Էրիկ Պուլգարը «Դեպորտես Անտոֆագաստա» ակումբի սան է։ 2011 թվականի նոյեմբերի 20-ին՝ «Դեպորտես Նավալ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշում է իր նորամուտը Չիլիի առաջնությունում[6]։ 2013 թվականի մայիսի 11-ին՝ «Ունիոն Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում Էրիկը «Դեպորտես Անտոֆագաստա» ակումբի կազմում» խփել է իր առաջին գոլը[7]։ 2014 թվականի ամռանը Էրիկը տեղափոխվել է «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 400 հազար եվրո։ Հուլիսի 27-ին «Ունիոն Էսպանյոլ» ակումբի դեմ խաղում Էրիկը նշել է իր նորամուտը՝ նոր թիմի կազմում[8]։ Օգոստոսի 25-ին՝ «Պալեստինա» ակումբի դեմ խաղում Էրիկը՝ «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի կազմում, խփել է իր առաջին գոլը[9]։
2015 թվականի ամռանը Էրիկը տեղափոխվել է իտալական«Բոլոնյա» ակումբ՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[10]։ Օգոստոսի 22-ին՝ «Լացիո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա նշել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Մակրո Կրիմիին[11]։ 2016 թվականի հոկտեմբերի 26-ին «Կիևո» ակումբի դեմ խաղում Էրիկը խփել է իր առաջին գոլը՝ «Բոլոնյա» ակումբի կազմում[12]։