Մարկո Գրուիչ
Մարկո Գրուիչ սերբական կիրիլիցա՝ Марко Грујић | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ազգությունը | սերբ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1996[1] (27 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||||||||||||||||||||
Հասակ | 191 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 82 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||||||||||||||||||||
Համար | 16 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարկո Գրուիչ (սերբ.՝ Марко Грујић, ապրիլի 13, 1996[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ ֆուտբոլիստ, անգլիական «Լիվերպուլ» ակումբի կիսապաշտպան։ 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում իր նորամուտը կատարել է 2013 թվականի մայիսի 26-ին Սերբիայի առաջնության՝ «Վոյվոդինա» ակումբի դեմ խաղում[2]։ 2014 թվականին նա կրկնակի պայմանագրով խաղացել է նաև «Կոլուբարա» ակումբի կազմում[3]։
2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ «Ցրվենա Զվեզդա» ակումբը մերժել է «Ռոմա» ակումբի՝ Գրուչիին ձեռք բերելու առաջարկը[4], իսկ գարնանը «Համբուրգ» ակումբը նրա համար առաջարկել է կես միլիոն եվրո[5]։ Ի վերջո Գրուիչը նոր պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ մինչև 2018 թվականը[6], թեև ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև «Բենֆիկա» և «Սամպդորիա» ակումբները[7]։
2015 թվականի դեկտեմբերի 23-ին հայտարարվել է, որ «Ցրվենա Զվեզդա» ակումբն ընդունել է անգլիական «Լիվերպուլի» 5,1 մլն ֆունտ ստեռլինգի առաջարկը։ Սակայն նույն օրը ֆուտբոլիստի հայրն ասաց, որ ինքը թույլ չի տա Մարկոյին տեղափոխվել Անգլիա, ինչի համար նա վերցրել է անձնագիրն իր որդուց[8]։
2016 թվականի հունվարի 6-ին «Լիվերպուլ» ակումբը պաշտոնապես հայտարարել է Գրուչիի հետ չորս տարվա պայմանագիր կնքելու մասին։ Գործարքի պայմանների համաձայն՝ 2015/2016 մրցաշրջանում նա շարունակել է խաղալ «Ցրվենա Զվեզդա» ակումբի կազմում, իսկ 2016 թվականին միացել անգլիական ակումբին։ Գրուիչը եղել է Յուրգեն Կլոպի առաջին ձեռքբերումը որպես «Լիվերպուլի» մարզիչ։ Գերմանացի մասնագետը նշել է, որ բարձրահասակ Մարկոսը լավ արագություն և տեխնիկա ունի, կարող է փոխանցում կատարել կամ վարել գնդակը[9]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրուիչը հանդես է եկել Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում, մասնակցել է 2014 (մինչև 17 տարեկանների) և 2015 (մինչև 19 տարեկանների) թվականների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերին։
2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերբիայի հավաքականի կազմում անցկացրել է 5 խաղ[10]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Սերբիայի չեմպիոն - 2015/16
Հավաքականում
- Աշխարհի չեմպիոն U-20 - 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Војводина — Црвена звезда 3:0 (1:0) — Званични портал — ФК Црвена Звезда, 26 мая 2013 года (архивная копия) (սերբ.)
- ↑ B. Marković. Zvezdina kopija Matića: Marku Grujiću predviđaju blistavu budućnost — Blic Sport, 23 января 2015 года (սերբ.)
- ↑ M. Milošević. Zvezda odbila milion evra od Rome, Grujić ostaje na Marakani — Blic Sport, 31 января 2015 года (սերբ.)
- ↑ M. Milošević. «Blic» saznaje: Zvezdin vezista ide u Hamburg za milion i po evra! — Blic Sport, 10 мая 2015 года (սերբ.)
- ↑ Grujić i Jović do 2018. u Zvezdi — Radio-televizija Vojvodine, 17 мая 2015 года (սերբ.)
- ↑ B. Vinulović. Portugalski mediji: Grujić velika želja Benfike, želi ga i Mihajlovićeva Sampa — Blic Sport, 22 мая 2015 года (սերբ.)
- ↑ Orr, James. (2015-12-23)։ «Marko Grujic to Liverpool: Reds agree £5.1m deal for Red Star Belgrade midfielder - but dad has taken his passport» (անգլերեն)։ Independent։ Վերցված է 2015-12-24
- ↑ «Marko Grujic: Liverpool sign Red Star Belgrade midfielder» (անգլերեն)։ BBC Sport։ 2016-01-06։ Վերցված է 2016-01-06
- ↑ Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի վիճակագրությունը ՈՒԵՖԱ կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը Utakmica.rs կայքում (սերբ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballDatabase.eu կայքում (ֆր.)
- Ֆուտբոլիստի էջը Weltfussball.de կայքում (գերմ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
|
- Ապրիլի 13 ծնունդներ
- 1996 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լիվերպուլի ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Կարդիֆ Սիթիի ֆուտբոլիստներ
- Բեռլինի Հերտայի ֆուտբոլիստներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ
- Պորտուի ֆուտբոլիստներ