Օսկար Կարդոսո
![]() | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Օսկար Ռենե Կարդոսո | |||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 4, 1983 (40 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Խուան Էուլոխիո Էստիգարիբիա, Պարագվայ | |||||||||||||||||
Հասակ | 193 սմ | |||||||||||||||||
Քաշ | 83 կգ | |||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||
Համար | 7 | |||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ մայիսի 31, 2016: |
Օսկար Ռենե Կարդոսո (իսպ.՝ Óscar René Cardozo, մայիսի 20, 1983[1][2][3][…], Doctor Juan Eulogio Estigarribia, Կաագուասու, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, թուրքական Տրաբզոնսպորի և Պարագվայի հավաքականի հարձակվող։ 2006 և 2009 թվականներին ճանաչվել է Պարագվայի տարվա ֆուտբոլիստ։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 2006 թվականը Կարդոսոն խաղացել է տարբեր պարագվայական ակումբներում։ 2006 թվականի երկրորդ կեսին 1,2 միլիոն ամերիկյան դոլարի դիմաց տեղափոխվել է արգենտինական Նյուելս Օլդ Բոյս։ Առաջին մրցաշրջանում նա խաղացել է 16 խաղ և խփել է 11 գոլ։ Իր լավ խաղի համար նա ճանաչվեց Պարագվայի տարվա ֆուտբոլիստ։
2007 թվականի հունիսի 20-ին Բենֆիկան 9,1 միլիոն եվրոյի դիմաց գնել է խաղացողի իրավունքների 80 տոկոսը[4][5]։ Պորտուգալիայիում կարիերան սկսել է շատ լավ, հաճախ դուրս է եկել խաղադաշտ և տարբեր մրցաշարերում խփած 16 գնդակով համարվել է լավագույն ռմբարկու։ 2009-10 մրցաշրջանում Պորտուգալիայի առաջնությունում անցկացրած 29 խաղում խփել է 26 գնդակ, ինչը օգնեց Բենֆիկային 2005-ից հետո առաջին անգամ նվաճելու Պորտուգալիայի գավաթը։ Եվս 10 գոլ Կարդոսոն խփել է Եվրոպայի լիգայի մեկ մրցաշրջանում, Կլաուդիո Պիսարոյի հետ կիսելով կավագույն ռմբարկուների ցուցակը։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարագվայի հավաքականում նորամուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Ավստրալիայի դեմ խաղում[6]։ Առաջին գոլը հավաքականում խփել է 2007 թվականի հունիսի 5-ին՝ Մեքսիկայի հավաքականի դարպասին[7]։
Կարդոսոն նաև խաղացել է Ամերիկայի գավաթի խաղարկությունում։ Անցկացրել է 3 խաղ, խփել 1 գոլ։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային
- Ինտերմեդիի հաղթող (1)՝ 2004
- Պորտուգալիայի չեմպիոն (2)՝ 2009-10, 2013-14
- Պորտուգալիայի գավաթ (1)՝ 2013-14
- Պորտուգալական լիգայի գավաթ (5)՝ 2008-09, 2009-10, 2010-11, 2011-12, 2013-14
- Պորտուգալիայի գավաթի ֆինալիստ՝ 2012-13
- Պորտուգալիայի սուպերգավաթի ֆինալիստ՝ 2010
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի ֆինալիստ՝ 2012-13, 2013-14
Անձնական
- Տարվա ֆուտբոլիստ Պարագվայում՝ 2006, 2009
- Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2009-10, 2011-12
- Պորտուգալիայի գավաթի լավագույն ռմբարկու՝ 2007-08, 2010-11, 2012-13
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու՝ 2009-10 (Կլաուդիո Պիսարոյի հետ միասին)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=1722417
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ «Comunicado» [Announcement] (Portuguese)։ CMVM։ հունիսի 21, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-09-ին։ Վերցված է հոկտեմբերի 4, 2010
- ↑ Paraguayan striker Cardozo joins Benfica Archived 2012-10-12 at the Wayback Machine.; ESPN Soccernet, 21 June 2007
- ↑ Australia – Paraguay 1:1; Footballdatabase, 7 October 2006
- ↑ Mexico – Paraguay 0:1; Footballdatabase, 5 June 2007
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օսկար Կարդոսոյի պրոֆիլ Archived 2010-11-28 at the Wayback Machine. (անգլ.)
- Օսկար Կարդոսոյի պրոֆիլ ESPN կայքում Archived 2010-03-04 at the Wayback Machine. (անգլ.)
|