Սերխիո Ռեգիլոն
![]() Ռեգիլոնը Ռեալ Մադրիդի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Sergio Reguilón Rodríguez | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 16, 1996[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոլյադո Վիլյալբա, Մադրիդ, Իսպանիա | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() (վարձավճարով Ռեալ Մադրիդից) | ||
Համար | 23 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2003 |
![]() | ||
2003-2005 |
![]() | ||
2005-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 |
![]() | 44 | (2) |
2015-2016 |
→ ![]() | 9 | (0) |
2016-2017 |
→ ![]() | 30 | (8) |
2018-ներկա |
![]() | 14 | (0) |
2019-ներկա |
→ ![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2019-ներկա |
![]() | 1 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սերխիո Ռեգիլոն (իսպ.՝ Sergio Reguilón, դեկտեմբերի 16, 1996[1], Կոլյադո Վիլյալբա, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռեալ Մադրիդից վարձավճարով հանդես է գալիս Սևիլյայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեգիլոնը Ռեալ Մադրիդի ակադեմիայի սան է[3]։ 2015 թվականի օգոստոսի 5-ին նա վարձավճարով միացավ Լոգրոնյեսին[4]։ Իր դեբյուտը Սեգունդա Դիվիզիոն B-ում նշեց օգոստոսի 23-ին՝ Կոմպոստելայի դեմ խաղում[5]։ 2016 թվականի հունվարի 16-ին Ռեգիլոնը վերադարձավ Ռեալ Մադրիդ[6]՝ Լոգրոնյեսի կազմում անցկացրած 13 խաղերից հետո։ Նա սկսեց հանդես գալ Ռեալ Մադրիդ B-ում՝ Կաստիլիայի կազմում իր առաջին հանդիպումը անցկացնելով փետրվարի 6-ին՝ Ռեալ Ունիոնի դեմ խաղում[7]։
2016 թվականի օգոստոսի 23-ին Ռեգիլոնը 1 տարվա վարձավճարով վերադարձավ Լոգրոնյես[8]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 18-ին՝ Սոկուելյամոսի դեմ խաղում[9]։ Հոկտեմբերի 2-ին իսպանացին 4 գոլի հեղինակ դարձավ Ատլետիկ Բիլբաո B-ի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-3 հաշվով[10][11]։ 2017 թվականի ապրիլի 2-ին նա դուբլ ձևակերպեց Նավալկարներոյի դեմ խաղում[12]։ 2016-17 մրցաշրջանում Ռեգիլոնը անցկացրեց 30 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
2017-18 մրցաշրջանում Ռեգիլոնը վերադարձավ Ռեալ Մադրիդ Կաստիլիա՝ դառնալով Սանտիագո Սոլարիի թիմի հիմնական խաղացող։ Կաստիլիայի ավագի թևկապով առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Խիմնաստիկա Սեգովիանայի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց նոյեմբերի 11-ին՝ Սերսեդայի դեմ խաղում[14]։ 2018 թվականի հունվարի 28-ին իսպանացին հեռացվեց խաղադաշտից Դեպորտիվո Ֆաբրիլի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 55-րդ րոպեին[15]։ Մայիսի 11-ին Ռեգիլոնը երկարաձգեց իր պայմանագիրը Ռեալ Մադրիդի հետ[16]։
2018 թվականի օգոստոսի 25-ին Ռեգիլոնը Յուլեն Լոպետեգիի կողմից տեղափոխվեց Ռեալ Մադրիդի առաջին թիմ[17][18]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հոկտեմբերի 2-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի ԲԿՄԱ Մոսկվայի դեմ խաղում[19][20][21]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց նոյեմբերի 3-ին՝ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[22]։ 2019 թվականի հունվարի 19-ին իսպանացին գոլային փոխանցում տվեց Կազեմիրոյին Սևիլյայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[23]։ Իր առաջին մրցաշրջանում Ռեգիլոնը անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ[24]։
2019 թվականի հուլիսի 5-ին Ռեգիլոնը 1 տարվա վարձավճարով միացավ Սևիլյային[25][26][27]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքական Ռեգիլոնը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտին՝ Ռումինիայի և Ավստրիայի դեմ հանդիպումների համար[28]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի հուլիսի 20-ի դրությամբ[29]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Մադրիդ Կաստիլիա | 2015–16 | Սեգունդա Դիվիզիոն B | 18 | 0 | — | 18 | 0 | |||||
2017–18 | 30 | 2 | 30 | 2 | ||||||||
Ընդհանուր | 48 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 48 | 2 | ||
Լոգրոնյես (վարձավճար) | 2015–16 | Սեգունդա Դիվիզիոն B | 9 | 0 | 3 | 0 | — | 12 | 0 | |||
2016–17 | 30 | 8 | 1 | 0 | 31 | 8 | ||||||
Ընդհանուր | 39 | 8 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 43 | 8 | ||
Ռեալ Մադրիդ | 2018–19 | Լա Լիգա | 14 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 22 | 0 |
Սևիլյա (վարձավճար) | 2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
Կարիերայի ընդհանուր | 101 | 10 | 8 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 113 | 10 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Spain - Reguilón - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Who is Sergio Reguilón?»։ Managing Madrid։ Վերցված է 2018-10-07
- ↑ «El joven Sergio Reguilón llega al UD Logroñés | Rioja2.com»։ Rioja2.com (իսպաներեն)։ 2015-08-05։ Վերցված է 2018-10-07
- ↑ «UD Logroñés - SD Compostela, Aug 23, 2015 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «El Castilla mueve el mercado - Marca.com»։ Marca.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Real Madrid Castilla - Real Unión Club, Feb 6, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Unión Deportiva Logroñés » Sergio Reguilón, cedido por el Madrid Castilla hasta final de temporada»։ udlogrones.com (es-ES)։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-28-ին։ Վերցված է 2018-10-07
- ↑ «UD Logroñés - UD Socuéllamos, Sep 18, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «UD Logroñés - Bilbao Athletic, Oct 2, 2016 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Reguilón, Reguilón, Reguilón, Reguilón | Rioja2.com»։ Rioja2.com (իսպաներեն)։ 2016-10-02։ Վերցված է 2018-10-07
- ↑ «UD Logroñés - CDA Navalcarnero, Apr 2, 2017 - Segunda División B - Grupo II - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Real Madrid Castilla - Gimnástica Segoviana CF, Oct 14, 2017 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «CCD Cerceda - Real Madrid Castilla, Nov 11, 2017 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Real Madrid Castilla - RC Deportivo Fabril, Jan 28, 2018 - Segunda División B - Grupo I - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «LaLiga - Real Madrid: Sergio Reguilon signs a contract extension with Real Madrid - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «LaLiga Santander - Real Madrid: Sergio Reguilon will be a first team player for Real Madrid this season - MARCA in English»։ MARCA in English (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Julen Lopetegui Confirms Youngster Sergio Reguilon Is in First Teams Plans This Season»։ 90min.com (անգլերեն)։ 2018-08-26։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-28-ին։ Վերցված է 2018-10-07
- ↑ «CSKA Moscow - Real Madrid, Oct 2, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Depleted Real Madrid stunned by CSKA Moscow in Champions League»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ Association Press (2018-10-02)։ «Champions League roundup: Real Madrid stunned by CSKA Moscow»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-10-07
- ↑ «Real Madrid - Real Valladolid CF, Nov 3, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Real Madrid - Sevilla FC, Jan 19, 2019 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Sergio Reguilon | Football Stats | Real Madrid | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-07-20
- ↑ «SERGIO REGUILÓN JOINS ON LOAN FROM REAL MADRID»։ sevillafc.es (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Official Announcement: Reguilón | Real Madrid CF»։ Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն)։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Official: Sevilla sign Sergio Reguilon on loan»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-07-05։ Վերցված է 2019-07-20
- ↑ «OFICIAL | Estos son los internacionales que disputarán los amistosos ante Rumania y Austria»։ oficial-estos-son-internacionales-que-disputaran-amistosos-rumania-y-austria (իսպաներեն)։ 2019-03-15։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-20-ին։ Վերցված է 2019-07-20
- ↑ «Reguilón»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-10-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Սերխիո Ռեգիլոն Վիքիպահեստում |
---|
- Ռեգիլոնի պաշտոնական Տվիտերի էջը
- Ռեգիլոնի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ռեգիլոնը transfermarkt-ում
- Ռեգիլոնը soccerbase.com-ում
- Ռեգիլոնը WhoScored.com կայքում
- Ռեգիլոնը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Ռեգիլոնը Սևիլյայի պաշտոնական կայքում
- Ռեգիլոնը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|