Կաղապարի քննարկում:Սևիլյա ՖԱ ներկա թիմը

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Թիմ»-ը (team) անգլերեն բառ լինելով, ավելի ճիշտ չի՞ եթե օգտագործենք «խումբ» կամ «կազմ» բառը։ - Ֆետայի 01:03, 11 Հունվարի 2010 (UTC)

«Թիմը» հայերեն գրական բառ է։ Հղումներ ներկայացնելու իմաստը չեմ տեսնում, քանի որ կարող եք դա տեսնել հայերեն լեզվի յուրաքանչյուր բառարանում։ Ճիշտ է, «թիմ» բառը փոխառված է անգլերենից։ Ի դեպ՝ ճիշտ ինչպես «ֆուտբոլ» բառը։ Տասնամյակներ ի վեր գրական հայերենում օգտագործվում է ֆուտբոլի թիմ բառակապակցությունը, ոչ թե՝ ոտնագնդակի կազմ։ «Խումբ» կամ «կազմ» բառերի վերաբերյալ. ֆուտբոլի խումբ և ֆուտբոլի կազմ բառակապակցություններն ունեն լրիվ տարբեր շարահյուսական իմաստ։ Օրինակ՝ համեմատեք անգլերեն football team բառակապակցությունը football group և football personnel-ի հետ։ Հարգանքներս՝ Wolf 05:03, 11 Հունվարի 2010 (UTC)
Հետաքրքրական է (և մի քիչ անհասկնալի ինձ համար) որ Հայաստանը պետականորեն չի օգտագործում բառեր որոնց հայերեն տարբերակները գոյություն ունեն (ինչպես քո օրինակը` ոտնագնդակ ֆուտբոլի տեղ)։ Ինչ որ է, շնորհակալ եմ բացատրության համար Wolf ջան։ - Ֆետայի 20:53, 11 Հունվարի 2010 (UTC)