Լուիս Ֆելիպե (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Լուիս Ֆելիպե
Luiz Felipe
DK-Lazio (11).jpg
Լուիս Ֆելիպեն Լացիոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Luiz Felipe Ramos Marchi
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1997(1997-03-22)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Colina, Սան Պաուլու, Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Լացիո
Համար 3
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Բրազիլիա Իտուանո 9 (0)
2016-ներկա Իտալիա Լացիո 22 (0)
2016-2017   Իտալիա Սալերնիտանա 7 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 12-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 12-ի, 2018

Լուիս Ֆելիպե (պորտ.՝ Luiz Felipe, մարտի 22, 1997(1997-03-22)[1], Colina, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լացիոյի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտուանո[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Ֆելիպեն Իտուանոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Պաուլիստայի գավաթի Պրիմավերա Սան Պաուլուի դեմ խաղում[3]։ Սերիա D-ում առաջին հանդիպումը անցկացրեց 2016 թվականի հունիսի 12-ին՝ Մարինգայի դեմ խաղում[4]։ Իտուանոյի առաջին թիմի կազմում Լուիս Ֆելիպեն անցկացրեց 21 հանդիպում։

Լացիո[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի օգոստոսի 30-ին Լուիս Ֆելիպեն տեղափոխվեց Լացիո[5], ինչից հետո 1 տարվա վարձավճարով միացավ Սալերնիտանային[6]։ Իր դեբյուտը Սերիա B-ում նշեց հոկտեմբերի 9-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Բենևենտոյի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[7]։ Սալերնիտանայի կազմում Լուիս Ֆելիպեն անցկացրեց 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։

2017-18 մրցաշրջանում Լուիս Ֆելիպեն վերադարձավ Լացիո։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի սեպտեմբերի 10-ին՝ փոխարինելով Շտեֆան Ռադուին Միլանի դեմ խաղում[8]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց սեպտեմբերի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Վիտեսի դեմ խաղում[9]։ 2018 թվականի մարտի 19-ին Լուիս Ֆելիպեն երկարաձգեց իր պայմանագիրը Լացիոյի հետ մինչև 2022 թվականը[10][11][12][13]։ 2017-18 մրցաշրջանում բրազիլացին անցկացրեց 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[14]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիս Ֆելիպեն իրավասու է ներկայացնել Իտալիան և Բրազիլիան միջազգային ասպարեզում[15]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ[16]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իտուանո 2015 Լիգա Պաուլիստա 0 0 0 0 3 0 3 0
2016 Բրազիլիայի Սերիա D 9 0 0 0 9 0 18 0
Ընդհանուր 9 0 0 0 0 0 12 0 21 0
Սալերնիտանա (վարձավճար) 2016–17 Իտալիայի Սերիա B 7 1 7 1
Լացիո 2017–18 Իտալիայի Սերիա A 18 0 3 0 9 0 0 0 30 0
2018–19 4 0 0 0 1 0 0 0 5 0
Ընդհանուր 22 0 3 0 10 0 0 0 35 0
Կարիերայի ընդհանուր 38 1 3 0 10 0 12 0 63 1

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Brazil - Luiz Felipe - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  3. «Primavera SP vs. Ituano - 23 August 2015 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  4. «Ituano vs. Maringá - 12 June 2016 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  5. «Luiz Felipe, zagueiro do Ituano, faz exames e deve assinar com o Lazio»։ globoesporte.com (pt-BR)։ Վերցված է 2018-10-12 
  6. «Lazio, visite per il giovane Luiz Felipe: «Andrò in prestito alla Salernitana, ma tornerò a Roma il prossimo anno»» (իտալերեն)։ Վերցված է 2018-10-12 
  7. «US Salernitana 1919 - Benevento Calcio, Oct 9, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  8. «SS Lazio - AC Milan, Sep 10, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  9. «Vitesse Arnhem - SS Lazio, Sep 14, 2017 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  10. «Official: Luiz Felipe renews with Lazio | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2018-10-12 
  11. IANS (2018-03-20)։ «Lazio defender Luiz Felipe signs new contract»։ Business Standard India։ Վերցված է 2018-10-12 
  12. «Lazio's Brazilian defender Luiz Felipe signs contract extension til 2022»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  13. «Lazio defender Luiz Felipe signs new contract»։ mid-day (անգլերեն)։ 2018-03-20։ Վերցված է 2018-10-12 
  14. «Luiz Felipe | Football Stats | Salernitana | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-12 
  15. «Report: Lazio's Luiz Felipe to play for Italy under Roberto Mancini? - The Laziali»։ The Laziali (en-GB)։ 2018-08-16։ Վերցված է 2018-10-12 
  16. «Luiz Felipe»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-12 
  17. Verschueren Gianni։ «Lazio Stun Juventus in 3-2 Thriller to Win Italian Super Cup»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-10-12 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]