Քրիստիանո Բիրագի
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1992[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Չերնուսկո սուլ Նավիլիո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Ֆիորենտինայից) | ||
Համար | 34 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2011 |
![]() | ||
2007-2008 |
→ ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2010-2012 |
![]() | 0 | (0) |
2011-2012 |
→ ![]() | 11 | (0) |
2012-2014 |
![]() | 33 | (0) |
2013-2014 |
→ ![]() | 23 | (0) |
2014-2016 |
![]() | 0 | (0) |
2014-2015 |
→ ![]() | 18 | (0) |
2015-2016 |
→ ![]() | 32 | (0) |
2016-2018 |
![]() | 37 | (1) |
2017-2018 |
→ ![]() | 34 | (1) |
2018-ներկա |
![]() | 36 | (1) |
2019-ներկա |
→ ![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2010-2011 |
![]() | 7 | (0) |
2010-2015 |
![]() | 22 | (1) |
2018-ներկա |
![]() | 5 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Քրիստիանո Բիրագի (իտալերեն՝ Cristiano Biraghi, սեպտեմբերի 1, 1992[1][2], Չերնուսկո սուլ Նավիլիո, Միլան, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ֆիորենտինայից վարձավճարով հանդես է գալիս Ինտեր Միլանի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինտեր Միլան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրագին Միլանի Ինտերի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2010 թվականի նոյեմբերի 24-ին՝ փոխարինելով Գորան Պանդևին Չեմպիոնների Լիգայի Տվենտեի դեմ խաղում[5][6]։ Ինտերի մեկնարկային կազմում առաջին և միակ հանդիպումը անցկացրեց դեկտեմբերի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վերդեր Բրեմենի դեմ խաղում։ 2011 թվականի հուլիսին Բիրագին վարձավճարով տեղափոխվեց Յուվե Ստաբիա։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Սասուոլոյի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ փոխարինման մտնելով Էմպոլիի դեմ խաղում[8]։ Յուվե Ստաբիայի կազմում Բիրագին անցկացրեց 12 հանդիպում։
Չիտադելա[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Բիրագին միացավ Սերիա B-ում հանդես եկող Չիտադելային։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Կարարեզեի դեմ խաղում[9]։ 2012-13 մրցաշրջանում իտալացին անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ[10]։ 2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բիրագին 300․000 եվրոյի դիմաց վարձավճարով տեղափոխվեց Կատանիա[11][12][13]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց սեպտեմբերի 15-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լիվորնոյի դեմ խաղում[14]։ Կատանիայի կազմում Բիրագին անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[15]։
Վերադարձ Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հունիսին Բիրագին 610․000 եվրոյի դիմաց վերադարձավ Ինտեր Միլան՝ ակումբի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[16][17][18]։ Հուլիսի 6-ին իտալացին 2 տարվա վարձավճարով միացավ Կիևոյին[19][20][21][22]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 22-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[23]։ Կիևոյի կազմում Բիրագին անցկացրեց 19 հանդիպում[24]։ 2015 թվականի ամռանը նա վերադարձավ Ինտեր[25] և օգոստոսի 27-ին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Գրանադա[26][27][28]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[29]։ Դեկտեմբերի 30-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Լաս Պալմասի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 86-րդ րոպեին[30]։ Գրանադայի կազմում Բիրագին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[31]։
Պեսկարա[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հուլիսի 11-ին Բիրագին տեղափոխվեց Պեսկարա[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 13-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Իտալիայի գավաթի Ֆրոզինոնեի դեմ խաղում[35]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Նապոլիի դեմ խաղում[36]։ Դեկտեմբերի 4-ին իտալացին գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ հանդիպման ավելացված ժամանակում՝ փրկելով իր թիմին պարտությունից[37]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց դեկտեմբերի 22-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[38]։ Պեսկարայի կազմում Բիրագին անցկացրեց 35 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[39]։
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի օգոստոսի 15-ին Բիրագին սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ֆիորենտինա[40][41][42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 27-ին՝ Սամպդորիայի դեմ խաղում[43]։ Իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 25-ին՝ Կիևոյի դեմ խաղում[44]։ 2018 թվականի սեպտեմբերի 30-ին իտալացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով Ֆիորենտինային հաղթել 2-0 հաշվով[45]։ 2018-19 մրցաշրջանում Բիրագին անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[46]։
2019 թվականի օգոստոսի 29-ին Բիրագին վարձավճարով վերադարձավ Ինտեր Միլան[47][48][49], իսկ Դալբերտ Էնրիկեն տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[50][51]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լացիոյի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[52]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիրագին ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2013 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[53], իսկ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ 2-4 հաշվով պարտվեց Իսպանիային[54][55]։ Մ21 հավաքականի կազմում նա մասնակցեց նաև 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում[56]։ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից՝ զիջելով Պորտուգալիային և Շվեդիային[57]։
Իտալիայի ազգային հավաքական Բիրագին առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերին Ռոբերտո Մանչինիի կողմից՝ Լեհաստանի և Պորտուգալիայի դեմ խաղերի համար[58][59][60]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լեհաստանի դեմ խաղում[61][62]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 14-ին՝ գոլի հեղինակ դառնալով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Լեհաստանի դեմ հանդիպման վերջին րոպեին և 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Իտալիային[63][64]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[65]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ինտեր Միլան | 2010–11 | Սերիա A | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 | — | 2 | 0 | |
Յուվե Ստաբիա (վարձավճար) | 2011–12 | Սերիա B | 11 | 0 | 1 | 0 | — | 12 | 0 | |||
Չիտադելա | 2012–13 | 33 | 0 | 3 | 0 | 36 | 0 | |||||
Կատանիա (վարձավճար) | 2013–14 | Սերիա A | 23 | 0 | 0 | 0 | 23 | 0 | ||||
Կիևո (վարձավճար) | 2014–15 | 18 | 0 | 1 | 0 | 19 | 0 | |||||
Գրանադա (վարձավճար) | 2015–16 | Լա Լիգա | 32 | 0 | 1 | 0 | 33 | 0 | ||||
Պեսկարա | 2016–17 | Սերիա A | 35 | 1 | 2 | 0 | 37 | 1 | ||||
Ֆիորենտինա | 2017–18 | 34 | 1 | 1 | 0 | 35 | 1 | |||||
2018–19 | 36 | 1 | 4 | 0 | 40 | 1 | ||||||
Ընդհանուր | 70 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 75 | 2 | ||
Ինտեր Միլան (վարձավճար) | 2019–20 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 223 | 3 | 13 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 238 | 3 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հոկտեմբերի 11-ի դրությամբ[65]
Իտալիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 4 | 1 |
2019 | 1 | 0 |
Ընդհանուր | 5 | 1 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հոկտեմբերի 14, 2018 | Շլյոնսկի մարզադաշտ, Խոժուվ, Լեհաստան | ![]() |
1–0 | 1–0 | ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա 2018–19 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Italy - C. Biraghi - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi is Fiorentina’s Unsung Hero»։ eurofantasyleague.com (en-US)։ Վերցված է 2018-10-11(չաշխատող հղում)
- ↑ «Inter Milan - FC Twente Enschede, Nov 24, 2010 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-09
- ↑ «U.C.L., Inter-Twente 1-0: Qualification reached»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ «US Sassuolo - SS Juve Stabia, Aug 14, 2011 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «FC Empoli - SS Juve Stabia, Aug 27, 2011 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «AS Cittadella - Carrarese Calcio 1908, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi al Catania, a titolo temporaneo con diritto di riscatto della metà»։ Calcio Catania spa sito ufficiale։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Catania sign Biraghi in exchange for Donnarumma | Forza Italian Football»։ forzaitalianfootball.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi transferred from Cittadella to Catania on a loan»։ www.soccerfame.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-07-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ «AS Livorno - Calcio Catania, Sep 15, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ Calcio Catania S.p.A. bilancio (financial report and accounts) on 30 June 2014 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A.
- ↑ F.C. Internazionale Milano S.p.A. bilancio (financial report and accounts) on 30 June 2015 (in Italian), PDF purchased from Italian C.C.I.A.A.
- ↑ «Ultimo giorno per le comproprietà» (Italian)։ A.S. Cittadella։ հունիսի 20, 2014։ Վերցված է հուլիսի 4, 2016
- ↑ «Transfer news: Chievo sign Inter Milan full-back Cristiano Biraghi on two-year loan»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Biraghi joins Chievo from Inter Milan»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Chievo sign Inter Milan defender Cristiano Biraghi - Tribal Football»։ Վերցված է 2018-10-11
- ↑ «OFFICIAL: Biraghi signs for Chievo Verona»։ Sempreinter (en-US)։ 2014-07-06։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Delfino Pescara 1936 - Chievo Verona, Aug 22, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Bardi, Biraghi, and Botta headed back to Inter»։ Serpents of Madonnina։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi to Granada»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-09-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Biraghi joins Granada on loan from Inter Milan»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ IANS (2015-08-27)։ «Inter Milan defender Biraghi joins Granada on loan»։ Business Standard India։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Getafe CF - Granada CF, Aug 30, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «UD Las Palmas - Granada CF, Dec 30, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Biraghi and Manaj to Pescara»։ FC Internazionale - Inter Milan։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-10-ին։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Calciomercato Pescara, dall'Inter ufficiale Biraghi» (it-IT)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Pescara, presentati Manaj e Biraghi - Risultati e Classifiche di Sport in Abruzzo»։ Risultati e Classifiche di Sport in Abruzzo (it-IT)։ 2016-07-11։ Վերցված է 2018-10-11(չաշխատող հղում)
- ↑ «Delfino Pescara 1936 - Frosinone Calcio, Aug 13, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Delfino Pescara 1936 - SSC Napoli, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Delfino Pescara 1936 - Cagliari Calcio, Dec 4, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «US Palermo - Delfino Pescara 1936, Dec 22, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Official: Fiorentina sign Biraghi | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-11
- ↑ «OFFICIAL: Fiorentina acquires Biraghi on loan»։ Viola Nation։ Վերցված է 2018-10-11
- ↑ «OFFICIAL - Fiorentina sign SIMEONE, Gil DIAS, and BIRAGHI - TUTTOmercatoWEB.com»։ Վերցված է 2018-10-11
- ↑ «ACF Fiorentina - UC Sampdoria, Aug 27, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «ACF Fiorentina - Chievo Verona, Feb 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «ACF Fiorentina - Atalanta BC, Sep 30, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Cristiano Biraghi | Football Stats | Fiorentina | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Cristiano Biraghi is an Inter player»։ FC Internazionale - Inter Milan։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Inter transfer news: Cristiano Biraghi returns to San Siro from Fiorentina as Alexis Sanchez deal moves closer | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-12(չաշխատող հղում)
- ↑ «Official: Inter sign Biraghi | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-10-12
- ↑ Tito The (2019-08-29)։ «OFFICIAL: Biraghi-Dalbert swap is done»։ Viola Nation (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ «OFFICIAL - Inter Complete The Signing Of Cristiano Biraghi From Fiorentina»։ Sempreinter (en-US)։ 2019-08-29։ Վերցված է 2019-10-12
- ↑ «Inter Milan - SS Lazio, Sep 25, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ uefa.com։ «Under-21 2013 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Italy U21 - Spain U21, Jun 18, 2013 - 2013 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ uefa.com (2013-06-18)։ «Under-21 2013 - History - Italy-Spain – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Italy – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ uefa.com։ «Under-21 2015 - History - Standings – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Italy: New faces for Nations League | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Italy squad to face Poland and Portugal announced» (անգլերեն)։ 2018-09-02։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Chiellini rejoins Italy squad; Pellegri called up - Sportsnet.ca»։ Sportsnet.ca (en-US)։ Վերցված է 2018-09-26
- ↑ «Italy - Poland, Sep 7, 2018 - UEFA Nations League A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Italy: Azzurri open with Poland point | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-11
- ↑ «Poland - Italy, Oct 14, 2018 - UEFA Nations League A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ Verschueren Gianni։ «Cristiano Biraghi Leads Italy Past Poland in UEFA Nations League with Late Goal»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-10-12
- ↑ 65,0 65,1 «Cristiano Biraghi»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Քրիստիանո Բիրագի Վիքիպահեստում |
---|
- Բիրագիի պաշտոնական Տվիտերի էջը
- Բիրագիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բիրագին transfermarkt-ում
- Բիրագին soccerbase.com-ում
- Բիրագին WhoScored.com կայքում
- Բիրագին Ինտեր Միլանի պաշտոնական կայքում Archived 2019-08-29 at the Wayback Machine.
- Բիրագին Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2020-03-30 at the Wayback Machine.
- Բիրագին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Սեպտեմբերի 1 ծնունդներ
- 1992 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իտալիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Իտալացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ինտեր Միլանի ֆուտբոլիստներ
- Յուվե Ստաբիայի ֆուտբոլիստներ
- Չիտադելայի ֆուտբոլիստներ
- Կատանիայի ֆուտբոլիստներ
- Կիևոյի ֆուտբոլիստներ
- Գրանադայի ֆուտբոլիստներ
- Պեսկարայի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ