Թոմաշ Վացլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Թոմաշ Վացլիկ
Tomáš Vaclík
Tomáš Vaclík.jpg
Վացլիկը Բազելի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 29, 1989(1989-03-29)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Օստրավա, Czech Socialist Republic, Չեխոսլովակիա[2]
Հասակ 188 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլյա
Համար 1
Պատանեկան կարիերա
2006-2007 Չեխիա Վիտկովիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2007-2010 Չեխիա Վիտկովիցե 33 (0)
2010-2012 Չեխիա Վիկտորիա Ժիժկով 40 (0)
2012-2014 Չեխիա Սպարտա Պրահա 71 (0)
2014-2018 Շվեյցարիա Բազել 132 (0)
2018-ներկա Իսպանիա Սևիլյա 22 (0)
Ազգային հավաքական
2005 Չեխիա Չեխիա Մ16 1 (0)
2006-2007 Չեխիա Չեխիա Մ18 2 (0)
2007-2008 Չեխիա Չեխիա Մ19 8 (0)
2009 Չեխիա Չեխիա Մ20 4 (0)
2009-2011 Չեխիա Չեխիա Մ21 16 (0)
2012-ներկա Չեխիա Չեխիա 23 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 8-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ փետրվարի 8-ի, 2019

Թոմաշ Վացլիկ (չեխ.՝ Tomáš Vaclík, մարտի 29, 1989(1989-03-29)[1][2], Օստրավա, Czech Socialist Republic, Չեխոսլովակիա[2]), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սևիլյայի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլիկը Վիտկովիցեի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Չեխիայի երկրորդ դիվիզիոնում նշեց 2008 թվականի օգոստոսի 3-ին՝ Օլոմոուցի դեմ խաղում[4]։ Վիտկովիցեի կազմում Վացլիկը անցկացրեց 33 հանդիպում՝ բաց թողելով 51 գնդակ։ 2010 թվականին նա միացավ Վիկտորիա Ժիժկովին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 1-ին՝ Սելյե ի Բելոյի դեմ խաղում[5]։ 2011 թվականի ապրիլի 30-ին չեխը հեռացվեց խաղադաշտից Սպարտա Պրահա B-ի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 76-րդ րոպեին[6]։ Հուլիսին նա 3 տարվա պայմանագիր կնքեց Դե Գրաֆսխապի հետ[7][8], սակայն չկարողացավ անցնել բուժզննումը, և տրանսֆերը ձախողվեց[9][10]։ Իր առաջին հանդիպումը Չեխիայի առաջնությունում անցկացրեց հուլիսի 31-ին՝ Գրադեց Կրալովեի դեմ խաղում[11]։ Վիկտորիայի կազմում Վացլիկը անցկացրեց 40 հանդիպում՝ բաց թողելով 55 գնդակ և 11 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Սպարտա Պրահա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին Վացլիկը 4.5 տարվա պայմանագիր կնքեց Սպարտա Պրահայի հետ[12]։ Իր դեբյուտը նշեց մարտի 9-ին՝ իր նախկին ակումբ Վիկտորիա Ժիժկովի դեմ խաղում[13]։ Մայիսի 2-ին Վացլիկը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Չեխիայի գավաթի եզրափակչի Սիգմա Օլոմոուցի դեմ խաղում, սակայն Սպարտան պարտվեց 1-0 հաշվով[14]։ Եվրոպական առաջնություններում առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Ադմիրա Վակերի դեմ խաղում[15]։ 2014 թվականի մայիսի 17-ին նա մասնակցեց Չեխիայի գավաթի եզրափակչի Վիկտորիա Պլզենի դեմ հանդիպմանը՝ օգնելով իր թիմին հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում հաղթանակ տոնել և նվաճել գավաթը[16]։ Սպարտա Պրահայի կազմում Վացլիկը անցկացրեց 94 հանդիպում՝ բաց թողնելով 77 գնդակ և 37 խաղում պահելով իր դարպասը անառիկ։

Բազել[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսին Վացլիկը 4 տարվա պայմանագիր կնքեց Բազելի հետ[17][18][19][20]։ Իր դեբյուտը Շվեյցարիայի առաջնությունում նշեց հուլիսի 19-ին՝ Արաուի դեմ խաղում[21][22]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ խմբային փուլի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[23]։ Նոյեմբերի 9-ին Վացլիկը գոլային փոխանցում տվեց Բրիել Էմբոլոյին Վադուցի դեմ խաղում՝ օգնելով Բազելին հաղթել 4-0 հաշվով[24]։ 2015 թվականի փետրվարի 14-ին նա հեռացվեց խաղադաշտից Սյոնի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 45-րդ րոպեին[25]։ Առաջին հանդիպումը թիմի ավագի թևկապով Վացլիկը անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 12-ին՝ Թունի դեմ խաղում[26]։ 2016 թվականի ապրիլի 30-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[27]։ 2017 թվականի մայիսի 25-ին չեխը խաղադաշտ դուրս եկավ Շվեյցարիայի գավաթի եզրափակչի Սյոնի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել գավաթը[28]։ Բազելի կազմում Վացլիկը անցկացրեց 169 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 183 գնդակ և 58 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ Ակումբի հետ նա 3 անգամ հաղթեց Շվեյցարիայի առաջնությունը և 1 անգամ՝ Շվեյցարիայի գավաթը։

Սևիլյա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 9-ին Վացլիկը 3 տարվա պայմանագիր կնքեց Սևիլյայի հետ[29][30][31][32]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ույպեշտի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[33]։ Օգոստոսի 12-ին չեխը մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ խաղում, սակայն Սևիլյան պարտվեց 2-1 հաշվով[34]։ Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց օգոստոսի 19-ին՝ Ռայո Վալեկանոյի դեմ խաղում[35]։ Նոյեմբերին Վացլիկը ճանաչվեց Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[36][37][38]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլիկը ներկայացրել է Չեխիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2009 թվականի հուլիսին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում, սակայն Չեխիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հանդիպման ավելացված ժամանակում պարտվելով Գերմանիային[39]։ Աշնանը Վացլիկը մասնակցեց աշխարհի Մ20 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 4 հանդիպումներում[40]։ Չեխիան դուրս մնաց մրցաշարի 1/8 եզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Հունգարիային[41][42]։ 2011 թվականին Վացլիկը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[43]։ Չեխիան զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը մրցաշարում՝ երրորդ տեղի համար խաղում 1-0 հաշվով պարտվելով Բելառուսին[44][45]։

Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Վացլիկը նշեց 2012 թվականի նոյեմբերի 14-ին՝ Սլովակիայի դեմ ընկերական խաղում[46]։ Հաջորդ անգամ նա խաղադաշտ դուրս եկավ 2014 թվականի մայիսի 21-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[47]։ 2016 թվականին Վացլիկը Չեխիայի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[48][49], սակայն այստեղ չանցկացրեց ոչ մի հանդիպում՝ լինելով հավաքականի երկրորդ դարպասապահը Պետր Չեխից հետո[50]։ Չեխիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը իր խմբում[51]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 8-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիտկովիցե 2008–09 Ազգային Լիգա 14 0 14 0
2009–10 19 0 19 0
Ընդհանուր 33 0 0 0 0 0 0 0 33 0
Վիկտորիա Ժիժկով 2010–11 Ազգային Լիգա 24 0 24 0
2011–12 Առաջին Լիգա 16 0 16 0
Ընդհանուր 40 0 0 0 0 0 0 0 40 0
Սլավիա Պրահա 2011–12 Առաջին Լիգա 11 0 5 0 0 0 16 0
2012–13 30 0 0 0 11 0 41 0
2013–14 30 0 5 0 2 0 37 0
Ընդհանուր 71 0 10 0 13 0 0 0 94 0
Բազել 2014–15 Սուպեր Լիգա 32 0 0 0 8 0 40 0
2015–164 30 0 0 0 11 0 41 0
2016–17 34 0 3 0 6 0 43 0
2017–18 36 0 1 0 8 0 45 0
Ընդհանուր 132 0 4 0 33 0 0 0 169 0
Սևիլյա 2018–19 Լա Լիգա 22 0 0 0 11 0 1 0 34 0
Կարիերայի ընդհանուր 298 0 14 0 57 0 1 0 370 0

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի փետրվարի 8-ի դրությամբ[52]

Չեխիա
Տարի Խաղեր Գոլեր
2012 1 0
2014 1 0
2015 3 0
2016 6 0
2017 7 0
2018 5 0
Ընդհանուր 23 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտա Պրահա

Բազել

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Czech National Authority Database
  3. «Czech Republic - T. Vaclík - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-02-08 
  4. «1.HFK Olomouc - MFK Vitkovice, Aug 3, 2008 - Fotbalova narodni liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  5. «FK Viktoria Zizkov - FC Sellier & Bellot Vlašim, Aug 1, 2010 - Fotbalova narodni liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  6. «AC Sparta Prague B - FK Viktoria Zizkov, Apr 30, 2011 - Fotbalova narodni liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  7. «Žižkovský brankář Vaclík přestupuje do nizozemského Graafschapu»։ iDNES.cz։ 2011-07-09։ Վերցված է 2019-02-08 
  8. «Doelman Vaclik naar De Graafschap»։ NU։ 2011-07-09։ Վերցված է 2019-02-08 
  9. «Doelman Vaclik doorstaat keuring De Graafschap niet»։ www.vi.nl։ Վերցված է 2019-02-08 
  10. «Gólman Vaclík neprošel zdravotními testy, do Graafschapu nepřestupuje»։ iDNES.cz։ 2011-07-14։ Վերցված է 2019-02-08 
  11. «FC Hradec Králové - FK Viktoria Zizkov, Jul 31, 2011 - Fortuna Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  12. «Žižkovský Vaclík se stal sparťanem. Přišel se prát o roli jedničky»։ iDNES.cz։ 2012-01-02։ Վերցված է 2019-02-08 
  13. «FK Viktoria Zizkov - AC Sparta Praha, Mar 9, 2012 - Fortuna Liga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  14. «AC Sparta Praha - SK Sigma Olomouc, May 2, 2012 - MOL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  15. «FC Admira Wacker Mödling - AC Sparta Praha, Aug 2, 2012 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  16. «FC Viktoria Plzen - AC Sparta Praha, May 17, 2014 - MOL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  17. uefa.com (2014-05-22)։ «Sparta goalkeeper Vaclík bound for Basel»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  18. «Sparta Prague goalkeeper Vaclik moves to Basel»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  19. «Sparta Prague goalkeeper Vaclik moves to Basel - KansasCity.com»։ www.kansascity.com։ 2014-05-23։ Վերցված է 2019-02-08 
  20. «Sparta Prague goalkeeper Tomas Vaclik moving to Basel on 4-year contract»։ New Europe (en-US)։ 2014-05-22։ Վերցված է 2019-02-08 
  21. «FC Aarau - FC Basel 1893, Jul 19, 2014 - Super League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  22. fcb.ch։ «Gelungene Premiere auf dem Brügglifeld»։ FC Basel 1893 (գերմաներեն)։ Վերցված է 2019-02-08 
  23. «Real Madrid - FC Basel 1893, Sep 16, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  24. «FC Vaduz - FC Basel 1893, Nov 9, 2014 - Super League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  25. «FC Basel 1893 - FC Sion, Feb 14, 2015 - Super League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  26. «FC Basel 1893 - FC Thun, Aug 12, 2015 - Super League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  27. «TOMAS VACLIK VERLÄNGERT SEINEN VERTRAG VORZEITIG»։ www.fcb.ch։ Վերցված է 2019-02-06 
  28. «FC Basel 1893 - FC Sion, May 25, 2017 - Swiss Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-06 
  29. «Vaclik becomes first Czech player in Sevilla history»։ www.sevillafc.es (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  30. «Sevilla sign Czech goalkeeper Vaclik | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-02-08 
  31. «OFFICIAL: Sevilla land Basel's Czech keeper Vaclik»։ BeSoccer (en-EN)։ 2018-07-06։ Վերցված է 2019-02-08 
  32. «Czech keeper Tomas Vaclik moves from Basel to Sevilla»։ The New Indian Express։ Վերցված է 2019-02-08 
  33. «Sevilla FC - Újpest FC, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  34. «FC Barcelona - Sevilla FC, Aug 12, 2018 - Supercopa - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  35. «Rayo Vallecano - Sevilla FC, Aug 19, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  36. 36,0 36,1 España Madrid (2018-12-12)։ «Tomas Vaclik is the LaLiga Santander Player of the Month for November»։ Liga de Fútbol Profesional։ Վերցված է 2019-02-08 
  37. «Vaclík, La Liga MVP for November | Sevilla FC»։ www.sevillafc.es։ Վերցված է 2019-02-08 
  38. «Tomas Vaclík is the LaLiga Santander Player of the Month for November»։ Footballghana (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  39. «Germany U19 - Czech Republic U19, Jul 23, 2008 - European U19 Championship 2008 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  40. FIFA.com։ «FIFA U-20 World Cup Egypt 2009 - Teams - Czech Republic»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  41. «Hungary U20 - Czech Republic U20, Oct 6, 2009 - U20-Weltmeisterschaft 2009 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  42. FIFA.com։ «Gulacsi stars as Czechs pay penalty»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  43. uefa.com։ «Under-21 2011 - History - Czech Republic»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  44. «Czech Republic U21 - Belarus U21, Jun 25, 2011 - 2011 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  45. uefa.com (2011-06-25)։ «Filipenko strike earns Belarus Olympic ticket»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  46. Strack-Zimmermann Benjamin։ «Czech Republic vs. Slovakia (3:0)»։ www.national-football-teams.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  47. «Finland - Czech Republic, May 21, 2014 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  48. «Rosicky named in final Czech Republic Euro 2016 squad | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  49. Sport Telegraph (2016-05-30)։ «Czech Republic Euro 2016 squad»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-02-08 
  50. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Czech Republic»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  51. uefa.com։ «UEFA EURO 2016 - History - Standings»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  52. 52,0 52,1 «Tomáš Vaclík»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  53. FootballDatabase.com։ «Czech Republic Gambrinus liga 2013/14, Results and Standings»։ footballdatabase.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  54. uefa.com (2014-05-17)։ «Shoot-out success gives Sparta 20th Czech Cup»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 
  55. fcb.ch։ «Der Meisterfreitag im bunten Zeitraffer»։ FC Basel 1893 (գերմաներեն)։ Վերցված է 2019-02-08 
  56. fcb.ch։ «FCB-Sion»։ FC Basel 1893 (գերմաներեն)։ Վերցված է 2019-02-08 
  57. «DER SAISONABSCHLUSS IM ZEITRAFFER»։ www.fcb.ch։ Վերցված է 2019-02-08 
  58. Rodriguez-Bloch Laila (2017-05-25)։ «Swiss football: FC Basel wins 3-0 over Sion in Geneva; police extra vigilant after game»։ All About Geneva (անգլերեն)։ Վերցված է 2019-02-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]