցկացել «Մանչեսթեր Յունայթեդում»»[15]։ Փետրվարին ֆուտբոլիստի փորձաշրջանի ժամկետը երկարացվել է[16]։ Փետրվարի 25-ին կայացել է Ջեֆի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 21 տարեկանների թիմում. «Լիվերպուլի» երիտասարդական ակումբի դեմ խաղում նա հանդես է եկել որպես միակ հարձակվողը։ Խաղն ավարտվել է 1:0 հաշվով հօգուտ «Մանչեսթեր Յունայթեդի»[17].

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շլուպը հանդես է եկել գերմանիայի մինչև 19-ը տարեկանների հավաքականում[5]։

Գանա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 նոյեմբեր 7-ին Շլուպը հրավիրվել է Գանայի հավաքականի հիմնական կազմ՝ մասնակցելու Սիերա Լեոնեի և Գաբոնի հավաքականների դեմ խաղերին[18]։ Նոյեմբերի 15-ին կայացել է նրա դեբյուտը հավաքականի կազում, երբ նա Գաբոնի հավաքականի դեմ խաղում փոխարինել է Պրինս Տագոյին։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարի 9-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոմ Լիգա Անգլիայի գավթ Լիգայի գավաթ Այլ[19] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Անգլիա Լեսթեր Սիթի 2010/11 Չեմպիոնշիպ 0 0 0 0 0 0 0 0
Անգլիա Բրենտֆորդ 2010/11 Առաջին լիգա 9 6 0 0 0 0 1 0 10 6
Անգլիա Լեսթեր Սիթի 2011/12 Չեմպիոնշիպ 21 2 2 0 3 4 26 6
2012/13 8 0 0 0 1 0 9 0
Ընդհանուր 24 2 1 0 4 4 29 6
Ընդհանուր կարիերայի ընթացքում 34 8 1 0 4 4 1 0 39 12

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Բրենտֆորդ

  • Ֆուտբոլային լիգայի հաղթանշանի խաղարկության եզրափակչի մասնակից - 2010/11

Անգլիա Լեսթեր Սիթի

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն խաղացող «Լեսթեր Սիթիի» երիտասարդական ակադեմիայում - 2010/11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 «2011/12 Squad Numbers Confirmed» (անգլերեն). Leicester City F.C. 2011 թ․ օգոստոսի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  4. «City Finalise Squad Numbers» (անգլերեն). LCFC.com. 2010 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Brentford bring in Leicester City's Jeffrey Schlupp» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  6. «Brentford 0–1 Huddersfield» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մարտի 15. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Brentford 2–1 Carlisle» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մարտի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Sheff Wed 1–3 Brentford» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  9. «Brentford 0–1 Carlisle» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  10. «Brentford to keep Leicester City's Jeffrey Schlup p» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  11. «Rotherham 1-4 Leicester» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  12. «Eriksson praises Leicester City's Jeffrey Schlupp» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  13. «Leicester 0–2 Reading» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  14. «Leicester 4–0 Derby» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  15. «Manchester United have taken Leicester City's Jefferey Schlupp on trial» (անգլերեն). Sky Sports. 2013 թ․ հունվարի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  16. «Jeffrey Schlupp: Nigel Pearson coy about Man Utd 'move'» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  17. «U21s: L'pool 0 United 1» (անգլերեն). ManUtd.com. 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  18. «Black Stars squad announced» (անգլերեն). Ghana Football Association. 2011 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  19. Ֆուտբոլային լիգայի հաղթանշան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեֆ Շլուպ» հոդվածին։