Նիկոլա Միլենկովիչ
![]() Միլենկովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 12, 1997[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 91 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 4 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 |
![]() | 36 | (3) |
2015-2016 |
→ ![]() | 13 | (0) |
2017-ներկա |
![]() | 16 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 3 | (1) |
2016 |
![]() | 1 | (0) |
2017-ներկա |
![]() | 5 | (0) |
2016-ներկա |
![]() | 6 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Նիկոլա Միլենկովիչ (սերբ.՝ Никола Миленковић, հոկտեմբերի 12, 1997[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարտիզան[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլենկովիչը Պարտիզանի ակադեմիայի սան է[3]։ 2015-16 մրցաշրջանում նա վարձավճարով տեղափոխվեց Տելեօպտիկ[4], սակայն 2016 թվականի սկզբում վերադարձավ Պարտիզան՝ ակումբի հետ կնքելով 5 տարվա պայմանագիր[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Միլենկովիչը նշեց 2016 թվականի ապրիլի 10-ին՝ Մլադոստ Լուչանիի դեմ խաղում[6]։ Ապրիլի 23-ին նա հեռացվեց խաղադաշտից Չուկարիչկիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 30-րդ րոպեին[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում Միլենկովիչը խփեց 2016 թվականի մայիսի 21-ին՝ Վոյվոդինայի դեմ խաղում[8]։ Իր առաջին մրցաշրջանում Պարտիզանի կազմում սերբը անցկացրեց 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[9]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Միլենկովիչը անցկացրեց 2016 թվականի հուլիսի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Զագլեմբե Լյուբինի դեմ խաղում[10]։ Հոկտեմբերի 29-ին՝ Ռադնիկ Սուրդուլիցայի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Պարտիզանի ավագի թևկապով[11]։ 2017 թվականի փետրվարին Միլենկովիչը La Gazzetta dello Sport-ի կողմից ընդգրկվեց աշխարհի 30 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցանկում[12][13]։ Մարտի 18-ին սերբը գոլի հեղինակ դարձավ Վոժդովացի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[14][15]։ Մայիսի 27-ին նա խփեց Սերբիայի գավաթի եզրափակչի Ցրվենա Զվեզդայի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Պարտիզանին[16]։ Ակումբի առաջին թիմի կազմում Միլենկովիչը անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 16-ին Միլենկովիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[17][18]։ Ակումբը նրա համար վճարեց 5․1 միլիոն եվրո[19][20]։ Իր դեբյուտը Ֆիորենտինայի կազմում նշեց դեկտեմբերի 22-ին՝ Կալյարիի դեմ խաղում[21]։ 2018 թվականի փետրվարի 18-ին Միլենկովիչը հեռացվեց խաղադաշտից Ատալանտայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 85-րդ րոպեին[22]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլենկովիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2017 թվականին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[23], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից[24]։
Իր դեբյուտը Սերբիայի ազգային հավաքականում Միլենկովիչը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Կատարի դեմ ընկերական խաղում[25][26]։ 2018 թվականի հունիսի 1-ին նա ընդգրկվեց Սերբիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[27][28]։ Իր երկրորդ հանդիպումը ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2018 թվականի հունիսի 4-ին՝ Չիլիի դեմ ընկերական խաղում[29]։ Աշխարհի առաջնությունում Միլենկովիչը մասնակցեց բոլոր 3 խաղերին[30], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Բրազիլիային և Շվեյցարիային[31]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[32]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Տելեօպտիկ (վարձավճար) | 2015–16 | Բելգրադի առաջնություն | 13 | 0 | — | — | 13 | 0 | ||
Պարտիզան | 2015–16 | Սուպեր Լիգա | 4 | 1 | 0 | 0 | 4 | 1 | ||
2016–17 | 32 | 2 | 6 | 1 | 2 | 0 | 40 | 3 | ||
Ընդհանուր | 36 | 3 | 6 | 1 | 2 | 0 | 44 | 4 | ||
Ֆիորենտինա | 2017–18 | Սերիա A | 16 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 17 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 65 | 3 | 7 | 1 | 2 | 0 | 74 | 4 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 13-ի դրությամբ[32]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 1 | 0 |
2017 | 0 | 0 |
2018 | 5 | 0 |
Ընդհանուր | 6 | 0 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պարտիզան
- Սերբիայի առաջնություն․ 2016–17[33]
- Սերբիայի գավաթ․ 2015–16, 2016–17[34]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Serbia - N. Milenković - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Nikola Milenković: Serbia’s long-term heir to Vidić?»։ Breaking The Lines (en-GB)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «"FUDBAL" number 32 - page 2866»։ www.fss.rs։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-30-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ «ZIMSKI PRELAZNI ROK – FK PARTIZAN (18.01. – 12.02.2016.)»։ www.sr.partizan.rs։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Partizan Belgrade - FK Mladost Lucani, Apr 10, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Partizan Belgrade - FK Cukaricki, Apr 23, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Partizan Belgrade - FK Vojvodina Novi Sad, May 21, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Nikola Milenkovic | Football Stats | Fiorentina | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Partizan Belgrade - Zaglebie Lubin, Jul 14, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Radnik Surdulica - FK Partizan Belgrade, Oct 29, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ Traynor Mikey։ «Gazzetta Dello Sport Have Listed And Ranked The 30 Best U20 Players In Europe»։ Balls.ie (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «The top 30 under-20 players in Europe announced: Which starlets make the cut?»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ 2017-02-22։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Partizan Belgrade - FK Vozdovac, Mar 18, 2017 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK PARTIZAN Beograd » Partizan – Voždovac 4:0 (2:0)»։ www.sr.partizan.rs (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-30-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ «FK Partizan Belgrade - Red Star Belgrade, May 27, 2017 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «ViolaChannel - Fiorentina sign Milenkovic»։ en.violachannel.tv (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Fiorentina complete Nikola Milenkovic signing | Goal.com» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-17-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Official: Fiorentina sign Milenkovic | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Fiorentina sign 19-year-old Partizan Belgrade talent Nikola Milenkovic»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Cagliari Calcio - ACF Fiorentina, Dec 22, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Atalanta BC - ACF Fiorentina, Feb 18, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Serbia – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ uefa.com։ «Under-21 2017 - History - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «LIVE Qatar - Serbia - International friendlies - 29 September 2016»։ Eurosport։ 2016-09-29։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Qatar vs. Serbia - Football Match Report - September 29, 2016 - ESPN»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ Editorial Reuters։ «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad»։ U.K. (en-GB)։ Վերցված է 2018-08-13
- ↑ IANS (2018-06-05)։ «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia»։ Business Standard India։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Serbia - Chile, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - Nikola MILENKOVIC - Nikola Milenkovic - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-23-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-03-ին։ Վերցված է 2018-08-13
- ↑ 32,0 32,1 «Nikola Milenković»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-13
- ↑ s.r.o. LiveSport։ «Super Liga 2016/2017 Standings, Soccer Serbia League Table»։ Oddsportal.com (չեխերեն)։ Վերցված է 2018-08-13
- ↑ «Partizan Belgrade win Serbian Cup against rivals Red Star amid backdrop of flares and violence»։ The Sun (en-GB)։ 2017-05-27։ Վերցված է 2018-08-13
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Նիկոլա Միլենկովիչ Վիքիպահեստում |
---|
- Միլենկովիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Միլենկովիչը transfermarkt-ում
- Միլենկովիչը soccerbase.com-ում
- Միլենկովիչը WhoScored.com կայքում
- Միլենկովիչը Պարտիզանի պաշտոնական կայքում Archived 2019-12-17 at the Wayback Machine.
- Միլենկովիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Միլենկովիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|
- Հոկտեմբերի 12 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տելեօպտիկի ֆուտբոլիստներ
- Պարտիզան Բելգրադի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ