Ադեմ Լյայիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ադեմ Լյայիչ
CSKA-Roma (1).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադեմ Լյայիչ
Ազգությունը Սերբ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 29, 1991 (27 տարեկան)
Ծննդավայր Նովի Պազար,
Հարավսլավիա Հարավսլավիա
Հասակ 182 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տորինո
Համար 10
Պատանեկան կարիերա
2003-2005 Սերբիա Յոշանիցա
2005–2008 Սերբիա Պարտիզան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008–2010 Սերբիա Պարտիզան 38 (9)
2010–2013 Իտալիա Ֆիորենտինա 78 (15)
2013-2016 Իտալիա Ռոմա 61 (14)
2015-2016   Իտալիա Ինտեր 25 (3)
2016- Իտալիա Տորինո 26 (7)
Ազգային հավաքական
2007–2008 Սերբիա Սերբիա Մ-17 9 (1)
2008–2010 Սերբիա Սերբիա Մ-19 13 (6)
2008– Սերբիա Սերբիա Մ-21 10 (1)
2010- Սերբիա Սերբիա 20 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Ապրիլի 9, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Մայիսի 25, 2016

Ադեմ Լյայիչ (սերբ.՝ Адем Љајић, սեպտեմբերի 29, 1991, Նովի Պազարում, Սերբիա), սերբ ֆուտբոլիստ, Տորինո ֆուտբոլային ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյայիչը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Նովի Պազար քաղաքի Յոշանիցա թիմում։ 2005 թվականին նրան նկատում է Բելգրադի Պարտիզանի երիտասարդական թիմի մարզիչ Դուշան Տրբոևիչը, ում հիացրել էր Ադեմի արագությունը և ճարպկությունը։ Հաջորդ երեք տարիներին Լյայիչը հանդես եկավ Պարտիզանի տարբեր տարիքային խմբերում, իսկ 2008 թվականի հուլիսի 29-ին իր առաջին հանդիպումը անցկացրեց Պարտիզանի գլխավոր թիմում՝ խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի Բաքվի Ինտերի դեմ մեկնարկային կազմում։

Հենց այդ տարի Լյայիչը իր վրա սևեռեց եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը, այն բանից հետո, երբ մի քանի հանդիպում անցկացրեց Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում, Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ 2008 թվականի հոկտեմբերին լուրեր տարածվեցին, որ «հրաշամանուկի» ծառայություններով հետաքրքրված է Մանչեսթեր Յունայթեդը։

2009 թվականի հունվարի 2-ին պաշտոնապես հայտարարվեց Լյայիչի Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխության մասին (ինչպես նաև Պարտիզանի մեկ այլ ֆուտբոլիստ Զորան Տոշիչի), սակայն ՖԻՖԱ-ն արգելում է կատարել անչափահասների տրանսֆերներ և ֆուտբոլիստը ստիպված մնաց Պարտիզանում մինչև 2010 թվականի հունվարը։

2009 թվականի դեկտեմբերի 3-ին Մանչեսթեր Յունայթեդը հայտարարեց Ադեմ Լյայիչի տեղափոխության գործարքի խզման մասին՝ պատճառաբանելով, թե իրենց երիտասարդ ֆուտբոլիստները աճի մեծ հնարավորություններ ունեն և Ադեմ այլևս նրանց պետք չէ[1]։

2010 թվականի օգոստոսի 28-ին Ադեմը 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆիորենտինայի հետ։ 2012 թվականի ապրիլին Ադեմը կոնֆլիկտի մեջ հայտնվեց թիմի գլխավոր մարզիչ Դելիո Ռոսսիի հետ, ինչի պատճառով փորձառու մարզիչը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, իսկ Ադեմ Լյայիչը մեծ տուգանք վճարեց և որակազրկվեց մինչև մրցաշրջանի ավարտ։ Մեկ ամիս անց Ադեմը նորից հայտնվեց կոնֆիլկտային իրավիճակի մեջ, այս անգամ արդեն Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի հետ։ Միխայլովիչը պարտադրել էր հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին անպայման խաղից առաջ երգել ազգային հիմնը, ինչին չէր համաձայնվել Լյայիչը։ Ադեմի այդ քայլից հետո նա հեռացվեց ազգային հավաքականից։

2013 թվականի օգոստոսի 28-ին Ադեմը 4 տարվա պայմանագիր կնքեց մայրաքաղաքային Ռոմայի հետ[2][3][4]։ 4 օր անց առաջնության երկրորդ տուրի Լիվորնոյի դեմ տնային հանդիպման 2-րդ խաղակեսում՝ առաջին անգամ Ռոմայի մարզահագուստով մտնելով խաղադաշտ, 10 րոպե անց դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2013-ի սեպտեմբերի 30-ի

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրագավաթներ Այլ[5] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարտիզան 2008–09 24 5 5 1 4 0 0 0 33 6
2009–10 14 4 2 0 8 2 0 0 24 6
Ընդհանուր 38 9 7 1 12 2 0 0 57 12
Ֆիորենտինա 2009–10 9 0 1 0 0 0 0 0 10 0
2010–11 26 3 2 0 0 0 0 0 28 3
2011–12 15 1 3 0 0 0 0 0 18 1
2012–13 28 11 3 1 0 0 0 0 31 12
2013–14 0 0 0 0 1 0 0 0 1 0
Ընդհանուր 78 15 9 1 1 0 0 0 88 16
Ռոմա 2013–14 4 3 0 0 0 0 0 0 4 3
Ընդհանուր 120 27 16 2 13 2 0 0 148 31

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիա Պարտիզան

  • Սերբիայի չեմպիոն՝ 2008/09
  • Սերբիայի գավաթակիր՝ ՝ 2008/09

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Reds won’t pursue Ljajic - Manchester United Official Web Site
  2. «Ljajić ceduto alla Roma» (իտալերեն)։ Sito ufficiale dell'ACF Fiorentina։ 28.08.2013։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29 
  3. «Comunicato Stampa: Adem Ljajić» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AS Roma։ 28.08.2013։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29 
  4. «Adem Ljajić: la scheda» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AS Roma։ 28.08.2013։ Վերցված է 2013 թ․ օգոստոսի 29 
  5. Ներառված են այլ մրցաշարերը, այդ թվում ՈՒԵՖԱ Սուպեր գավաթը, Միջմայրցամաքային գավաթը և աշխարհի ակումբային առաջնությունը