Հովարդ Նիլսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Հովարդ Նիլսեն
Havard Nielsen91.JPG
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հովարդ Կալևիկ Նիլսեն
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1993(1993-07-15)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Օսլո, Նորվեգիա
Հասակ 187 սմ
Քաշ 80 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավստրիա Ռեդ Բուլլ
Համար 19
Պատանեկան կարիերա
2007-2010 Նորվեգիա Վոլերենգա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2012 Նորվեգիա Վոլերենգա 46 (9)
2012-մ.հ. Ավստրիա Ռեդ Բուլլ 33 (3)
2014-2015  Գերմանիա Այնտրախտ (Բրաունշվեյգ) 46 (10)
Ազգային հավաքական
2011-2012 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 19) 15 (4)
2012 Նորվեգիա Նորվեգիա (մինչև 21) 6 (2)
2012-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 14 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2014 թվական հունվարի 6-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2015 թվականի սեպտեմբերի 3-ի

Հովարդ Կալևիկ Նիլսեն (նորվ.՝ Håvard Nielsen, հուլիսի 15, 1993 թվական, Օսլո, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, ավստրիական «Ռեդ Բուլլ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլսենը «Ռեդ Բուլլի» կազմում

«Վոլերենգա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլսենը սկսել է իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան 2007 թվականին «Վոլերենգա» նորվեգական ակումբում: 2009 թվականի հոկտեմբերի 5-ին կայացած «Վիկինգի» դեմ խաղում նա հանդիպման վերջնամասում փոխարինում կատարելով և խաղադաշտ մտնելով՝ կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ֆուտբոլի առաջանությունում[2]: 2011 թվականի մրցաշրջանից սկսած Նիլսենը դառնում է ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը: Մարտի 19-ին կրկին «Վիկինգի» դեմ խաղում Նիլսենը հեղինակում է թիմի կազմում իր առաջին պաշտոնական գոլը[3]: 2012 թվականի հուլիսի 11-ին «Օդ Գրենլանդի» դեմ խաղում Հովարդը հեթ-տրիկ է ձևակերպում[4]:

«Ռեդ Բուլլ» և «Այնտրախտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսին Նիլսենը տեղափոխվում է ավստրիական «Ռեդ Բուլլ»: Տրանսֆերի արժեքը կազմում է 2,8 մլն եվրո: Օգոստոսի 4-ին «Վոլֆսբերգի» դեմ խաղում Նիլսենը հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Յակոբ Յանչերին՝ կատարում է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[5]: Օգոստոսի 18-ին «Ադմիրայի» դեմ խաղում Նիլսենը դառնում է հեթ-տրիկի հեղինակ[6]:

2014 թվականի սկզբում Հովարդը վարձավճարային իրավունքներով համալրում է գերմանական «Այնտրախտի» կազմը: Հունվարի 26-ին բրեմենյան «Վերդերի» դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը նոր թիմի կազմում[7]: Մարտի 25-ին «Մայնց 05»-ի դեմ խաղում Նիլսենը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում[8]: Մրցաշրջանի ավարտից հետո «Այնտրախտը» լքում է բարձրագույն դիվիզիոնը և տեղափոխվում է Երկրորդ Բունդեսլիգա: Այնուամենայնիվ Նիլսենը չի լքում ակումբը: 2015 թվականի ամռանը Նիլսենը վերադառնում է «Ռեդ Բուլլ»:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիլսենը հանդես է եկել հավաքականի պատանեկան և երիտասարդական հավաքականներում: 2012 թվականի նոյեմբերի 14-ին Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում նա կատարում է իր նորամուտը Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում: Այդ նույն խաղում նա նաև հեղինակում է իր առաջին գնդակը հավաքականի կազմում[9]: 2014 թվականի հոկտեմբերի 13-ին 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում կայացած Բուլղարիայի ազգային հավաքականի դեմ խաղում Հովարդը դառնում է գոլի հեղինակ[10]:

2013 թվականի հունիսին Հովարդը Իսրայելում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցություն ունենալու նպատակով հայտավորվում է հավաքականի կազմ: Մրցաշարի շրջանակներում նա մասնակցում է չորս հանդիպման. ընդդեմ՝ Իսրայելի[11], Իտալիայի[12], Իսպանիայի[13] և Անգլիայի[14] երիտասարդական հավաքականների:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. «Волеренга VS. Викинг 3:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 5 октября 2009 
  3. «Викинг VS. Волеренга 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 19 марта 2011 
  4. «Одд Гренланд VS. Волеренга 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 11 июля 2012 
  5. «Вольфсберг VS. Ред Булл 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 4 августа 2012 
  6. «Адмира VS. Ред Булл 4:4» (ռուսերեն)։ soccerway.com։ 18 августа 2012 
  7. «Вердер VS. Айнтрахт Брауншвейг 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—01—26 
  8. «Айнтрахт Брауншвейг VS. Майнц 05 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—03—25 
  9. «Венгрия VS. Норвегия 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 14 ноября 2012 
  10. «Норвегия VS. Болгария 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2014—10—13 
  11. «Израиль (до 21) VS. Норвегия (до 21) 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 05-06-2013 
  12. «Норвегия (до 21) VS. Италия (до 21) 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 11-06-2013 
  13. «Испания (до 21) VS. Норвегия (до 21) 3:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 15-06-2013 
  14. «Италия (до 21) VS. Норвегия (до 21) 1:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 08-06-2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]