Դանիել Կարիսու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դանիել Կարիսու
Zenit-Sevilla (12).jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դանիել Ֆիլիպե Մարտինշ Կարիսու
Քաղաքացիությունը Պորտուգալիա Պորտուգալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 4, 1988 (29 տարեկան)
Ծննդավայր Կաշկայշ, Պորտուգալիա
Հասակ 181 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Սևիլիա
Համար 6
Պատանեկան կարիերա
1997—1999 Պորտուգալիա Էշտորիլ Պրայա
1999—2007 Պորտուգալիա Սպորտինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2013 Պորտուգալիա Սպորտինգ 91 (2)
2007  Պորտուգալիա Օլյանենսի 8 (0)
2008  Կիպրոսի Հանրապետություն ԱԵԼ Լիմասոլ 14 (0)
2013 Անգլիա Ռեդինգ 3 (0)
2013—2014  Իսպանիա Սևիլիա 22 (2)
2014—ներկա Իսպանիա Սևիլիա 28 (1)
Ազգային հավաքական
2003—2004 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-16) 8 (0)
2004—2005 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-17) 13 (2)
2005—2006 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-18) 8 (0)
2006—2007 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-19) 15 (0)
2007—2008 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-20) 10 (0)
2008—2010 Պորտուգալիա Պորտուգալիա (Մ-21) 16 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 23, 2015:

Դանիել Ֆիլիպե Մարտինշ Կարիսու (պորտ.՝ Daniel Filipe Martins Carriço, օգոստոսի 4, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1], Cascais, Lisbon District, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, իսպանական «Սևիլիա» ակումբի և Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Կարիսու իր կարիերան սկսել է Սպորտինգ Լիսաբոն ակումբի ակադեմիայում։ Թիմի հիմնական կազմ հրավիրվել է 2007-08 մրցաշրջանի սկզբին, սակայն ամբողջ տարին վարձավճարով անցկացրել է Օլյանեսիի «Սպորտինգ» և Լիմասոլի ԱԵԼ ակումբներում։

Հայրենի ակումբում մասնագիտական դեբյուտը նշել է 2008 թվականի հոկտեմբերի 26-ին Պորտուգալիայի առաջնության շրջանակներում՝ Պասուշ դե Ֆերեյրա ակումբի դեմ խաղում՝ 72-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած կենտրոնական պաշտպան Տոնելին: Խաղն ավարտվել է զրոյական ոչ ոքիով։ Դեբյուտը Չեմպիոնների Լիգայում կայացել է մեկ ամիս անց, խմբային փուլի շրջանակներում՝ Բարսելոնայի դեմ խաղում։ Սպորտինգը Էշտադիու Ժոզե Ալվալադե զիջեց 2-5 հաշվով, իսկ Կարիսուն խաղաց ամբողջ խաղը։ Դանիել խաղաց նաև Բազելի դեմ արտագնա խաղում, որտեղ կանաչ-սպիտակները հաղթեցին։ Տոնելի բացակայության պայմաններում Կարիսուն հաճախ հայտնվում էր խաղադաշտում, այդպիսով Սպորտինգում անցկացնելով 28 խաղ։ SJPF-ի վարկածով նա ճանաչվեց առաջնության մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

2009-10 մրցաշրջանում Դանիել Կարիսուն թիմի երկրորդ ավագ Անդերսոն Պոլգային դուրս մղեց հիմնական կազմից և Տոնելի հետ կազմեց կենտրոնական պաշտպանության զույգը։ Դանիելը տարբեր մրցաշարերում մասնակցեց Սպորտինգի 40 խաղի և խփեց 2 գոլ։

2010-11 մրցաշրջանի սկզբին թիմի լքեց ավագ Ժոաու Մոուտինյուն, ով տեղափոխվեց Պորտու: «Առյուծների» նոր գլխավոր մարզիչ Պաուլու Բինտուն թիմի ավագ նշանակցե երիտասարդ Դանիել Կարիսուին։ Երկրորդ ավագներն էին Անդերսոն Պոլգան, Տիագու Ֆերեյրան և Պեդրու Մենդիշը: Միջսեզոնային շրջանում Տոնելան լքեց թիմը, Կարիսուն մրցաշրջանի մեծ մասը խաղաց Անդերսոն Պոլգայի հետ։

2012 թվականի դեկտեմբերի 31-ին հայտարարվեց Կարիսուի՝ Ռեդինգ տեղափոխվելու մասին։ Խաղացողը կնքեց երկուսուկես տարվա պայմանագիր՝ 1 տարի երկարաձգելու պայմանով[2]: 2013 թվականի հունվարի 12-ին Կարիսուն Վեստ Բրոմվիչի դեմ խաղում (3-2) դեբյուտեց նոր ակումբում։ Դանիելը մինչև մրցաշրջանի ավարտը դաշտում անկացրեց ընդհանուր առմամբ 87 րոպե։

2013 թվականի հուլիսի 17-ին Կարիսուն վարձակալվեց Սևիլիա ակումբում[3]: Նոր ակումբում դեբյուտեց օգոստոսի 1-ին, Եվրոպայի լիգայի շրջանակներում, չերնոգորական Մլադոստ ակումբի դեմ խաղում (3-0), և խփեց իր առաջին գոլը[4]: 2014 թվականի հունիսի 23-ին Սեվիլիան գնեց Կարիսուի իրավունքները[5]: 2015 թվականի ապրիլի 23-ին, Եվրոպայի լիգայի խաղարկության Զենիթի դեմ խաղում (2-2), Կարիսուն մրցաշարում անցկացրեց իր 45-րդ խաղը և մրցաշարում անցկացրած խաղերի թվով բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով Օսկար Կարդոսոյին[6]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս Սպորտինգի երկրորդ թիմից Դանիել Կարիսուն հարավիրվել Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքական, որպեսզի մասնակցի Ավստրիայի պատանեկան Եվրո 2007-ին։ Դանիել մասնկացեց 2 խաղի և ճանաչվեց թիմի լավագույն խաղացողներից մեկը։ Տան տերերի դեմ խաղի 70-րդ րոպեին Կարիսուն խփեց ազգային հավաքականում իր միակ գոլը։ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ Ա խմբից, իրենից առաջ թողնելով մրցաշարի ֆինալիսներ Իսպանիային և Հունաստանին։

2008-09 մրցաշրջանից Կարիսուն հաճախ հրավիրվեց երիտասարդական հավաքական։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվական մայիսի 15-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ազգային գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպորտինգ 2006–07[7] Պրիմիեր լիգա 0 0 0 0 0 0 0 0
2008–09[7] Պրիմիեր լիգա 22 0 0 0 4 0 2[Ն 1] 0 28 0
2009–2010[7] Պրիմիեր լիգա 25 1 3 1 4 0 12[Ն 2] 0 44 2
2010–11[7] Պրիմիեր լիգա 24 0 3 0 3 0 8[Ն 3] 1 38 1
2011–12[7] Պրիմիեր լիգա 19 1 5 0 0 0 13[Ն 3] 1 37 2
2012–13[7] Պրիմիեր լիգա 1 0 0 0 0 0 2[Ն 3] 0 3 0
Total 91 2 11 1 11 0 37 2 150 5
Օլյանենսի 2007–08[7] Սեգունդա լիգա 8 0 0 0 1 0 9 0
Լիմասոլ 2007–08[7] Դիվիզիոն A 14 0 0 0 0 0 14 0
Ռեդինգ 2012–13[8] Պրիմիոր լիգա 3 0 0 0 0 0 3 0
Սևիլիա 2013–14[8] Լա Լիգա 22 2 0 0 9[Ն 3] 1 31 3
Սևիլիա 2014–15[8] Լա Լիգա 28 1 2 0 14[Ն 3] 1 1[Ն 4] 0 35 2
2015–16[8] Լա Լիգա 13 1 4 0 5 0 0 0 22 1
Արդյունք 62 4 6 0 28 2 1 0 98 6
Ընդհանուր արդյունք 179 6 17 1 12 0 65 4 1 0 274 11

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Սևիլիա

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա (3)՝ 2013-14, 2014-15, 2015-16

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ելույթները ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայում
  2. Ելույթները ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայում և ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայում
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Ելույթները ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայում
  4. Ելույթները ՈՒԵՖԱ Սուպերգավաթում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]