Ֆրանկո Վասկես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ֆրանկո Վասկես
Franco Damián Vázquez
20150616 - Portugal - Italie - Genève - Franco Vazquez.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ֆրանկո Դամիան Վասկես
Ազգությունը Իտալիա իտալացի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 22, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:22|2|0}})[1] (29 տարեկան)
Ծննդավայր Tanti, Punilla Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 186
Քաշ 87
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սևիլիա
Պատանեկան կարիերա
2003—2005 Արգենտինա «Բարիո»
2005-2007 Արգենտինա Արգենտինա «Բելգրանո»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2012 Արգենտինա «Բելգրանո» 98 (15)
2012—2016 Իտալիա «Պալերմո» 105 (22)
2012—2013 Իսպանիա «Ռայո Վալեկանո» 18 (3)
2016—մինչ օրս. Իսպանիա Սևիլիա 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանկո Վասկես (իսպ.՝ Franco Damián Vázquez, փետրվարի 22, 1989({{padleft:1989|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:22|2|0}})[1], Tanti, Punilla Department, Կորդովա, Արգենտինա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում: Մի քանի մրցաշրջան խաղացել է Պրիմերա B-ում (Արգենտինայի 2-րդ դիվիզիոն): 2011/2012 մրցաշրջանում դեբյուտել է արգենտինական բարձրագույն դիվիզիոնում: Այդ մրցաշրջանում անց է կացրել 18 խաղ, դարձել է 3 գոլերի հեղինակ:

2012 թվականի սկզբին պայմանագիր է կնքել իտալական «Պալերմո» ակումբի հետ: Ակումբի կազմում առաջին խաղն անց է կացրել 2012 թվականի հունվարի 8-ին «Նապոլի» ակումբի դեմ խաղի ժամանակ (17-րդ մրցաշրջանի ): «Պալերմոն» պարտվել է 3:1 հաշվով[2]: 2012/2013 մրցաշրջանում վարձակալման է անցել իսպանական «Ռայո Վալեկանո» ակումբում: Առաջնությունում անց է կացրել 18 խաղ, խփել է 3 գոլ: 2013/2014 մրցաշրջանում Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա B-ում հանդես է եկել «Պալերմո» ակումբի կազմում: Ակումբի հետ առաջնությունում հաղթանակ տանելուց հետո, նա վերադարձել է Սերիա A[3]: 2014/2015 մրցաշրջանում անց է կացրել 37 խաղ, խփել է 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում[4]. 2015/2016 մրցաշրջանում խաղացել է 36 խաղ և խփել է 8 գոլ[5]:

2016 թվականի հուլիսի 16-ին 13 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Սևիլիա»: Պայմանագիրը կնքվել է 5 տարի ժամկետով:

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանկոն ունի երկքաղաքացիություն` իտալական և արգենտինական: Հայրն արգենտինացի է, իսկ մայրը` իտալուհի[6]: Նա որոշեց խաղալ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Իտալիայի ազգային հավաքականի կազմում դեյուտել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում (2015 թվականի մարտի 31-ին): Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով[7]:

Խաղերն ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունք: 2 խաղ / 0 գոլ; 0 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն.

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Պալերմո

  • Իտալիայի չեմպիոն (1) (2013/2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]