Jump to content

Պրեդրագ Ռայկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրեդրագ Ռայկովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Նեգոտին, Bor District, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 192 սանտիմետր[2]
Քաշ 85 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Պրեդրագ Ռայկովիչ (սերբ.՝ Предраг Рајковић;հոկտեմբերի 31, 1995(1995-10-31)[1], Նեգոտին, Bor District, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն ), սերբ ֆուտբոլիստ, «Մալյորկա» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի դարպասապահ: 2024 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից: 2013 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն, 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդրագը ֆուտբոլով սկսել է զբաղվել յոթ տարեկանում իր հայրենի քաղաքի՝ Նեգոտինի «Հայդուկ» ակումբում։ Նրա առաջին մարզիչը նրա հայրն էր՝ Սաշան, ով նույնպես դարպասապահ էր և խաղում էր «Հայդուկ» մեծահասակների թիմում[3][4]։ 2009 թվականին Ռայկովիչը տեղափոխվել է «Յագոդինայի» երիտասարդական թիմ, որտեղ անցկացրել է չորս տարի։

2013 թվականի մարտի 9-ին Պրեդրագն իր նորամուտը նշեց «Յագոդինայի» հիմնական կազմում Բելգրադի «Պարտիզանի» դեմ խաղում[5]։ 2013 թվականին թիմի հետ դարձել է Սերբիայի գավաթակիր՝ ոչ մի խաղ չանցկացնելով մրցաշարում։

2013 թվականի օգոստոսին չորս տարվա պայմանագիր է կնքել >Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ[6]։

2015 թվականի օգոստոսի 29-ին Ռայկովիչը 3 միլիոն եվրոյով տեղափոխվել է իսրայելական Թել Ավիվի «Մաքաբի» ակումբ։ Նա ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 400 հազար եվրո աշխատավարձով[7]։

2019 թվականի հունիսի 22-ին Ռայկովիչը 4 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական «Ռեյմս» ակումբի հետ[8]։ Նրա համար վճարվել է մոտ 3 մլն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրվել են նաև >Մոնակոն», «Ռենը» և >Սևիլիան»[9]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեդրագը հանդես է եկել Սերբիայի մինչև 16 և մինչև 17 տարեկանների հավաքականներում։ 2013 թվականին Ռայկովիչը Լիտվայում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Պրեդրագը մրցաշարում անցկացրել է չորս հանդիպում, բաց թողել երեք գոլ։ Նա իրեն հատկապես վառ դրսևորեց Պորտուգալիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղում, որում հիմնական ժամանակում ապահով պաշտպանեց սեփական դարպասը և հետ մղեց երկու հարված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում[10]։ Նրա հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթանակ տարավ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ[11]։

2013 թվականի մայիսին Սերբիայի հավաքականի մարզիչ Սինիշա Միխայլովիչը 17-ամյա Ռայկովիչին հրավիրել էր հավաք անցկացնելու ազգային թիմի հետ[12]։ Պրեդրագի նորամուտը հավաքականում տեղի է ունեցել Եվրոպայի պատանեկան առաջնությունում ելույթներից անմիջապես հետո՝ 2013 թվականի օգոստոսի 14-ին։ Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղի վերջնամասում նա փոխարինեց Դամիր Կահրիմանին[13]։

2015 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Ռայկովիչը մինչև 20 տարեկանների հավաքականի հիմնական դարպասապահն էր։ Սերբիան դուրս եկավ եզրափակիչ և այնտեղ լրացուցիչ ժամանակում հաղթեց Բրազիլիայի հավաքականին՝ իր պատմության մեջ առաջին անգամ դառնալով այս կատեգորիայի աշխարհի չեմպիոն։ Ռայկովիչը եղել է իր հավաքականի ավագը, ինչպես նաև ստացել է մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը[14].

Ռայկովիչն ընդգրկվել է Սերբիայի հավաքականի հայտացուցակում՝ 2018 թվականի աշխարհի առաջնության համար[15]։ Մրցաշարում նա եղել է պահեստային դարպասապահ և խաղերին չի մասնակցել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսին Պրեդրագ Ռայկովիչն ամուսնացել է ֆոտոմոդել Աննա Չակիչի հետ: Հարսանիքի քավորը Սերբիայի հավաքականի նրա գործընկեր Սաշա Զդելարն էր[16]: 2019 թվականի հուլիսին զույգը ունեցավ որդի՝ Ռելեյա[17]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ Լիգա Գավաթներ Կոնտինենտ[К 1] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Յագոդինա I 2012/13 2 0 0 0 0 0 2 0
2013/14 2 0 0 0 0 0 2 0
Ընդհանուր 4 0 0 0 0 0 4 0
Ցրվենա Զվեզդա I 2013/14 1 0 0 0 0 0 1 0
2014/15 28 0 0 0 0 0 28 0
2015/16 6 0 0 0 2 0 8 0
Ընդհանուր 35 0 0 0 2 0 37 0
Մակկաբի (Թել Ավիվ) I 2015/16 34 0 3 0 6 0 43 0
2016/17 35 0 8 0 14 0 57 0
2017/18 36 0 6 0 14 0 56 0
2018/19 31 0 7 0 8 0 46 0
Ընդհանուր 136 0 24 0 42 0 202 0
Ռեյմս I 2019/20 0 0 0 0 0 0 0 0
Ամբողջ կարիերա 175 0 24 0 44 0 243 0
  1. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա.

Հանդիպումներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ խաղացած հանդիպումներ՝ 11 / բաց թողնված գոլեր՝ 9 / «չոր» հանդիպումներ՝ 4; հաղթանակներ՝ 6, ոչ-ոքի՝ 2, պարտություններ՝ 3։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յագոդինա»

  • Սերբիայի Գավաթակիր՝ 2012/13

>Ցրվենա Զվեզդա»

  • Սերբիայի չեմպիոն՝ 2013/14

«Մակքաբի»

  • Իսրայելի չեմպիոն՝ 2018/19
  • Տոտոյի Գավաթակիր (2)՝ 2017/18, 2018/19

Սերբիայի հավաքական (մինչև 19 տարեկան)

  • Պատանիների Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկան)՝ 2013

Սերբիայի հավաքական (մինչև 20 տարեկան)

  • Երիտասարդների աշխարհի չեմպիոն (մինչև 20 տարեկան)՝ 2015

Անձնական

  • Սերբիայի լավագույն երիտասարդ մարզիկ՝ 2013[18]
  • Ընդգրկվել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հավաքականում՝ 2013
  • Աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն դարպասապահ՝ 2015[14]
  • Ընդգրկվել է Սերբիայի առաջնության ազգային հավաքականում՝2014/15[19]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. https://www.transfermarkt.co.uk/predrag-rajkovic/rueckennummern/spieler/190263
  3. «PREDRAG RAJKOVIĆ, GOLMAN FUDBALSKE REPREZENTACIJE SRBIJENEGOTINAC NA KROVU EVROPE» (սերբերեն). Novine Zavicaj. 2013-08-22. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Журнал у Неготину са Предрагом Рајковићем: Звездин хајдук Рајко» (սերբերեն). Спортски Журнал. 2015-01-02. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «FK Jagodina - FK Partizan Belgrade, Mar 9, 2013 - Linglong Tire Super liga Srbije - Match sheet» (անգլերեն). Transfermarkt. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Гогић и Рајковић нова појачања» (սերբերեն). ФК Црвена звезда. 2013-08-28. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. Vidojević, Mihajlo. (2015-05-29). «Zvanično - Rajko je izraelski rekorder!» (բոսնիերեն). Sportske.net. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Transferts : Predrag Rajkovic (Maccabi Tel-Aviv) au Stade de Reims» (ֆրանսերեն). France Football. 2019-06-22. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Ligue 1 2019-20: The five best signings of the French transfer window» (անգլերեն). Yahoo! Sports. 2019-08-09. Արխիվացված է օրիգինալից 2019-08-09-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «"Zapamtite Rajkovića i Mitrovića"» (սերբերեն). B92. 2013-08-02. Արխիվացված է օրիգինալից 2020-03-06-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Serbia savour maiden triumph» (անգլերեն). UEFA. Արխիվացված է օրիգինալից 2019-07-08-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Млади голман из Неготинa позван на припреме „А" репрезентације» (սերբերեն). Неготин. 2013-05-24. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Srbija izgubila od Kolumbije - 1:0» (սերբերեն). B92. 2013-08-14. Արխիվացված է օրիգինալից 2020-03-06-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. 14,0 14,1 «Rajković najbolji golman Svetskog prvenstva!» (սերբերեն). RTS. 2015-06-20. Արխիվացված է օրիգինալից 2020-03-06-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «World Cup 2018: All the confirmed squads for this summer's finals in Russia» (անգլերեն). BBC. 2018-06-04. Արխիվացված է օրիգինալից 2019-07-24-ին. Վերցված է 2019-08-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «RAJKOVIĆ SE ZAKLEO NA VEČNU LJUBAV: Golman reprezentacije Srbije rekao sudbonosno DA Ani Cakić» (սերբերեն). Kurir. 2018-08-06. Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին. Վերցված է 2019-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «SREĆNE VESTI Porodila se supruga našeg golmana, dečak ima KRATKO IME, čestitke stižu sa svih strana» (սերբերեն). Blic.rs. 2019-07-24. Արխիվացված է օրիգինալից 2019-07-26-ին. Վերցված է 2019-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Bekrić i Rajković najbolji u Srbiji» (սերբերեն). RTS. 2013-12-25. Արխիվացված է օրիգինալից 2019-08-10-ին. Վերցված է 2019-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Izabrano najboljih jedanaest» (սերբերեն). Sindikat fudbalera. 2015-05-26. Արխիվացված է օրիգինալից 2019-08-10-ին. Վերցված է 2019-08-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրեդրագ Ռայկովիչ» հոդվածին։