Դալբերտ Էնրիկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դալբերտ Էնրիկե
Dalbert Henrique
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Dalbert Henrique Chagas Estevão
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1993(1993-09-08)[1][2][3] (30 տարեկան)
Ծննդավայր Բարրա Մանսա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 181 սմ
Քաշ 70 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ֆիորենտինա
(վարձավճարով Ինտեր Միլանից)
Համար 29
Պատանեկան կարիերա
2008-2012 Բրազիլիա Բարա Մանսա
2012 Բրազիլիա Ֆլումինենսե
2013 Բրազիլիա Ֆլամենգո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2015 Պորտուգալիա Ակադեմիկու Վիզեու 39 (1)
2015-2016 Պորտուգալիա Վիտորիա Գիմարայնշ 25 (0)
2016-2017 Ֆրանսիա Նիս 33 (0)
2017-ներկա Իտալիա Ինտեր Միլան 24 (0)
2019-ներկա   Իտալիա Ֆիորենտինա 6 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 12-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12-ի, 2019

Դալբերտ Էնրիկե (պորտ.՝ Dalbert Henrique, սեպտեմբերի 8, 1993(1993-09-08)[1][2][3], Բարրա Մանսա, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ինտեր Միլանից վարձավճարով հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիկու Վիզեու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան Դալբերտը սկսեց Բրազիլիայում և 2013 թվականին տեղափոխվեց Ակադեմիկու Վիզեու։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի փետրվարի 9-ին՝ Ունիան Մադեյրայի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց 2014 թվականի հուլիսի 27-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Պորտիմոնենսիի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը առաջնությունում խփեց 2015 թվականի հունվարի 4-ին՝ Դեսպորտիվո Ավեշի դեմ խաղում[7]։ Ակադեմիկու Վիզեուի կազմում Դալբերտը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Վիտորիա Գիմարայնշ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 26-ին Դալբերտը տեղափոխվեց Վիտորիա Գիմարայնշ[8][9]։ Իր դեբյուտը Պորտուգալիայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 27-ին՝ Բրագայի դեմ խաղում[10]։ 2016 թվականի ապրիլի 17-ին բրազիլացին հեռացվեց խաղադաշտից Մարիտիմուի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 12-րդ րոպեին[11]։ Մայիսի 14-ին նա գոլային փոխանցման հեղինակ դարձավ Արոկայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[12]։ 2015-16 մրցաշրջանում Դալբերտը անցկացրեց 27 հանդիպում[13]։

Նիս[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 13-ին Դալբերտը 2 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Նիս[14][15]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Ռենի դեմ խաղում[16]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ Եվրոպայի Լիգայի Շալկե 04-ի դեմ խաղում[17]։ Նոյեմբերի 20-ին բրազիլացին տվեց Սենտ Էտիենի դեմ խաղի միակ գոլի գոլային փոխանցումը՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[18]։ Նիսի կազմում Դալբերտը անցկացրեց 40 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։

Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 9-ին Դալբերտը 5 տարվա պայմանագիր կնքեց Ինտեր Միլանի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[21][22]։ Իր դեբյուտը Ինտերի կազմում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով Յուտո Նագատոմոյին Ռոմայի դեմ խաղում[23][24]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը Ինտերի կազմում խփեց 2019 թվականի հունվարի 13-ին՝ Իտալիայի գավաթի Բենևենտոյի դեմ խաղում[26]։ 2018-19 մրցաշրջանում Դալբերտը անցկացրեց 12 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[27]։

2019 թվականի օգոստոսի 28-ին Դալբերտը, որպես Քրիստիանո Բիրագիի տրանսֆերի մաս, 1 տարվա վարձավճարով միացավ Ֆիորենտինային[28][29][30][31]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Միլան Բադելին Ջենոայի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ակադեմիկու Վիզեու 2013–14 Սեգունդա Լիգա 4 0 0 0 0 0 4 0
2014–15 35 1 1 0 5 1 41 2
Ընդհանուր 39 1 1 0 5 1 45 2
Վիտորիա Գիմարայնշ 2015–16 Պրիմեյրա Լիգա 25 0 1 0 1 0 27 0
Նիս 2016–17 Լիգա 1 33 0 1 0 4 0 0 0 38 0
2017–18 0 0 0 0 2 0 0 0 2 0
Ընդհանուր 33 0 1 0 6 0 0 0 40 0
Ինտեր Միլան 2017–18 Սերիա A 13 0 1 0 0 0 14 0
2018–19 11 0 1 1 0 0 12 1
Ընդհանուր 24 0 2 1 0 0 0 0 26 1
Ֆիորենտինա (վարձավճար) 2019–20 Սերիա A 6 0 0 0 6 0
Կարիերայի ընդհանուր 127 1 5 1 6 0 6 1 144 3

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.footballdatabase.eu/football.joueurs..dalbert-henrique.225884.fr.html
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Brazil - Dalbert Henrique - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  5. «Académico Viseu FC - CF União Madeira, Feb 9, 2014 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Académico Viseu FC - Portimonense SC, Jul 27, 2014 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «Académico Viseu FC - Desportivo Aves, Jan 4, 2015 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  8. RTP, RTP, Rádio e Televisão de Portugal - Inês Geraldo -. «Vitória de Guimarães contrata Dalbert» (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. SAPO. «Dalbert é reforço do Vitória de Guimarães». SAPO Desporto (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Vitória Guimarães SC - SC Braga, Sep 27, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «CS Marítimo - Vitória Guimarães SC, Apr 17, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «FC Arouca - Vitória Guimarães SC, May 14, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Dalbert | Football Stats | Inter Milan | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «Dalbert officiellement Niçois». OGC Nice (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  15. Rédaction. «Transfert : Henrique Dalbert, deuxième recrue niçoise». L'ÉQUIPE (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «OGC Nice - Stade Rennais FC, Aug 14, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «OGC Nice - FC Schalke 04, Sep 15, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «AS Saint-Étienne - OGC Nice, Nov 20, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  19. «Dalbert is a Nerazzurri player!». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  20. «Brazilian left-back Dalbert joins Inter Milan». Eurosport. 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  21. «Serie A: Internazionale sign Dalbert from Nice | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  22. «Inter make Dalbert fourth major signing». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  23. «AS Roma - Inter Milan, Aug 26, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  24. «Roma 1-3 Inter». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  25. «Inter Milan - SPAL 2013, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
  26. «Inter Milan - Benevento Calcio, Jan 13, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  27. «Dalbert | Football Stats | Inter Milan | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  28. «Dalbert moves to Fiorentina». FC Internazionale - Inter Milan. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  29. «Official: Dalbert joins Fiorentina | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  30. Tito, The (2019 թ․ օգոստոսի 29). «OFFICIAL: Biraghi-Dalbert swap is done». Viola Nation (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  31. «OFFICIAL - Dalbert Leaves Inter To Join Fiorentina On Season-Long Loan». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  32. «Genoa CFC - ACF Fiorentina, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 12-ին.
  33. «Dalbert». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]