Լուկա Յովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Լուկա Յովիչ
Лука Јовић
FWC 2018 - Group E - SRB v BRA - Photo 113 (cropped).jpg
Յովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սերբիա Սերբիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 23, 1997(1997-12-23)[1][2] (25 տարեկան)
Ծննդավայր Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Հասակ 182 սմ
Քաշ 85 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 18
Պատանեկան կարիերա
2005-2014 Սերբիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Սերբիա Ցրվենա Զվեզդա 42 (12)
2016 Պորտուգալիա Բենֆիկա B 18 (4)
2016-2019 Պորտուգալիա Բենֆիկա 2 (0)
2017-2019   Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 49 (25)
2019 Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ 5 (0)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 0 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Սերբիա Սերբիա Մ16 12 (10)
2013-2015 Սերբիա Սերբիա Մ17 19 (16)
2015 Սերբիա Սերբիա Մ18 1 (1)
2014-2016 Սերբիա Սերբիա Մ19 13 (10)
2016 Սերբիա Սերբիա Մ20 1 (0)
2015-ներկա Սերբիա Սերբիա Մ21 16 (7)
2018-ներկա Սերբիա Սերբիա 6 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հուլիսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 18-ի, 2019

Լուկա Յովիչ (սերբ.՝ Лука Јовић, դեկտեմբերի 23, 1997(1997-12-23)[1][2], Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրվենա Զվեզդա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յովիչը Ցրվենա Զվեզդայի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Վոյվոդինայի դեմ խաղում[6]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ 16 տարեկան, 5 ամսական և 1 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Ցրվենա Զվեզդայի կազմում[7][8]։ 2015 թվականի մարտի 14-ին Յովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ Ապրիլի 9-ին նա դուբլ ձևակերպեց Բորաց Չաչակի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[10]։ 2015 թվականի մայիսի 17-ին Յովիչը 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ցրվենա Զվեզդայի հետ։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Կայրաթի դեմ խաղում[11]։ Ցրվենա Զվեզդայի առաջին թիմի կազմում Յովիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Բենֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի փետրվարին Յովիչը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 20-ին՝ փոխարինելով Պիցցիին Բոավիշտայի դեմ խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց ապրիլի 13-ին՝ Բավարիայի դեմ հանդիպման 89-րդ րոպեին փոխարինելով Էլիզեուին[14][15]։

Այնտրախտ Ֆրանկֆուրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսին Յովիչը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտ[16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի գավաթի Էրնդտեբրյուկի դեմ խաղում[18]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[19]։ 2017-18 մրցաշրջանում Յովիչը անցկացրեց դարձավ 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 27 խաղերում[20]՝ օգնելով Այնտրախտին հաղթել Գերմանիայի գավաթը[21][22] և զբաղեցնել 8-րդ հորիզոնականը առաջնությունում[23]։

2018 թվականի օգոոստոսի 12-ին Յովիչը փոխարինման մտավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[24], սակայն Այնտրախտը պարտվեց 5-0 հաշվով[25][26]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 7-ին Յովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28]։ Հոկտեմբերի 19-ին նա դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 5 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 1 խաղում՝ հասնելով այս արդյունքին Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[29][30][31]։ Նոյեմբերի 2-ին սերբը 2 գոլային փոխանցում տվեց Շտուտգարտի դեմ խաղում[32]։ Նոյեմբերի 11-ին Յովիչը դուբլ ձևակերպեց Շալկե 04-ի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 19-ին նա 2 գոլ խփեց Մայնցի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[34]։

2019 թվականի փետրվարի 24-ին Յովիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Այնտրախտին հաղթել 3-0 հաշվով[35]։ Մարտի 14-ին սերբը խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ Ապրիլի 17-ին Այնտրախտը գնեց Յովիչի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[37][38]։ Մայիսին նա խփեց թիմի միակ գոլերը Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ խաղերում, սակայն Այնտրախտը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[39][40]։ 2018-19 մրցաշրջանում Յովիչը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[41][42]։

Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսի 4-ին Յովիչը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 60 միլիոն եվրո[46][47][48]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յովիչը ներկայացրել է Սերբիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականին նա մինչև 19 տարեկանների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[49]։ Առաջնությունում Յովիչը անցակցրեց 3 հանդիպում[50]՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51], սակայն Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[52]։

2018 թվականի հունիսի 1-ին Յովիչը ընդգրկվեց Սերբիայի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[53][54]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց հունիսի 4-ին՝ փոխարինելով Ալեքսանդար Միտրովիչին Չիլիի դեմ ընկերական խաղում[55]։ Աշխարհի առաջնությունում Յովիչը խաղադաշտ դուրս եկավ միայն Բրազիլիայի դեմ խաղում[56][57], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում[58]։

Իր առաջին գոլը Սերբիայի հավաքականի կազմում Յովիչը խփեց 2019 թվականի մարտի 20-ին՝ Գերմանիայի դեմ ընկերական խաղում[59][60]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ցրվենա Զվեզդա 2013–14 Սուպեր Լիգա 1 1 0 0 0 0 1 1
2014–15 22 6 2 0 0 0 24 6
2015–16 19 5 2 1 2 0 23 6
Ընդհանուր 42 12 4 1 2 0 0 0 48 13
Բենֆիկա B 2015–16 Սեգունդա Լիգա 7 2 7 2
2016–17 11 2 11 2
Ընդհանուր 18 4 0 0 0 0 0 0 18 4
Բենֆիկա 2015–16 Պրիմեյրա Լիգա 1 0 0 0 1 0 0 0 2 0
2016–17 1 0 0 0 0 0 1 0 2 0
Ընդհանուր 2 0 0 0 1 0 1 0 4 0
Այնտրախտ Ֆրանկֆուրտ 2017–18 Բունդեսլիգա 22 8 5 1 0 0 0 0 27 9
2018–19 32 17 1 0 14 10 1 0 48 27
Ընդհանուր 54 25 6 1 14 10 1 0 75 36
Ռեալ Մադրիդ 2019–20 Լա Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 116 41 10 2 17 10 2 0 145 53

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[61]

Սերբիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 3 0
2019 3 2
Ընդհանուր 6 2

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցրվենա Զվեզդա

Բենֆիկա

Այնտրախտ Ֆրանկֆուրտ

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Serbia - L. Jović - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  4. Williams Tom։ «Luka Jovic: From Doughnut-Guzzling Teen to One of Europe's Most Wanted Strikers»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  5. «Who is Luka Jovic? The Barcelona-linked striker now making history in the Bundesliga | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-07-18 
  6. «FK Vojvodina Novi Sad - Red Star Belgrade, May 28, 2014 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  7. «Blic Sport | Zvezda je rođena: Luka Jović srušio rekord Dekija Stankovića /VIDEO/»։ 2014-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-22-ին։ Վերցված է 2018-08-13 
  8. «"Luka Jović neće otići dok ne napuni 18"»։ Mondo Portal (sr-Latn)։ Վերցված է 2018-08-13 
  9. «FK Spartak Subotica - Red Star Belgrade, Mar 14, 2015 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  10. «Red Star Belgrade - FK Borac Cacak, Apr 9, 2015 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  11. «Red Star Belgrade - Kairat Almaty, Jul 2, 2015 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  12. «Luka Jović - Benfica's Latest Serbian Import - Futbolgrad»։ Futbolgrad (en-US)։ 2016-01-31։ Վերցված է 2018-08-13 
  13. «Boavista Porto FC - SL Benfica, Mar 20, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  14. «SL Benfica - Bayern Munich, Apr 13, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  15. «Benfica 2-2 B Munich (Agg 2-3): Pep Guardiola's side reach fifth straight Champions League semi-final»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  16. «Eintracht Frankfurt strike two-year loan deal for Serbian striker Luka Jovic | bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  17. «Football Manager wonderkid Luka Jovic joins Eintracht Frankfurt on two-year loan deal»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  18. «TuS Erndtebrück - Eintracht Frankfurt, Aug 12, 2017 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  19. «Eintracht Frankfurt - FC Augsburg, Sep 16, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  20. «Luka Jovic | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13 
  21. 21,0 21,1 «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-19։ Վերցված է 2018-08-13 
  22. (www.dw.com) Deutsche Welle։ «German Cup Final: Frankfurt triumph over Bayern in German Cup final | DW | 19.05.2018»։ DW.COM (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  23. «Bundesliga 2017-18»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  24. «Eintracht Frankfurt - Bayern Munich, Aug 12, 2018 - DFL-Supercup - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  25. «DFL Supercup: Eintracht Frankfurt 0 Bayern Munich 5 | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  26. «Bayern Munich 5 Eintracht Frankfurt 0: Robert Lewandowski bags hat-trick as Niko Kovac's men win third successive Super Cup title»։ The Sun (en-GB)։ 2018-08-13։ Վերցված է 2018-08-13 
  27. «Olympique Marseille - Eintracht Frankfurt, Sep 20, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  28. «TSG 1899 Hoffenheim - Eintracht Frankfurt, Oct 7, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  29. «Eintracht Frankfurt - Fortuna Düsseldorf, Oct 19, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  30. «Eintracht Frankfurt 7-1 Fortuna Dusseldorf: Luka Jovic scores five goals in Bundesliga rout» (en-GB)։ 2018-10-19։ Վերցված է 2019-07-18 
  31. «Frankfurt star Luka Jovic becomes youngest ever Bundesliga player to score five in one game»։ The Sun (en-GB)։ 2018-10-20։ Վերցված է 2019-07-18 
  32. «VfB Stuttgart - Eintracht Frankfurt, Nov 2, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  33. «Eintracht Frankfurt - FC Schalke 04, Nov 11, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  34. «1.FSV Mainz 05 - Eintracht Frankfurt, Dec 19, 2018 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  35. «Hannover 96 - Eintracht Frankfurt, Feb 24, 2019 - Bundesliga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  36. «Inter Milan - Eintracht Frankfurt, Mar 14, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  37. «Eintracht Frankfurt exercise option to purchase Luka Jović»։ Eintracht Frankfurt (անգլերեն)։ 2019-04-17։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-18-ին։ Վերցված է 2019-07-18 
  38. «Eintracht Frankfurt complete permanent deal for Luka Jovic from Benfica»։ Squawka (en-GB)։ 2019-04-17։ Վերցված է 2019-07-18 
  39. «Eintracht Frankfurt - Chelsea FC, May 2, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  40. «Chelsea FC - Eintracht Frankfurt, May 9, 2019 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  41. 41,0 41,1 UEFA.com։ «UEFA Europa League Squad of 2018/19»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  42. «Jovic, Trapp, Kostic, Hasebe and da Costa in Europa League Squad of the Season»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  43. «Official Announcement: Jović | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  44. «Luka Jovic: Real Madrid to sign Eintracht Frankfurt striker» (en-GB)։ 2019-06-04։ Վերցված է 2019-07-18 
  45. sport Guardian (2019-06-04)։ «Real Madrid sign Luka Jovic from Eintracht Frankfurt for initial €65m»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-18 
  46. «Real Madrid sign Luka Jovic from Eintracht Frankfurt»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  47. «Official: Luka Jovic signs for Real Madrid»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-06-04։ Վերցված է 2019-07-18 
  48. «Real Madrid confirm Luka Jovic transfer from Frankfurt on six-year deal»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-04։ Վերցված է 2019-07-18 
  49. «Na Paunovićevom spisku po četiri igrača Zvezde, Vojvodine i OFK Beograda, tri Partizana...»։ www.novosti.rs (sr-Latn)։ Վերցված է 2018-08-13 
  50. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  51. «Germany U19 - Serbia U19, Jul 22, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  52. «Portugal U19 - Serbia U19, Jul 28, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  53. Editorial Reuters։ «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  54. IANS (2018-06-05)։ «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-13 
  55. «Serbia - Chile, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  56. «Serbia - Brazil, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13 
  57. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luka JOVIC - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-13 
  58. FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-20-ին։ Վերցված է 2018-08-13 
  59. «Germany - Serbia, Mar 20, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  60. «Germany 1-1 Serbia: Luka Jovic scores as Joachim Low's men are held at home»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-07-18 
  61. 61,0 61,1 «Luka Jović»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-13 
  62. «Red Star Belgrade win 27th league title after 1-0 win at Vozdovac»։ 2016-05-04։ Վերցված է 2018-08-13 
  63. «Benfica wins 3rd straight Portuguese league title»։ Mail Online։ Վերցված է 2018-08-13 
  64. «Benfica win Primeira Liga for fourth straight season | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-20-ին։ Վերցված է 2018-08-13 
  65. «Benfica win the Super Cup»։ Վերցված է 2018-08-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]