Դուշան Վլահովիչ
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 28, 2000[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 190 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 28 | ||
Պատանեկան կարիերա | |||
![]() | |||
![]() | |||
2014-2016 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2018 |
![]() | 21 | (1) |
2018-ներկա |
![]() | 1 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 |
![]() | 5 | (3) |
2015 |
![]() | 3 | (1) |
2016-ներկա |
![]() | 8 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դուշան Վլահովիչ (սերբ.՝ Душан Влаховић, հունվարի 28, 2000[1], Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ֆիորենտինայի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարտիզան Բելգրադ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Վլահովիչը սկսել է Պարտիզան Բելգրադում։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2015 թվականին՝ 15 տարեկան հասակում[3]։ 2016 թվականի ձռմանը նա տեղափոխվեց ակումբի առաջին թիմ՝ ստանալով 9 համարի մարզաշապիկը[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Վլահովիչը նշեց փետրվարի 21-ին[5]՝ փոխարինման մտնելով ՕՖԿ Բեոգրադի դեմ խաղում և դառնալով Պարտիզանի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[6]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 2-ին՝ Ռադնիկ Սուրդուլիցայի դեմ խաղում[7]։ Ապրիլի 20-ին՝ փոխարինման մտնելուց 21 րոպե անց Վլահովիչը գոլի հեղինակ դարձավ Սերբիայի գավաթի կիսաեզրափակչի Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում[8][9]։ Մայիսի 1-ին նա գոլ խփեց Սերբիայի գավաթի եզրափակչի Յավոր Իվանյիցայի դեմ խաղում[10]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[11][12]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 21-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Զագլեմբե Լյուբինի դեմ խաղում[13][14]։ Պարտիզանի առաջին թիմի կազմում Վլահովիչը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆիորենտինա[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 23-ին Վլահովիչը նախնական 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ[15][16], որը պաշտոնական դարձավ ֆուտբոլիստի 18 ամյակին՝ 2018 թվականի հունվարի 28-ին[17]։ Վլահովիչը ակումբի առաջին թիմ տեղափոխվեց փետրվարի 22-ին[18][19], սակայն իրավունք ստացավ մասնակցել պաշտոնական հանդիպումներին հուլիսի 1-ից։ Իր դեբյուտը Ֆիորենտինայի կազմում սերբը նշեց սեպտեմբերի 25-ին՝ փոխարինելով Մարկո Բենասիին Ինտեր Միլանի դեմ խաղում[20][21]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վլահովիչը ներկայացրել է Սերբիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ[22]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Պարտիզան Բելգրադ | 2015–16 | Սուպեր Լիգա | 14 | 1 | 4 | 2 | — | — | 18 | 3 | ||
2016–17 | 7 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 9 | 0 | ||||
Ընդհանուր | 21 | 1 | 5 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 27 | 3 | ||
Ֆիորենտինա | 2018–19 | Սերիա A | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 22 | 1 | 5 | 2 | 1 | 0 | 0 | 0 | 28 | 3 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարտիզան
- Սերբիայի առաջնություն․ 2016–17[23]
- Սերբիայի գավաթ․ 2015–16[12], 2016–17[24]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Serbia - D. Vlahović - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Jedinstven slučaj u istoriji Partizana: Dušan Vlahović najmlađi profesionalac u Humskoj 1» (en-US)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Nova "devetka" Partizana - najmlađa do sada!»։ Mondo Portal (sr-Latn)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «OFK Beograd - FK Partizan Belgrade, Feb 21, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Vlahović za istoriju» (en-US)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «FK Partizan Belgrade - FK Radnik Surdulica, Apr 2, 2016 - SuperLiga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «FK Spartak Subotica - FK Partizan Belgrade, Apr 20, 2016 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «FK PARTIZAN Beograd » Spartak – Partizan 0:3 (0:1)»։ www.sr.partizan.rs (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-13-ին։ Վերցված է 2018-10-01
- ↑ «FK Partizan Belgrade - FK Javor-Matis Ivanjica, May 11, 2016 - Kup Srbije - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «KRAJ: Partizan - Javor 2:0, Vlahović zagrlio trofej (VIDEO)» (en-US)։ Վերցված է 2018-10-01
- ↑ 12,0 12,1 «Partizan osvojio Kup posle 5 godina: Jovanović i Vlahović srušili Javor! (VIDEO) (FOTO)»։ www.telegraf.rs (սերբերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Zaglebie Lubin - FK Partizan Belgrade, Jul 21, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «FK PARTIZAN Beograd » Zaglebie Lubin – Partizan 0:0 (0:0 – penalima 4:3)»։ www.sr.partizan.rs (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-05-ին։ Վերցված է 2018-10-01
- ↑ «ViolaChannel - Viola snap up Serbian starlet Vlahovic»։ en.violachannel.tv (իտալերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-23-ին։ Վերցված է 2018-10-01
- ↑ «OFFICIAL: Fiorentina sign Dušan Vlahović»։ Viola Nation։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Fiorentina to complete the signing of Partizan Belgrade record breaker Dusan Vlahovic in 2018»։ Squawka Football News (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «ViolaChannel - Vlahovic sul suo futuro in viola: "Tanta voglia di fare bene, con la stessa maglia di Jovetic e Toni"»։ it.violachannel.tv (իտալերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Vlahović predstavljen u Fiorentini: Gledao sam Jovetića...»։ www.novosti.rs (sr-Latn)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Inter Milan - ACF Fiorentina, Sep 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Inter Milan 2-1 Fiorentina: VAR plays controversial part in win»։ Mail Online։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Dušan Vlahović»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-01
- ↑ «Partizan Belgrade celebrate winning Serbian league with blazing ring of fire»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-05-23։ Վերցված է 2018-10-01
- ↑ Milosavljevic Zoran։ «Soccer-Partizan beat Red Star 1-0 to win Serbian Cup»։ U.S. (en-US)։ Վերցված է 2018-10-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դուշան Վլահովիչ Վիքիպահեստում |
---|
- Վլահովիչը transfermarkt-ում
- Վլահովիչը soccerbase.com-ում
- Վլահովիչը WhoScored.com կայքում
- Վլահովիչը Պարտիզանի պաշտոնական կայքում Archived 2019-12-17 at the Wayback Machine.
- Վլահովիչը Սերիա A-ի պաշտոնական կայքում Archived 2019-05-30 at the Wayback Machine.
- Վլահովիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Հունվարի 28 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բելգրադ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Պարտիզան Բելգրադի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Յուվենտուսի ֆուտբոլիստներ