Հատեմ Բեն Արֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Հատեմ Բեն Արֆա
ֆր.՝ Hatem Ben Arfa
Hatem Ben Arfa (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Թունիս Թունիս
Ծննդյան ամսաթիվ մարտի 7, 1987 (30 տարեկան)
Ծննդավայր Կլամար, Օ-դը-Սեն, Ֆրանսիա
Հասակ 178 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՖրանսիաՆիցցա
Համար 9
Պատանեկան կարիերա
1994-1996 Ֆրանսիա Շատնե Մալաբրի
1996-1998 Ֆրանսիա Մոնրուժ 92
1998-1999 Ֆրանսիա Բուլոն Բիյանկուր
1999-2002 Ֆրանսիա Կլերֆոնտեն
2002-2004 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008 Ֆրանսիա Օլիմպիկ Լիոն 64 (7)
2008-2011 Ֆրանսիա Օլիմպիկ Մարսել 63 (9)
2010-2011 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 4 (1)
2010-2015 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 72 (12)
2014  Անգլիա Հալլ Սիթի 8 (0)
2015-ներկա Ֆրանսիա Նիցցա 14 (7)
Ազգային հավաքական
2002-2003 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-16) 10 (7)
2003-2004 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-17) 17 (11)
2005 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-18) 4 (0)
2005-2006 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-19) 6 (1)
2007 Ֆրանսիա Ֆրանսիա (Մ-21) 4 (0)
2007-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 13 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 21, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 15, 2014

Հատեմ Բեն Արֆա (ֆր.՝ Hatem Ben Arfa, մարտի 7, 1987, Կլամար, Օ-դը-Սեն), թունիսյան ծագմամբ ֆրանսիացի ֆուտբոլիստ, ֆրանսիական «Նիցցա» ակումբի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան և հարձակվող: 2008 թվականին ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։

Ֆրանսիայի հնգակի չեմպիոն է, եռակի սուպերգավաթակիր: Մեկական անգամ նվաճել է ֆուտբոլի և լիգայի գավաթները։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Արֆան ծնվել է Կլամարում, Փարիզի հարավարևմտյան արվարձանում[1]: Հայրը՝ Կամել Բեն Արֆան, Թունիսի քաղաքացի է և Թունիսի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ մայրը ֆրանսուհի է։ Երբ Հատեմը հինգ տարեկան էր, հայրը նկատեց, որ նա ֆուտբոլի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում։ Սպորտային լրագրող և գործակալ Մայքլ Օզինի ղեկավարությամբ Բեն Արֆան սկսեց ֆուտբոլային կարիերան[2]:

Բեն Արֆան կարիերան սկսել է Իլ դը Ֆրանսի տարբեր ակումբներում, մարզվել է նաև «Բուլոն Բիյանկուր» ակումբում։ 1999 թվականին ընդուվել է «Կլերֆոնտենի» ակադեմիա։ Գտնվելով այնտեղ, Բեն Արֆան նկարահանվեց «À la Clairefontaine» («Կլերֆոնտենում») վավերագրական ֆիլմում, որը պատմում էր ակադեմիայում սովորելու ժամանակ երիտասարդ ֆրանսիացի ֆուտբոլիստների կյանքի մասին[3][4]: Ակադեմիան ավարտելուց հետո չորս տարի անցկացրել է «Լիոնում», որտեղ չորս անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Արֆան համարվում է Լիոնի «Օլիմպիկի» ֆուտբոլային ակադեմիայի սանը։ Առաջին թիմում 2004-2005 մրցաշրջանում նշել է իր նորամուտը «Նիցցայի» դեմ խաղում[5]: Նոյեմբերի 10-ին Ֆրանսիայի գավաթի շրջանակներում, «Լիլի» դեմ խաղում Բեն Արֆան խփեց մասնագիտական կարիերայի իր առաջին գոլը։ 2004 թվականին Ֆրանսիայի պատանեկան հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունը։

Չեմպիոնների Լիգայում Հատեմն իր նորամուտը նշեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում՝ փոխարինելով Սիդնեյ Գովին։ 2007 թվականի ամռանը «Օլիմպիկի» հիմնական ձախ կիսապաշտպան Ֆլորան Մալուդայի «Չելսի» տեղափոխվելուց հետո Հատեմը դարձավ հիմնական կազմի խաղացող։ Պայմանագիրը ուժի մեջ էր մինչև մինչև 2010 թվականը։

2008 թվականի հունիսի վերջին Հատեմը տեղափոխվեց Մարսելի «Օլիմպիկ»: Երկու մրցաշրջան այնտեղ հանդես գալով՝ Բեն Արֆան խաղաց 69 խաղ և խփեց 9 գոլ, հաղթեց Ֆրանսիայի առաջնությունը, Լիգայի գավաթը և Ֆրանսիայի սուպերգավաթը։ 2010 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Հատեմով հետաքրքրվում էին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Էվերտոնը»[6] և անգլիական այլ ակումբներ։ Արդյունքում, 2010 թվականի օգոստոսի 28-ին, Բեն Արֆան մեկ տարի վարձավճարով տեղափոխվեց անգլիական «Նյուքասլ Յունայթեդ» ակումբ[7]: Բեն Արֆայի խոսքերով. «բոլոր տարբերակներից ես հենց այստեղ էի ուզում հայտնվել: «Նյուքասլում» կաշխատեմ լավագույն կողմերով դրսևորել ինձ»[8]:

2010 թվականի հոկտեմբերի 3-ին, Պրեմիեր Լիգայի 2010-11 մրցաշրջանի 4-րդ տուրի «Նյուքասլ Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի սկզբին Նայջել դե Յոնգի կոպիտ սահընկումից հետո Բեն Արֆան ստացավ վնասվածք՝ ձախ ոտքի կրկնակի կոտրվածք և մինչև մրցաշրջանի ավարտը դուրս մնաց[9]: Այսպիսով, Հատեմը նոր ակումբում խաղաց ընդամենը 4 խաղ և խփեց 1 գոլ։ 2011 թվականի սկզբին «Նյուքասլ Յունայթեդը» «Մարսելից» գնեց ֆուտբոլիստին և 4,5 տարվա պայմանագիր կնքեց[10]:

2014 թվականի սեպտեմբերի 2-ին Բեն Արֆան վարձավճարով տեղափոխվեց «Հալլ Սիթի»[11]: Նրա նորամուտը եղավ սեպտեմբերի 15-ին, «Վեստ Հեմի» դեմ խաղի ավարտից 11 րոպե առաջ՝ 2-2 հաշվի ժամանակ, փոխարինելով Աբել Էրնանդեսին[12]:

2015 թվականի հունվարին վերադարձավ վարձակալությունից, իսկ արդեն հունվարի 3-ին «Նիցցայի» պաշտոնական կայքը ակումբի խորհրդանշանի ֆոնի վրա դրել էր Հատեմի նկարը։ Հայտարարվեց, որ ֆրանսիացին արդեն մասնակցել է մարզումներին և երկուշաբթի կնքելու է պայմանագիր։ Հաջորդ օրը Հատեմը փոխադարձ համաձայնությամբ անջատեց «Նյուքասլի» հետ պայմանագիրը[13]: Հունվարի 5-ին նա պաշտոնապես պայմանագիր կնքեց «Նիցցայի» հետ[14]: Միայն թե, փետրվարի 3-ին Հատեմ Բեն Արֆան լուծարեց «Նիցցայի» հետ պայմանագիրը[15] և հայտարարեց, որ կարող է ավարտի ֆուտբոլիստի կարիերան[16], քանի որ ՖԻՖԱ-ի օրենքներով ֆուտբոլիստը տարվա ընթացքում իրավունք չունի խաղալ երկուսից ավել ակումբներում. 2014-15 մրցաշրջանի շրջանակներում Բեն Արֆան խաղացել է մեկ խաղ «Նյուքասլի» երիտասարդական կազմում, իսկ հետո վարձավճարով հանդես է եկել «Հալլում» և հիմա չի կարող խաղալ «Նիցցայի» ոչ մի թիմում[17]: Այնուամենայնիվ, 2015 թվականի հունիսին Բեն Արֆան դարձավ «Նիցցայի» ֆուտբոլիստը[18]: Առաջին ինը խաղերում Հատեմը խփեց 7 գոլ[19] և նորից հրավիրվեց Ֆրանսիայի հավաքական[20]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների պատանեկան հավաքականում խաղացել է 22 խաղ, խփել 15 գնդակ։ Ֆրանսիայի հավաքականի այլ տաղանդավոր երիտասարդների հետ, ինչպիսիք են՝ Բենզեման, Նասրին և Մենեզը, նա հաջող է հանդես եկել 2004 թվականի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում՝ հինգ խաղում խփելով երեք գոլ[21]: Հաջորդ տարի սկսեց խաղալ մինչև 18 տարեկանների հավաքականում։

Մունդիալ 2006-ից առաջ Բեն Արֆան Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիայից առաջարկություն ստացավ՝ Մունդիալին խաղալ Թունիսի կազմում, սակայն նա հետագայում Ֆրանսիայի հավաքականում խաղալու համար մերժեց առաջարկը[22][23]: Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում Հատեմի նորամուտը 2007 թվականի հոկտեմբերի 1-ին էր՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում։ 64-րդ րոպեին նա փոխարինեց Ֆրենկ Ռիբերիին և խփեց 6 գոլերից մեկը։ Հոկտեմբերի 10-ին, երբ մարզիչ Ռայմոն Դոմենեկին շտապ հարկավոր էր փոխարինել վնասվածք ստացած Լուի Սաային, նա հրավիրվեց հավաքական[24]: Միայն թե Դոմենեկը նրան չընդգրկեց մրցաշարի եզրափակիչ մասում խաղացող կազմի մեջ։

Երկարատև ընդմիջումից հետո, 2010 թվականի փետրվարի 25-ին Բեն Արֆան հրավիրվեց Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղին, որը կայացավ մարտի 3-ին։ Մայիսի 11-ին նա ընդգրկվեց այն 30 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր հնարավոր է մասնակցեին Մունդիալ 2010-ին, սակայն հետո Դոմենեկը նրան չընդգրկեց 23 հիմնական ֆուտբոլիստների ցուցակում[25]:

2010 թվականի օգոստոսի 5-ին հավաքականի նոր մարզիչ Լորան Բլանը Հատեմին հրավիրեց Նորվեգիայի դեմ ընկերական խաղում խաղալու, որը կայացավ օգոստոսի 11-ին[26]: Երկրորդ խաղակեսում Բեն Արֆան փոխարինեց Մուսա Սիսոկոյին և խփեց առաջին գոլը խաղում, իսկ Ֆրանսիան հաղթեց 2-1 հաշվով[27]:

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիոնում» կարիերայի սկզբին նա խաղում էր կենտրոնական հարձակվողի դիրքում, սակայն 2007-2008 մրցաշրջանում տեղափոխվեց հարձակվողական ոճի կիսապաշտպանի դիրք[28]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ փետրվարի 3, 2016[29][30][31]
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ[նշում 1] Եվրոպա[նշում 2] Ամբողջը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օլիմպիկ Լիոն 2004–05 9 0 1 1 4 0 14 1
2005–06 12 0 1 1 1 0 14 1
2006–07 13 1 2 0 1 0 16 1
2207-08 30 6 5 0 8 2 43 8
Ընդհանուր 64 7 9 2 14 2 87 11
Օլիմպիկ Մարսել 2008–09 33 6 2 0 13 2 48 8
2009–10 29 3 5 1 7 3 41 7
2010–11 1 0 1 0 0 0 2 0
Ընդհանուր 63 9 8 1 20 5 91 15
 Նյուքասլ Յունայթեդ 2010–11 4 1 0 0 - 4 1
Նյուքասլ Յունայթեդ 2011–12 26 5 4 1 - 30 6
2012–13 19 4 0 0 3 0 22 4
2013–14 27 3 3 0 - 30 3
Ընդհանուր 76 13 7 1 3 0 86 14
 Հալլ Սիթի 2014–15 8 0 1 0 - 9 0
Նիցցա 2015-16 23 11 3 1 26 12
Ընդհանուր 237 40 28 5 37 7 299 52

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նոյեմբերի 17, 2015[32]
Ազգային
հավաքական
Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Ֆրանսիա 2007-08 6 1
2008-09 1 0
2010-11 1 1
2011-12 5 0
2015-16 2 0
Ամբողջը 15 2

Գոլերը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1 հոկտեմբերի 1, 2007 Տորսվելլյուր, Տորսխավն, Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 0-6 0-6 Եվրո-2008
2 օգոստոսի 11, 2010 Ուլլեվոլ, Օսլո, Նորվեգիա Նորվեգիա Նորվեգիա 0-1 2-1 Ընկերական խաղ

Նշումներ

  1. Ներառյալ Ֆրանսիայի գավաթը, Լիգայի գավաթը, Ֆրանսիայի սուպերգավաթը
  2. Ներառյալ ՈՒԵՖԱ Սուպերգավաթը

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա «Օլիմպիկ» Լիոն

  • Ֆրանսիայի չեմպիոն (42005, 2006, 2007, 2008
  • Ֆրանսիայի գավաթակիր՝ 2008
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր (22006, 2007

Ֆրանսիա «Օլիմպիկ» Մարսել

  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 2010
  • Ֆրանսիական Լիգայի գավաթակիր՝ 2010
  • Ֆրանսիայի սուպերգավաթակիր՝ 2010

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Ֆրանսիայի պատանեկան հավաքական

  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն՝ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն 2004

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ 2008
  • Ֆրանսիայի առաջնության ամսվա ֆուտբոլիստ՝ 2010 թվականի փետրվար
  • Անգլիայի գավաթ 2011-12-ի երրորդ ռաունդի խաղացող[33][34]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hatem Ben Arfa, le diamant paradoxal»։ MoreFoot։ հոկտեմբերի 29, 2007։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (ֆր.)
  2. «Hatem Ben Arfa: portrait d'un jeune espoir du football français»։ Web Libre։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (ֆր.)
  3. «Clairefontaine de diamants»։ Football.fr։ հոկտեմբերի 18, 2007։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (ֆր.)
  4. «A la clairefontaine»։ Parlons Foot։ հոկտեմբերի 6, 2006։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (ֆր.)
  5. «Nice v. Lyon Match Report» (French)։ Ligue de Football Professionnel։ օգոստոսի 6, 2004։ Վերցված է մայիսի 15, 2010 
  6. ««Манчестер Юнайтед» и «Эвертон» поборются за Бен Арфа» (ռուսերեն)։ Սպորտ Էքսպրես։ հունիսի 8, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 
  7. King Dan (օգոստոսի 28, 2010)։ «Magpies Clinch Ben Arfa Signing» (անգլերեն)։ NUFC.co.uk։ Վերցված է 2012-04-21 
  8. «Бен Арфа перешёл из «Марселя» в «Ньюкасл»» (անգլերեն)։ Sports.ru։ օգոստոսի 28, 2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 
  9. «Бен Арфа получил перелом ноги в двух местах» (ռուսերեն)։ Livesports.ru։ հոկտեմբերի 4, 2010։ Վերցված է 2012-04-21 
  10. ««Ньюкасл» выкупил права на Бен Арфа» (ռուսերեն)։ Սպորտ Էքսպրես։ հունվարի 5, 2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 
  11. Marshall Anthony (սեպտեմբերի 2, 2014)։ «Ben Arfa Joins Hull On Loan»։ Newcastle United F.C.։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  12. «Hull 2-2 West Ham»։ BBC Sport։ սեպտեմբերի 15, 2014։ Վերցված է սեպտեմբերի 15, 2014 
  13. «Ben Arfa Contract Terminated»։ Newcastle United F.C.։ հունվարի 4, 2015։ Վերցված է հունվարի 4, 2015 
  14. «Ben Arfa signed Nicca»։ OGC Nice։ հունվարի 5, 2015։ Վերցված է հունվարի 5, 2015 
  15. Хатем бен Арфа: Сотрудничество с «Ниццей» завершено, но, возможно, не окончательно
  16. 27-летний полузащитник бен Арфа задумывается о завершении профессиональной карьеры
  17. Бен Арфа не сможет выступать за «Ниццу» в нынешнем сезоне
  18. Бен Арфа стал игроком «Ниццы»
  19. «Ренн» – «Ницца». Бен-Арфа забил 7-й гол в 9 матчах лиги 1
  20. Бен-Арфа и Коман вызваны в сборную Франции, Бензема и Вальбуэна – нет
  21. «Philippe Bergeroo: "Un tournoi riche d'enseignements"» (French)։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ նոյեմբերի 1, 2003։ Վերցված է Հունիսի 16, 2010 
  22. «Бен Арфа отказал Тунису»։ Սպորտ Էքսպրես (ռուսերեն)։ Football.ua։ մայիսի 1, 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 
  23. «French star refuses Tunisia offer»։ BBC։ մայիսի 12, 2006։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (անգլ.)
  24. «Бен Арфа заменил в сборной Саа» (ռուսերեն)։ Սպորտ Էքսպրես։ հոկտեմբերի 10, 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 
  25. «Domenech picks Marseille's Valbuena but leaves Ben Arfa behind»։ France24։ մայիսի 17, 2010։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (անգլ.)
  26. «Karim Benzema and Hatem Ben Arfa in Laurent Blanc's first France squad»։ Guardian Media Group (London)։ օգոստոսի 5, 2010։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (անգլ.)
  27. «11/08/2010 Equipe de France A – Amical»։ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա։ օգոստոսի 11, 2010։ Վերցված է նոյեմբերի 26, 2011  (ֆր.)
  28. Lyttleton Ben (մարտի 4, 2008)։ «Win in Paris cannot hide Perrin's problems»։ The Guardian (London)։ Վերցված է օգոստոսի 16, 2010 
  29. «La carriere de Hatem BEN ARFA»։ Ligue de Football Professionnel։ Վերցված է օգոստոսի 16, 2010 
  30. «10. Hatem Ben Arfa»։ Olympique de Marseille (French)։ Վերցված է օգոստոսի 16, 2010 
  31. «Hatem Ben Arfa»։ OM Planete (French)։ Վերցված է օգոստոսի 16, 2010 
  32. Ben Arfa Hatem, fff.fr. Retrieved 16 June 2010
  33. Marshall Anthony (30 января 2012)։ «Ben Arfa Receives Cup Award» (անգլերեն)։ NUFC.co.uk։ Վերցված է 2012-04-21 
  34. «Newcastle United's Hatem Ben Arfa named FA Cup Player of the Third Round Proper» (անգլերեն)։ TheFA.com։ 23 января 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-05-ին։ Վերցված է 2012-04-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]