Գաետանո Կաստրովիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գաետանո Կաստրովիլի
Gaetano Castrovilli
Gaetano Castrovilli, 2021 02.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1997(1997-02-17)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Միներվինո Մուրջե, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա
Հասակ 180 սմ
Քաշ 71 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
Համար 8
Պատանեկան կարիերա
2006-2008 Իտալիա Միներվինո
2008-2015 Իտալիա Բարի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2017 Իտալիա Բարի 11 (0)
2017-ներկա Իտալիա Ֆիորենտինա 18 (3)
2017-2019   Իտալիա Կրեմոնեզե 52 (5)
Ազգային հավաքական
2017-2018 Իտալիա Իտալիա Մ20 6 (2)
2018 Իտալիա Իտալիա Մ21 2 (0)
2019-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 16-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 16-ի, 2020

Գաետանո Կաստրովիլի (իտալ.՝ Gaetano Castrovilli, փետրվարի 17, 1997(1997-02-17)[1], Միներվինո Մուրջե, Բարլետա-Անդրիա-Տրանի, Ապուլիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստրովիլին Բարիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 22-ին՝ փոխարինման մտնելով Սպեցիայի դեմ խաղում[3]։ Թիմի մեկնարկային կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Վիչենցայի դեմ խաղում[4]։ Բարիի կազմում Կաստրովիլին անցկացրեց 12 հանդիպում։

Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 23-ին Կաստրովիլին տեղափոխվեց Ֆիորենտինա[5][6][7]։ Հուլիսի 28-ին նա 2 տարվա վարձավճարով միացավ Կրեմոնեզեին[8]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 6-ին՝ Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 3-ին՝ Ավելինոյի դեմ խաղում[10][11]։ 2018 թվականի օգոստոսի 25-ին Կաստրովիլին գոլ խփեց Պեսկարայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[12]։ Դեկտեմբերի 30-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պերուջայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[13]։ Կրեմոնեզեի կազմում Կաստրովիլին անցկացրեց 55 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

2019-20 մրցաշրջանում Կաստրովիլին վերադարձավ Ֆիորենտինա՝ դառնալով թիմի հիմնական կազմի խաղացող[14]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նապոլիի դեմ խաղում և գոլային փոխանցում տալով Քևին Պրինս Բոատենգին հանդիպման 65-րդ րոպեին[15][16]։ Իր առաջին գոլը Ֆիորենտինայի կազմում Կաստրովիլին խփեց սեպտեմբերի 29-ին՝ Միլանի դեմ խաղում[17][18]։ Հոկտեմբերի 10-ին իտալացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[19][20][21][22]։ Հոկտեմբերի 30-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[23][24]։ Նոյեմբերի 3-ին Կաստրովիլին գոլ խփեց Պարմայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[25]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաստրովիլին ներկայացրել է Իտալիան մինչև 20 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում[26]։ Իտալիայի ազգային հավաքական նա առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի նոյեմբերի 8-ին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի դեմ խաղերի համար[27][28][29][30]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 15-ին՝ փոխարինելով Լորենցո Ինսինյեին Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում[31][32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բարի 2014–15 Սերիա B 1 0 0 0 1 0
2016–17 10 0 1 0 11 0
Ընդհանուր 11 0 1 0 0 0 0 0 12 0
Կրեմոնեզե (վարձավճար) 2017–18 Սերիա B 26 1 2 0 28 1
2018–19 26 4 1 1 27 5
Ընդհանուր 52 5 3 1 0 0 0 0 55 6
Ֆիորենտինա 2019–20 Սերիա A 18 3 2 0 20 3
Կարիերայի ընդհանուր 81 8 6 1 0 0 0 0 87 9

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 16-ի դրությամբ[33]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - G. Castrovilli - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2020-01-16 
  3. «Spezia Calcio - SSC Bari, May 22, 2015 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  4. «LR Vicenza Virtus - SSC Bari, Sep 10, 2016 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  5. Tito The (2017-01-24)։ «OFFICIAL: Viola sign Castrovilli»։ Viola Nation (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  6. «Fiorentina, dal Bari arrivano Castrovilli e Scalera»։ La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն)։ Վերցված է 2020-01-16 
  7. Lotti Gianmarco (2017-01-23)։ «Castrovilli - Fiorentina: è ufficiale. Fatta anche per Scalera»։ Calcio News 24 (it-IT)։ Վերցված է 2020-01-16 
  8. Tito The (2017-07-28)։ «OFFICIAL: Castrovilli loaned to Cremonese»։ Viola Nation (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  9. «Virtus Entella - US Cremonese, Aug 6, 2017 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  10. «US Cremonese - US Avellino 1912, Sep 3, 2017 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  11. Tito The (2017-09-03)։ «Gaetano Castrovilli just scored his first professional goal»։ Viola Nation (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  12. «US Cremonese - Delfino Pescara 1936, Aug 25, 2018 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  13. «US Cremonese - AC Perugia Calcio, Dec 30, 2018 - Serie B - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  14. «PLAYERS TO WATCH IN 2020 — GAETANO CASTROVILLI -»։ soccer360magazine.com (en-US)։ 2019-12-03։ Վերցված է 2020-01-16 
  15. «ACF Fiorentina - SSC Napoli, Aug 24, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  16. «Napoli win seven-goal thriller against Fiorentina»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  17. «AC Milan - ACF Fiorentina, Sep 29, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  18. «Fiorentina condemned AC Milan to a third consecutive Serie A defeat with a comfortable 3-1 win at the San Siro»։ BBC Sport։ Վերցված է 2020-01-16 
  19. «Castrovilli renews with Fiorentina | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2020-01-16 
  20. Tito The (2019-10-10)։ «Fiorentina do smart thing, extend Castrovilli’s contract»։ Viola Nation (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  21. Futaa։ «📝 Fiorentina youngster Gaetano Castrovilli extends contract until 2024»։ www.futaa.com։ Վերցված է 2020-01-16 
  22. «OFFICIAL - Fiorentina sign CASTROVILLI on new long-term - TUTTOmercatoWEB.com»։ www.tuttomercatoweb.com (իտալերեն)։ Վերցված է 2020-01-16 
  23. «US Sassuolo - ACF Fiorentina, Oct 30, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  24. «Fiorentina Beat Sassuolo»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  25. «ACF Fiorentina - Parma Calcio 1913, Nov 3, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  26. Steven (2019-11-06)։ «Player Talent Scout: Gaetano Castrovilli»։ Soccer Manager Blog (en-US)։ Վերցված է 2020-01-16 
  27. «Fiorentina’s Castrovilli earns debut Italy call | Get Italian Football News»։ www.getfootballnewsitaly.com։ Վերցված է 2020-01-16 
  28. «Italy Name Experimental 29-Man Squad for Final Euro 2020 Qualifiers Against Bosnia & Armenia»։ 90min.com (անգլերեն)։ 2019-11-08։ Վերցված է 2020-01-16 
  29. «Italy, Mancini names 29-man squad: three big surprises»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  30. «Riccardo Orsolini, Gaetano Castrovilli and Andrea Cistana earn maiden Italy call-ups»։ FOX Sports Asia (en-US)։ 2019-11-09։ Վերցված է 2020-01-16 
  31. «Bosnia-Herzegovina - Italy, Nov 15, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 
  32. Fenn Alec (2019-11-15)։ «Bosnia-Herzegovina 0-3 Italy: Mancini's men cruise to victory»։ Mail Online։ Վերցված է 2020-01-16 
  33. 33,0 33,1 «Gaetano Castrovilli»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2020-01-16 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]