Չիլիի ֆուտբոլային առաջնություն
Չիլիի ֆուտբոլային առաջնություն Սկոտիաբանկ առաջնություն | |
---|---|
Երկիր | ![]() |
Ֆուտբոլային ասոցիացիա | Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիա |
Հիմնվել է | Մայիսի 31, 1933 թվական |
Ակումբների քանակ | 16 |
Մակարդակ | Առաջին |
Դուրս են մնում | Պրիմերա Բ |
Ազգային առաջնություններ | Չիլիի սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | Լիբերտադորեսի գավաթ, Հարավամերիկյան գավաթ |
![]() |
Ունիվերսիդա Կատոլիկա |
Ամենատիտղոսավոր թիմ | Կոլո-Կոլո (31) |
Հեռուստատեսություն | ![]() ![]() ![]() |
Պաշտոնական կայք | anfp.cl |
Չիլիի ֆուտբոլային առաջնություն (այժմ անվանվում է նաև Սկոտիաբանկ առաջնություն ՝ ի պատիվ առաջնության պաշտոնական հովանավորի), ֆուտբոլի պրոֆեսիոնալ բարձրագույն առաջնություն Չիլիում։ Առաջնության կազմակերպիչը համարվում է Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ազգային ասոցիացիան, որը պատկանում է Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիային։
Հիմնադրվել է 1933 թվականի մայիսի 31-ին Սանտյագոյի ֆուտբոլային ասոցիացիայի ակումբների կողմից, որոնք 1903 թվականից Սանտյագո քաղաքում կազմակերպում էին սիրողական մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ։ Համարվում է Լատինական Ամերիկայի երրորդ ամենահին պրոֆեսիոնալ մրցաշարը։ Հիմնադրումից առ այսօր խաղարկվել է 99 տիտղոս՝ 85 պաշտոնական մրցաշրջաններում։
Իր պատմության ընթացքում Չիլիի ֆուտբոլային առաջնությունը ունեցել է անցկացման տարբեր ձևաչափեր, կառուցվածքներ և մասնակից ակումբների թվաքանակի փոփոխություններ։ Ընթացիկ առաջնությունը բաժանված է 2 մրցաշարերի՝ Ապերտուրա և Կլաուսուրա։
Ընթացիկ առաջնության մասնակից ակումբների թիվը 16 է։ Գործում է իջեցման և բարձրացման համակարգ Պրիմերա Բ-ում հանդես եկող ակումբների համար։ Վերջինս հանդիսանում է Չիլիում երկրորդ կատեգորիայի ֆուտբոլային առաջնություն։
Ընդհանուր առմամբ 52 ակումբ մասնակցել է առաջնության գոնե մեկ մրցաշրջանի, 16-ը առնվազն մեկ անգամ հաղթել են այն։ Առաջնության առաջին հաղթողն է Դեպորտես Մագայանես ֆուտբոլային ակումբը։ Կոլո-Կոլոն միակ ակումբն է, որը մասնակցել է Չիլիի բոլոր 85 առաջնություններին։ Այն նաև հանդիսանում է առաջնության ամենատիտղոսակիր ակումբը (31 տիտղոս)։ Նրան հաջորդում են Ունիվերսիդա դե Չիլի ֆուտբոլային ակումբը (17), Ունիվերսիդա Կատոլիկա ֆուտբոլային ակումբը (12) և Կոբրելոա ֆուտբոլային ակումբը (8)։ Վերոնշյալ 4 ակումբները համարվում են չիլիական ֆուտբոլի «կլասիկ ակումբներ»։
Չիլիի առաջնության գործող չեմպիոնը Ունիվերսիդա Կատոլիկան է, որը, իր պատմության մեջ առաջին անգամ կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո, նվաճված տիտղոսների թիվը հասցրեց 12-ի։


Աուդաս Իտալիանո
Կոլո-Կոլո
Պալեստինո
Ունիոն Էսպանյոլա
Ունիվերսիդա Կատոլիկա
Ունիվերսիդա դե Չիլի










Առաջնության անցկացման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականից սկսած՝ Չիլիի պրոֆեսիոնալ ֆուտբոլի ասոցիացիան որոշեց ընդունել Եվրոպական ֆուտբոլային օրացույցը, համաձայն որի 2013 թվականի Տրանսիսիոն մրցաշարից հետո, տարվա առաջին կիսամյակում (հունվարի 25ից մինչևմայիսի 26ը), յուրաքանչյուր տարի Չիլիի առաջնությունը անց կկացվի 2 հաջորդական փուլերով[1]`
- Տարվա երկրորդ կիսամյակում խաղարկվում է Ապերտուրան (Torneo apertura) և հաջորդ տարվա առաջին կիսամյակում՝ Կլաուսուրան(Torneo Clausura):
- Յուրաքանչյուր մրցաշար խաղարկվում է մեկ շրջանով՝ "բոլորը բոլորի դեմ" համակարգով։
- Մրցաշրջանի վերջում հաղթող թիմը հռչակվում է «Չիլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջին դիվիզիոնի ազգային չեմպիոն »։
- Յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում, թիմերը, որոնք զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 15-րդ, 16-րդ տեղերը՝ Ապերտուրայի և Կլաուսուրայի արդյունքներով, ավտոմատ կերպով իջնում են Պրիմերա Բ (Primera B), իսկ այդ կատեգորիայի առաջատար 2 ակումբները բարձրանում են Առաջին դիվիզիոն։ Բարձրացումները և իջեցումները իրականացվում են հաջորդ մրցաշրջանի մեկնարկից սկսած։
Մասնակից ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]
52 ակումբ մասնակցել է առաջնության գոնե մեկ մրցաշրջանի, 16-ը՝ առնվազն մեկ անգամ հաղթել այն։
Կոլո-Կոլոն միակ ակումբն է, որը մասնակցել է Չիլիի բոլոր 85 առաջնություններին և երբեք չի լքել առաջին դիվիզիոնը։ Նրան շատ չի զիջում Ունիոն Էսպանյոլան,որը չի մասնակցել առաջնությանը 1939 թվականին`Իսպանիայի քաղաքացիական պատերազմի պատճառով։
Հետևյալ 16 ակումբները հանդիսանում են Չիլիի Առաջին դիվիզիոնի 2016-2017 մրցաշրջանի մասնակիցները։
Ակումբ | Քաղաք | Հիմնադրում | Մարզիչ | Մարզադաշտ | Տարողունակություն | Մարզահագուստ | Պաշտոնական հովանավոր |
---|---|---|---|---|---|---|---|
![]() |
Սանտյագո | Նոյեմբերի 30 1910 | ![]() |
Մարզադաշտ Բիսենտենարիո դե լա Ֆլորիդա | ![]() |
![]() | |
![]() |
Էլ Սալվադոր | Մայիսի 5 1979 | ![]() |
Մարզադաշտ Էլ Կոբրե | ![]() |
![]() | |
![]() |
Սանտյագո | Ապրիլի 19 1925 | ![]() |
Մարզադաշտ Մոնումենտալ | ![]() |
![]() | |
![]() |
Անտոֆագաստա | Մայիսի 14 1966 | ![]() |
Մարզադաշտ Ռեխիոնալ Կալվո ի Բասկունյան | ![]() |
![]() | |
![]() |
Իկիկե | Մայիսի 21 1978 | ![]() |
Մարզադաշտ Տիեռա դե Կամպեոնես | ![]() |
![]() | |
![]() |
Տեմուկո | Հունիսի 27 1916 | ![]() |
Մարզադաշտ Խերման Բեքեր | ![]() |
![]() | |
![]() |
Վինյա դել Մար | Հունիսի 24 1909 | ![]() |
Մարզադաշտ Սաուսալիտո | ![]() |
![]() | |
![]() |
Տալկաուանո | Հունիսի 7 1947 | ![]() |
Մարզադաշտ Ուաչիպատո | ![]() |
![]() | |
![]() |
Ռանկագուա | Ապրիլի 7 1955 | ![]() |
Մարզադաշտ Էլ Տենիենտե | ![]() |
![]() | |
![]() |
Սանտյագո | Օգոստոսի 2 1920 | ![]() |
Մարզադաշտ Մունիսիպալ դե լա Սիստերնա | ![]() |
![]() | |
![]() |
Կիյոտա | Դեկտեմբերի 8 1919 | ![]() |
Մարզադաշտ Մունիսիպալ Լուսիո Ֆարինյա Ֆերնանդես | ![]() |
![]() | |
![]() |
Վալպարաիսո | Օգոստոսի 15 1892 | ![]() |
Մարզադաշտ Էլիաս Ֆիգերոա Բրանդես | ![]() |
![]() | |
![]() |
Սանտյագո | մայիսի 18 1897 | ![]() |
Մարզադաշտ Սանտա Լաուրա | ![]() |
![]() | |
![]() |
Սանտյագո | Ապրիլի 21 1937 | ![]() |
Մարզադաշտ Սան Կարլոս դե Ապոկինդո | ![]() |
![]() | |
![]() |
Սանտյագո | Մայիսի 24 1927 | ![]() |
Մարզադաշտ Նասիոնալ Խուլիո Մարտինես Պրադանոս | ![]() |
![]() | |
![]() |
Կոնսեպսիոն | Օգոստոսի 8 1994 | ![]() |
Մարզադաշտ Մունիսիպալ դե Կոնսեպսիոն | ![]() |
![]() |
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ աNFP (2013-2014)։ asociación Nacional de Fútbol Profesional de Chile|aNFP, ed.։ «Bases Campeonato Nacional - Primera División Temporաdա 2013-2014 - Apertura y Clausura» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-20-ին։ Վերցված է 15 august, 2013
- ↑ La Tercera, ed. (2012)։ «Conmebol pone en duda a San Carlos (párrafo 12)»։ Վերցված է 7 september 2013(չաշխատող հղում)