Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական
Միություն | Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիա | ||
---|---|---|---|
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
Գլխավոր մարզիչ | ![]() | ||
Թիմի ավագ | Marc Rebés? | ||
Ամենաշատ խաղեր | Շավիեր Վիեյրա (18) | ||
Ռմբարկու | Լուիջի Սան Նիկոլաս (2) | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
![]() ![]() Անդորրա լա Վելյա, Անդորրա, 3 մայիսի, 2006 | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
![]() ![]() Անդորրա լա Վելյա, Անդորրա, 16 հունիսի, 2015 | |||
Ամենախոշոր պարտություն | |||
![]() ![]() Մլադա Բոլեսլավ, Չեխիա, 10 օգոստոսի, 2011 |
Անդորրայի ֆուտբոլի երիտասարդական հավաքական, Անդորրայի ֆուտբոլի հավաքական, որի կազմում կարող են հանդես գալ Անդորրայի մինչև 21 տարեկան ֆուտբոլիստները։ Գործում է Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։
Գլխավոր մարզիչը Խեսուս Լուսենդոն է։
Հավաքականի կազմում 18 խաղ է անցկացրել Շավիեր Վիեյրան (թիմի ավագ), Լուիջի Սան-Նիկոլասը խփել է 2 գոլ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդորրայի երիտասարդական հավաքականն իր առաջին խաղն անցկացրել է 2006 թվականի մայիսի 3-ին «Կոմունալ Դ՛Անդորրա-Լա-Վելյա» մարզադաշտում ընդդեմ Իսլանդիայի հավաքականի, 2007 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության նախնական փուլի շրջանակներում։ Թիմը մարզիչ Անխել Գոմեսի գլխավորությամբ նորամուտային խաղն ավարտել է ոչ-ոքի (0:0)[2]։ Պատասխան խաղում Անդերրացիները պարտվել են և դուրս մնացել առաջնությանից (0:2)[3]։ Երկու խաղերին մասնակցել է 15 ֆուտբոլիստ, որոնցից 13-ը հետագայում հանդես են եկել ազգային հավաքականում[4]։
2009 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին Անդորրան չի մասնակցել։ Հավաքականը երիտասարդական առաջնությանը մասնակցությունը վերսկսել է որակավորման հաջորդ փուլում։ Ռումինիալի հավաքականի դեմ իր առաջին խաղը (պարտություն 0:2 հաշվով) թիմն անցկացրել է Անդորրայի ազգային հավաքականի ապագա մարզիչ Կոլդոյի գլխավորությանբ[5]։ Ռուսաստանի հավաքականի դեմ հաջորդ խաղի ժամանակ թիմը գլխավորել է Խուստո Ռուիսը[6]։ Որակավորման խմբային փուլի արդյունքներով Անդորրան զբաղեցրել է վերջին տեղը իր խմբում՝ վաստակելով ընդամենը մեկ միավոր Ֆարերյան կղզիների դեմ խաղում (1:1)[7]։
2011 թվականին երիտասարդական հավաքականը 2013 թվականի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլից առաջ ընկերական խաղեր է անցկացրել իսպանական «Բալագեր»[8] և «Էսպանյոլ Բ»[9], ինչպես նաև ֆրանսիական «Լյուզնակ» ակումբների հետ[10]։ Խմբային փուլում անդորրացիները կրկին զբաղեցրել են վերջին տեղը՝ չհավաքելով ոչ մի միավոր։ Չեխիայի հավաքականի դեմ արտագնա խաղում Անդորրայի հավաքականը կրել է ամենախոշոր պարտությունն իր պատմության մեջ (0:8)[11]։
2015 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլից առաջ Անդորրայի հավաքականը խաղացել է իսպանական ստորին դիվիզիոններից «Բինեֆար»[12] և «Ատլետիկո Մոնսոն»[13] ակումբների հետ։ Խմբային փուլի 10 խաղերից միայն մեկում են անդորրացիները խուսափել պարտությանից՝ խաղալով ոչ-ոքի Էստոնիայի հավաքականի հետ խաղում (1:1)[14]։ Լուիջի Սան-Նիկոլասը գրավել է էստոնացիների դարպասը, և քանի որ դա եղել է նրա երկրորդ գոլը հավաքականի կազմում, նա դարձել է թիմի լավագույն ռմբարկուն։
2017 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլին նախապատրատվել Անդորրայի հավաքականն սկսել է «Լեյդա» ակումբի երկրորդ թիմի հետ ընկերական խաղով[15]։ 2015 թվականի հունիսի 16-ին կայացած Լիտվայի դեմ խաղում Անդորրան հաղթել է նվազագույն հաշվով Աարոն Սանչեսի գոլի շնորհիվ (1:0). այդ հաղթանակը դարձել է առաջինը Անդորրայի երիտասարդական (մինչև 21) հավաքականի պատմության մեջ[16]։
2016 թվականին թիմը գլխավորել է Խեսուս Լուսենդոն։
Հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի մարտի 26-ի դրությամբ
Հակառակորդ | Ի | Վ | Ն | Պ | Խփած | ԲԹ | Արդյունք |
---|---|---|---|---|---|---|---|
![]() |
2 | 0 | 0 | 2 | 1 | 5 | −4 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 6 | −6 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 8 | −8 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 3 | −3 |
![]() |
2 | 0 | 1 | 1 | 0 | 2 | −2 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 5 | −5 |
![]() |
1 | 1 | 0 | 0 | 1 | 0 | +1 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 1 | 4 | −3 |
![]() |
4 | 0 | 0 | 4 | 0 | 16 | −16 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 4 | −4 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 9 | −9 |
![]() |
4 | 0 | 0 | 4 | 0 | 19 | −19 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 5 | −5 |
![]() |
2 | 0 | 1 | 1 | 2 | 4 | −2 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 0 | 9 | −9 |
![]() |
2 | 0 | 0 | 2 | 1 | 13 | −12 |
![]() |
2 | 0 | 1 | 1 | 1 | 3 | −2 |
Ընդհանուր | 37 | 1 | 3 | 33 | 7 | 115 | −108 |
Աղբյուր՝ worldfootball.net
Գվարդիականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Խաղացող | Խաղեր |
---|---|---|
1 | Շավիեր Վիեյրա | 18 |
2 | Խեսուս Ռուբիո | 16 |
3 | Լուիջի Սան-Նիկոլաս | 15 |
Լեոնել Ալվես | 15 | |
4 | Ալեքս Ռոկա | 14 |
Օրիոլ Օլիվա | 14 | |
Մարկ Ռեբես | 14 |
Գլխավոր մարզիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անխել Գոմես (2006)
- Կոլդո (2009)
- Խուստո Ռուիս (2009-2016)
- Խեսուս Լուսենդո (2016—)
Խփած գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Статистика игр за сборную / transfermarkt.co.uk
- ↑ Under-21 2007 - History - Andorra-Iceland – UEFA.com
- ↑ Under-21 2007 - History - Iceland-Andorra – UEFA.com
- ↑ Andorra U21 » Appearances U21 EURO Qualifiers 2006 / worldfootball.net
- ↑ Under-21 2011 - History - Romania-Andorra – UEFA.com
- ↑ Under-21 2011 - History - Russia-Andorra – UEFA.com
- ↑ Under-21 2011 - History - Andorra-Faroe Islands – UEFA.com
- ↑ C.F. BALAGUER vs ANDORRA SUB21(չաշխատող հղում)
- ↑ RCD ESPANYOL B vs SELECCIÓ SUB21
- ↑ US LUZENAC vs ANDORRA SUB21
- ↑ Under-21 2013 - History - Czech Republic-Andorra – UEFA.com
- ↑ La sub21 encaixa un 3-1 en l'amistós davant el CD Binéfar tot i dominar la possessió
- ↑ La sub21 aconsegueix un empat en l'amistós davant l'Atlètico Monzón (1-1)
- ↑ Under-21 2015 - History - Estonia-Andorra – UEFA.com
- ↑ Meritosa victòria de la selecció sub21 davant el Lleida Esportiu de 1a Catalana
- ↑ La sub-21 derrota Lituània amb un gol de penal d’Aaron Sánchez Արխիվացված 2016-03-04 Wayback Machine / bondia.ad
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հավաքականի էջն Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում(չաշխատող հղում)(կատ.)
- Հավաքականի էջը ՈՒԵՖԱ կայքում Արխիվացված 2016-11-05 Wayback Machine(անգլ.)
- Հավաքականի էջը transfermarkt.co.uk կայքում(անգլ.)
- Հավաքականի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Հավաքականի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|