Սթիվեն Բերգվեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Բերգվեյն
հոլ.՝ Steven Bergwijn
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 8, 1997(1997-10-08)[1][2] (26 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան

 

Սթիվեն Չարլզ Բերգվեյն ( հոլ.՝ Steven Charles Bergwijn, հոկտեմբերի 8, 1997(1997-10-08)[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Տոտենհեմ Հոտսպուր» ակումբի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգվեյնը պրոֆեսիոնալ ֆուտբոլով սկսել է զբաղվել հոլանդական «Այաքսի» ակադեմիայում, որտեղ նա 2009 թվականին տեղափոխվել էր «Ուոթերվիք» ակումբից։ 2011 թվականին նա միացավ ՊՍՎ-ի երիտասարդական թիմին։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, Հոլանդիայի գավաթի Ալմերե Սիթիի դեմ խաղում, Սթիվենն իր նորամուտը նշեց առաջին թիմում ՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ֆլորիան Յոզեֆսոնին[3] 2015 թվականի մայիսի 10-ին, Հերակլեսի դեմ խաղում, Բերգվեյնն իր նորամուտը նշեց Էրեդիվիզիեում՝ երկրորդ կեսում փոխարինելով Յուրգեն Լոկադիային[4] 2015 թվականին Սթիվենը դարձավ Հոլանդիայի Սուպերգավաթի չեմպիոն։ Դեկտեմբերի 8-ին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայում՝ երկրորդ խաղակեսի ավարտին փոխարինելով Գաստոն Պերեյրոյին[5]։ 2016 թվականի օգոստոսի 20-ին Զվոլեի դեմ պաղում Բերգվեյնը խփեց իր առաջին գոլը ՊՍՎ[6]։ 2018 թվականին նա երկրորդ անգամ դարձավ Հոլանդիայի չեմպիոն։

2020 թվականի հունվարի 29-ին Բերգվեյնը դարձավ անգլիական «Տոտենհեմի» խաղացող։ Սթիվենը պայմանագիր կնքեց անգլիական ակումբի հետ մինչև 2025 թվականը։ Տրանսֆերի գումարը կազմել է 32 միլիոն եվրո[7]։ Փետրվարի 2-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Անգլիայի Պրեմիեր լիգայում[8] Նույն խաղում Սթիվենը խփեց իր առաջին գոլը «Տոտենհեմի» կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Մալթայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Նիդեռլանդների Մ 17 հավաքականի կազմում Բերգվեյնը նվաճեց արծաթե մեդալ։ Մրցաշարում նա մասնակցել է Թուրքիայի[9], Մալթայի[10], Շոտլանդիայի[11] և Անգլիայի[12] թիմերի դեմ հանդիպումներին։ Մալթացիների ու շոտլանդացիների դեմ խաղերում Սթիվենը խփեց երեք գնդակ և ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։

2016 թվականին Բերգվեյնը մասնակցեց Գերմանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ։ Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի և Խորվաթիայի դեմ խաղերին։ Խորվաթների դեմ հանդիպմանը Սթիվենը դարձավ գոլի հեղինակ։

2018 թվականի հոկտեմբերի 13-ին, Ազգերի լիգայում Գերմանիայի ազգային հավաքականի դեմ խաղում, Բերգվեյնը իր նորամուտը նշեց Նիդեռլանդների ազգային հավաքականում[13] :

2020 թվականի սեպտեմբերի 4-ին, Լեհաստանի ազգային հավաքականի դեմ Ազգերի լիգայի խաղում նա խփեց իր առաջին գոլը և հաղթանակ բերեց 1։ 0 հաշվով[14] :

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ

ՊՍՎ

Միջազգային

Նիդեռլանդներ U17

  • Եվրոպայի երիտասարդական առաջնություն - 2014 թ

Անհատական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն խաղացող - 2014 թ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Алмере Сити VS. ПСВ 1:5» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հոկտեմբերի 29.
  4. «ПСВ VS. Хераклес 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 10.
  5. «ПСВ VS. ЦСКА Москва 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ դեկտեմբերի 8.
  6. «Зволле VS. ПСВ 0:4» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 20.
  7. ««Тоттенхэм» купил вингера ПСВ Бергвейна, контракт – до 2025 года» (ռուսերեն). sports.ru. 2020 թ․ հունվարի 29.
  8. «Тоттенхэм Хотспур VS. Манчестер Сити 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2020 թ․ փետրվարի 2.
  9. «Нидерланды (до 17) VS. Турция (до 17) 3:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 9.
  10. «Мальта (до 17) VS. Нидерланды (до 17) 2:5» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 12.
  11. «Нидерланды (до 17) VS. Шотландия (до 17) 5:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 18.
  12. «Нидерланды (до 17) VS. Англия (до 17) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 21.
  13. «Нидерланды VS. Германия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 13.
  14. «Нидерланды обыграли Польшу в матче Лиги наций». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվեն Բերգվեյն» հոդվածին։