Ռոբերտ Պրոսինեչկի
Ռոբերտ Պրոսինեչկի խորվ.՝ Robert Prosinečki | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 12, 1969[1][2][3][…] (54 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆիլինգեն-Շվենինգեն | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 77 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ռոբերտ Պրոսինեչկի (խորվ.՝ Robert Prosinečki, հունվարի 12, 1969[1][2][3][…], Ֆիլինգեն-Շվենինգեն), հարավսլավացի և խորվաթ ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել Խորվաթիայի և Հարավսլավիայի հավաքականների կազմերում։ Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտը ծնվել է 1969 թվականի հունվարի 12-ին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում՝ Հարավսլավիայից արտագաղթածների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է պատմական հայրենիք։ Գործունեությունն սկսել է զագրեբյան «Դինամո» ակումբում, որից հետո տեղափոխվել է բելգրադյան «Ցրվենա Զվեզդա»։ Այդ ակումբի կազմում 1991 թվականին նվաճել է Չեմպիոնների գավաթը։ Հարավսլավիայի չեմպիոն է դարձել 1988, 1990, 1991 թվականներին։ 1990 թվականին նվաճել է Հարավսլավիայի գավաթը։
Նաև հանդես է եկել մադրիդյան «Ռեալ», «Օվյեդո», «Բարսելոնա», «Սևիլյա», «Խրվատսկի Դրագովոլյաց», «Ստանդարտ», «Պորտսմուտ», «Օլիմպիա» և «Զագրեբ» ակումբների կազմերում։
Խաղացողի գործունեությունն ավարտել է 2004 թվականին։
Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-ից 2010 թվականներին աշխատել է Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբում։ 2010 թվականի դեկտեմբերի 9-ին դարձել է «Ցրվենա Զվեզդա» ակումբի գլխավոր մարզիչը[4][5][6], որտեղ աշխատել է 2 տարի։
2014 թվականին գլխավորել է Ադրբեջանի հավաքականը, բայց չի կարողացել հավաքականին օգնել դուրս գալ Եվրո 2016 կամ 2018 թվականի աշխարհի առաջնություն։ Լքել է հավաքականը 2017 թվականին։
2018 թվականի հունվարի 4-ից Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է[7]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցրվենա Զվեզդա
- Հարավսլավիայի չեմպիոն՝ 1987-88, 1989/90, 1990/91
- Հարավսլավիայի գավաթակիր՝ 1989/90
- Եվրոպեական չեմպիոնների գավաթակիր՝ 1990/91
Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի գավաթակիր՝ 1992/93
- Իսպանիայի սուպերգավաթակիր՝ 1993
Կրոացիա
- Խորվաթիայի չեմպիոն՝ 1997/98, 1998/99, 1999/00
- Խորվաթիայի սուպերգավաթակիր՝ 1998
- Խորվաթիայի գավաթակիր՝ 1997/98
Օլիմպիա
- Սլովենիայի գավաթակիր՝ 2001/02
Հարավսլավիայի հավաքական
- Աշխարհի չեմպիոն՝ 1987
- Երիտասարդական ակումբների միջև Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիր՝ 1990
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդական աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ՝ 1987
- Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող՝ 1990
- Հարավսլավիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1990
- Բրավոյի տիտղոսակիր՝ 1991
- Խորվաթիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1990, 1997[8]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Просинечки возглавил «Црвену Звезду»»։ Чемпионат.ру։ 9.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2010
- ↑ «Роберт Просинечки поново у Звезди» (սերբերեն)։ ФК Црвена звезда։ 9.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2010
- ↑ «Prosinecki angeblich neuer Trainer in Belgrad» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 9.12.2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-11-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2010
- ↑ Просинечки возглавил сборную Боснии и Герцеговины
- ↑ Player of the Year, Večernji list
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաղացողի էջը «Աշխարհի ֆուտբոլիստներ» կայքում Archived 2018-08-30 at the Wayback Machine.
- Հավաքականի կազմում ելույթների վիճակագրություն
- Պրոսինեչկի՝ հավերժ դավաճան, հավերժ հերոս
|